«Սյունիքի ազատագրական պայքար (1722-1730)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չNo edit summary
Տող 38. Տող 38.
[[1727]] թվականի փետրվարի 26-ին թուրքերը պաշարեցին Հալիձորը։ Թուրքական զորքերը, աստիճաններ մոտեցնելով բերդի պարիսպներին, փորձեցին բարձրանալ պարիսպների վրա։ Պաշարումը տևում է 6 օր։ Վերջին օրը 26 պարսպակործան մեքենաների միջոցով թշնամին գրոհում է բերդը։ Հայկական զորքերի դիմադրությունը թուլանում էր։ Մարտի 4-ին զորքի հրամանատարությունը որոշում է անցնել վճռական գործողությունների. նրանք վճռում են ճեղքել պաշարումը, դուրս գալ շրջափակումից և անցնել հակահարձակման։{{քաղվածք|''Արիացեք, մի երկնչեք, հետևեցեք մեզ, եթե հասել է մեր վախճանը՝ քաջաբար մեռնենք, որովհետև մեզ համար ավելի լավ է արիությամբ պարիսպներից դուրս մեռնել, քան այստեղ, մեր աչքերի առաջ տեսնել մեր ընտանիքների ու բարեկամների մահը''|Մխիթարի ու Տեր-Ավետիսի կոչը հայ զինվորներին}}Պաշարված ջոկատները, աննկատ դուրս գալով բերդից, հարձակվեցին թշնամու վրա։ Խուճապի մատնված թուրքական զորքերը, մեծ կորուստներ տալով, դիմեցին փախուստի։ Հալիձորի հաղթանակն օսմանյան բանակների դեմ տարած հաղթանակներից ամենախոշորն ու նշանավորն էր<ref>{{գիրք|հեղինակ = Սիմոնյան Հ. |մաս = |վերնագիր = Հայոց պատմություն. հիմնահարցեր |բնօրինակ = |հղում = http://library.anau.am/images/stories/grqer/hasarak/hayoc_patm_Simonyan.pdf|հրատարակություն = |պատասխանատու խմբագիր = |վայր = [[Երևան]] |հրատարակչություն = |թվական = 2000|հատոր = |էջերի թիվ = 487 |մեջբերվող էջեր = 117|սերիա = |isbn = |տպաքանակ = }}</ref><ref>{{գիրք|հեղինակ = Ժամկոչյան Հ.Գ. և ուրիշներ |մաս = |վերնագիր = Հայ ժողովրդի պատմություն սկզբից մինչև 18-րդ դարի վերջ |բնօրինակ = |հղում = http://www.youblisher.com/p/353935-Jamkochyan/|հրատարակություն = |պատասխանատու խմբագիր = |վայր = [[Երևան]] |հրատարակչություն = |թվական = 1975|հատոր = |էջերի թիվ = 785 |մեջբերվող էջեր = 686-687|սերիա = |isbn = |տպաքանակ = }}</ref>։ Թուրքերը կորցրին 13000 զինվոր, 143 մարտական դրոշ, հսկայական տեխնիկա ու ռազմավար։
[[1727]] թվականի փետրվարի 26-ին թուրքերը պաշարեցին Հալիձորը։ Թուրքական զորքերը, աստիճաններ մոտեցնելով բերդի պարիսպներին, փորձեցին բարձրանալ պարիսպների վրա։ Պաշարումը տևում է 6 օր։ Վերջին օրը 26 պարսպակործան մեքենաների միջոցով թշնամին գրոհում է բերդը։ Հայկական զորքերի դիմադրությունը թուլանում էր։ Մարտի 4-ին զորքի հրամանատարությունը որոշում է անցնել վճռական գործողությունների. նրանք վճռում են ճեղքել պաշարումը, դուրս գալ շրջափակումից և անցնել հակահարձակման։{{քաղվածք|''Արիացեք, մի երկնչեք, հետևեցեք մեզ, եթե հասել է մեր վախճանը՝ քաջաբար մեռնենք, որովհետև մեզ համար ավելի լավ է արիությամբ պարիսպներից դուրս մեռնել, քան այստեղ, մեր աչքերի առաջ տեսնել մեր ընտանիքների ու բարեկամների մահը''|Մխիթարի ու Տեր-Ավետիսի կոչը հայ զինվորներին}}Պաշարված ջոկատները, աննկատ դուրս գալով բերդից, հարձակվեցին թշնամու վրա։ Խուճապի մատնված թուրքական զորքերը, մեծ կորուստներ տալով, դիմեցին փախուստի։ Հալիձորի հաղթանակն օսմանյան բանակների դեմ տարած հաղթանակներից ամենախոշորն ու նշանավորն էր<ref>{{գիրք|հեղինակ = Սիմոնյան Հ. |մաս = |վերնագիր = Հայոց պատմություն. հիմնահարցեր |բնօրինակ = |հղում = http://library.anau.am/images/stories/grqer/hasarak/hayoc_patm_Simonyan.pdf|հրատարակություն = |պատասխանատու խմբագիր = |վայր = [[Երևան]] |հրատարակչություն = |թվական = 2000|հատոր = |էջերի թիվ = 487 |մեջբերվող էջեր = 117|սերիա = |isbn = |տպաքանակ = }}</ref><ref>{{գիրք|հեղինակ = Ժամկոչյան Հ.Գ. և ուրիշներ |մաս = |վերնագիր = Հայ ժողովրդի պատմություն սկզբից մինչև 18-րդ դարի վերջ |բնօրինակ = |հղում = http://www.youblisher.com/p/353935-Jamkochyan/|հրատարակություն = |պատասխանատու խմբագիր = |վայր = [[Երևան]] |հրատարակչություն = |թվական = 1975|հատոր = |էջերի թիվ = 785 |մեջբերվող էջեր = 686-687|սերիա = |isbn = |տպաքանակ = }}</ref>։ Թուրքերը կորցրին 13000 զինվոր, 143 մարտական դրոշ, հսկայական տեխնիկա ու ռազմավար։
[[Պատկեր:Tatev around 1920.png|մինի|ձախից|[[Տաթևի վանք]]ը երկրաշարժից առաջ]]
[[Պատկեր:Tatev around 1920.png|մինի|ձախից|[[Տաթևի վանք]]ը երկրաշարժից առաջ]]
Հալիձորի ճակատամարտից հետո հայերը թուրքական զորքերից ազատագրեցին Կապանը՝ նրանց քշելով [[Մեղրի]]։ Օսմանյան բանակը, նահանջելով, կենտրոնացավ Մեղրիում։ Հայկական զորքերը Մխիթար Սպարապետի և Տեր-Ավետիսի հրամանատարությամբ հարձակման անցան քաղաքի վրա։ Տեղացիներից բաղկացած մի ջոկատի աննկատ թափանցեց Մեղրի։ Այն ժամանակ, երբ թուրքերը շարժվում էին դեպի Փոքր թաղ՝ դիմագրավելու հայերի գրոհին, Մխիթար Սպարապետի և Տեր-Ավետիսի ջոկատը թիկունքից գրոհում է թշնամու վրա։ Անակնկալի գալով՝ թուրքերը շարժվում են դեպի [[Մեղրու կիրճ]]ը, որի ելքը նախօրոք գրավել էին հայերը։ Թուրքերը նախընտրեցին շարժվել դեպի [[Արաքս]] և անցնել գետը։ Հետապնդելով թշնամուն՝ հայկական զորքերը ազատագրեցին Մեղրին և հակառակորդի դեմ լիակատար հաղթանակ տարան։ Հալիձորի և Մեղրիի հաղթանակները ոգևորություն առաջացրեցին հայկական զորքերի մեջ<ref>{{գիրք|հեղինակ = Սիմոնյան Հ. |մաս = |վերնագիր = Հայոց պատմություն. հիմնահարցեր |բնօրինակ = |հղում = http://library.anau.am/images/stories/grqer/hasarak/hayoc_patm_Simonyan.pdf |հրատարակություն = |պատասխանատու խմբագիր = |վայր = [[Երևան]] |հրատարակչություն = |թվական = 2000|հատոր = |էջերի թիվ = 487 |մեջբերվող էջեր = 119|սերիա = |isbn = |տպաքանակ = }}</ref>։
Հալիձորի ճակատամարտից հետո հայերը թուրքական զորքերից ազատագրեցին Կապանը՝ նրանց քշելով [[Մեղրի]]։ Օսմանյան բանակը, նահանջելով, կենտրոնացավ Մեղրիում։ Հայկական զորքերը Մխիթար Սպարապետի և Տեր-Ավետիսի հրամանատարությամբ հարձակման անցան քաղաքի վրա։ Տեղացիներից բաղկացած մի ջոկատի աննկատ թափանցեց Մեղրի։ Այն ժամանակ, երբ թուրքերը շարժվում էին դեպի Փոքր թաղ՝ դիմագրավելու հայերի գրոհին, Մխիթար Սպարապետի և Տեր-Ավետիսի ջոկատը թիկունքից գրոհում է թշնամու վրա։ Անակնկալի գալով՝ թուրքերը շարժվում են դեպի [[Մեղրու կիրճ]]ը, որի ելքը դարանակալել էին հայերը։ Թուրքերը նախընտրեցին շարժվել դեպի [[Արաքս]] և անցնել գետը։ Հետապնդելով թշնամուն՝ հայկական զորքերը ազատագրեցին Մեղրին և հակառակորդի դեմ լիակատար հաղթանակ տարան։ Հալիձորի և Մեղրիի հաղթանակները ոգևորություն առաջացրեցին հայկական զորքերի մեջ<ref>{{գիրք|հեղինակ = Սիմոնյան Հ. |մաս = |վերնագիր = Հայոց պատմություն. հիմնահարցեր |բնօրինակ = |հղում = http://library.anau.am/images/stories/grqer/hasarak/hayoc_patm_Simonyan.pdf |հրատարակություն = |պատասխանատու խմբագիր = |վայր = [[Երևան]] |հրատարակչություն = |թվական = 2000|հատոր = |էջերի թիվ = 487 |մեջբերվող էջեր = 119|սերիա = |isbn = |տպաքանակ = }}</ref>։


