«Տիգրան Գ»–ի խմբագրումների տարբերություն
չNo edit summary |
չNo edit summary |
||
Տող 11. | Տող 11. | ||
|հաջորդող=[[Տիգրան Դ]] |
|հաջորդող=[[Տիգրան Դ]] |
||
|տոհմ= [[Արտաշեսյան]] |
|տոհմ= [[Արտաշեսյան]] |
||
}}<nowiki> </nowiki>'''Տիգրան Գ''', (ծն.թ. անհայտ մ.թ.ա. 50 ական. թթ..–մ.թ.ա. 8), Հայոց թագավոր մոտ մ.թ.ա. 20 թվականից։ [[Արտաշեսյաններ|Արտաշեսյան]] հարստությունից, [[Արտավազդ Բ]]–ի որդին։ Հաջորդել է ավագ եղբորը՝ [[Արտաշես Բ]]–ին։ Մ.թ.ա. 34 թվականին հոր և կրտսեր եղբոր՝ Արտավազդի հետ, Անտոնիոսը գերեվարել է [[Եգիպտոս]]։ Մ.թ.ա. 31 թվականի [[Ակտիումի ճակատամարտ]]ից հետո [[Գայոս Օկտավիանոս]] կայսեր կարգադրությամբ տարվել է [[Հռոմ]]ի և դաստիարակվել նրա պալատում։ Տիգրան Գ Հռոմի ձեռքին դարձել է հայկական գահի հավակնորդ, ընդդեմ Արտաշես Բ–ի, որը վարում էր հակահռոմեական քաղաքականություն։ Արտաշես Բ–ին տապալելու և Տիգրան Գ–ին գահ բարձրացնելու նպատակով, մ.թ.ա. 20 թվականին [[Օկտավիանոս Օգոստոս|Օգոստոս Օկտավիանոս]]ը իր որդիների գլխավորությամբ խոշոր բանակ է ուղարկել Հայաստան։ Նույն ժամանակ, հռոմեական կողմնորոշում ունեցող ուժերը դավադրաբար սպանել են Արտաշես Բ–ին և դիմել Օգոստոս Օկտավիանոսին, խնդրելով Տիգրան Գ–ին հռչակել Հայոց թագավոր, որն իրականացրել է Տիբերիոսը։ Այդ քայլը Հռոմում դիտվել է մեծ նվաճում և շուքով նշել։ Հայաստանը թուլացնելու նպատակով Հռոմը նրանից անջատել է [[Ատրպատական]]ը և այնտեղ թագավոր հռչակել իր դրածո Արիոբարզանին։ Սակայն Տիգրան Գ չի դարձել Հռոմի հլու կամակատարը։ Իսկ մ.թ.ա. 10 թվականին ընդհանրապես հրաժարվել է հռոմեական կողմնորոշումից և վարել անկախ քաղաքականություն։ Տիգրան Գ–ի վերակողմնորոշման վկայությունն են պարթևական ոճով հատած նրա դրամները, որոնց վրա ի տարբերություն արտաշեսյան ավանդական դրամների, նա պատկերված է կարճ մորուքով և արևելյան հանդերձանքով։ Առանձնակի հետաքրքրություն են ներկայացնում այն դրամները, որոնց մի երեսին Տիգրան Գ պատկերված է ամբողջ հասակով, դեպի ձախ դարձած՝ հագին երկար պատմուճան, գլխին՝ Հայոց ավանդական թագը, աջ ձեռքը առաջ պարզած, իսկ ձախով երկար գավազան բռնած, մյուս երեսին՝ հաղթանակի թևավոր դիցուհին կամ առյուծի գլուխ։ Տիգրան Գ–ին հաջորդել են որդին՝ [[Տիգրան Դ]]–ն և դուստրը՝ [[Էրատո]]ն։ |
|||
== Գրականություն == |
== Գրականություն == |
20:28, 28 փետրվարի 2021-ի տարբերակ
Տիգրան Գ | |
---|---|
Մեծ Հայքի Արքա | |
Պատկեր:Tigranes III 3.jpg | |
Իշխանություն | մ.թ.ա. 20-մ.թ.ա. 8 |
Ծնվել է՝ | մ.թ.ա. 1-ին դար |
Ծննդավայր | Վերին Ղամարլու, Հայաստան |
Մահացել է՝ | մ.թ.ա. 1-ին դար |
