Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակագրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տվյալ աղյուսակը ցույց է տալիս հիմնական իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։

Պարզաբանագիր
Արևմտյան ճակատ Արևելյան ճակատ Իտալական ճակատ
Կովկասյան ճակատ Մերձարևելյան ճակատ Բալկանյան ճակատ
Աֆրիկյան ճակատ Ռազմական գործողությունները ծովում Քաղաքականությունն ու դիվանագիտությունը

1914[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամսաթիվ Իրադարձություններ
Հունիսի 28 Սարաևոյի սպանություն։ Մահափորձ ավստրո-հունգարիայի գահաժառանգ հերցոգ Ֆրանց Ֆերդինանդի վրա։ Նա սպանվեց իր կնոջ հետ։ Սպանողը` բոսնիական ուսանող Գավրիլո Պրինցիպն է [1]։ Մանրամասներ
Հուլիսի 23 Ավստրո-Հունգարիան վերջնագիր ներկայացրեց Սերբիային։ Սերբիան, հենվելով Ռուսաստանի աջակցության վրա, չընդունեց վերջնագիրն ու մոբիլիզացիա հայտարարեց [2]։ Մանրամասներ
Հուլիսի 26 Ավստրո-Հունգարիան հայտարարեց համընդհանուր մոբիլիզացիա ու կենտրոնացրեց իր զորքերը Ռուսաստանի հետ սահմանին։
Հուլիսի 28 Ավստրո-Հունգարիան պատերազմ հայտարարեց Սերբիային։ Մոբիլիզացիա տեղի ունեցավ նաև Ռուսաստանում։ Պաշտոնապես սկսվում է Առաջին համաշխարհային պատերազմը[3]։[4]
Հուլիսի 29 Մեծ Բրիտանիան հայտարարեց իր դիրքորոշման մասին։ Եթե հակամարտությունը սահմանափակվի Ավստրո-Հունգարիայով, Սերբիայով ու Ռուսաստանով, Անգլիան կմնա մի կողմ։ Եթե պատերազմի մեջ մտնեն Գերմանիան ու Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան կկատարի իր դաշնակցային պարտականությունները։
Հուլիսի 31 Գերմանական կայսրը սպառնաց ռազմական գործողություններ սկսել Նիկոլայ երկրորդի դեմ, եթե մոբիլիզացիան չավարտվի 12 ժամվա ընթացքում։ Վերջինս, իր հերթին, վստահեցրեց, որ մոբիլիզացիան ընթանում է միայն Ավստրո-Հունգարիայի դեմ։ Միաժամանակ Գերմանիան Ֆրանսիային վերջնագիր ուղարկեց պահանջելով պահպանել չեզոքությունը սպասվող պատերազմում։
Օգոստոսի 1 Գերմանիան պատերազմ հայտարարեց Ռուսաստանին ու մոբիլիազացիա սկսեց։ Գերմանական զորքերը, համաձայն Շլիֆֆենի նախագծի, ձգվեցին դեպի ֆրանսիական ու բելգիական սահմանները։
Իտալիան հայտարարեց իր չեզոքության մասին։
Գերմանիան ու Օսմանյան Կայսրությունը գաղտնի պայմանագիր կնքեցին։
Ֆրանսիան մոբիլիզացիա սկսեց[5]։[6][7]
Օգոստոսի 2 Գերմանական զորքերի ներխուժեցին Լյուքսեմբուրգ[8]։ Մանրամասներ
Օգոստոսի 3 Գերմանիան պատերազմ հայտարարեց Ֆրանսիային, մեղադրելով նրան «Գերմանիայի վրա հարձակումներ ու օդային ռմբակոծություն կազմակերպելու» ու «բելգիական չեզոքության խախտման մեջ»[9][10],:
Գերմանաիան վերջնագիր է ներկայացնում Բելգիային իր զորքերը բելգիական տարածքով անցկացնելու համար։ Բելգիան մերժում է վերջնագիրը։
Օգոստոսի 4 Գերմանիան պատերազմ հայտարարեց Բելգիային ու սկսեց ներխուժել նրա տարածք[11]։

Բրիտանական կայսրությունը բողոքեց պայմանագրով եշխավորված բելգիական չեզոքության խախտման դեմ։ Գերմանական կանցլերը պատասխանեց, որ պայմանագիրը` ոչ ավելին է քան թղթի կտոր (chiffon de papier): Բրիտանական կայսրությունը պատերազմ հայտարարեց Գերմանիային[12]։

Օգոստոսի 5 Չեռնոգորիան պատերազմ հայտարարեց Ավստրո-Հունգարիական կայսրությանը [13][14]։
Օսմանյան կայսրությունը փակեց Դարդանելի նեղուցը։
Օգոստոսի 5- 16 Գերմանական զորքերը պաշարեցին, ապա գրավեցին Լիեժի ամրոցը (Բելգիա)։ Մանրամասները
Օգոստոսի 6 Ավստրո-Հունգարիան պատերազմ հայտարարեց Ռուսաստանին [13]։
Սերբիան ու Չեռնոգորիան պատերազմ հայտարարեցին Գերմանիային [13]։
Օգոստոսի 7 Բրիտանական էքսպեդիցիոն կորպուսի ափհանումը Ֆրանսիայում։ Մանրամասներ
Օգոստոսի 11- 12 Ֆրանսիան ու Բրիտանական կայսրությունը պատերազմ հայտարարեցին Ավստրո-Հունգարիային [13][15]։
Օգոստոսի 14- 24 Սահմանամերձ ճակատամարտ։ Գերմանական զորքերը հաղթանակ տարավ Բրիտանական Էքսպեդիցիոն կորպուսի ու ֆրանսիական Հինգերորդ բանակի նկատմամբ։ Մանրամասներ
Օգոստոսի 16- 19 Սերբիան Ցերի ճակատամարտում հաղթանակ տարավ Ավստրո-հունգարական զորքերի նկատմամբ։ Մանրամասներ
Օգոստոսի 17 Ռուսական բանակը ներխուժեց Արևելյան Պրուսսիա։ Ստալլուպենեյի ճակատամարտ։ Մանրամասներ
Օգոստոսի 18-Սեպտեմբերի 26 Գալիցիական ճակատամարտ։ Ռուսական զորքերի կողմից արևմտյան Գալիցիայի, Բուկովինայի արևելյան մասի գրավում։ Մանրամասներ
Օգոստոսի 20 Գերմանական զորքերը փորձեցին հարձակում ձեռնարկել դեպի Արևելյան Պրուսիա, սակայն պարտություն կրեցին Գումբիննենի մոտ։ Այս հարձակման ձախողմամբ էլ սկսվեց Շլիֆֆենի նախագծի ձախողումը։ Մանրամասներ
Օգոստոսի 20 Գերմանիան օկկուպացրեց Բրյուսելը։
Օգոստոսի 22 Ավստրո-Հունգարիան պատերազմ հայտարարեց Բելգիային [13][16]։
Օգոստոսի 23 Ճապոնիան պատերազմ հայտարարեց Գերմանիային։
Օգոստոսի 23- 25 Կրանսիկի ճակատամարտ։ Ավստրո-Հունգարական առաջին բանակը հաղթանակ տարավ ռուսական 4-րդ բանակի նկատմամբ։ Մանրամասները
Օգոստոսի 23-Սեպտեմբերի 2 Տաննենբերգի ճակատամարտ։ Ռուսական զորքերի պարտություն։ Մանրամասներ
Օգոստոսի 24-Սեպտեմբերի 7 Գերմանացիները պաշարեցին ու գրավեցին Մոբյեժ ամրոցը։ Մանրամասներ
Օգոստոսի 25 Ճապոնիան պատերազմ հայտարարեց Ավստրո-Հունգարիական կայսրությանը։