Օսմանյան բանակների դեմ տարած հաղթանակներից հետո Դավիթ Բեկը պատվիրակություն է ուղարկում պարսից շահ Թահմասպ 2-րդի մոտ՝ համագործակցության առաջարկությամբ։ Դրան ի պատասխան ստացվում է շահի հավանությունը։ Նա հատուկ հրովարտակով ճանաչում է Դավիթ Բեկի իշխանությունը, նրան իրավունք վերապահում դրամ հատելու։ Շահը իր շրջաբերականում կոչ էր անում շրջակա պարսկական կառավարիչներին՝ ճանաչել և համաձայնեցված գործել Դավիթ Բեկի հետ։ Ավելին, շահի հրամանով թուրքական արշավանքին դիմագրավելու համար պարսիկ կառավարիչները պարտավոր էին զինված օժանդակություն ցուցաբերել Դավիթ Բեկին ու հայկական իշխանությանը։ Սակայն [[1728]] թվականին Դավիթ Բեկը մահացավ<ref>{{գիրք|հեղինակ = Սիմոնյան Հ. |մաս = |վերնագիր = Հայոց պատմություն. հիմնահարցեր |բնօրինակ = |հղում = http://library.anau.am/images/stories/grqer/hasarak/hayoc_patm_Simonyan.pdf|հրատարակություն = |պատասխանատու խմբագիր = |վայր = [[Երևան]] |հրատարակչություն = |թվական = 2000|հատոր = |էջերի թիվ = 487 |մեջբերվող էջեր = 120|սերիա = |isbn = |տպաքանակ = }}</ref><ref>{{գիրք|հեղինակ = Ժամկոչյան Հ.Գ. և ուրիշներ |մաս = |վերնագիր = Հայ ժողովրդի պատմություն սկզբից մինչև 18-րդ դարի վերջ |բնօրինակ = |հղում = http://www.youblisher.com/p/353935-Jamkochyan/|հրատարակություն = |պատասխանատու խմբագիր = |վայր = [[Երևան]] |հրատարակչություն = |թվական = 1975|հատոր = |էջերի թիվ = 785 |մեջբերվող էջեր = 687-688|սերիա = |isbn = |տպաքանակ = }}</ref>։
Օսմանյան բանակների դեմ տարած հաղթանակներից հետո Դավիթ Բեկը պատվիրակություն է ուղարկում պարսից շահ Թահմասպ II-ի մոտ՝ համագործակցության առաջարկությամբ։ Դրան ի պատասխան ստացվում է շահի հավանությունը։ Նա հատուկ հրովարտակով ճանաչում է Դավիթ Բեկի իշխանությունը, նրան իրավունք վերապահում դրամ հատելու։ Շահը իր շրջաբերականում կոչ էր անում շրջակա պարսկական կառավարիչներին՝ ճանաչել և համաձայնեցված գործել Դավիթ Բեկի հետ։ Ավելին, շահի հրամանով թուրքական արշավանքին դիմագրավելու համար պարսիկ կառավարիչները պարտավոր էին զինված օժանդակություն ցուցաբերել Դավիթ Բեկին ու հայկական իշխանությանը։ Սակայն [[1728]] թվականին Դավիթ Բեկը մահացավ<ref>{{գիրք|հեղինակ = Սիմոնյան Հ. |մաս = |վերնագիր = Հայոց պատմություն. հիմնահարցեր |բնօրինակ = |հղում = http://library.anau.am/images/stories/grqer/hasarak/hayoc_patm_Simonyan.pdf|հրատարակություն = |պատասխանատու խմբագիր = |վայր = [[Երևան]] |հրատարակչություն = |թվական = 2000|հատոր = |էջերի թիվ = 487 |մեջբերվող էջեր = 120|սերիա = |isbn = |տպաքանակ = }}</ref><ref>{{գիրք|հեղինակ = Ժամկոչյան Հ.Գ. և ուրիշներ |մաս = |վերնագիր = Հայ ժողովրդի պատմություն սկզբից մինչև 18-րդ դարի վերջ |բնօրինակ = |հղում = http://www.youblisher.com/p/353935-Jamkochyan/|հրատարակություն = |պատասխանատու խմբագիր = |վայր = [[Երևան]] |հրատարակչություն = |թվական = 1975|հատոր = |էջերի թիվ = 785 |մեջբերվող էջեր = 687-688|սերիա = |isbn = |տպաքանակ = }}</ref>։


