Վիլյամ Կարվալյու
Կարվալյուն Պորտուգալիայի հավաքականի կազմում 2017 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | William Silva de Carvalho | ||
Քաղաքացիությունը |
Պորտուգալիա Անգոլա | ||
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 7, 1992[1][2][3] (32 տարեկան) | ||
Ծննդավայր | Լուանդա, Անգոլա | ||
Հասակ | 187 սմ | ||
Քաշ | 79 կգ | ||
Դիրք | հենակետային կիսապաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Ռեալ Բետիս | ||
Համար | 14 | ||
Պատանեկան կարիերա | |||
2003-2004 | Ալգիրան | ||
2004-2005 | Միրա Սինտրա | ||
2005-2011 | Սպորտինգ Լիսաբոն | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2011-2018 | Սպորտինգ Լիսաբոն | 143 | (10) |
2011 | → Ֆատիմա | 13 | (3) |
2012-2013 | → Սերկլ Բրյուգե | 47 | (3) |
2018-ներկա | Ռեալ Բետիս | 32 | (0) |
Ազգային հավաքական‡ | |||
2007-2009 | Պորտուգալիա Մ17 | 25 | (5) |
2008-2010 | Պորտուգալիա Մ18 | 8 | (1) |
2010-2011 | Պորտուգալիա Մ19 | 9 | (2) |
2012 | Պորտուգալիա Մ20 | 3 | (0) |
2012-2015 | Պորտուգալիա Մ21 | 15 | (2) |
2013-ներկա | Պորտուգալիա | 57 | (2) |
| |||
Պարգևներ
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Վիլյամ Կարվալյու (պորտ.՝ William Carvalho, ապրիլի 7, 1992[1][2][3], Լուանդա, Անգոլա), պորտուգալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ռեալ Բետիսի և Պորտուգալիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է հենակետային կիսապաշտպանի դիրքում[4]։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Սպորտինգ Լիսաբոն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարվալյուն Սպորտինգ Լիսաբոնի ակադեմիայի սան է[5]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշել է 2011 թվականի ապրիլի 3-ին՝ Վիտորիա Գիմարայնշի դեմ խաղում[6]։ Դրանից հետո նա 6 ամսվա վարձավճարով միացավ Պորտուգալիայի երրորդ դիվիզիոնում հանդես եկող Ֆատիմային[7], որի կազմում անցկացրեց 13 հանդիպում և դարձավ 3 գոլի հեղինակ։
2012 թվականի հունվարին Կարվալյուն 1․5 տարվա վարձավճարով տեղափոխվեց Սերկլ Բրյուգե[8]։ Իր դեբյուտը Բելգիայի առաջնությունում նշեց հունվարի 14-ին՝ փոխարինման մտնելով Վեստերլոյի դեմ խաղում և այս խաղում դառնալով գոլային փոխանցման հեղինակ[9]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց 2012 թվականի ապրիլի 7-ին՝ ԱՀ Լյովենի դեմ խաղում[10]։ 2013 թվականի մայիսի 9-ին Կարվալյուն թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Բելգիայի գավաթի եզրափակչի Գենկի դեմ խաղում[11], որտեղ սակայն Սերկլ Բրյուգեն պարտվեց 2-0 հաշվով[12][13]։ Վարձավճարի ընթացքում պորտուգալացին անցկացրեց 52 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
2013-14 մրցաշրջանում Կարվալյուն վերադարձավ Սպորտինգ[14]։ Պորտուգալիայի առաջնությունում իր առաջին գոլը խփեց 2013 թվականի հոկտեմբերի 27-ին՝ Պորտուի դեմ խաղում[15][16]։ 2014 թվականի օգոստոսի 16-ին նա հեռացվեց խաղադաշտից Ակադեմիկայի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 67-րդ րոպեին[17]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց սեպտեմբերի 7-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի Մարիբորի դեմ խաղում և այս խաղում գոլային փոխանցում տալով Նանիին[18]։ 2015 թվականի մայիսի 31-ին Կարվալյուն խաղադաշտ դուրս եկավ Պորտուգալիայի գավաթի եզրափակչի Բրագայի դեմ խաղում[19]՝ օգնելով Սպորտինգին հաղթել հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում և նվաճել գավաթը[20][21]։ 2014-15 մրցաշրջանում պորտուգալացին անցկացրեց 42 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ[22]։
