Գեղադիր (Արագածոտն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այս հոդվածը Արագածոտնի մարզի գյուղի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Գեղադիր (այլ կիրառումներ)։
Գյուղ
Գեղադիր
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրագածոտն
ԳյուղապետԳնել Գևորգյան
Առաջին հիշատակումմ.թ.ա. 7-5-րդ դարեր
Այլ անվանումներԳյոզալդարա, Գուզալդարա, Կյուզելտերե, Գյոզալդարա Հայի, Գյոզալդարա Ներքին
Մակերես12.24 կմ²
ԲԾՄ1880 մետր
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն649 մարդ (2008)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՍուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցիՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունգեղադիրցի
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ+374 (232)
Գեղադիր (Արագածոտն) (Հայաստան)##
Գեղադիր (Արագածոտն) (Հայաստան)

Գեղադիր, գյուղական համայնք ՀՀ Արագածոտնի մարզում։ Մարզկենտրոնից գտնվում է 59 կմ հեռավորության վրա։

Անվանում

Նախկինում ունեցել է Գյոզալդարա, Գուզալդարա, Կյուզելտերե, Գյոզալդարա Հայի, Գյոզալդարա Ներքին անվանումները։ Գեղադիր է վերանավանվել 1946 թվականին։ Նախկինում մտել է Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառի մեջ։

Աշխարհագրություն

Ընկած է Արագած լեռնազանգվածի հյուսիսային լանջերին։ Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 2025մ բարձրության վրա։ Կլիման բարեխառն լեռնային է։ Ձմեռները տևական են, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով։ Ամառները տաք են, համեմատաբար խոնավ։ Հուլիսյան միջին ջերմաստիճանը տատանվում է 16-18-ի սահմաններում, հունվարյանը՝ -6,-8-ի սահմաններում։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 450-600 մմ։ Բնական լանդշաֆտները սևահողային տափաստաններ են։

Բնակչություն

Համայնքի բնակչությունը կազմում է 669 մարդ, որից 48% տղամարդիկ են, իսկ կանայք՝ 52%։ Գյուղն ունի 180 տնտեսություն։ Ունի դպրոց, բուժկետ, կապի հանգույց։ Բնակչության մի մասի նախնիները 1917-1918 թվականներին գաղթել են Վանի, Ռշտունիքի, Խիզանի, Աբաղայի, Մոկսի գյուղերից։ Գեղադիրի ազգաբնակչության փոփոխությունը[1].

Տարի 1873 1897 1914 1926 1939 1959 1979 1989 2001 2004
Բնակիչ 141 257 290 250 464 457 500 589 676 835

Տնտեսություն

Գյուղատնտեսական հողահանդակները ծառայում են հիմնականում որպես վարելահողեր, որտեղ զբաղվում են հացահատիկի, բանջարաբոստանային, կերային կուլտուրաների մշակությամբ։ Զբաղվում են հիմնականում մանր և խոշոր եղջերավոր անասնաբուծությամբ, թռչնաբուծությամբ։

Պատմամշակութային կառույցներ

Գյուղից 1 կմ հարավ-արևմուտք կա (մ.թ.ա. 2-րդ-1-ին հզմ.) կիկլոպյան ամրոցի ավերակներ և մ.թ.ա. 3-րդ-1-ին հազարամյակի դամբարանադաշտ։

Տեղական ինքնակառավարում

Համայնքի ղեկավար՝ Գնել Գևորգյան։

Ավագանու անդամների ցուցակ

  1. Ժակլինա Հարությունի Մկրտչյան
  2. Աղասի Նորիկի Ավետիսյան
  3. Ռիփսիկ Խաչիկի Նազարեթյան
  4. Դավիթ Աղասու Պետրոսյան

Աղբյուր

Տես նաև

  1. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 52» (PDF). Վերցված է 2013 Օգոստոսի 4-ին.