== Ապստամբության անկումը ==
== Ապստամբության անկումը ==

11:56, 1 փետրվարի 2016-ի տարբերակ

Հայոց պատմություն
Հայաստանի զինանշանը
Նախապատմություն
Մ.թ.ա. 2800 - մ.թ.ա. 590
Արատտա
Մ.թ.ա. 2800~16-րդ
Հայասա
Մ.թ.ա. 16-13-րդ
Վանի թագավորություն
Մ.թ.ա. 9-6-րդ
Հին շրջան
Մ.թ.ա. 590 - մ.թ. 428
Երվանդունիների թագավորություն
Մեծ Հայք, Փոքր Հայք, Ծոփք և Կոմմագենե
Արտաշեսյանների թագավորություն
Արշակունիների թագավորություն
Քրիստոնեության ընդունում
Ավատատիրության հաստատում
Գրերի գյուտ
Միջնադար
428 - 1375
Պարսկա-Բյուզանդական տիրապետություն
Արաբական տիրապետություն
Բագրատունիների թագավորություն
Վասպուրական
Վանանդ, Լոռի և Սյունիք
Կիլիկիայի հայկական թագավորություն
Զաքարյան իշխանապետություն
Օտար տիրապետություն
1375 - 1918
Խաչենի իշխանություն
Կարա-Կոյունլուներ և Ակ-Կոյունլուներ
Թուրք-պարսկական
տիրապետություն
Արևելյան Հայաստանը Ռուսաստանի կազմում
Հայոց ցեղասպանություն
Հայկական սփյուռք
Ժամանակակից պատմություն
1918 - ներկա
Հայաստանի առաջին հանրապետություն
Լեռնահայաստան
Խորհրդային Հայաստան
Արցախյան ազատամարտ
Հայաստան
Արցախի Հանրապետություն

