Ֆիլիպ (Կիլիկիայի թագավոր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այս հոդվածը Կիլիկայի Հայոց Թագավորության թագավորի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Ֆիլիպ (այլ կիրառումներ)։
Ֆիլիպ
Հայոց Արքա
Իշխանություն12221224 թթ.
Ծնվել է՝1203
Մահացել է՝1225
ՀաջորդողՀեթում Ա
ՏոհմՌամնուֆիլդ
ՀայրԲոհեմունդ IV
ՄայրPlaisance of Gibelet?

Ֆիլիպ (1203 - 1225), Կիլիկիայի Հայոց Թագավորության Հայոց թագավոր 1222 թվականից։

Անտիոքի դուքս Բոհեմունդի որդին։

Հայոց գահի խնամակալ Կոստանդին սպարապետը, գահաժառանգ Զապելին պսակելով Ֆիլիպի հետ, նրան հռչակել է Հայոց թագավոր, պայմանով, որ նա հավատարմորեն հետևի հայոց կրոնին ու աշխարհիկ սովորույթներին։ Սակայն Ֆիլիպը, հոր սադրանքով սկսել է չհետևել հայկական ավանդույթներին, կարգել կաթոլիկ պաշտոնյաների, որի համար Կոստանդինը ձերբակալել ու մահապատժի է ենթարկել նրան։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։