Օգոստոսի 26 Բրիտանական ու ֆրանսիական զորքերը օկկուպացրեցին Տոգոն, Գերմանիայի գաղութներից մեկը Արևմտյան Աֆրիկայում [17]։ Մանրամասներ
Օգոստոսի 26- 27 Լե-Կատոյի ճակատամարտ։ Դաշնակիցների նահանջ։ Մանրամասներ
Օգոստոսի 26- սեպտեմբերի 11 Գալիչ-Լվովյան հարձակվողական գործողություն։ Ռուսական զորքերի կողմից Լվովի գրավում։ Մանրամասներ
Օգոստոսի 27-Նոյեմբերի 7 Ցինդաոյի ճակատամարտ։ Բրիտանական ու ճապոնական զորքերը գրավեցին Ցինդաո նավահանգիստը` Չինաստանում գերմանական գաղութը։ Մանրամասներ
Օգոստոսի 28 Մեծ Բրիտանիայի Արքայական ռազմածովային ուժերի նավատորմը հաղթանական տարավ Հելիգոլանդյան նեղուցում։ Մանրամասներ
Օգոստոսի 29- 30 Սեն Կանտենի ճակատամարտ։ Դաշնակիցները նահանջելու հրաման ստացան։ Մանրամասներ
Օգոստոսի 30 Նոր Զելանդիան օկկուպացրեց Գերմանական (Արևմտյան) Սամոան։ Մանրամասներ
Սեպտեմբերի 3-11 Ավստրո-Հունգարական զորքերի պարտություն կրեցին Ռավա-Ռուսկայայի մոտ։ Մանրամասներ
Սեպտեմբերի 5-12 Մառնի ճակատամարտ։ Գերմանական հարձակման դադարում։ Ձախողվեց Շլիֆֆենի նախագիծը, որը նախատեսում էր կայծակնային պատերազմ վարել Ֆրանսիայի դեմ ու հաջողության հասնել արևելյան ճակատում։ Մանրամասներ
Սեպտեմբերի 7-14 Ճակատամարտ Մազուրական լճերի մոտ։ Ռուսական բանակը մեծ կորուստներով նահանջեց Արևելյան Պրուսսիայից։ Մանրամասներ
Սեպտեմբերի 8-17 Ավտրո-Հունգարական բանակի երկրորդ փորձը ներխուժել Սերբիա, նույնպես ավարտվեց անհաջողությամբ։ Մանրամասներ
Սեպտեմբերի 9 Թեոբալդ ֆոն Բեթման Հոլվեգը հռչակեց Գերմանիայի նպատակներն այս պատերազմում։ Մանրամասներ
Սեպտեմբերի 11-21 Ավստրալիական զորքերը օկկուպացրեցին Գերմանական Նոր Գվինեան։ Մանրամասներ
Սեպտեմբերի 13 Հարավաֆրիկյան զորքերը ներխուժեցին Գերմանական Հարավ-արևմտյան Աֆրիկա։ Մանրամասներ
Սեպտեմբերի 13-28 Էնա գետի ճակատամարտը ավարտվեց ոչ-ոքի։ Մանրամասներ
Սեպտեմբերի 14 Էրիխ ֆոն Ֆալկենխայնին գերմանական գլխավոր շտաբի ղեկավարի պաշտոնում հաջորդում է Հելմուտ Մոլտկե Կրտսերը։
Սեպտեմբերի 17 Սկսվեց Պերեմիշլի պաշարումը։ Մանրամասներ
Սեպտեմբերի 27 Անգլո-ֆրանսիական զորքերը գրավեցին Դուալա քաղաքը (Կամերուն Մանրամասներ
Սեպտեմբերի 28-Հոկտեմբերի 10 Գերմանական զորքերը գրավեցին Անտվերպեն (Բելգիա)։ Մանրամասներ
Սեպտեմբերի 29-Հոկտեմբերի 31 Ճակատամարտ Վիսլայի մոտ (Վարշավո-Իվանգորոդական գործողություն)։ Գերմանական զորքերի հարձակումը հետ մղվեց։ Մանրամասներ
Հոկտեմբերի 16-31 Ճակատամարտ Իզերի մոտ։ Ֆրանսիական ու բելգիական զորքերը պահեցին Բելգիայի ծովափի մի մասը։ Մանրամասներ
Հոկտեմբերի 19-Նոյեմբերի 22 Իպրի ճակատամարտ։ Կանխարգելվեց գերմանական բանակի կողմից Կալեյի ու Դյունկերկի գրավումը։ Մանրամասներ
Նոյեմբերի 1 Ճակատամարտ Կորոնելիի մոտ։ Մաքսիմիլիան ֆոն Շպեյի էսկադրան հաղթանական տարավ Քրիստոֆեր Կրեդոկի ղեկավարած բրիտանական նավատորմի նկատմամբ։ Մանրամասներ
Նոյեմբերի 1-5 Անտանտի երկրները պատերազմ հայտարարեցին Օսմանյան Կայսրությանը (թուրքական նավերի կողմից ռուսական սև ծովյան ռմբակոծումից հետո)[18]։
Նոյեմբերի 1-Դեկտեմբերի 3 Առաջին ճակատամարտը Կովկասյան ճակատում։ Այն անարդյունք անցավ երկու կեղմերի համար (Թուրքիա Մանրամասներ
Նոյեմբերի 2 Մեծ Բրիտանիան սկսեց Գերմանիայի ծովային շրջափակումը։ Մանրամասներ
Նոյեմբերի 3-5 Գերմանական գաղութային զորքերը Ֆոն Լետտով-Ֆորբեկի հրամանատարությամբ Տանգայում (Գերմանական Արևելյան Աֆրիկա) հաղթանական տարան բրիտանական զորքերի նկատմամբ։ Մանրամասներ
Նոյեմբերի 6 Ավստրո-Հունգական զորքերը գրավեցին Բելգրադը։
Նոյեմբերի 9 Կոկոսյան կղզիների ճակատամարտ։ Ավստրալիական «Սիդնեյ» հածանավը ոչնչացրեց գերմանական «SMS Emden (1908)» հածանիվ։ Մանրամասներ
Նոյեմբերի 11-Դեկտեմբերի 6 Լոձի ռազմագործողություն։ Կողմերից ոչ մեկը հաջողությունների չհասավ։ Մանրամասներ
Դեկտեմբերի 3-15 Կոլուբարայի ճակատամարտ։ Սերբական զորքերը հետ մղեցին ավստրո-հունգարական զորքերը։ Մանրամասներ
Դեկտեմբերի 8 Ֆոլկլենդյան կղզիների ճակատամարտ։ Ֆոն Շպեյի հրամանատարությամբ գերմանական հածանավը ոչնչացրեց Մեծ Բրիտանիայի Արքայական ռազմածովային ուժերի նավատորմը։ Մանրամասներ
Դեկտեմբերի 16 Գերմանական նավատորմը ռմբակոծեց անգլիական Սկարբորո և Հարտլուփուլ քաղաքները։ Մանրամասներ
Դեկտեմբերի 22-1915 թվականի հունվարի 17 Ռուսական զորքերը հաղթանակ տարան Սարիղամիշի ճակատամարտում (Թուրքիա) [19]։ Մանրամասներ
Դեկտեմբերի 25 Կովկասյան բանակը ազատագրում է Արդահանն ու Օսմանյան մասերին պարտարդեց նահանջել Ռուսական կայսրության օկկուպացված տարածքներից։ Մանրամասներ

1915[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամսաթիվ Իրադարձություն
Հունվարի 2 Սկսվեց ռուսական զորքերի հարձակումը դեպի Կարպատներ։ Այն շարունակվեց մինչև ապրիլի 12-ը։ Մանրամասներ
Հունվարի 19 Առաջին դիրիժաբլը թռիչք կատարեց դեպի Բրիտանիա։ Մանրամասներ
Հունվարի 24 Դոգեր Բանկի ճակատամարտ` Մեծ Բրիտանիայի Արքայական ռազմածովային ուժերի նավատորմի և գերմանական Բաց ծովի նավատորմի միջև։ Մանրամասներ
Հունվարի 28-Փետրվարի 3 Օսմանյան կայսրության զորքերին չի հաջողվում գրավել Սուեզի ջրանցքը։ Մանրամասներ
