Ոստան Հայոց
Արտաքին տեսք
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ոստան (այլ կիրառումներ)
Ոստան Հայոց՝ (Ոստան) գավառ Մեծ Հայքի Այրարատ նահանգում, «ոստան» բառը նշանակում է՝ «իշխանանիստ» կամ «թագավորանիստ», իր անունը, հավանաբար, ստացել է, որ գավառում են գտնվում Արտաշատ և Դվին քաղաքները, որոնք Արտաշեսյանների և Արշակունիների թագավորությունների ժամանակաշրջանում եղել են Հայաստանի մայրաքաղաքներ։ Ոստանը գրավում էր Ազատ գետի միջին և ստորին հոսանքների հովիտը։ Ենթադրվում է, որ Ոստանի մեջ էր մտնում նաև Շարուրի դաշտը, որը տարածվում էր Արփա գետի ստորին հոսանքի շրջանում։