Հայաստանի պորտալ

Սյունիքի ազատագրական պայքար, 1722-1730 թվականներին սկսված ազատագրական շարժում պատմական Սյունիք նահանգի բնակչության մասնակցությամբ։ Դրա նպատակն էր կասեցնել թուրքական հարձակումը դեպի Արևելյան Հայաստան, երկրամասը մաքրել օտար զորքերից ու ազատագրել այն։ Ժամանակագրական հերթականությամբ համընկել է Արցախի ազատագրական պայքարին (1724-1731)[1]։

Արևելյան Հայաստանում այդ ժամանակ իշխում էին Բագրատունիներից, Սյունիներից ու Առանշահիկներից սերող ազնվական տոհմերի ներկայացուցիչներ, այդ թվում՝ Հասան-Ջալալյանների, Դոփյանների, Պռոշյանների, Օրբելյանների, Վաչուտյանների, Զաքարյանների և Կյուրիկյանների շառավիղները, ովքեր իրենց վերահսկողության տակ ունեին ոչ ընդարձակ կալվածքներ։ Պարսիկները նրանց «մելիք» էին անվանում (արաբ․՝ ملك՝‎‎ թագավոր)։ Նրանցից բացի հայ ժողովրդի շահերը ներկայացնում և հայերին համախմբում էր Ամենայն Հայոց Կաթողիկոսը, որի նստավայրը 1441 թվականից գտնվում էր Էջմիածնում[2]։

1677 թվականին կաթողիկոս Հակոբ Ջուղայեցին Էջմիածնում գումարում է գաղտնի ժողով, որին մասնակցում էին հոգևոր ու աշխարհիկ 12 գործիչներ, այդ թվում՝ Սյունիքի ու Արցախի մելիքներից ոմանք[3]։ Եվրոպական պետությունների օգնությանը դիմելու նպատակով կազմված պատվիրակությունը 1678 թվականի վերջերին Հակոբ Ջուղայեցու գլխավորությամբ հասնում է Կոստանդնուպոլիս։ Այդտեղ երկու տարի անց հիվանդությունից մահանում է Հակոբ Ջուղայեցին։ Պատվիրակության հետ մեկնած Իսրայել Օրին, ճանապարհվում է Իտալիա, ապա Ֆրանսիա, որտեղ անցնում է զինվորական ծառայության։ Այնուհետև տեղափոխվում է Գերմանիա, հաստատվում Դյուսելդորֆ քաղաքում։ Օրին տեղի իշխան Հովհան Վիլհելմի հետ քննարկում է Հայաստանի ազատագրության հարցը, որից հետո այցելում է Հայաստան՝ տեղում իրավիճակին ծանոթանալու և բանակցություններ վարելու համար[4]։

Անգեղակոթի ժողով

Հայաստան վերադառնալիս Սյունիքի Անգեղակոթ գյուղում Իսրայել Օրին Մելիք Սաֆրազի հետ հրավիրում է գաղտնի խորհրդակցություն։ Դրան մասնակցում են Սյունիքի տասնմեկ իշխան-մելիքներ։ Ժողովը, ի տարբերություն նախորդ ազատագրական ժողովների (Էջմիածին՝ 1441 և 1547, Սեբաստիա՝ 1562, Էջմիածին՝ 1677) կրում էր աշխարհիկ բնույթ։ Մելիքներն իրենց կնիքներով և ստորագրություններով հաստատված նամակներ են հանձնում Իսրայել Օրուն, որոշում նրան լիազորել՝ շարունակելու բանակցությունները եվրոպական երկրների, այդ թվում՝ Ռուսական կայսրության հետ։ Օրու հետ Եվրոպա պետք է ճանապարհվեր Մինաս վարդապետ Տիգրանյանը։ Գերմանիայի կայսերընտիր իշխան, Պֆալցի գահակալ Հովհան Վիլհելմին ուղարկված նամակում հայ մելիքներն ու զինվորականները հայտնում էին, որ իրենք պատրաստ են զինված ապստամբություն բարձրացնել՝ գերմանացիների փոքրաթիվ օգնական զորքի առկայության պարագայում, ապա Հովհան Վիլհելմին ճանաչել հայոց թագավոր։

Իսրայել Օրի

Հովհան Վիլհելմին ներկայացված ծրագրում նշվում էր Հայաստանից ազատագրության ծրագրի ընթացքը։ Նապխատեսվում էր ազատագրական շարժման մեջ ընդգրկել նաև օսմանյան լծի տակ գտնվող Արևմտյան Հայաստանը։ Իշխանը հավանություն է տալիս Իսրայել Օրու ծրագրին և առաջարկում գնալ իր երկու դաշնակիցների՝ Տոսկանայի և Ավստրիայի դուքսերի համաձայնությունը ստանալու։ Ֆլորենցիայում դուքսը խոստանում է զորք տրամադրել, բայց Վիեննայի արքունիքում հրաժարվում են. Լեոպոլդ VIՄուստաֆա II սուլթանի հետ 1699 թվականին հաշտության պայմանագիր էր կնքել[5]։