Սպորտինգ Լիսաբոնի ավագի թևկապով իր առաջին հանդիպումը Կարվալյուն անցկացրեց 2015 թվականի հոկտեմբերի 31-ին՝ Էշտորիլ Պրայայի դեմ խաղում[23]։ Նոյեմբերի 30-ին՝ Բելենենսիշի դեմ հանդիպման վերջին րոպեին պորտուգալացին խփեց հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[24]։ 2016 թվականի դեկտեմբերի 3-ին նա գոլի հեղինակ դարձավ Վիտորիա Սետուբալի դեմ խաղում[25]։ Դեկտեմբերի 7-ին Կարվալյուն հեռացվեց խաղադաշտից Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի Լեգիա Վարշավայի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 85-րդ րոպեին[26]։ 2016-17 մրցաշրջանում նա անցկացրեց 43 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ[27]։
2017-18 մրցաշրջանում Կարվալյուն դարձավ Սպորտինգի հիմնական ավագը։ 2018 թվականի հունվարի 27-ին նա թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ և իրացրեց վերջին 11-մետրանոցը Պորտուգալիայի լիգայի գավաթի եզրափակչի Վիտորիա Սետուբալի դեմ խաղում[28]՝ օգնելով իր թիմին հաղթել հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում և նվաճել գավաթը[29][30]։ Փետրվարի 11-ին պորտուգալացին գոլ խփեց Ֆեյրենսեի դեմ խաղում[31]։ Մայիսի 15-ին՝ Պորտուգալիայի առաջնությունում երրորդ տեղը գրավելուց հետո Կարվալյուն և նրա թիմակիցները հարձակման ենթարկվեցին և վնասվեցին ակումբի երկրպագուների կողմից[32][33][34]։ Չնայած այս իրադարձություններին ֆուտբոլիստները համաձայնվեցին խաղալ հաջորդ շաբաթ նշանակված Պորտուգալիայի գավաթի եզրափակչում[35][36], որում սակայն Սպորտինգը պարտվեց Ավեշին 2-1 հաշվով[37][38]։ Հարձակման պատճառով հունիսին Կարվալյուն մի շարք թիմակիցների հետ խզեց պայմանագիրը ակումբի հետ[39][40][41]։ Սպորտինգ Լիսաբոնի կազմում նա անցկացրեց 193 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ[42]։
Ռեալ Բետիս
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականի հուլիսի 18-ին Կարվալյուն 5 տարվա պայմանագիր կնքեց Ռեալ Բետիսի հետ[43][44][45]։ Ակումբը նրա համար վճարեց 20 միլիոն եվրո[46][47][48]։ Իր դեբյուտը Լա Լիգայում նշեց օգոստոսի 17-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Լևանտեի դեմ խաղում[49][50]։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարվալյուն իրավասու էր ներկայացնել Անգոլան և Պորտուգալիան միջազգային ասպարեզում, և հանդես է եկել Պորտուգալիայի բոլոր տարիքային երիտասարդական հավաքականներում[51]։ Երբ նա հանդես էր գալիս Պորտուգալիայի Մ20 հավաքականի կազմում, Անգոլայի ֆուտբոլի ֆեդերացիան փորձեց հրավիրել նրան հավաքական, սակայն Կարվալյուն մերժեց առաջարկը[52]։ 2015 թվականին նա մինչև 21 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը՝ անցկացնելով 5 հանդիպում[53], իսկ Պորտուգալիան հասավ մրցաշարի եզրափակիչ, որտեղ հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պարտվեց Շվեդիային[54][55]։ Կարվալյուն ընդգրկվեց առաջնության խորհրդանշական հավաքականում[56] և ճանաչվեց մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ[57][58][59]։
