Jump to content

Լուիշ Նետու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուիշ Նետու
պորտ.՝ Luís Neto
Քաղաքացիությունը  Պորտուգալիա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 26, 1988(1988-05-26)[1][2] (36 տարեկան)
Ծննդավայր Պովա դե Վարիզմ
Հասակ 187 սանտիմետր
Քաշ 71 կիլոգրամ
Դիրք եզրային պաշտպան

Լուիշ Կառլուշ Նովու Նետու (պորտ.՝ Luís Carlos Novo Neto,մայիսի 26, 1988(1988-05-26)[1][2], Պովա դե Վարիզմ), առավել հայտնի է որպես Լուիշ Նետու, պորտուգալացի ֆուտբոլիստ, կենտրոնական պաշտպան։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատանեկան կարիերան սկսել է «Վարզիմ» ակումբի ակադեմիայում, որտեղ անցկացրել է ութ տարի։ 2006 թվականի ամռանը պայմանագիր է կնքել ակումբի հետ, որի կազմում հանդես է եկել հինգ տարի։ Մասնակցել է 53 հանդիպման, թեև երկար ժամանակ եղել է պահեստային կազմում:

2011 թվականի ամռանը առաջարկ է ստացել տեղափոխվել Ֆունշալի «Նասիոնալ» ակումբ, որը հանդես էր գալիս առաջնության էլիտար դիվիզիոնում։ 2011/12 մրցաշրջանում արագ ամրապնդվել է մեկնարկային կազմում և օգնել է ակումբին զբաղեցնել 7-րդ հորիզոնականը։

2012 թվականի ամռանը պորտուգալացին առաջին անգամ մեկնել է արտերկիր՝ դառնալով իտալական «Սիենա» ակումբի խաղացող։ Պորտուգալիայի երիտասարդական հավաքականի կազմում անցկացրել է 4 հանդիպում: 2012 թվականի հոկտեմբերին առաջին անգամ հրավիրվել է Պորտուգալիայի հավաքական։

2013 թվականի փետրվարի 1-ին պայմանագիր է կնքել Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հետ[3]։ Տրանսֆերի արժեքը կազմել է 7 միլիոն եվրո։ Ակումբի կազմում նորամուտն է նշել փետրվարի 21-ին «Լիվերպուլի» դեմ Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակչի խաղում[4]։

2017 թվականի օգոստոսի 31-ին հետգնման իրավունքով վարձավճարով մինչև 2017/18 մրցաշրջանի ավարտը տեղափոխվել է թուրքական «Ֆեներբահչե» ակումբ[5][6]։

2019 թվականի մարտի 11-ին Լիսաբոնի «Սպորտինգը» հայտարարել է, որ եռամյա պայմանագիր է կնքել ակումբի հետ, որը մեկնարկել է 2019 թվականի հուլիսին[7][8]։

Միջազգային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստ է, մինչ այդ ներկայացրել է իր երկիրը մինչև 20 և 21 տարեկանների հավաքականներում: 2013 թվականի փետրվարի 7-ին նորամուտն է նշել Պորտուգալիայի հավաքականի կազմում՝ ամբողջ հանդիպումն անցկացնելով Էկվադորի հետ ընկերական խաղում, որում Պորտուգալիայի հավաքականը պարտություն է կրել 2:3 հաշվով:

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Զենիթ»

  • Ռուսաստանի չեմպիոն (2)՝ 2014/15, 2018/19
  • Ռուսաստանի գավաթի գավաթակիր՝ 2015/16
  • Ռուսաստանի սուպերգավաթի գավաթակիր (2)՝ 2015, 2016

«Սպորտինգ»

  • Պորտուգալիայի չեմպիոն (2)՝ 2020/21, 2023/24
  • Պորտուգալական լիգայի գավաթի գավաթակիր՝ 2020/21, 2021/22
  • Պորտուգալիայի սուպերգավաթի գավաթակիր՝ 2021

Պորտուգալիայի հավաքական

  • Կոնֆեդերացիաների գավաթի բրոնզե մեդալակիր՝ 2017

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
  3. «Нету и Родич — в «Зените»!» (ռուսերեն). Официальный сайт ФК «Зенит». 2013-01-31. Արխիվացված է օրիգինալից 2013-02-11-ին. Վերցված է 2013-02-22-ին. {{cite news}}: no-break space character in |title= at position 13 (օգնություն)
  4. «Милан Родич дебютировал в составе «Зенита»» (ռուսերեն). Официальный сайт ФК «Зенит». 2013-02-21. Արխիվացված է օրիգինալից 2013-06-01-ին. Վերցված է 2013-02-22-ին.
  5. «Луиш Нету продолжит сезон в Турции». Официальный сайт ФК «Зенит». 2017-08-31. Արխիվացված օրիգինալից 2017-09-02-ին. Վերցված է 2017-09-02-ին.
  6. «Luís Neto Fenerbahçe'de» (թուրքերեն). Fenerbahçe Spor Kulübü Resmi Sitesi. 2017-08-31. Արխիվացված օրիգինալից 2017-09-02-ին. Վերցված է 2017-09-02-ին.
  7. «Нету подписал трёхлетний контракт со «Спортингом»». Чемпионат.com. 2019-03-11. Արխիվացված օրիգինալից 2021-01-20-ին. Վերցված է 2019-03-11-ին.
  8. «COMUNICADO SPORTING CLUBE DE PORTUGAL – FUTEBOL, SAD» (պորտուգալերեն). Sporting CP. 2019-03-11. Արխիվացված օրիգինալից 2020-09-10-ին. Վերցված է 2019-03-12-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուիշ Նետու» հոդվածին։