1701 թվականի ամռանը Իսրայել Օրին ժամանում է Ռուսական կայսրություն։ Հայաստանի ազատագրության ծրագիրը Օրին ներկայացնում է Պետրոս I կայսրին։ Այդ ժամանակ Մերձբալթյան տարածքների համար ռուս-շվեդական պայքարը վերածվել էր հակամարտության, որը հայտնի էր «Հյուսիսային պատերազմ» անունով։ Պետրոս Մեծը հուսադրում է Իսրայել Օրուն, որ ռազմական գործողությունների ավարտից հետո կզբաղվի Հայաստանի ազատագրության հարցով[6]։ Պարսկաստանում, և մասնավորապես՝ Անդրկովկասում իրավիճակին ծանոթանալու նպատակով նա դեսպանություն է ուղարկում այնտեղ՝ Իսրայել Օրու ղեկավարությամբ։ Վերջինս ևս մեկ անգամ գնում է Եվրոպա, լինում Հռոմում։ Հռոմի պապ Կղեմես XI-ը Իրանի շահին նամակ է ուղղում, որում խնդրում էր քրիստոնյա բնակչության նկատմամբ հալածանքներ թույլ չտալ։ Օրին նամակով անցնում է Ռուսաստան, լինում նորակառույց մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգում և ճանապարհվում Իրան։ 1708 թվականին նա հասավ Շամախի, 1709 թվականին՝ Պարսկաստանի մայրաքաղաք Սպահանում։ Անդրկովկասից Ռուսաստան վերադառնալու ժամանակ Իսրայել Օրուն միացավ նաև Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանը։ Սակայն Իսրայել Օրին 1711 թվականին Աստրախանում անակնկալ մահացավ, իսկ Եսայի Հասան-Ջալալյանը վերադարձավ Արցախ[7]։

Զանգեզուրի ազատագրում

18-րդ դարի սկզբներից Սյունիքում և Արցախում պատրաստվում էին ազատագրական շարժման։ Արցախում բնակչությունը միատարր էր՝ հայկական, և պայքարը ղեկավարվում էր մելիքների ու հոգևորականության, մասնավորապես՝ Ավան հարյուրապետի ու Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանի կողմից։ Նրանք կարողացել էին հավաքագրել 40 հազարանոց բանակ։ Մինչդեռ Սյունիքում բնակչությունը մաքուր հայկական չէր. լեռնային շրջաններում բնակություն էին հաստատել իսլամադավան ցեղեր, իսկ ազատագրական ուժերը սակավամարդ էին և ոչ համախմբված։ Բացի այդ, այնտեղ հզոր էին շրջակա պարսկամետ և իսլամադավան իշխանները։ Զանգեզուրում ազատագրական շարժումը կազմակերպելու և վրաց ազատագրական ուժերի հետ կապեր հաստատելու նպատակով Սյունիքի մելիքների ու տանուտերերի հանձնարարությամբ հայ առևտրական Ստեփանոս Շահումյանը մեկնում է Թբիլիսի։ Նրա խնդրանքով Քարթլի-Կախեթի թագավոր Վախթանգ VI1722 թվականին Սյունիք է ուղարկում մի քանի հայ զորավարներ[8]։

Դավիթ Բեկի արձանը Կապանում

30 հոգանոց զորականների ջոկատը, որոնց շարքում առավել հայտնին Դավիթ Բեկն էր, հաստատվեցին Շինուհայր ավանում և իրենց շուրջը համախմբեցին տեղի զինված ուժերը։ Դավիթ Բեկի ստեղծում է ռազմական խորհուրդ, աչքի ընկած զորականներից Մխիթարին նշանակում զորքերի սպարապետ, իսկ Տեր-Ավետիսին, Փարսադանին, Թորոսին, Ավթանդիլին, Բայանդուրին և ուրիշներին տալիս զորաջոկատի հրամանատարի կոչում[9]։ Սյունիքի մելիքներն ու տանուտերերը՝ Չավնդուրի Թորոս իշխանը, Պապ և Պալի հարյուրապետները, Հալիձորի մելիք Փարսադանը և ուրիշներ, ներկայանում են Դավիթ Բեկին և պատրաստակամություն հայտնում միանալ ազատագրական շարժմանը։ Դավիթ Բեկը կարողանում է ստեղծել 2000-անոց կանոնավոր բանակ, իր մոտ հրավիրում Տաթևի վանքի հոգևոր առաջնորդ Հովակիմ եպիսկոպոսին, ով հավաստում է հոգևոր դասի աջակցությունը ազատագրական պայքարին[10]։

Նույն տարվա աշնանը Դավիթ Բեկը պարտության մատնեց կարաչոռլու և ջևանշիր քոչվոր ցեղերին։ Ուչթափա (թուրքերեն՝ üçtepe՝ եռաբլուր) տեղանքում ջևանշիր 32 ցեղերի մի քանի հազարանոց զորքի դեմ Դավիթ Բեկի 400 հոգանոց զորամասը հաղթանակ է տանում։ Վաչկատուն ցեղերի անասուններն ու ունեցվածքը բաժանվեց հայ գյուղացիներին։ Զորավարի հեղինակությունը աճեց։ Ապա գրավվում է Տաթևի մոտ գտնվող ամրոցը, որը պատկանում էր իսլամ ընդունած մելիք Բաղրին[11]։ Դավիթ Բեկը մելիքին բերում է Շինուհայր և հրամայում եկեղեցում բոլորի ներկայությամբ տասներկու օր բարձրաձայն ասել. «Լո՛ւյս Լուսավորչի հավատին, վայ ուրացողին»։ Այնուհետև հրամայում է կտրել նրա գլուխը, իսկ ինքը գալիս և հաստատվում է Տաթևում։ Մելիքի ունեցվածքը բաժանվում է զինվորներին ու գյուղացիներին։ Բեկը գլխատել է տալիս նաև Երիցվանիկի (Արծվանիկ) իսլամ ընդունած մելիք Ֆրանգյուլին։ Վախկոտություն ու խուճապ տարածելու համար գլխատվում է Պապ զորավարը, կարճատև կալանքի ենթարկվում Տեր-Ավետիսը, Մխիթար սպարապետը և ուրիշներ։ Այս գործողություններից հետո հայկական զորքերում կարգուկանոն է հաստատվում։

