Տիրան Բ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Տիրան | |
---|---|
Իշխանություն | 338 - 350 |
Թագադրում | 338 |
Լրիվ անուն | Տիրան Արշակունի |
Ծնվել է՝ | Անհայտ |
Ծննդավայր | Մեծ Հայք |
Մահացել է՝ | Անհայտ |
Վախճանի վայր | Մեծ Հայք |
Երկիր | Մեծ Հայք |
Ազգություն | հայ |
Հաջորդող | Արշակ Բ |
Տոհմ | Արշակունիներ |
գերիշխան | |
Հայր | Խոսրով Գ |
Երեխաներ | Արշակ Բ, Արտաշես Արշակունի և Տրդատ Արշակունի |
Տիրան (ծն.թ.անհայտ մոտ 300-305–մոտ 358), Հայոց թագավոր 338–350 թվականներին։ Հաջորդել է հորը՝ Խոսրով Գ Կոտակին։ 338 թվականի գարնանը, երբ Պարսից արքա Շապուհ II–ի զորքերը ներխուժել են Հայաստան, Տիրանը Հայոց կաթողիկոս Վրթանես Ա Պարթևի հետ հարկադրաբար ապաստանել է Բյուզանդիայում։ Գահին վերահաստատվել է 339 թվականի գարնանը՝ Հռոմի Կոստանդիոս I կայսեր օգնությամբ։ Հռոմի հետ կնքած պայմանագրով Տիրանը ճանաչել է նրա գերիշխանությունը, պատանդ տվել Տրդատ որդուն և թոռներին։ Տիրանի գահակալման առաջին տարիներն անցել են համեմատաբար խաղաղ։ Վարել է պետական իշխանության կենտրոնացման քաղաքականություն։
Տիրանի իշխանության վերջին տարիներին հարաբերությունները սրվում են, ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։ Երկրի ներսում մի քանի նախարարական տներ հանդես են բերում կենտրոնախույս ձգտումներ, ապա տեղի են ունենում պետություն-եկեղեցի առաջին բախումները։ Այս բախումներն այնքան են խորանում, որ Հուսիկ կաթողիկոսը բանադրում է Տիրան թագավորին։ Վերջինիս հրամանով Հուսիկին բրածեծ անելով սպանում են։ Սրա պատճառն այն էր, որ եկեղեցին մեծապես հզորացել էր և ավատատիրական կարգերի պայքարում սկսել էր մեծ դեր խաղալ երկրի ներքին կյանքում։ Տիրանը վատ հարաբերություններ է ունեցել նաև նախարարների հետ: Օգտվելով երկրի ներքին անկայունությունից՝ Ատրպատակինի մարզպան Վարազը Տիրանին ձերբակալում է, աչքերն այրում ածուխով և ուղարկում Շապուհի մոտ: Շապուհը, իմանալով այն մասին, որ հայերը հռոմեացի Կոստանդիոս կայսեր մոտ պատվիրակություն են ուղարկել պարսիկների դեմ ռազմական դաշինք կնքելու նպատակով, ազատում է Տիրանին, որը սակայն կուրության պատճառով հեռանում է պետական գործից: Կյանքի վերջին տարիները Տիրանն անց է կացնում Արագածի լանջերին ՝ Կոշում:
|