Պորտուգալիայի ազգային հավաքական Կարվալյուն առաջին անգամ հրավիրվեց 2013 թվականի նոյեմբերին՝ Շվեդիայի դեմ խաղերի համար[60][61]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց նոյեմբերի 19-ին՝ Շվեդիայի դեմ խաղում[62][63]։ 2014 թվականին Կարվալյուն մասնակցեց աշխարհի առաջնությանը[64][65]՝ անցկացնելով 2 հանդիպում[66], իսկ Պորտուգալիան դուրս մնաց խմբային փուլից[67][68]։ 2016 թվականին Կարվալյուն Պորտուգալիայի ազգային հավաքականի հետ հաղթեց Եվրոպայի առաջնությունը[69][70]՝ մասնակցելով 5 խաղի[71]։ Նա թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ նաև առաջնության եզրափակչում[72], որտեղ Պորտուգալիան հաղթեց Ֆրանսիային ավելացված ժամանակում[73][74]։
Պորտուգալիայի ազգային հավաքականի կազմում իր առաջին գոլը Կարվալյուն խփեց 2016 թվականի նոյեմբերի 13-ին՝ Լատվիայի դեմ խաղում[75][76]։ 2017 թվականին նա մասնակցեց Կոնֆեդերացիաների գավաթին[77][78][79]՝ այստեղ անցկացնելով 3 հանդիպում[80]։ Պորտուգալիան զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը առաջնությունում[81]՝ 3-րդ տեղի համար խաղի լրացուցիչ ժամանակում հաղթելով Մեքսիկային[82][83]։ Օգոստոսի 31-ին Կարվալյուն գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ֆարերյան կղզիների դեմ խաղում[84][85]։
2018 թվականի մայիսին Կարվալյուն Ֆերնանդու Սանտուշի կողմից ընդգրկվեց Պորտուգալիայի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[86][87]։ Առաջնությունում նա անցկացրեց 4 հանդիպում[88], իսկ Պորտուգալիան դուրս մնաց 1/8 եզրափակչում[89][90]՝ 2-1 հաշվով պարտվելով Ուրուգվային[91][92]։ 2019 թվականի հունիսին Կարվալյուն մասնակցեց ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի եզրափակիչ փուլին[93][94][95]՝ օգնելով Պորտուգալիային եզրափակչում 1-0 հաշվով հաղթելՆիդերլանդներին[96] և նվաճել գավաթը[97][98][99]։
Կարիերայի վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականի օգոստոսի 29-ի դրությամբ[100]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Սպորտինգ Լիսաբոն | 2010–11 | Պրիմեյրա Լիգա | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 |
2013–14 | 29 | 4 | 1 | 0 | — | 3 | 0 | 33 | 4 | |||
2014–15 | 30 | 1 | 5 | 0 | 7 | 0 | 0 | 0 | 42 | 1 | ||
2015–16 | 27 | 2 | 3 | 1 | 5 | 0 | 1 | 0 | 36 | 3 | ||
2016–17 | 32 | 2 | 3 | 0 | 6 | 0 | 2 | 0 | 43 | 2 | ||
2017–18 | 24 | 1 | 1 | 0 | 9 | 0 | 4 | 0 | 38 | 1 | ||
Ընդհանուր | 143 | 10 | 13 | 1 | 27 | 0 | 10 | 0 | 193 | 11 | ||
Ֆատիմա (վարձավճար) | 2011–12 | Կամպեանատու | 13 | 3 | 0 | 0 | — | 13 | 3 | |||
Սերկլ Բրյուգե (վարձավճար) | 2011–12 | Պրո Լիգա | 20 | 1 | 0 | 0 | 20 | 1 | ||||
2012–13 | 28 | 2 | 4 | 0 | 32 | 2 | ||||||
Ընդհանուր | 48 | 3 | 4 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 52 | 3 | ||
Ռեալ Բետիս | 2018–19 | Լա Լիգա | 30 | 0 | 6 | 0 | 7 | 0 | — | 43 | 0 | |
2019–20 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 2 | 0 | ||||
Ընդհանուր | 32 | 0 | 6 | 0 | 7 | 0 | 0 | 0 | 45 | 0 | ||
Կարիերայի ընդհանուր | 236 | 16 | 23 | 1 | 34 | 0 | 10 | 0 | 303 | 17 |
Միջազգային վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականի օգոստոսի 29-ի դրությամբ[100]
Պորտուգալիա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2013 | 1 | 0 |
20143 | 10 | 0 |
20153 | 4 | 0 |
2016 | 14 | 1 |
2017 | 11 | 1 |
2018 | 13 | 0 |
2019 | 4 | 0 |
Ընդհանուր | 57 | 2 |
Միջազգային գոլեր