Հայ բնակչությունը ոտքի է կանգնում նաև երբեմնի Սյունիքի թագավորության մայրաքաղաք Կապանում։ Շրջակա մուսուլման տիրակալները՝ Բարգուշատի ու Ղարադաղի խաները, 18000-անոց զորքով հարձակվում են հայկական զորքերի վրա։ 1723 թվականին Չավնդուրի ճակատամարտում հայերը հաղթանակ տարան։ Ազատագրված Կապանը միացավ հայկական իշխանությանը։ Հայկական ուժերի կենտրոնատեղի դարձավ Հալիձորի բերդը։ Մխիթար Սպարապետի և Տեր-Ավետիսի գլխավորած հայկական զորաջոկատները գրավում են նաև Զևայի անառիկ բերդը՝ ջախջախելով տեղի մոտ 4000-անոց կայազորը։ Մեկ տարի անց՝ մայիսի 29-ին, հայկական զորաջոկատները գրավում են ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Որոտան բերդը[12]։

Պատկեր:Արցախը և Սյունիքը 1720-1730 թվականներին.jpg
Արցախի և Սյունիքի իշխանություններ

1724 թվականին պարսից շահ Թահմասպ II-ի հրամանով Ղարադաղի խանը հարձակվում է հայկական իշխանության վրա։ Դավիթ Բեկին օգնության են հասնում Արցախի զորամասերը՝ Իվան Կարապետի ու Ավան հարյուրապետի հրամանատարությամբ։ Հայերի հաղթանակը վերջնականապես ամրպնդեց օտար լծի ազատագրումը։ Դրան հաջորդեց Գողթան և Արևիք գավառների ազատագրումը. Ագուլիսը ու Մեղրին մտան հայկական իշխանության տարածք։ Սյունիքի մելիքներն ու տանուտերերը Դավիթ Բեկին ընդունում են որպես երկրամասի գերագահ իշխան և հայտնում իրենց հպատակությունը[13]։

Դավիթ զորավարի հրամանով ամրացվում են հայկական բերդերը, որտեղ հաստատվում է մշտական կայազոր։ Առավելապես հայտնի էին Չավնդուրի բերդը՝ 2000 զինվորով, Կալերը՝ 700, Շինուհայրը՝ 550, Սիսիանը՝ 500, Տաթևը և Մեղրին՝ 400-ական, և այլն։ Զանգեզուրի բանակները բաղկացած էին 7000 զինվորից։ Բանակները բաժանվում էին զորամասերի, որոնց հրամանատարներ են կարգվում տեղական մելիքներն ու Վրաստանից ժամանած հայ զորականները։ Զորամասերն ունենում են իրենց դրոշները և ենթարկվում էին Դավիթ Բեկին։ Կապանի Հալիձոր բերդը դառնում է իշխանանիստ ավան, ամրացվում ու կառուցապատվում է։

1722-25 թվականներին՝ երեք տարվա ընթացքում, հաղթահարելով բոլոր դժվարությունները, Դավիթ Բեկը ոչ միայն վտարեց օտարներին ու թշնամիներին, այլև համախմբեց Սյունիքի հայկական մելիքությունները մեկ դրոշի ներքո։ Միևնույն ժամանակ Արցախում սկսած ազատագրական պայքարը նույնպես պսակվել էր հաջողությամբ։

Հալիձորի ու Մեղրու ճակատամարտեր

1722 թվականի Իրանի գահակալական կռիվներից հետո օսմանյան սուլթան Ահմեդ III-ը (1703-1730) հրամայում է զորք հավաքել՝ Անդրկովկասի ու Ատրպատականի վրա հարձակվելու նպատակով։ Զորահրամանատար Աբդուլլահ փաշայի գլխավորությամբ կազմակերպված բանակը 1723 թվականին գրավում է վրաց մայրաքաղաք Թիֆլիսը, ապա՝ որոշ ժամանակ անց՝ Գանձակը։ Ռուսաստանի կայսր Պետրոս I-ը, ով սկսել էր Կասպիական արշավանքը (1722-1723), 1724 թվականին պայմանագիր է կնքում թուրքերի հետ։ Դրա համաձայն՝ ռուսներին թույլատրվում էր գրավել Իրանի՝ միայն Կասպից ծովին հարող տարածքները. Շամախիից արևմուտք ընկած գավառները պետք է նվաճվեին թուրքերի կողմից։

Պատկեր:Персидский поход Петра I.jpg
Պետրոս Մեծի Կասպիական արշավանքը

1724 թվականի ամռանը թուրքական զորքերը պաշարում են Երևանը։ Երևանի ինքնապաշտպանությունից հետո, կորցնելով 20 000 զինվոր՝ թուրքերը գրավում են 5000-անոց քաղաքը։ Երևանի վերջին կուսակալը հանձնում է բերդի բանալիները թուրքերին և տեղափոխվում Իրան[Ն 1]։ Կուսակալության մյուս տարածքները գրավելուց հետո թուրքերը շարժվում են արևելք։ Թուրքական բանակները Երևանի գրավումից հետո շարժվում են դեպի Սյունիք և Ատրպատական։

