Ալմետևսկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
թաթ.՝ Әлмәт
Զինանշան
Coat of Arms of Almetievsk (Tatarstan) (1987).png

Almetjewsk-Dramatheater-2006.jpg
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Հիմնադրված է1740[1] թ.
Առաջին հիշատակում1720
Մակերես114,98 կմ²
ԲԾՄ110 մետր
Բնակչություն155 988 մարդ (հունվարի 1, 2018)[2]
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ8553
Փոստային ինդեքսներ423450–423465
Պաշտոնական կայքalmetyevsk.tatar.ru
##Ալմետևսկ (Ռուսաստան)
Red pog.png

Ալմետևսկ (ռուս.՝ Альме́тьевск; թաթ.՝ Әлмәт), քաղաք Ռուսաստանի Դաշնության Թաթարստանի Հանրապետությունում, Կամա գետի վտակ Զայի ձախ ափին, այդ հանրապետության մայրաքաղաք Կազանից մոտավորապես 250 կիլոմետր դեպի հարավ-արևելք, «Ալմետևսկ» երկաթուղային կայարանից 8 կմ հեռավորության վրա[3]։ Բնակչության թվաքանակը 2010 թվականին եղել է 146.393[4], այդ ցուցանիշը նախորդած մարդահամարներին եղել է հետևյալը. 2002 թվականին՝ 140.437 [5], 1989-ին՝ 129.008[6], 1969-ին՝ 77.000, 1959-ին՝ 49.000:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակավայրը նախկինում եղել է գյուղ, անվանվել Ալմետևո։ Վերջինիս հիմնադրման ժամանակի մասին ճշգրիտ տեղեկություններ չկան։ Կողմնակի վկայություններից ելնելով՝ ենթադրվում է, որ հիմնվել է մոտավորապես 1720 թվականին։ Հիմնադիրը համարվում է մոլլա Ալմետը (բաշկիրական այդ անվանաձևը հավանաբար առաջացել է Ալ-Մուհամեդ-ի կրճատման ճանապարհով. թաթ.՝ Әлмәт - Әл-Мөхәммәт[7][8].): Ալմետևոն բուռն զարգացում է ապրել 20-րդ դարի կեսերից, այդ վայրերում նավթահանքերի հայտնաբերման, նավթի արդյունահանման, մշակման, փոխադրման ձեռնարկությունների գործարկման արդյունքում։ 1953 թվականի նոյեմբերի 3-ին, արդեն կրելով Ալմետևսկ անվանումը, ստացել է քաղաքի կարգավիճակ[9]։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալմետևսկը ռուսական նավթարդյունաբերության խոշոր կենտրոններից է։ Այստեղ է գտնվում «Թաթնավթ» («Татнефть») ընկերության գրասենյակը, որն ապահովում է քաղաքի հարկային մուտքերի զգալի մասը։ Խոշոր ձեռնարկություններից է նաև «Թաթնավթճանշին»-ը («Татнефтедор»)[10]:

Կարևոր է հիշատակել նաև, որ Ալմետևսկում է սկիզբ առնում նշանավոր «Դրուժբա» նավթատար խողովակաշարը, ինչպես նաև մի շարք այլ խողովակաշարեր, որոնք գնում են դեպի Նիժնի Նովգորոդ, Սամարա, Սուբխանկուլովո։ Բացի այդ, քաղաքում գործում են խոշոր ձեռնարկություններ, որոնք նավթարդյունաբերության համար արտադրում են խողովակներ, պոմպեր, զանազան գործիքներ։

Սպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալմետևսկում զարգացած են ռեգբին, ֆուտբոլը, օդագնացային, հեծանվային, դահուկային, ձիարշավային մարզաձևերը։ Քաղաքին լայն ճանաչում ու համբավ է բերել գնդակով հոկեյի «Նեֆտյանիկ» թիմը, որը հաջողությամբ մասնակցել է Ռուսաստանի բարձրագույն խմբի առաջնություններին, 1997-1998 և 1999-2000 մրցաշրջաններում նվաճել ոսկե, 2010/2011-ին՝ արծաթե, 2002/2003-ին՝ բրոնզե մեդալներ, 2015/2016 մրցաշրջանում էլ դարձել գավաթակիր։