[խմբագրել | խմբագրել կոդը]# | Ամսաթիվ | Մարզադաշտ | Մրցակից | Հաշիվ | Արդյունք | Մրցաշար |
---|---|---|---|---|---|---|
1. | Նոյեմբերի 13, 2016 | Էստադիո Ալգարվե, Ֆարո, Պորտուգալիա | Լատվիա | 2–1 | 4–1 | ԱԱ 2018 Որակավորում |
2. | Օգոստոսի 31, 2017 | Էստադիո դո Բեսա, Պորտու, Պորտուգալիա | Ֆարերյան կղզիներ | 3–1 | 5–1 |
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]Սպորտինգ Լիսաբոն
- Պորտուգալիայի գավաթ․ 2014–15[20]
- Պորտուգալիայի լիգայի գավաթ․ 2017–18[29]
Միջազգային
[խմբագրել | խմբագրել կոդը]Պորտուգալիա Մ21
- ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ21 առաջնություն․ երկրորդ տեղ․ 2015[55]
Պորտուգալիա
- ՈՒԵՖԱ Եվրոպայի առաջնություն․ 2016[69]
- ՖԻՖԱ Կոնֆեդերացիաների գավաթ․ երրորդ տեղ․ 2017[101]
- ՈՒԵՖԱ Ազգերի Լիգա. 2018–19[98]
Անհատական
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պորտուգալիայի առաջնության ամսվա լավագույն ֆուտբոլիստ․ հոկտեմբեր/նոյեմբեր 2013[102], դեկտեմբեր 2013[103], մարտ 2014[104]
- Պորտուգալիայի առաջնության ամսվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ․ օգոստոս/սեպտեմբեր 2013[105], հոկտեմբեր/նոյեմբեր 2013[106], մարտ 2014[107], ապրիլ 2014[108]
- Պորտուգալիայի տարվա հայտնություն․ 2013–14[109]
- ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ21 առաջնության լավագույն խաղացող․ 2015[57]
- ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ21 առաջնության խորհրդանշական հավաքական․ 2015[56]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ 3,0 3,1 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ «Portugal - William Carvalho - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 22-ին.
- ↑ OutsideoftheBoot (2014 թ․ հունվարի 7). «William Carvalho: Scout Report | Portugal's new midfield general». Outside of the Boot (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ «Vitória Guimarães SC - Sporting CP, Apr 3, 2011 - Liga NOS - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 20-ին.
- ↑ «Sporting empresta William Carvalho ao Fátima» (եվրոպական պորտուգալերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 22-ին.
- ↑ janm. «William Carvalho vervangt Neto bij Cercle Brugge». Het Nieuwsblad (ֆլամանդերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 22-ին.
- ↑ «Cercle Brugge - KVC Westerlo, Jan 14, 2012 - Jupiler Pro League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 20-ին.
- ↑ «Cercle Brugge - Oud-Heverlee Leuven, Apr 7, 2012 - Jupiler Pro League PlayOff II - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 20-ին.
- ↑ «Cercle Brugge - KRC Genk, May 9, 2013 - Beker van Belgie - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 20-ին.
- ↑ uefa.com (2013 թ․ մայիսի 9). «Genk get Belgian Cup after Cercle crumble». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ «Late Genk show seals fourth cup triumph - The Belgian Waffle». thebelgianwaffle.co.uk. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ «Everything you need to know about... William Carvalho». FourFourTwo (անգլերեն). 2014 թ․ մարտի 19. Վերցված է 2018 թ․ մայիսի 22-ին.
- ↑ «FC Porto - Sporting CP, Oct 27, 2013 - Liga NOS - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 20-ին.