Փետրվարի 4 Գերմանիան հայտարարեց առևտրային նավերի դեմ սուզանավ կիառելու մասին։ Մանրամասներ
Փետրվարի 7-22 Մազուրային երկրորդ ճակատամարտ։ Գերմանիան խոշոր հարձակվողական գործողություններ սկսեց Արևելյան ճակատում։ Մանրամասներ
Փետրվարի 19 Բրիտանական ու ֆրանսիական նավերը փորձեցին ճեղքել դեպի Դարդանելլի։ Գալիպոլիական արշավանք սկիզբ։ Մանրամասներ
Փետրվարի 20-Մարտի 30 Պրասնիշական գործողություն։ Ռուսական զորքերը հետ մղեցին գերմանական բանակի հարձակումը։ Մանրամասներ
Մարտի 9 Ալեքսանդր Պարվուսը գերմանական կառավարությանը Ռուսաստանում եղած կարգերի հեղաշրջման ծրագիր է ներկայացնում, հաջորդական սեպարտական խաղաղության կնքումով։
Մարտի 10-13 Նև Շապելի ճակատամարտ։ Սկզբնական հաջողությունից հետո բրիտանական հարձակումը դադարեց։ Մանրամասներ
Մարտի 22 Պերեմիշլի պաշարումն ավարտվեց։ Ամրոցը գրավվեց ռուսական բանակի կողմից։ Մանրամասներ
Ապրիլի 22-Մայիսի 25 Իմպրեյի երկրորդ ճակատամարտի ժամանակ գերմանական զորքերը օգտագործեցին քիմիական զենք։ Մանրամասներ
Ապրիլի 24 Օսմանյան կայսրությունում սկսվեց հայերի ցեղասպանությունը Մանրամասներ
Ապրիլի 25 Դաշնակից զորքերը վայրէջք կատարեցին Գալիպոլի։ Մանրամասներ
Ապրիլի 26 Լոնդոնյան համաձայնությունը՝ Անտանտի ու Իտալիայի միջև։ Մանրամասներ
Ապրիլի 28 Կրիտիայի առաջին ճակատամարտ։ Դաշնակիցների հարձակումը հետ մղվեց։ Մանրամասներ
Մայիսի 2-Հունիսի 23 Գորլիցյան ճեղքում։ Գալիցիայում գնդապետ Մակենզենի գլխավորությամբ գերմանական զորքերը ճեղքում են ռուսական զորքերի պաշտպանությունը։ Մանրամասներ
Մայիսի 6- 8 Կրիտիյական երկրորդ ճակատամարտ։ Անտանտի զորքերի հարձակումը ձախողվեց։ Մանրամասներ
Մայիսի 7 Բրիտանական լայներ «Լուզիտանիա|Լուզիտանիան» խորտակվեց գերմանական ստորջրյա U-20 նավակի կողմից։ Մանրամասներ
Մայիսի 9-Հունիսի 18 Արտուայի երկրորդ ճակատամարտ։ Դաշնակիցները առաջ են շարժվում մի քանի կիլոմետրով։ Մանրամասներ
Մայիսի 12 Վինդհուկը՝ Գերմանական Հարավ-Արեւեմտյան Աֆրիկայի մայրաքաղաքը, գրավվեց հարավ-աֆրիկյան զորքերի կողմից։ Մանրամասներ
Մայիսի 23 Իտալիան պատերազմ հայտարարեց Ավստրո-Հունգարիային։
Հունիսի 4 Երրորդ Կրիտիական ճակատամարտ։ Դաշնակիցների ևս մեկ պարտություն։ Մանրամասներ
Ռուսական զորքերը թողեցին Պերեմիշլը։ Մանրամասներ
Հունիսի 22 Ավստրո-գերմանական զորքերը կրկին գրավեցին Լվովը։ Մանրամասներ
Հունիսի 23-Հուլիսի 7 Իզոնցոյի առաջին ճակատամարտ։ Այն ավարտվեց գրեթե անարդյունք, ինչպես և իտալական զորքերի բոլոր վերջին փորձերը ճեղքել ավստրիական պաշտպանությունը։ Մանրամասներ
հունիսի 28-Հուլիսի 5 Հելլեսում բրիտանական զորքերը հետ մղեցին թուրքական զորքերի հարձակումը։ Մանրամասներ
Հուլիսի 9 Գերմանական զորքերը Հարավ-Արևմտյան Աֆրիկայում հանձնվեցին։ Մանրամասներ
Հուլիսի 9-Օգոստոսի 3 Ալաշկերտյան գործողություն՝ հաջող պաշտպանողական գործողություն ռուսական զորքերի կողմից։ Մանրամասներ
Հուլիսի 18-Օգոստոսի 3 Իզոնցոյի երկրորդ ճակատամարտ։ Մանրամասներ
Օգոստոսի 5 Գերմանական զորքերը օկկուպացրեցին Վարշավան։ Մանրամասներ
Օգոստոսի 6- 29 Սարի Բաիրի ճակատամարտ (Օգոստոսյան հարձակում)։ Գալլիպոլիական արշավանքի դաշնակիցների վերջին ու անհաջող հարձակվողական գործողությունը։ Մանրամասներ
Սեպտեմբերի 1 Գերմանիան դադարեցրեց Անսահմանափակ ստորջրյա պատերազմը։ Մանրամասներ
Սեպտեմբերի 8 Նիկոլայ երկրորդը իր վրա վերցրեց ռուսական բանակի գլխավոր հրամանատարի պարտականությունները, այդ պաշտոնում փոխարինելով մեծ իշխան Նիկոլայ Նիկոլաևին։
Սեպտեմբերի 8-Հոկտեմբերի 2 Սվենցյանական ճեղքում։ Գերմանական զորքերը օկկուպացրեցին Վիլնյուսը։ Արևմտյան ճակատի կայունացում։ Մանրամասներ
Սեպտեմբերի 25-Հոկտեմբերի 7 Բրիտանական հարձակումը դեպի Լոոս ու ֆրանսիականը դեպի Շամպայն հաջողության չհասան։ Մանրամասներ
Հոկտեմբերի 6 Գերմանական կայսրության, Ավստրո-Հունգարիայի զորքերը, իսկ հետո նաև Երրորդ Բուլղարիայի թագավորությունը ներխուժեցին Սերբիա։ Մանրամասներ
Հոկտեմբերի 14- 19 Բուլղարիան պատերազմ հայտարարեց Սերբիային, ի պատասխան, Բուլղարիային պատերազմ հայտարարեց հայտարարում Անտանտի բոլոր երկրները։
Հոկտեմբերի 18-Նոյեմբերի 4 Իզոնցոյի երրորդ ճակատամարտ։ Մանրամասներ
Հոկտեմբերի 27 Բրիտանական ու ֆրանսիական զորքերը ժամանեցին հունական Սալոնիկ սերբական բանակի օգնություն ցուցաբերելու համար։ Մանրամասներ
Հոկտեմբերի 30-Դեկտեմբերի 16 Համադանի գործողություն։ Գնդապետ՝ Բարատովի կորպուսը գրավեց հյուսիսային Պարսկաստանը։ Մանրամասներ
Նոյեմբերի 10-Դեկտեմբերի 11 Իզոնցոյի չորրորդ ճակատամարտ։ Մանրամասներ
Նոյեմբերի 22- 25 Կտեսիֆոնական ճակատամարտ, բրիտանական ու օսմանական զորքերի միջև ներկայիս Իրաքի տարածքում։ Մանրամասներ
Նոյեմբերի 27 Սերբական բանակը նահանջեց Ալբանիա, որտեղ էվակուացվել էին ֆրանսիական ու իտալական նավերը։ Մանրամասներ
Դեկտեմբերի 7 Օսմանյան կայսրության զորքերը սկսեցին Էլ-Քութի պաշարումը։ Մանրամասներ
Դեկտեմբերի 19 Բրիտանական Էքսպեդիցիոն Կորպուսի հրամանատարի պաշտոնում Դուգլաս Հեյգը փոխարինեց Ջոն Ֆրենչին։
1916 թվականի հունվարի 7 Կյոպրուկոյի ճակատամարտ։ Կովկասյան բանակի տակտիկական հաղթանակ։ Մանրամասներ