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թաթարստանի ամենաբարեկարգ քաղաք, 2001 թ. — 3-րդ տեղ (I կարգի քաղաքների մրցությունում)[12].
  • Թաթարստանի ամենաբարեկարգ քաղաք, 2002 թ. — 1-ին տեղ (I կարգի քաղաքների մրցությունում)[12].
  • Թաթարստանի ամենաբարեկարգ քաղաք, 2003 թ. — 1-ին տեղ (I կարգի քաղաքների մրցությունում)[12][13].
  • Ռուսաստանի ամենաբարեկարգ քաղաք, 2007 թ. — 2-րդ տեղ (II կարգի քաղաքների մրցությունում)[14].
  • Ռուսաստանի ամենաբարեկարգ քաղաք, 2008 թ. — 3-րդ տեղ (II կարգի քաղաքների մրցությունում)[15].
  • Թաթարստանի ամենաբարեկարգ քաղաք, 2011 թ. — 1-ին տեղ (I կարգի քաղաքների մրցությունում)[16].
  • Ռուսաստանի ամենաբարեկարգ քաղաք, 2011 թ. — 3-րդ տեղ (II կարգի քաղաքների մրցությունում)[17].
  • Թաթարստանի ամենաբարեկարգ քաղաք, 2012 թ. — 3-րդ տեղ (I կարգի քաղաքների մրցությունում)[18].
  • Ռուսաստանի ամենաբարեկարգ քաղաք, 2012 թ. — 3-րդ տեղ (II կարգի քաղաքների մրցությունում)[19].
  • Թաթարստանի ամենաբարեկարգ քաղաք, 2013 թ. — 1-ին տեղ (I կարգի քաղաքների մրցությունում)[20].
  • Թաթարստանի ամենաբարեկարգ քաղաք, 2014 թ. — 2-րդ տեղ (I կարգի քաղաքների մրցությունում)[21].
  • Ռուսաստանի ամենաբարեկարգ քաղաք, 2014 թ. — 2-րդ տեղ (II կարգի քաղաքների մրցությունում)[22].

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://almetyevsk.tatar.ru/rus/istoricheskaya-spravka.htm
  2. 26. Численность постоянного населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2018 годаFederal State Statistics Service.
  3. Большая Российская энциклопедия: В 30 т. / Председатель науч.-ред. совета Ю. С. Осипов. Отв. ред С. Л. Кравец. Т. 1. А — Анкетирование. — М.: Большая Российская энциклопедия, 2005. — 766 с.: ил.: карт.
  4. Russian Federal State Statistics Service (2011). Всероссийская перепись населения 2010 года. Том 1 [2010 All-Russian Population Census, vol. 1]. Всероссийская перепись населения 2010 года [2010 All-Russia Population Census] (in Russian). Federal State Statistics Service
  5. Russian Federal State Statistics Service (May 21, 2004). Численность населения России, субъектов Российской Федерации в составе федеральных округов, районов, городских поселений, сельских населённых пунктов – районных центров и сельских населённых пунктов с населением 3 тысячи и более человек [Population of Russia, Its Federal Districts, Federal Subjects, Districts, Urban Localities, Rural Localities—Administrative Centers, and Rural Localities with Population of Over 3,000] (XLS). Всероссийская перепись населения 2002 года [All-Russia Population Census of 2002] (in Russian)
  6. Всесоюзная перепись населения 1989 г. Численность наличного населения союзных и автономных республик, автономных областей и округов, краёв, областей, районов, городских поселений и сёл-райцентров [All Union Population Census of 1989: Present Population of Union and Autonomous Republics, Autonomous Oblasts and Okrugs, Krais, Oblasts, Districts, Urban Settlements, and Villages Serving as District Administrative Centers]. Всесоюзная перепись населения 1989 года [All-Union Population Census of 1989] (in Russian). Институт демографии Национального исследовательского университета: Высшая школа экономики [Institute of Demography at the National Research University: Higher School of Economics]. 1989 – via Demoscope Weekly
  7. Поспелов Е. М. Альметьевск // Географические названия мира : Топонимический словарь : Ок. 5000 единиц / Отв. ред. P. A. Агеева. — 2-е изд., стереотип. — М.: Русские словари, Астрель, АСТ, 2002. — ISBN 5-93259-014-9, 5-271-00446-5, 5-17-001389-2
  8. Федерация. Ру — Большая энциклопедия о России
  9. История города — Официальный сайт г. Альметьевск, погода, карты города, расписания Archived 2010-04-01 at the Wayback Machine.
  10. «http://www.tatneftedor.ru» (ռուսերեն)։ www.tatneftedor.ru։ Վերցված է 2018-03-22 
  11. У Альметьевска появился город-побратим
  12. 12,0 12,1 12,2 Портал муниципальных образований Татарстана
  13. Самые-самые среди благоустроенных
  14. «В Татарстан»։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-27-ին։ Վերցված է 2011-05-03 
  15. Приказ Минрегиона России от 02.06.2009 № 197 "Об итогах Всероссийского конкурса на звание «Самый благоустроенный город России» за 2008 год.
  16. ИА Татар-Информ
  17. «Самые благоустроенные городские и сельские поселения России»։ Արխիվացված է օրիգինալից 2016-04-10-ին։ Վերցված է 2021-05-11 
  18. ИА Татар-Информ
  19. «Самый благоустроенный город России 2012» 
  20. «Итоги конкурса "Самый благоустроенный населённый пункт Республики Татарстан"»։ Արխիվացված է օրիգինալից 2014-08-27-ին։ Վերցված է 2014-08-26 
  21. «Минстрой: Альметьевск занял второе место в рейтинге самых благоустроенных городов Татарстана»։ Արխիվացված է օրիգինալից 2015-04-02-ին։ Վերցված է 2015-03-21 
  22. «Приказ МинСтроя "Об итогах всероссийского конкурса на звание "Самое благоустроенное городское (сельское) поселение России" по итогам 2014 года»։ 2015-10-16։ Արխիվացված է օրիգինալից 2017-07-26-ին։ Վերցված է 2021-04-20 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]