- ↑ «FC Porto v Sporting Lisbon». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2013 թ․ հոկտեմբերի 27. Վերցված է 2018 թ․ մայիսի 22-ին.
- ↑ «Académica Coimbra - Sporting CP, Aug 16, 2014 - Liga NOS - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ «NK Maribor - Sporting CP, Sep 17, 2014 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ «Sporting CP - SC Braga, May 31, 2015 - Taça de Portugal Placard - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ 20,0 20,1 uefa.com (2015 թ․ մայիսի 31). «Sporting dig deep to claim Portuguese Cup». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 22-ին.
- ↑ «Sporting beats Braga on penalties to win Portuguese Cup». USA TODAY (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ «William Carvalho | Football Stats | Real Betis | Season 2014/2015 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ «Sporting CP - Estoril Praia, Oct 31, 2015 - Liga NOS - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ «Sporting CP - Belenenses SAD, Nov 30, 2015 - Liga NOS - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ «Sporting CP - Vitória Setúbal FC, Dec 3, 2016 - Liga NOS - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ «Legia Warszawa - Sporting CP, Dec 7, 2016 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ «William Carvalho | Football Stats | Real Betis | Season 2016/2017 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ «Vitória Setúbal FC - Sporting CP, Jan 27, 2018 - Allianz Cup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ 29,0 29,1 AFP. «Sporting CP win their first League Cup». chicagotribune.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 22-ին.
- ↑ «Sporting win first Portuguese League Cup». worldfootball.net (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ «Sporting CP - CD Feirense, Feb 11, 2018 - Liga NOS - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ «Sporting Lisbon players and staff attacked by intruders at training ground». The Guardian (բրիտանական անգլերեն). 2018 թ․ մայիսի 15. ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ Sport, Telegraph (2018 թ․ մայիսի 16). «Sporting Lisbon players and staff attacked by intruders at club's training ground». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ «Sporting Lisbon players attacked at training ground after failing to secure Champions League spot | SportsJOE.ie». SportsJOE.ie (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 22-ին.
- ↑ «Sporting Lisbon: Players agree to play Portuguese Cup final after attack». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ մայիսի 16. Վերցված է 2018 թ․ մայիսի 22-ին.
- ↑ «Sporting Lisbon players agree to play Portuguese Cup final days after horrific gang attack at training». Firstpost. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ «Desportivo Aves - Sporting CP, May 20, 2018 - Taça de Portugal Placard - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 22-ին.
- ↑ «Aves win Portuguese Cup, cap miserable season for Sporting». ESPN.com (անգլերեն). 2018 թ․ մայիսի 21. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ «Sporting Lisbon: Seven players terminate contracts after training ground attack» (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հունիսի 14. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ «William Carvalho terminates contract with Sporting Lisbon». www.101greatgoals.com (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հունիսի 1. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ «William Carvalho cancels Sporting Lisbon contract after fan attack». JOE.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ «Bad for Everton: Inter Milan join race to sign William Carvalho». www.101greatgoals.com (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հունիսի 23. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Transfer news: Real Betis sign William Carvalho | Goal.com». www.goal.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.(չաշխատող հղում)
- ↑ «William Carvalho signs for La Liga side Real Betis». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ Jones, Matt. «William Carvalho Transfer to Real Betis from Sporting CP Announced». Bleacher Report (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ «Transfer Market - Real Betis: Real Betis announce William Carvalho signing until 2023». MARCA in English (անգլերեն). 2018 թ․ հուլիսի 13. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ «West Ham & Everton Target William Carvalho Signs 5-Year Contract With La Liga Side Real Betis». 90min.com (անգլերեն). 2018 թ․ հուլիսի 14. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ «Real Bétis confirm signing of William Carvalho». Onefootball English (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հուլիսի 13. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ «Real Betis Balompié - Levante UD, Aug 17, 2018 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ «Real Betis 0-3 Levante: Jose Luis Morales scores twice for visitors». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ «William Carvalho - All you need to know about the Portuguese player». Sporteology (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ փետրվարի 28. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.(չաշխատող հղում)
- ↑ Alvarenga, Vítor (2014 թ․ հունիսի 5). «World Cup 2014: Portugal profile – William Carvalho | Vítor Alvarenga». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 22-ին.
