Անդրանիկ Մարգարյան (քաղաքական գործիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ա. Մարգարյանից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անդրանիկ Մարգարյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարգարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անդրանիկ Նահապետի Մարգարյան
Դրոշ
Դրոշ
Հայաստանի վարչապետ
Դրոշ
Դրոշ
2000, մայիսի 12 - 2007, մարտի 25
Նախորդող Արամ Սարգսյան
Հաջորդող Սերժ Սարգսյան
 
Կուսակցություն՝ ՀՀԿ
Կրթություն՝ ՀԱՊՀ
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և ճարտարագետ
Ծննդյան օր հունիսի 12, 1951
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանի օր մարտի 25, 2007
(55 տարեկանում)
Վախճանի վայր Երևան, Հայաստան
Թաղված Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն և Երևան
Քաղաքացիություն Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Հայաստան Հայաստան
Զավակներ Տարոն Մարգարյան
 
Կայք՝ gov.am
 
Պարգևներ
Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան և Գարեգին Նժդեհ մեդալ

Անդրանիկ Նահապետի Մարգարյան (հունիսի 12, 1951(1951-06-12), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - մարտի 25, 2007(2007-03-25)[1], Երևան, Հայաստան), հայ հասարակական-քաղաքական գործիչ, Հայաստանի վարչապետ (2000-2007), ՀՀԿ նախագահ։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1967-1972 թվականներին սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետում, ստացել հաշվիչ մեքենաների ինժեների որակավորում։

Աշխատանքային գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1972-1974 թվականներին աշխատել է Գազի արդյունաբերության համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի Երևանի մասնաճյուղում որպես գիտաշխատող, ավագ ինժեներ, 1977-1978 թվականներին՝ Հայաստանի էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտում որպես գլխավոր ճարտարագետ, 1978-1979 թվականներին՝ Էլեկտրատեխնիկական գործարանի էլեկտրոնային հաշվիչ մեքենաների բաժնի պետ, 1979-1990 թվականներին՝ Առևտրի նախարարության հանրապետական ինֆորմացիոն հաշվողական կենտրոնի էլեկտրոնիկայի բաժնի վարիչ, 1990-1994 թվականներին՝ Հատուկ ծրագրերի պետական վարչության ինֆորմացիոն բաժնի ղեկավար, 1994-1995 թվականներին՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի կրտսեր գիտաշխատող, 1995-1999 թվականներին՝ ՀՀ ԱԺ առաջին գումարման պատգամավոր, 1999 թվականին դարձյալ ընտրվել է ԱԺ պատգամավոր, եղել է մեծամասնություն կազմած «Միասնություն» խմբակցության ղեկավարը, 2000-2007 թվականներին՝ Հայաստանի վարչապետ։

2003 թվականին ԱԺ ընտրություններից հետո վարչապետ Անդրանիկ Մարգարյանը շարունակել է պաշտոնավարել՝ ղեկավարելով ընտրությունների արդյունքում ձևավորած կոալիցիոն կառավարությունը։

Կուսակցական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական քաղաքական կյանքի մեջ է ընդգրկվել դեռ 1965 թվականից։ 1968 թվականից եղել է խորհրդային տարիներին ընդհատակյա գործող Ազգային միացյալ կուսակցության անդամ, 1973 թվականից՝ ԱՄԿ խորհրդի անդամ։ 1974 թվականին ձերբակալվել է և դատապարտվել երկամյա բանտարկության՝ խորհրդային վարչակարգի դեմ պայքարելու մեղադրանքով։ 1992 թ. անկախ Հայաստանում դառնում է երկրի առաջին գրանցված կուսակցության անդամ, որի խորհրդի նախագահն է 1993 թվականից մինչև իր մահը։ 1993-1997 և 1998-2005 թթ.՝ ՀՀԿ խորհրդի նախագահ։ 1997-1998 թվականներին եղել է ՀՀԿ նախագահ, 2005 թվականին դարձյալ ընտրվել է ՀՀԿ նախագահ, 1998 թվականից Երկրապահ կամավորական միության անդամ էր, այնուհետև՝ ԵԿՄ վարչության անդամ։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած էր, ուներ երկու դուստր, մեկ որդի և հինգ թոռ։

Անդրանիկ Մարգարյանի գերեզմանը Կոմիտասի անվան պանթեոնում

Մահ և հուղարկավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրանիկ Մարգարյանը մահացել է 2007 թվականի մարտի 25-ին Երևանում սրտի կաթվածից։ Հուղարկավորված է Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում։

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայաստանի անկախության հռչակման 15-րդ տարեդարձի կապակցությամբ, պետականության կայացման և տնտեսական զարգացման գործում ներդրած մեծ ավանդի համար Հայաստանի նախագահի հրամանագրով պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանով։
  • Հայաստանի ՊՆ «Վազգեն Սարգսյան» մեդալ
  • Հայաստանի ՊՆ «Գարեգին Նժդեհ» մեդալ
  • ԵԿՄ «Վազգեն Սարգսյան» շքանշան
  • Հայաստանի Ոստիկանության «Արամ Մանուկյան» մեդալ
  • Ֆ. Նանսեն հիմնադրամի «Ֆ. Նանսեն» մեդալով[2]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Նախորդող
Սիմոն Շահազիզյան
ՀՀԿ խորհրդի նախագահ
Անդրանիկ Մարգարյան

դեկտեմբեր 1993դեկտեմբերի 17 2005
Հաջորդող
Պաշտոնը վերացվել է
Նախորդող
Աշոտ Նավասարդյան
ՀՀԿ նախագահ
Անդրանիկ Մարգարյան

դեկտեմբերի 2 1997հունվարի 81999
Հաջորդող
պաշտոնը վերացվել է
Նախորդող
պաշտոնը հիմնադրվել է
Հայաստանի Ազգային ժողովի «Միասնություն» խմբակցության ղեկավար
Անդրանիկ Մարգարյան

հունիսի 18 1999մայիս 2000
Հաջորդող
Գալուստ Սահակյան
Նախորդող
պաշտոնը վերականգնվել է
ՀՀԿ նախագահ
Անդրանիկ Մարգարյան

դեկտեմբերի 17 2005մարտի 252007
Հաջորդող
Սերժ Սարգսյան
Նախորդող
Արամ Զ. Սարգսյան
Հայաստանի Վարչապետ
Անդրանիկ Մարգարյան

մայիս 2000—մարտի 25 2007
Հաջորդող
Սերժ Սարգսյան

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրանիկ Մարգարյան (քաղաքական գործիչ)» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրանիկ Մարգարյան (քաղաքական գործիչ)» հոդվածին։