Դեյվիդ Բիթի

Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դեյվիդ Բիթի։

Դեյվիդ Բիթի (անգլ. David Beatty, հունվարի 17, 1871, Հաուբեք Լոջ, Չեշիր, Անգլիամարտի 11, 1936, Լոնդոն, Անգլիա) - բրիտանական ականավոր ռազմական գործիչ, նավատորմավար, Թագավորական ռազմա-ծովային նավատորմի Ծովակալ։

Ծնվել է Չեշիրում, իռլանդական ազնվական ընտանիքում։ Զինվորական ծառայությունը սկսել է 1884 թվականին և այդուհետև մասնակցել է մի շարք բրիտանական ռազմական արշավանքներին, մասնակցել բազմաթիվ մարտերում (Սուդանում, Չինաստանում), ուր վիրավորվել է երկու անգամ։ Իր մարտական վաստակների համար ստացել է կապիտանի կոչում դեռ 29 տարեկան հասակում, այդպիսով դառմալով Թագավորական նավատորմի ամենաերիտասարդ կապիտանը (կապիտանի կոչմանը հասնելու միջին տարիքը 43 էր)։

Հատկապես աչքի է ընկել Առաջին համաշխարհային պատերազմի ծովային ճկատամարտերում, որտեղ վճռական հաղթանակներ է կրել թշնամու վրա, ինչը ճակատագրական դեր է խաղացել պատերազմի ամբողջ ընթացքում։ Բիթիի հրամանատարության տակ գտնվող բրիտանական նավատորմի կարևորագույն և ամենավճռական հաղթանակները Հելգոլանդի (1914), Դոգեր-Բենքի (1915) և Յուտլանդի (1916) ծովային ճակատամարտներն էին։

1916թ. Դեյվիդ Բիթին նշանակվեց Գրանդ Ֆլիթի հրամանատար և ստացավ ծովակալի կոչում, իսկ 1919-ին արժանացավ Բիթի կոմսի տիտղոսին։

Նախորդող
---
Առաջին Կոմս Բիթի
Դեյվիդ Բիթի

1919 - 1936
Հաջորդող
Երկրորդ Կոմս Բիթի
Դեյվիդ Ֆիլդ Բիթի