1726 թվականին նրանք թուրքերը Նախիջևանի կողմից՝ Արաքս գետի հունով, ներխուժում են Սյունիք։ Տեղացի թուրքերի ու պարսից խաների շնորհիվ նրանք կարողացան առաջանալ ու մի քանի հաղթանակներ տանել։ Շրջակա մուսուլման տիրակալների հետ միացած՝ օսմանյան զորավարները փորձում են գրավել Սյունիքը և վերջ տալ հայկական իշխանությանը։ Դավիթ Բեկն իր զորքերով ամրանում է Հալիձորի բերդում։ Մարտի 24-ին ութ մելիքների ու հարյուրապետների ստորագրությամբ նամակ է ուղարկվում Ռուսաստան՝ օգնության խնդրանքով, որը, սակայն, անպատասխան է մնում։ Որոշ ռազմական գործիչներ հանդես են գալիս թուրքերի հետ զինակցելու կոչին։ Նրանց մի մասն անցավ թշնամու կողմը։

1727 թվականի փետրվարի 26-ին թուրքերը պաշարեցին Հալիձորը։ Թուրքական զորքերը, աստիճաններ մոտեցնելով բերդի պարիսպներին, փորձեցին բարձրանալ պարիսպների վրա։ Պաշարումը տևում է 6 օր։ Վերջին օրը 26 պարսպակործան մեքենաների միջոցով թշնամին գրոհում է բերդը։ Հայկական զորքերի դիմադրությունը թուլանում էր։ Մարտի 4-ին զորքի հրամանատարությունը որոշում է անցնել վճռական գործողությունների. նրանք վճռում են ճեղքել պաշարումը, դուրս գալ շրջափակումից և անցնել հակահարձակման։

Արիացեք, մի երկնչեք, հետևեցեք մեզ, եթե հասել է մեր վախճանը՝ քաջաբար մեռնենք, որովհետև մեզ համար ավելի լավ է արիությամբ պարիսպներից դուրս մեռնել, քան այստեղ, մեր աչքերի առաջ տեսնել մեր ընտանիքների ու բարեկամների մահը
- Մխիթարի ու Տեր-Ավետիսի կոչը հայ զինվորներին

Պաշարված ջոկատները, աննկատ դուրս գալով բերդից, հարձակվեցին թշնամու վրա։ Խուճապի մատնված թուրքական զորքերը, մեծ կորուստներ տալով, դիմեցին փախուստի։ Հալիձորի հաղթանակն օսմանյան բանակների դեմ տարած հաղթանակներից ամենախոշորն ու նշանավորն էր[14][15]։ Թուրքերը կորցրին 13000 զինվոր, 143 մարտական դրոշ, հսկայական տեխնիկա ու ռազմավար։

Տաթևի վանքը երկրաշարժից առաջ

Հալիձորի ճակատամարտից հետո հայերը թուրքական զորքերից ազատագրեցին Կապանը՝ նրանց քշելով Մեղրի։ Օսմանյան բանակը, նահանջելով, կենտրոնացավ Մեղրիում։ Հայկական զորքերը Մխիթար Սպարապետի և Տեր-Ավետիսի հրամանատարությամբ հարձակման անցան քաղաքի վրա։ Տեղացիներից բաղկացած մի ջոկատի աննկատ թափանցեց Մեղրի։ Այն ժամանակ, երբ թուրքերը շարժվում էին դեպի Փոքր թաղ՝ դիմագրավելու հայերի գրոհին, Մխիթար Սպարապետի և Տեր-Ավետիսի ջոկատը թիկունքից գրոհում է թշնամու վրա։ Անակնկալի գալով՝ թուրքերը շարժվում են դեպի Մեղրու կիրճը, որի ելքը դարանակալել էին հայերը։ Թուրքերը նախընտրեցին շարժվել դեպի Արաքս և անցնել գետը։ Հետապնդելով թշնամուն՝ հայկական զորքերը ազատագրեցին Մեղրին և հակառակորդի դեմ լիակատար հաղթանակ տարան։ Հալիձորի և Մեղրիի հաղթանակները ոգևորություն առաջացրեցին հայկական զորքերի մեջ[16]։

Օսմանյան բանակների դեմ տարած հաղթանակներից հետո Դավիթ Բեկը պատվիրակություն է ուղարկում պարսից շահ Թահմասպ II-ի մոտ՝ համագործակցության առաջարկությամբ։ Դրան ի պատասխան ստացվում է շահի հավանությունը։ Նա հատուկ հրովարտակով ճանաչում է Դավիթ Բեկի իշխանությունը, նրան իրավունք վերապահում դրամ հատելու։ Շահը իր շրջաբերականում կոչ էր անում շրջակա պարսկական կառավարիչներին՝ ճանաչել և համաձայնեցված գործել Դավիթ Բեկի հետ։ Ավելին, շահի հրամանով թուրքական արշավանքին դիմագրավելու համար պարսիկ կառավարիչները պարտավոր էին զինված օժանդակություն ցուցաբերել Դավիթ Բեկին ու հայկական իշխանությանը։ Սակայն 1728 թվականին Դավիթ Բեկը մահացավ[17][18]։