- ↑ uefa.com. «Under-21 2015 - History - Portugal». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ «Sweden U21 - Portugal U21, Jun 30, 2015 - 2015 European Under-21 Football Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ 55,0 55,1 uefa.com (2015 թ․ հունիսի 30). «Spot-on Sweden beat Portugal to win U21 EURO». Uefa.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ 56,0 56,1 UEFA.com. «The official Under-21 Team of the Tournament». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ 57,0 57,1 UEFA.com. «William: U21 EURO player of the tournament». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ «William Carvalho named U21 Euros player of the tournament». Mail Online. 2015 թ․ հուլիսի 1. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ «Arsenal target William Carvalho named best player at U21 Euros - Tribal Football». www.tribalfootball.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ «Portugal names squad, William handed chance - Sportsnet.ca». www.sportsnet.ca. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ «Portugal name uncapped Carvalho in Sweden play-off squad». Eurosport Asia. 2013 թ․ նոյեմբերի 8. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ «Sweden - Portugal, Nov 19, 2013 - World Cup qualification Playoffs - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 22-ին.
- ↑ uefa.com. «FIFA World Cup 2014 - Sweden-Portugal – UEFA.com». Uefa.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 22-ին.
- ↑ «Portugal squad for 2014 World Cup: the 23 chosen by Paulo Bento». the Guardian (անգլերեն). 2014 թ․ հունիսի 6. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ «World Cup 2014: Ricardo Quaresma cut from Portugal squad». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2014 թ․ մայիսի 19. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ FIFA.com. «2014 FIFA World Cup™ - Teams - Portugal - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ FIFA.com. «Ronaldo downs Ghana but Portugal crash out». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ White, Jim (2014 թ․ հունիսի 26). «Portugal v Ghana: Cristiano Ronaldo bows out of World Cup 2014 despite scoring in 2-1 win» (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ 69,0 69,1 «Eder seals Euro 2016 glory for defiant Portugal». The Independent (բրիտանական անգլերեն). 2016 թ․ հուլիսի 10. Վերցված է 2018 թ․ մայիսի 22-ին.
- ↑ «Portugal win Euro 2016: Fernando Santos's men are worthy winners». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 22-ին.
- ↑ uefa.com. «UEFA EURO 2016 - History - Portugal – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 22-ին.
- ↑ «Portugal - France, Jul 10, 2016 - EURO 2016 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ uefa.com (2016 թ․ հուլիսի 10). «UEFA EURO 2016 - History - Portugal-France – UEFA.com». Uefa.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 22-ին.
- ↑ «Portugal 1-0 France (AET)». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2016 թ․ հուլիսի 11. Վերցված է 2018 թ․ մայիսի 22-ին.
- ↑ «Portugal - Latvia, Nov 13, 2016 - World Cup qualification Europe - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 22-ին.
- ↑ «Portugal 4-1 Latvia». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2016 թ․ նոյեմբերի 13. Վերցված է 2018 թ․ մայիսի 22-ին.
- ↑ Smith, Alex (2017 թ․ մայիսի 25). «Cristiano Ronaldo included in Portugal's Confederation Cup squad». mirror. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ AS, Diario (2017 թ․ մայիսի 25). «Confederations Cup | Cristiano Ronaldo and Pepe in Portugal squad for Confed Cup». AS.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ «Cristiano Ronaldo Leads Portugal's 2017 FIFA Confederations Cup Squad, 2 Stars Snubbed». www.soccerladuma.co.za (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ FIFA.com. «FIFA Confederations Cup Russia 2017 - Teams - Portugal - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ «Portugal claim third place at Confederations Cup after extra-time win over Mexico». Eurosport. 2017 թ․ հուլիսի 2. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ «Portugal - Mexico, Jul 2, 2017 - Confederations Cup 2017 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ FIFA.com. «FIFA Confederations Cup Russia 2017 - Matches - Portugal-Mexico - Match Report - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ «Portugal - Faroe Islands, Aug 31, 2017 - World Cup qualification Europe - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ «Ronaldo grabs hat-trick as Portugal beat Faroes 5-1». Reuters (անգլերեն). 2017 թ․ օգոստոսի 31. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ «Nearly half Portugal's Euro squad to miss World Cup». SBS News (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 22-ին.