1916[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամսաթիվ Իրադարձություն
Հունվարի 8- 16 Ավստրո-հունգարական հարձակումը Չեռնոգորիայում, վերջինս շուտով անձնատուր եղավ։
Հունվարի 9 Դաշնակիցները էվակուացնում են իրենց զորքերը Գալիպոլիից։ Գալիպոլիական արշավանքը ավարտվում է Օսմանյան կայսրության հաղթանակով[20]։ Մանրամասներ
Հունվարի 11 Դաշնակիցները օկկուպացնում են հունական` Կերկիրա կղզին ու հետո այնտեղ են էվակուացնում սերբական բանակը։
Հունվարի 24 Ռեյնհարդ Շեերը նշանակվեց «Բաց ծովի նավատորմի» հրամանատար[21]։
Հունվարի 27 Բրիտանական կայսրությունում ընդունվեց պարտադիր զինվորական ծառայության օրենքը (Military Service Act):
Փետրվարի 13-16 Ռուսական զորքը գրավեցին Էրզրումը։ Մանրամասներ
Փետրվարի 21 Սկսվեց Վերդենի ճակատամարտը[22]։ Մանրամասներ
Փետրվարի 28 Կամերունի գերմանական գաղութը հանձնվեց։ Մանրամասներ
Մարտի 1 Գերմանիան շարունակեց օգտագործել անսահմանափակ ստորջրյա պատերազմի մարտավարությունը։ Մանրամասներ
Մարտի 1- 15 Իզոնցոյի հինգերորդ ճակատամարտը։ Մանրամասներ
Մարտի 9 Պորտուգալիայի նավահանգիստներում կանգնած գերմանական նավերի բռնագրավմանը ի պատասխան Գերմանիան պատերազմ հայտարարեց Պորտուգալիային[13]։
Մարտի 18-30 Նարոչյան գործողություն։ Ռուսական զորքերի հարձակումը հետ մղվեց։ Մանրամասներ
Ապրիլի 18 Տրապիզոնը գրավվեց ռուսական զորքերի կողմից։
Ապրիլի 23 Զատկային ապստամբություն Իռլանդիայում ընդդեմ Մեծ Բրիտանիայի տիրապետության։ Մանրամասներ
Ապրիլի 29 Էլ-Քութում պաշարված բրիտանական զորքերը հանձնվեցին։ Մանրամասներ
Մայիսի 10 Գերմանիան կասեցրեց անսահման ստորջրյա պատերազմը։ Մանրամասներ
Մայիսի 15-Հունիսի 10 Ավստրո-հունգարական «Պատժիչ արշավախումբը» Տրենտինո շրջանում։ Իտալական զորքերը նահանջեցին։ Մանրամասներ
Մայիսի 31-Հունիսի 1 Յուտլանդյան ճակատամարտ, Մեծ Բրիտանական ՌԾՈՒ-ի (Grand Fleet) ու գերմանական «Բաց ծովի նավատորմի» միջև։ Մանրամասներ
Հունիսի 4 Սկսվեց Բրուսիլովյան ճեղքումը։ Մանրամասներ
Հունիսի 5 Արաբական հեղափոխությունը Հիջազում։ Մանրամասներ
Օրկնեյան կղզիներում ականի վրա պայթեց Մեծ Բրիտանիայի ՌԾՈՒ-ի հածանավ` Հեմպշիրը, որով Ռուսաստան էր ուղևորվել բրիտանական ռազմական նախարար` Հերբերտ Կիտչեները։ Մանրամասներ
Հունիսի 6- 24 Հունաստանի ծովային շրջափակումը դաշնակիցների կողմից։ Նրանց պահանջով Հունաստանը անցկացրեց բանակի դեմոբիլիզացիա։
Հունիսի 10 Իտալիայի վարչապետի պաշտոնում Պաոլո Բոսելլիին փոխարինեց Անտոնիո Սալանդրուն։
Հուլիսի 1 Սկսվեց Սոմի ճակատամարտը։ Մանրամասներ
Հուլիսի 2 Երզնկայի ճակատամարտ։ Թուրքական զորքերը կոտորվեցին ու նահանջեցին երկրի խորքը։ Մանրամասնեևր
Հուլիսի 14 Հարձակում Բեզանտենի մոտ (Սոմի ճակատամարտի մաս)։ Մանրամասներ
Հուլիսի 23-Օգոստոսի 7 Հարձակում Պոզերի մոտ (Սոմի ճակատամարտի մաս)։ Մանրամասներ
Օգոստոսի 3-5 Ճակատամարտ Ռոմանիի մոտ։ Սուեզի ջրանցքի մոտ թուրքական բանակի հարձակումը դեպի բրիտանական զորքերի պաշտպանական դիրքերի վրա ավարտվեց անհաջողությամբ։ Մանրամասներ
Օգոստոսի 3-Օգոստոսի 17 Իզոնցոյի վեցերորդ ճակատամարտ։ Իտալական զորքերը գրավեցին Գորիցիան։ Մանրամասներ
Օգոստոսի 18-Սեպտեմբերի 13 Հարձակում Գյուեմոնի ու Ժինշի մոտ (Սոմի ճակատամարտի մաս)։ Մանրամասներ
Օգոստոսի 27 Իտալիան պատերազմ հայտարարեց Գերմանիային։
Ռումինիան Անտանտի կողմից մտավ պատերազմի մեջ։ Նրա բանակը կոտորվեց մի քանի շաբաթվա ընթացքում։ Մանրամասներ
Օգոստոսի 29 Պաուլ ֆոն Հինդենբուրգը փոխարինեց Էրիխ Ֆալկենհայնին գերմանական Գլխավոր շտաբի ղեկավարի պաշտոնում։
Սեպտեմբերի 6 Կենտրոնական տերությունները ստեղծեցին միավորված հրամանատարություն։
Սեպտեմբերի 10-Նոյեմբերի 19 Դաշնակիցների հարձակումը Սալոնիկի ռազմաճակատում։ Մանրամասներ
Սեպտեմբերի 14- 17 Իզոնցոյի յոթերորդ ճակատամարտ։ Մանրամասներ
Սեպտեմբերի 15 Սոմում անգլիացիները պատմության մեջ առաջին անգամ օգտագործեցին տանկեր։ Մանրամասներ
Սեպտեմբերի 20 Բրուսիլովյան ճեղքումը ավարտվեց ռուսական զորքի սպասված հաջողությամբ։ Մանրամասներ
Սեպտեմբերի 26-28 Տիպալ բարձունքի ճակատամարտ (Սոմի ճակատամարտի մաս)։ Մանրամասներ
Հոկտեմբերի 9-12 Իզոնցոյի ութերորդ ճակատամարտ։ Մանրամասներ
Հոկտեմբերի 24 Ֆրանսիացիները վերադարձրեցին Վերդենի մոտակայքում գտնվող Դուոմոն կարևոր նավահանգիստը։ Մանրամասներ
Նոյեմբերի 1-4 Իզոնցոյի իններորդ ճակատամարտ։ Մանրամասներ
Նոյեմբերի 5 Լեհաստանի անկախության հռչակում (մինչև պատերազմի ավարտը, որպես գերմանական պրոտեկտորատ Մանրամասներ
Նոյեմբերի 13-18 Անկր գետի ճակատամարտ (Սոմի ճակատամարտի վերջին փուլը)։ Սոմի ճակատամարտը ավարտվեց երկու կողմերի համար էլ խոշոր կորուստներով ու առանց հստակ հաղթողի։ Մանրամասներ
Նոյեմբերի 21 Մահացավ Ֆրանց Յոզեֆ I-ը` ավստրիական կայսր, հունգարական ու բոհեմական արքա։ Ավստրո-հունգարական գահին բազմեց Կարլ I-ը։
Նոյեմբերի 25 Դեյվիդ Բիթին փոխարինեց Ջոն Ջելլիկոյին Մեծ Բրիտանիայի ՌԾՈՒ-ի գլխավոր հրամանատարի պաշտոնում։ Ջելլիկոն դարձավ Առաջին ծովային լորդը։ Մանրամասներ
Դեկտեմբերի 5-7 Մեծ Բրիտանիայի վարչապետ Հերբերտ Հենրի Ասկվիտը հրաժարական տվեց։ Նրա փոխարինողը դարձավ Դեյվիդ Լլոյդ Ջորջը։