Ապստամբության անկումը

Մեղրու բերդը

Կապանի զինվորական հրամանատարությունն ամբողջությամբ անցավ Մխիթար Սպարապետին։ Թուրքական բանակը, ուշքի գալով, կրկին հարձակվեց Սյունիքի վրա։ Այդ գրոհին դիմագրավելու ժամանակ հայկական զորքերի հրամանատարության մեջ տեղի ունեցավ պառակտում։ Երբ հակառակորդը կրկին պաշարեց Հալիձորի բերդը, Մխիթար Սպարապետը պահանջեց շարունակել պաշտպանությունը և ուժասպառ անել թշնամուն, իսկ Տեր-Ավետիսը նախընտրեց նրանց հետ բանակցելու ուղին։ Մխիթար Սպարապետը ստիպված էր գիշերով հեռանալ բերդից։ Թուրքերը գրավեցին բերդը, կողոպտեցին ու կոտորեցին այնտեղ մնացած հայ բնակչությանը։ Հալիձորի անկումից հետո զինվորականության միջև հակասությունները խորացան։ Թեև Մխիթար Սպարապետին հաջողվեց միավորել հայկական ուժերը և թուրքերի դեմ մի շարք հաջող հարձակումներ կազմակերպել, սակայն ապստամբական ուժերի կազմալուծումը հնարավոր չեղավ կասեցնել։ Իսկ 1730 թվականին, թուրքերին Օրդուբադում պարտության մատնելուց հետո, Խնձորեսկ վերադառնալու ճանապարհին Մխիթար Սպարապետը դավադրաբար սպանվեց։ Սյունիքի ազատագրական պայքարը չհասավ վերջնական հաղթանակի։ Այդուհանդերձ, պայքարը բարձրացրեց հայ ժողովրդի ինքնագիտակցությունն ու ազատասիրական ոգին, հավատ ներշնչեց սեփական ուժերի նկատմամբ։ Պարսից պետությունը ստիպված էր հետագա քաղաքականության մեջ հաշվի նստել հայկական մելիքությունների հետ, ճանաչել նրանց իրավունքներն ու ինքնիշխանությունը[19]։

Տես նաև

Նշումներ

  1. Տարիներ անց, երբ պարսիկները վերագրավում են Արևելյան Հայաստանը, Երևանի կուսակալությունը այլևս չի վերականգնվում. նրա տարածքում գոյանում են վարչաքաղաքական երկու միավորներ՝ Երևանի և Նախիջևանի խանությունները։

Ծանոթագրություններ

  1. Ժամկոչյան Հ.Գ. և ուրիշներ, Հայ ժողովրդի պատմություն սկզբից մինչև 18-րդ դարի վերջ, Երևան, 1975, էջ 683-686 — 785 էջ։
  2. Ժամկոչյան Հ.Գ. և ուրիշներ, Հայ ժողովրդի պատմություն սկզբից մինչև 18-րդ դարի վերջ, Երևան, 1975, էջ 599-601 — 785 էջ։
  3. «Սուրբ Էջմիածնի 1677 թ. գաղտնի խորհրդաժողովը». ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ. Վերցված է 1 փետրվարի 2016-ին.
  4. Աշոտ Մելքոնյան, Հայոց պատմություն, Երևան, 1998, էջ 110-112 — 139 էջ։
  5. «Անգեղակոթի գաղտնի ժողովը». ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ. Վերցված է 1 փետրվարի 2016-ին.
  6. Սարգսյան Ա., Հակոբյան Ա., Հայոց պատմություն հնագույն շրջանից մինչև մեր օրերը, Երևան, «Ճարտարագետ», 2004, էջ 127-128 — 352 էջ։
  7. «Իսրայել Օրի». Հայկական հանրագիտարան. Վերցված է 1 փետրվարի 2016-ին.
  8. Սիմոնյան Հ., Հայոց պատմություն. հիմնահարցեր, Երևան, 2000, էջ 112 — 487 էջ։
  9. «Ազատագրական պայքարը Սյունիքում». Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն. Վերցված է 1 փետրվարի 2016-ին.
  10. Սիմոնյան Հ., Հայոց պատմություն. հիմնահարցեր, Երևան, 2000, էջ 113 — 487 էջ։
  11. Սիմոնյան Հ., Հայոց պատմություն. հիմնահարցեր, Երևան, 2000, էջ 115 — 487 էջ։
  12. Սարգսյան Ա., Հակոբյան Ա., Հայոց պատմություն հնագույն շրջանից մինչև մեր օրերը, Երևան, «Ճարտարագետ», 2004, էջ 116 — 352 էջ։
  13. «Ազատագրական կռիվները Սյունիքում։ Հայկական անկախ իշխանության ստեղծումը». ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ. Վերցված է 1 փետրվարի 2016-ին.
  14. Սիմոնյան Հ., Հայոց պատմություն. հիմնահարցեր, Երևան, 2000, էջ 117 — 487 էջ։
  15. Ժամկոչյան Հ.Գ. և ուրիշներ, Հայ ժողովրդի պատմություն սկզբից մինչև 18-րդ դարի վերջ, Երևան, 1975, էջ 686-687 — 785 էջ։
  16. Սիմոնյան Հ., Հայոց պատմություն. հիմնահարցեր, Երևան, 2000, էջ 119 — 487 էջ։
  17. Սիմոնյան Հ., Հայոց պատմություն. հիմնահարցեր, Երևան, 2000, էջ 120 — 487 էջ։
  18. Ժամկոչյան Հ.Գ. և ուրիշներ, Հայ ժողովրդի պատմություն սկզբից մինչև 18-րդ դարի վերջ, Երևան, 1975, էջ 687-688 — 785 էջ։
  19. Սարգսյան Ա., Հակոբյան Ա., Հայոց պատմություն հնագույն շրջանից մինչև մեր օրերը, Երևան, «Ճարտարագետ», 2004, էջ 133 — 352 էջ։