Խանջյան (Արմավիրի մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Խանջյան
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրմավիրի
ՇրջանԱրմավիրի տարածաշրջան
ԳյուղապետՍամվել Ավագյան
Մակերես7.8 կմ²
ԲԾՄ870 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1937 մարդ (2008)
Խտություն248 մարդ/կմ²
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունխանջյանցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 (237)[1]
Փոստային ինդեքս0928[2]
Խանջյան (Արմավիրի մարզ) (Հայաստան)##
Խանջյան (Արմավիրի մարզ) (Հայաստան)

Error: Must specify an image in the first line.

Խանջյան, գյուղ Հայաստանի Արմավիրի մարզում, Արմավիրի տարածաշրջանում, Արմավիր քաղաքից 7 կմ հյուսիս-արևմուտք։ Ստեղծվել է 1957 թվականին որպես ավան և ունեցել է Աբովյանի անվան սովխոզ, Խանջյանի անվան սովխոզ անվանումները։ Իր անվանումը ստացել է ի պատիվ Հայաստանի հերոս Աղասի Խանջյանի։

Աշխարհագրություն

Գյուղը տեղադրված է Միջինարաքսյան հարթավայրում՝ ծովի մակարդակից 880 մ բարձրության վրա։ Կլիման չոր խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5 °C։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։ Հարուստ է արտեզյան ջրերով, որոնք օգտագործվում են որպես խմելու ջուր։

Բնակչություն

Գյուղի բնակչությունը տեղափոխվել է հարակից գյուղերից և Հայաստանի տարբեր շրջաններից։ 1981 թվականին գյուղն ունեցել է 1580 բնակիչ։ Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների 2005 թ․ համայնքն ունեցել է 1908 առկա բնակիչ, որից տղամարդիկ կազմում են 48%, կանայք՝ 52%։ Ըստ տարիքային կազմի բնակչությունը բաշխված է հետևյալ կերպ. մինչաշխատունակներ՝ 32%, աշխատունակներ՝ 54%, հետաշխատունակներ՝ 14

Խանջյանի ազգաբնակչության փոփոխությունը.[3].

Տարի 1981 1989 2001 2004
Բնակիչ 1580 1856 1880 1993

Տնտեսություն

Գյուղն ունի 562 առկա տնտեսություն։ Ունի դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց։ Գյուղատնտեսական հողահանդակները ոռոգվում են Արմավիրի Մայր ջրանցքի ջրերով։ Գյուղատնտեսական հողահանդակներում մեծ բաժին ունեն վարելահողերը (89 հա), պտղատու (179 հա) և խաղողի այգիները (86հա)։ Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, բազմամյա տնկարկներ՝ կազմելով համապատասխանաբար 102 և 12 հեկտար։ Զբաղվում են պտղաբուծությամբ, այգեգործությամբ, բանջարաբոստանային և հացահատիկային կուլտուրաների մշակությամբ, թռչնաբուծությամբ, խոշոր եղջերավոր անասնապահությամբ։ Համայնքի հիմնախնդիրների մեջ գլխավորը ոռոգման ջրի հարցն է և ոռոգման, խմելու ջրի ջրագծերի, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, դպրոցաշինության հարցը։ Կարևորվում է նաև գյուղտտնտեսական մթերքների իրացումը։

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. ՀՀ մարզերի կոդեր
  2. Code database of Armenia, Արմավիր
  3. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 57» (PDF). Վերցված է 2015 Մարտի 27-ին.

Արտաքին հղումներ