Դեկտեմբերի 6 Գերմանական զորքերը օկկուպացրեցին Բուխարեստը։ Յասին դարձավ Ռումինիայի մայրաքաղաք։ Մանրամասներ
Դեկտեմբերի 13 Ֆրանսիական բանակի գլխավոր հրամանատարի պաշտոնում Ռոբեր Նիվելը փոխարինեց Ժոզեֆ Ժոֆֆրային։
Դեկտեմբերի 23 Բրիտանական զորքերը դուրս են քշում թուրքերին Մագդհա ամրոցից (Սինայի թերակղզի Մանրամասներ
Դեկտեմբերի 27 Տոգոյի բաժանումը Բրիտանական կայսրության ու Ֆրանսիայի միջև։
Դեկտեմբերի 29 Սպանվեց Գրիգորի Ռասպուտինը, ռուսական ցարական ընտանիքի մոտիկ ընկերը։

1917[խմբագրել | խմբագրել կոդը]

! Ամսաթիվ Իրադարձություն
Հունվարի 5-հունվարի 11 Միտավյան գործողություն, ռուսական զորքերի անհաջող հարձակման փորձ։ Մանրամասներ
Հունվարի 9 Ռաֆայի ճակատամարտ։ Բրիտանացիները Օսմանյան կայսրության զորքերին դուրս են մղում Սինայի թերակղզու տարածքից։ Մանրամասներ
Հունվարի 16 Գերմանիայի արտգործնախարար Արթուր Ցիմերմանի հեռագիրը՝ ուղղված Մեքսիկայում Գերմանիայի դեսպանին, որում խոսվում է Գերմանիայի պատրաստականության մասին՝ Մեքսիկայի հետ ԱՄՆ-ի դեմ դաշինք կնքելու մասին։ Մանրամասներ
Փետրվարի 1 Գերմանիան վերսկսեց անսահմանափակ ստորջրյա պատերազմը։ Մանրամասներ
Փետրվարի 23 Բրիտանական զորքերը կրկին գրավում են Էլ-Քութը։ Մանրամասներ
Փետրվարի 23-ապրիլի 5 Գերմանական զորքերը նահանջեցին դեպի Հինդենբուրգի գիծ։ Մանրամասներ
Մարտի 1 Ավստրիական Գլխավոր շտաբի ղեկավարի պաշտոնում Արց ֆոն Շտրաուսսենբուրգը փոխարինում է Կոնրադ ֆոն Գյոտցենդորֆին։
Մարտի 8-մարտի 11 Բրիտանական զորքերը գրավում են Բաղդադը։ Մանրամասներ
Մարտի 8-մարտի 16 Փետրվարյան հեղափոխությունը Ռուսաստանում։ Նիկոլայ Երկրորդ կայսրը հրաժարվում է գահից։ Իշխանությունն անցնում է ժամանակավոր կառավարությանը։ Զորքերում ստեղծում են զինվորական կոմիտետներ, որը հանգեցնում է ռուսական բանակի քայքայմանը։ Մանրամասներ
Մարտի 26 Ղազայի առաջին ճակատամարտ։ Բրիտանական զորքերին չի հաջողվում գրավել քաղաքը։ Մանրամասներ
Ապրիլի 6 Ամերիկայի Միացյալ նահանգները պատերազմ է հայտարարում Գերմանիային [23]։
Ապրիլի 9-ապրիլի 12 Կանադական զորքերը համոզիչ հաղթանակ են տանում Վիմի շրջանի ճակատամարտում։ Մանրամասներ
Ապրիլի 16-մայիսի 9 Էնեյի երկրորդ ճակատամարտ (Նիվելի հարձակումը) ավարտվում է անհաջողությամբ, ինչպես ֆրանսիական բանակի, այնպես էլ դրա հրամանատար Ռոբերտ Նիվելի համար։ Մանրամասներ
Ապրիլի 19 Ղազայի երկրորդ ճակատամարտ։ Թուրքերը պահում են իրենց դիրքերը։ Մանրամասներ
Ապրիլի 29-մայիսի 20 Ապստամբությունների շարք ֆրանսիական բանակում [24]։ Մանրամասներ
Մայիսի 5-մայիսի 15 Դաշնակիցների հարձակվողական գործողությունը Սալոնիկական ռազմաճակատում։ Մանրամասներ
Մայիսի 9-մայիսի 16 Արրասի ճակատամարտ։ Բրիտանական զորքերի հարձակումը գերմանական լավ պատրաստված դիրքերի վրա հաջողությամբ չի պսակվում։ Մանրամասներ
Մայիսի 12-հունիսի 6 Իզոնցոյի տասներորդ ճակատամարտ։ Իտալական զորքերը առաջ են շարժվում մի քանի կիլոմետր։ Մանրամասներ
Մայիսի 15 Ֆրանսիական բանակի գլխավոր հրամանատարի պաշտոնում Անրի Ֆիլիպ Պետենը փոխարինում է Ռոբերտ Նիվելին ։
Հունիսի 7-հունիսի 8 Բրիտանական զորքերը Բելգիայում գրավում են Մեսսինական շրջանը։ Մանրամասներ
Հունիսի 10-հունիսի 29 Օրտիգարա լեռան ճակատամարտ։ Իտալացիների բոլոր հարձակումները հետ են մղվում։ Մանրամասներ
Հունիսի 12 Հունաստանի արքա Կոնստանտինոս I-ը, ով համակրում էր գերմանացիենրին, Անտանտի ճնշման ներքո տապալվում է։ Գահը զբաղեցնում է նրա որդին` Ալեքսանդր I-ը, իսկ իրական իշխանությունը անցնում է վարչապետ Էլեֆթերիոս Վենիզելոսին [25]։
Հունիսի 23 Հունաստանը Անտանտի կողմից մտնում է պատերազմի մեջ։
Հունիսի 25 Առաջին ամերիկական զորքերը ափ են իջնում Ֆրանսիայում։ Մանրամասներ
Հուլիսի 1-հուլիսի 19 Ալեքսանդր Կերենսկու հարձակումը ավարտվում է անհաջողությամբ։ Դա Ռուսաստանի վերջին նախաձեռնությունն էր Առաջին համաշխարհային պատերազմում։ Մանրամասներ
Հուլիսի 6 Լոուրենս Արաբացու կողմից ղեկավարվող արաբ ապստամբները գրավում են հորդանանական Ակաբա նավահանգիստը։ Մանրամասներ
Հուլիսի 20 Կոֆական պատվիրակությունը հռչակում է ապագայում ստեղծվելիք Հարավսլավիան[26]։ Մանրամասներ
Հուլիսի 22-հոկտեմբերի 26 Գերմանիային պատերազմ են հայտարարում Չինաստանը, Սիամը, Լիբերիան ու Բրազիլիան[13]։
Հուլիսի 31 Սկսվում է Պաշենդեյլեմի ճակատամարտը՝ հայտնի որպես Իպրեյի երրորդ ճակատամարտ։ Մանրամասներ
Օգոստոսի 6-օգոստոսի 20]] Մերեշեշտի ճակատամարտ։ Գերմանական զորքերին չի հաջողվում շրջափակման մեջ մտցնել ռումինական բանակին։ Մանրամասներ
Օգոստոսի 18-օգոստոսի 28 Իզոնցոյի տասնմեկերորդ ճակատամարտ, իտալական զորքերի հերթական մասնակի հաջողություն։ Մանրամասներ
Սեպտեմբերի 1-սեպտեմբերի 6 Գերմանական զորքերը գրավում են Ռիգան։ Մանրամասներ
Սեպտեմբերի 8 Գեներալ Կոռնիլովի ելույթներն ավարտվում են իր ձերբակալությամբ։ Բոլշևիկների շարժումը ուժ է հավաքում։ Մանրամասներ
Սեպտեմբերի 28-սեպտեմբերի 29 Ռամադիի ճակատամարտ, Մեսոպատամիա։ Թուրքական կայազորը հանձնվեց։ Մանրամասներ
Հոկտեմբերի 12-հոկտեմբերի 19 «Ալբիոն» գործողություն։ Գերմանացիները ափ են իջնում Արևմտաէստոնական կղզեխումբում։ Մանրամասներ