Վախճանի վայր | Վերին Ղամարլու, Հայաստան |
Հաջորդող | Տիգրան Դ |
Տոհմ | Արտաշեսյան |
գերիշխան | |
Հայր | Արտավազդ Բ |
Երեխաներ | Տիգրան Դ և Էրատո |
Տիգրան Գ, (ծն.թ. անհայտ մ.թ.ա. 50 ական. թթ..–մ.թ.ա. 8), Հայոց թագավոր մոտ մ.թ.ա. 20 թվականից։ Արտաշեսյան հարստությունից, Արտավազդ Բ–ի որդին։ Հաջորդել է ավագ եղբորը՝ Արտաշես Բ–ին։ Մ.թ.ա. 34 թվականին հոր և կրտսեր եղբոր՝ Արտավազդի հետ, Անտոնիոսը գերեվարել է Եգիպտոս։ Մ.թ.ա. 31 թվականի Ակտիումի ճակատամարտից հետո Գայոս Օկտավիանոս կայսեր կարգադրությամբ տարվել է Հռոմի և դաստիարակվել նրա պալատում։ Տիգրան Գ Հռոմի ձեռքին դարձել է հայկական գահի հավակնորդ, ընդդեմ Արտաշես Բ–ի, որը վարում էր հակահռոմեական քաղաքականություն։ Արտաշես Բ–ին տապալելու և Տիգրան Գ–ին գահ բարձրացնելու նպատակով, մ.թ.ա. 20 թվականին Օգոստոս Օկտավիանոսը իր որդիների գլխավորությամբ խոշոր բանակ է ուղարկել Հայաստան։ Նույն ժամանակ, հռոմեական կողմնորոշում ունեցող ուժերը դավադրաբար սպանել են Արտաշես Բ–ին և դիմել Օգոստոս Օկտավիանոսին, խնդրելով Տիգրան Գ–ին հռչակել Հայոց թագավոր, որն իրականացրել է Տիբերիոսը։ Այդ քայլը Հռոմում դիտվել է մեծ նվաճում և շուքով նշել։ Հայաստանը թուլացնելու նպատակով Հռոմը նրանից անջատել է Ատրպատականը և այնտեղ թագավոր հռչակել իր դրածո Արիոբարզանին։ Սակայն Տիգրան Գ չի դարձել Հռոմի հլու կամակատարը։ Իսկ մ.թ.ա. 10 թվականին ընդհանրապես հրաժարվել է հռոմեական կողմնորոշումից և վարել անկախ քաղաքականություն։ Տիգրան Գ–ի վերակողմնորոշման վկայությունն են պարթևական ոճով հատած նրա դրամները, որոնց վրա ի տարբերություն արտաշեսյան ավանդական դրամների, նա պատկերված է կարճ մորուքով և արևելյան հանդերձանքով։ Առանձնակի հետաքրքրություն են ներկայացնում այն դրամները, որոնց մի երեսին Տիգրան Գ պատկերված է ամբողջ հասակով, դեպի ձախ դարձած՝ հագին երկար պատմուճան, գլխին՝ Հայոց ավանդական թագը, աջ ձեռքը առաջ պարզած, իսկ ձախով երկար գավազան բռնած, մյուս երեսին՝ հաղթանակի թևավոր դիցուհին կամ առյուծի գլուխ։ Տիգրան Գ–ին հաջորդել են որդին՝ Տիգրան Դ–ն և դուստրը՝ Էրատոն։
Գրականություն
- Դիոն Կասսիոս. Հռոմեական պատմություն, Երևան, 1976 (Օտար աղբյուրները Հայաստանի և հայերի մասին 9, Հին հունական աղբյուրներ 1):
- Հրանտ Արմեն, Անկումն Արտաշեսեան հարստութեան, Բեյրութ, 1967:
- Մանանդյան Հ., Քննական տեսություն հայ ժողովրդի պատմության, Երևեր հ. 1, Երևան, 1977:
- Մանասերյան Ռ., Հայաստանը Արտավազդից մինչև Տրդատ Մեծ, Երևան, 1997:
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիգրան Գ» հոդվածին։ |
|