- ↑ «Portugal's 2018 World Cup squad: Who joins Ronaldo in the 23-man squad? | Goal.com» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 22-ին.
- ↑ FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - Players - WILLIAM - William Carvalho - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - Matches - Uruguay - Portugal - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ «World Cup 2018: Edinson Cavani's superb double sees Uruguay beat Portugal». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հունիսի 30. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ «Uruguay - Portugal, Jun 30, 2018 - World Cup 2018 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ Murray, Scott (2018 թ․ հունիսի 30). «World Cup 2018: Uruguay 2-1 Portugal – as it happened». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ «Portugal name Cristiano Ronaldo and Joao Felix in Nations League squad». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ «Ronaldo, Joao Felix headline Portugal squad». ESPN.com (անգլերեն). 2019 թ․ մայիսի 23. Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ «Cristiano Ronaldo and Joao Felix in 23-man Portugal squad for Nations League finals». MARCA in English (անգլերեն). 2019 թ․ մայիսի 23. Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ «Portugal - Netherlands, Jun 9, 2019 - UEFA Nations League Finals - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ «Result: Goncalo Guedes scores winner as Portugal land UEFA Nations League title». Sports Mole (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ 98,0 98,1 «Portugal win Nations League as Gonçalo Guedes does for the Netherlands». The Guardian (բրիտանական անգլերեն). 2019 թ․ հունիսի 9. ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ UEFA.com. «Portugal 1-0 Netherlands: Nations League final at a glance». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ 100,0 100,1 «William Carvalho». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 22-ին.
- ↑ FIFA.com. «FIFA Confederations Cup Russia 2017 - Teams - Portugal - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 22-ին.
- ↑ «William Carvalho e Rambé ganham prémios - SJPF». sjpf.pt. 2015 թ․ մայիսի 30. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ «William Carvalho melhor jogador em dezembro - SAPO Desporto». desporto.sapo.pt. 2014 թ․ մարտի 27. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ «William Carvalho recebeu prémio de Melhor Jogador - SJPF». sjpf.pt. 2015 թ․ մայիսի 30. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ «Prémios - SJPF». sjpf.pt. 2013 թ․ հոկտեմբերի 24. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ «William Carvalho e Tiago Ferreira eleitos os Melhores Jogadores Jovens - SJPF». sjpf.pt. 2013 թ․ դեկտեմբերի 24. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ «William Carvalho (Sporting) eleito o Melhor Jogador Jovem de março - SJPF». sjpf.pt. 2016 թ․ մայիսի 5. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ «William recebe prémios de Melhor Jogador Jovem - SJPF». sjpf.pt. 2016 թ․ մայիսի 5. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ «Prémios da Liga: Veja quem são os vencedores :: zerozero.pt». www.zerozero.pt (պորտուգալերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 22-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կարվալյուի պաշտոնական Ֆեյսբուքի էջը
- Կարվալյուի պաշտոնական Տվիտերի էջը
- Կարվալյուի պաշտոնական Ինստագրամի էջը
- Կարվալյուն transfermarkt-ում
- Կարվալյուն soccerbase.com-ում
- Կարվալյուն WhoScored.com կայքում
- Կարվալյուն Ռեալ Բետիսի պաշտոնական կայքում
- Կարվալյուն ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
- Կարվալյուն ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում Արխիվացված 2020-06-05 Wayback Machine
- Կարվալյուն Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիլյամ Կարվալյու» հոդվածին։ |
|
|
|
|
- Ապրիլի 7 ծնունդներ
- 1992 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներ
- Լա Լիգայի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2016-ի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2020-ի ֆուտբոլիստներ
- Պորտուգալացի ֆուտբոլիստներ
- Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Ռեալ Բետիսի ֆուտբոլիստներ
- Սերկլ Բրյուգեի ֆուտբոլիստներ
- Սպորտինգ Լիսաբոնի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Ֆատիմայի ֆուտբոլիստներ