Հոկտեմբերի 24-նոյեմբերի 4 Կապորետոյի ճակատամարտ։ Ավստրո-գերմանական զորքերը ճեղքում են իտալական զորքերի պաշտպանությունը։ Իտալական բանակը պարտություն է կրում ու հետ շպրտվում Պյավնե գետի մոտ։ Մանրամասներ
Հոկտեմբերի 30 Իտալիայի վարչապետի պաշտոնում Վիտտորիո Էմանուելե Օրլանդոն փոխարինում է Պաոլո Բոսելլիին։
Հոկտեմբերի 31-նոյեմբերի 7 Ղազայի երրորդ ճակատամարտ։ Բրիտանական զորքերը ճեղքեցին թուրքական պաշտպանությունը։ Մանրամասներ
Նոյեմբերի 2 Բալֆուրի հռչակագիր։ Բրիտանական կառավարությունը իր աջակցությունն է հայտնում Պաղեստինի տարածքում հրեական պետության ստեղծման ծրագրին։ Մանրամասներ
Նոյեմբերի 5 Վերսալում դաշնակիցները պայմանավորվում են ստեղծել Վերին ռազմական խորհուրդ։
Նոյեմբերի 7 Հոկտեմբերյան հեղափոխությունը Ռուսաստանում։ Իշխանության եկած բոլշևիկները անմիջապես կիրառեցին Խաղաղության մասին դեկրետը։ Մանրամասներ
Նոյեմբերի 8 Իտալական բանակի գլխավոր հրամանատարի պաշտոնում Արմանդո Դիազը փոխարինում է Լուիջի Կադորնային ։
Նոյեմբերի 9-դեկտեմբերի 28 Ավստրո-հունգարական ու գերմանական զորքերը անհաջող փորձ են անում՝ մարտով անցնել Պյևնա գետը։ Մանրամասներ
Նոյեմբերի 10 Պաշենդեյլի ճակատամարտը ավարտվեց է ոչ-ոքի։ Մանրամասներ
Նոյեմբերի 13 Ֆրանսիայի վարչապետի պաշտոնում Ժորժ Կլեմանսոն փոխարինում է Պոլ Պենվելեյին։
Նոյեմբերի 17 Հելիհոլանդյան նեղուցի ճակատամարտ։ Մանրամասներ
Նոյեմբերի 20-դեկտեմբերի 3 Կամբրեյի ճակատամարտ։ Բրիտանական զորքերի հարձակումը չի հասնում իր նպատակին։ Մանրամասներ
Դեկտեմբերի 7 ԱՄՆ-ն պատերազմ է հայտարարում Ավստրո-Հունգարիային[13]։
Դեկտեմբերի 8-դեկտեմբերի 26 Երուսաղեմի ճակատամարտ։ Բրիտանացիները քաղաք են մտնում դեկտեմբերի 11-ին։ Մանրամասներ
Դեկտեմբերի 15 Խորհրդային Ռուսաստանը հաշտություն է կնքում Գերմանիայի հետ։

1918[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամսաթիվ Իրադարձություն
Հունվարի 8 Վուդրո Վիլսոնը հռչակում է իր Տասնչորս կետերը։ Մանրամասներ
Փետրվարի 9 Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետությունը հաշտություն է կնքում Կենտրոնական տերությունների հետ։ Մանրամասներ
Փետրվարի 18 Գերմանիան, չհասնելով Ռուսաստանի հետ հաշտության կնքման, վերսկսում է ռազմական գործողություններն Արևելյան ճակատում։
Փետրվարի 21 Բրիտանական զորքերը գրավեցին Յերիխոնը։ Մանրամասներ
Փետրվարի 25 Գերմանական զորքերը օկուպացնում են Էստոնիան։
Մարտի 3 Բրեստում Լև Տրոցկին հաշտության պայմանագիր է կնքում Գերմանիայի հետ[27]։ Մանրամասներ
Մարտի 21-մարտի 25 «Գարնանային հարձակման» առաջին փուլը («Միքայել» գործողություն)։ Գերմանացիները պյուռոսյան հաղթանակ են տանում։ Մանրամասներ
Մարտի 23-օգոստոսի 7 Հեռահար թնդանոթը ռմբակոծոմ է Փարիզը։ Մանրամասնեեր
Մարտի 26 Ֆերդինանդ Ֆոշը ստանձնում է Դաշնակից զորքերի գլխավոր հրամանատարի պաշտոնը։
Ապրիլի 4-ապրիլի 30 «Գարնանային հարձակման» երկրորդ փուլը («Ժորժետտա» գործողություն)։ Արդյունքը հուսադրող չէր գերմանական հրամանատարության համար։ Մանրամասներ
Մայիսի 7 Բուխարեստի պայմանագիր` Ռումինիայի ու Կենտրոնական տերությունների միջև։ Այն երբեք չի վավերացվել։ Մանրամասներ
Մայիսի 21 Սարդարապատի ճակատամարտ։ Հայաստան ներխուժած թուրքական զորքերի դեմ հայկական կորոպուսի հաղթանակ։ Մանրամասներ
Մայիսի 23 Բաշ-Ապարանի ճակատամարտ։ Թուրքական զորքերը կոտորվում ու նետվում են Բաշ-Ապարանից դեպի արևմուտք։ Մանրամասներ
Մայիսի 26 Ղարաքիլիսայի ճակատամարտ։ Հայկական զորքերի հաղթանակ։ Մանրամասներ
Մայիսի 27-հունիսի 6 Էնեյի երրորդ ճակատամարտ («Բլյուխեր Յորք» գործողություն, «Գարնանային հարձակման» երրորդ փուլը)։ Չնայած սկզբնական հաջողությանը՝ գերմանական հարձակումը կասեցվում է։ Մանրամասներ
Հունիսի 9-հունիսի 12 «Գարնանային հարձակման» վերջնական փուլը։ Չնայած առաջխաղացմանը՝ «Գարնանային հարձակումը» չի հասնում իր նպատակներին։ Մանրամասներ
Հունիսի 13-հունիսի 23 Պյենեյի երկրորդ ճակատամարտ։ Ավստրո-հունգարական հարձակումը հետ է շպրտվում։ Մանրամասներ
Հուլիսի 15-օգոստոսի 5 Մարնեյի երկրորդ ճակատամարտ։ Այս պատերազմում գերմանական վերջին հարձակումը ձախողվում է՝ ֆրանսիական զորքերի հակահարձակման պատճառով։ Մանրամասներ
Օգոստոսի 8-օգոստոսի 11 Ամյենի ճակատամարտ․ սկսվում է դաշնակիցների «Հարյուրօրյա հարձակումը», որը դառնում է վճռորոշ այս պատերազմում։ Մանրամասներ
Սեպտեմբերի 12-սեպտեմբերի 15 Սեն Միելյան գործողություն, «Հարյուրօրյա հարձակման» փուլերից ու ամերիկացիների առաջին ինքնուրույն գործողությունը։ Մանրամասներ
Սեպտեմբերի 15 Դաշնակիցները ճեղքում են բուլղարական պաշտպանությունը Դոբրո Պոլեի մոտ (Մակեդոնիա Մանրամասներ
Սեպտեմբերի 18-սեպտեմբերի 19 Դոյրանի ճակատամարտ։ Բուլղարները դիմակայում են բրիտանական ու հունական զորքերի միացյալ հարձակմանը։ Մանրամասներ
Սեպտեմբերի 18-հոկտեմբերի 10 Հինդենբուրգի գծի ճակատամարտ, «Հարյուրօրյա հարձակման» փուլ։ Դաշնակիցները ճեղքում են գերմանական պաշտպանությունը։ Մանրամասներ
Սեպտեմբերի 19-սեպտեմբերի 21 Մեգիդդոյի ճակատամարտ։ Բրիտանական կայսրությունը ամբողջովին գրավում է Պաղեստինը։ Մանրամասներ
Սեպտեմբերի 26-հոկտեմբերի 13 Մաս-Արգոնական հարձակվողական գործողություն, «Հարյուրօրյա հարձակման» փուլ։ Ամերիկացիներին չի հաջողվում կոտորել գերմանական բանակին։ Մանրամասներ
Սեպտեմբերի 30 Բուլղարիան հաշտության պայմանագիր է կնքում դաշնակիցների հետ[28]։
Հոկտեմբերի 1-հոկտեմբերի 6 Բրիտանական զորքերը մտնում են Դամասկոս, իսկ ֆրանսիականները` Բեյրութ։ Մանրամասներ
Հոկտեմբերի 20 Գերմանիան դադարեցնում է ստորջրյա պատերազմը։ Մանրամասներ
Հոկտեմբերի 24-նոյեմբերի 4 Վիտտորիո-Վենետոյի ճակատամարտ։ Ավստրո-հունգարական բանակը փլուզվում է։ Իտալացիները մտնում են Տրենտո և իջնում են Տրիեստի ափին։ Մանրամասներ
Հոկտեմբերի 29 Էրիխ Լյուդենդորֆը ազատվում է Հինդենբուրգի տեղակալի պաշտոնից։
Հոկտեմբերի 29 Գերմանական «Բաց ծովի նավատորմը» ապստամբություն է բարձրացնում, որը ավելի ուշ վերաճում է հեղափոխության [29]։ Մանրամասներ
Հոկտեմբերի 30 Օսմանյան կայսրությունը ստորագրել է Մուդրոսի զինադադարը։ Մանրամասներ
Նոյեմբերի 3 Ավստրո-Հունգարիան հաշտություն է կնքել Իտալիայի հետ[30]։
Նոյեմբերի 9 Հեղափոխություն Գերմանիայում։ Կայզեր Վիլհեմ II-ը հրաժարվում է գահից, հռչակվում է հանրապետություն [31]։ Մանրամասներ
Նոյեմբերի 11 Կարլ I-ը՝ Ավստրո-Հունգարիայի կայսրը, հրաժարվում է գահից։ Մանրամասներ
Նոյեմբերի 11 Առավոտյան ժամը 5-ին Գերմանիան ստորագրեց Կոմպիենի զինադադար։ Ռազմական գործողությունների ավարտը 11.00-ին[32]։ Մանրամասներ
Նոյեմբերի 12 Ավստրիան հռչակվում է հանրապետություն ու հայտարարում է Գերմանիային միանալու մասին։
Նոյեմբերի 14 Չեխոսլովակիան հռչակվեց հանրապետություն։
Գերմանական ստորջրյա նավակները ներկալվում են[29]։ Մանրամասներ
Զինադադարից հետո՝ երեք օր անց, ավարտվում են ռազմական գործողությունները Արևելյան Աֆրիկայում․ գնդապետ ֆոն Լետտով-Ֆորբեկը, լսելով Գերմանիայի անձնատվության մասին, համաձայնում է դադարեցնել կրակը։ Մանրամասներ
Նոյեմբերի 14-նոյեմբերի 27 Գերմանական զորքերը լքում են Ֆրանսիայի, Բելգիայի ու Լյուքսեմբուրգի տարածքը։
Նոյեմբերի 21 Գերմանական «Բաց ծովի նավատորմը» հանձնվել է անգլիական զորքերին։ Մանրամասներ
Նոյեմբերի 23 Կրակի դադարումից 9 օր անց գեներալ Ֆոն Լետտով-Ֆորբեկը փաստացի անձնատուր է լինում (քանի որ իր բանակը չի հաղթանակում) Աբերկոնում (ներկայումս Զամբիա Մանրամասներ
Դեկտեմբերի 1 Չեռնոգորիան ու Ավստորո-Հունգարիայի հարավսլավական հողերը միացան Սերբիային։ Կազմավորվում է Հարավսլավիան։ Մանրամասներ

1919[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամսաթիվ Իրադարձություն
Հունվարի 18 Փարիզյան վեհաժողովի բացում, որի նպատակն էր պատերազմող երկրների միջև խաղաղության պայմանագրերի կնքումը։ Մանրամասներ
Հունվարի 25 Փարիզյան վեհաժողովում որոշում է ընդունվում Ազգերի լիգայի ստեղծման մասին։
Հունիսի 21 Գերմանական «Բաց ծովի նավատորմը» (52 նավակ) խորտակվում է Սկապա-Ֆլոուում, զոհվում են ինը նավաստիներ (Առաջին համաշխարհային պատերազմի վերջին զոհերը)։ Մանրամասներ
Հունիսի 28 Հաղթած երկրների ու Գերմանիայի միջև կնքվում է Վերսալյան պայմանագիրը։ Մանրամասներ
Սեպտեմբերի 10 Կնքվում է Սեն Ժերմենի հաշտության պայմանագիրը, որն արգելում էր Գերմանիայի ու Ավստրիայի միավորումը։ Մանրամասներ

1920[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամսաթիվ Իրադարձություն
Հունվարի 10 Վերսալյան պայմանագիրն ուժի մեջ է մտնում։ Առաջին համաշխարհային պատերազմի պաշտոնական ավարտը։
Դանցիգը ազատ քաղաքի կարգավիճակ է ստանում։ Մանրամասներ
Հունվարի 21 Ավարտվեց Փարիզյան վեհաժողովը։
Փետրվարի 14 Հանրաքվեի արդյունքում Հյուսիսային Շլեզվիգն անցնոմ է Դանիային։
Ապրիլի 19-ապրիլի 26 Սան Ռեմոյի վեհաժողով (Իտալիա), որում քննարկվում է Մերձավոր Արևելքում Օսմանյան կայսրության նախկին տարածքների հարցը։ Մանրամասներ
Ապրիլի 23 Անկարայում Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը ստեղծում է Թուրքիայի ժամանակավոր կառավարությունը, որը չէր ճանաչում Ստամբուլում սուլթանական կառավարության լեգետիմությունը։ Սկսվում է «Քեմալական հեղափոխությունը»։
Հունիսի 4 Հունգարիայի ու դաշնակիցների միջև կնքվում է Տրիանոնական պայմանագիրը։ Մանրամասներ
Օգոստոսի 10 Սևրի պայմանագիրը Օսմանյան կայսրության ու դաշնակիցների միջև։ Պայմանագիրը չի ճանաչում Մուստաֆա Քեմալի կառավարությունը։ Մանրամասներ
Սեպտեմբերի 8 Գաբրիելե Դ'Աննունցիոն հռչակում է Ֆիումեյի հանրապետությունը։ Մանրամասներ
Նոյեմբերի 12 Ռապալլոյի պայմանագիրը Իտալիայի ու Հարավսլավիայի թագավորության միջև։ Զադարը միանում է Իտալիային, Ֆիումեն (ներկայումս Ռիեկա Խորվաթիայում) հայտարարվեց ազատ քաղաք։ Մանրամասներ
Նոյեմբերի 15 Ազգերի լիգայի առաջին գլխավոր ասամբլեան։

1920-ից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամսաթիվ Իրադարձություն
1921
Մարտի 16 Մոսկվայի պայմանագիր Թուրքիայի ու ՌԽՖՍՀ-ի միջև։ Պայմանագրով որոշվում է ապագա խորհրդա-թուրքական սահմանը, և փաստացի տեղի ունեցավ Հայաստանի բաժանում։ Մանրամասներ
Դեկտեմբերի 6 Մեծ Բրիտանիան ճանաչեց Իռլանդիայի անկախությունը։ Մանրամասներ
1922
Փետրվարի 6 Ավարտվում է Վաշինգտոնի վեհաժողովը, որում հաղթած երկրները կարգավորում են Ազիական-Խաղաղօվկիանոսյան շրջանի դիրքը և կնքում պայմանագիրը՝ ռազմական նավերի տոննաժի սահմանափակման մասին։ Մանրամասներ
Ապրիլի 10-մայիսի 19 Ջենովայի կոնֆերանս։ 34 երկրների ներկայացուցիչներ քննարկում են Առաջին համաշխարհային պատերազմի հասցրած տնտեսական վնասը։ Մանրամասներ
Ապրիլի 16 Ռապալլի պայմանագիրը Գերմանիայի ու ՌԽՖՍՀ-ի միջև, որի նպատակն էր վերականգնել նորմալ դիվանագիտական հարաբերությունները։ Մանրամասներ
Նոյեմբերի 1 Թուրքիայի Ազգային վերին խորհուրդը հայտարարում է սուլթանատի լուծարման մասին։ Օսմանյան կայսրության ավարտը։ Մանրամասներ
1923
Հուլիսի 24 Լոզանի պայմանագիրը Թուրքիայի ու դաշնակիցների միջև։ Հաղթանակ տանելով անկախության համար պատերազմում՝ Թուրքիան հասնում է 1920 թվականի Սևրի պայմանագրի չեղարկմանը։ Մանրամասներ
1924
Հունվարի 27 Հռոմի պայմանագիրը Իտալիայի ու Հարավսլավիայի միջև։ Իտալիան գրավում է Ֆիումեն։ Մանրամասներ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Albertini, 1953, էջ 38
  2. Lowe, 1994, էջ 202
  3. «Kriegserklärung [Declaration of War], Wiener Zeitung [Vienna Newspaper], July 28, 1914, Extraausgabe [Special Edition], Amtlicher Teil [Official Section], 19» (PDF).
  4. Evans, 2004, էջ 12
  5. «Historical Events on August 1». OnThisDay.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.
  6. Willmott, 2003, էջ 29
  7. «Telegramm des Reichskanzlers an den Kaiserlichen Botschafter in Petersburg von 1. August 12:52 p.m. Dringend [ Telegram from the Imperial Chancellor to the Imperial Ambassador in Petersburg, August 1, 12:52 p.m. Urgent], in Auswärtiges Amt [Foreign Office], Das Deutsche Weissbuch, über den Ausbruch des Deutsch-Russisch-Französischen Krieges, Nach dem dem Reichstag Vorgelegten Material [The German White Book, on the Outbreak of the German-Russian-French War, According to the Documents Provided to the Reichstag] (Neumünster/Leipzig: Nordische Velagsanstalt, R. Hieronymus, 1914), 46, Anlage [Annex] 26» (PDF).
  8. «Occupation of Luxembourg - International Encyclopedia of the First World War (WW1)». 1914-1918-online.net. Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
  9. «Der Reichskanzler an den Botschafter in Paris [The Imperial Chancellor to the Ambassador in Paris], August 3, 1914, in Auswärtiges Amt [Foreign Office], Die Deutschen Dokumente zum Kriegsausbruch [German Documents Relating to the Outbreak of the War], Band [vol.] III, Vom Bekanntwerden der Russischen Allgemeinen Mobilmachung bis Zur Kriegserklärung an Frankreich [From the Publication of the Russian Mobilization to the Declaration of War Against France], (Charlottenburg: Deutsche Verlagsgesellschaft für Politik und Geschichte, 1919), 185, No. 734» (PDF).
  10. «Note remise par M. [Julien] Davignon, Ministre des Affaires étrangères, à M. de Below Saleske, Ministre d'Allemagne, Bruxelles, le 3 août 1914 (7 heures du matin) [Note Given by M. [Julien] Davignon, Minister of Foreign Affairs, to M. de Below Saleske, Minister of Germany, Brussels, August 3, 1914, 7 in the morning], in Documents Diplomatiques 1914: La Guerre Européenne (Paris: Ministère des Affaires Étrangères, 1914), 202» (PDF).
  11. «Invasion of Belgium». Spartacus.schoolnet.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 13-ին.
  12. «Daily Mirror Headlines: The Declaration of War, Published 4 August 1914». bbc.co.uk. Վերցված է 2010 թ․ փետրվարի 9-ին.
  13. 13,0 13,1 13,2 13,3 13,4 13,5 13,6 13,7 Duffy, 2009
  14. «Montenegro Declares War on Germany». World History Project. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 17-ին.
  15. «Declaration of War Against Austria-Hungary, Aug. 12, 1914 The war against Austria-Hungary was declared on August 12, 1914, and the Declaration was published in the London Gazette on the following day. Foreign Office, Notice of State of War Between Great Britain and Austria-Hungary, August 12, 1914, Supplement to the London Gazette no. 28868 (August 13, 1914): 6375» (PDF).
  16. «Austria-Hungary Declares War on Belgium». World History Project. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 17-ին.
  17. Farwell, 1989, էջ 353
  18. «Foreign Office, Notice of State of War Between Great Britain and Turkey, November 5, 1914, London Gazette no. 28965 (November 6, 1914): 9011».
  19. Tucker, 2005, էջ 1052
  20. Tucker, 2005, էջ 464
  21. Tucker, 2005, էջ 1061
  22. Tucker, 2005, էջ 366
  23. Tucker, 2005, էջ 1252
  24. Tucker, 2005, էջ 855
  25. Tucker, 2005, էջ 174
  26. Tucker 2005, էջ. 1286
  27. Tucker, 2005, էջ 225
  28. Tucker, 2005, էջ 242
  29. 29,0 29,1 Gottschall, 2003, էջ 265
  30. Tucker, 2005, էջ 563
  31. Boemeke, 1998, էջ 85
  32. Boemeke, 1998, էջ 84

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]