Կոճողոտ
Գյուղ | ||
---|---|---|
Կոճողոտ | ||
ադրբ.՝ Qoçoqot ադրբ.՝ Yayıcı | ||
Երկիր | Արցախ | |
Շրջան | Մարտակերտի | |
Համայնք | Քելբաջարի շրջան, Մարտակերտի շրջան և Մարտակերտի շրջան | |
ԲԾՄ | 1053 մետր | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | 534[1] մարդ (2005) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | կոճողոտցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Կոճողոտ[2], գյուղ Մարտակերտի շրջանում` 1100 մետր բարձրության վրա՝ Թարթառ գետի աջ ափին։ Գտնվում է հանրապետության հյուսիսային հատվածում, Մարտակերտ շրջկենտրոնից 43 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 66 կմ հեռավորության վրա։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համայնքը լեռնային է, ունի 1599,19 հա տարածք, որից 488,85 հա գյուղատնտեսական նշանակության, 897,32 հա անտառային հողեր։ Կոճողոտ համայնքի սահմանային գոտով հոսում է Տրտու գետի փոքր վտակը դեպի Սարսանգի ջրամբար։ Համայնքի տարածքում առկա են թվով 17 աղբյուրներ` «Ցորտ», «Անուշ», «Վանին», «Ճիրիկներ», «Սրաքանց տափին», «Դնգդնգան», «Բաջին», «Շաշմա», «Պեխեն», «Խինա», «Խաչունց», «Կրավերեն ձոր», «Շահրամանեն», «Շոր», «Խուդանեն», «Քոռ» և «Ճնջքարա»։
Կոճողոտցիների մասնակցությունը Հայրենական մեծ պատերազմին
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆաշիստական Գերմանիայի դեմ Խորհրդային Միության մղած Հայրենական մեծ պատերազմի տարբեր ռազմաճակատներում մարտնչել են 113 կոճողոտցիներ, զոհվել են 78-ը, 92-ն արժանացել են կառավարական պարգևների («Կարմիր աստղի» շքանշանով պարգևատրվել են Աբգար Սիրականի Դանիելյանը, Աթանես Վարդանյանը, Աբրահամ Մխիթարյանը, Հայրենական պատերազմի շքանշանով՝ Արշակ Մխիթարյանը, Գրիգոր Ավանեսի Վանյանը, «Կարմիր դրոշի» շքանշանով՝ Արտաշես Ներսեսի Վանյանը և ուրիշներ)։
Կոճողոտցիների մասնակցությունն Արցախյան պատերազմին
[խմբագրել | խմբագրել կոդը]1991-92-ին Կոճողոտում կազմավորվել է կամավորական 2 ջոկատ (հրամանատարներ՝ Գ. Պողոսյան և Հ. Ադամյան), որոնք առանձին-առանձին, իսկ 1992-ի սեպտեմբերից Մարտակերտի պաշտպանական շրջանի ստորաբաժանումների կազմում մասնակցել են գյուղի, Մարտակերտի, Աղդամի և այլ շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Գյուղից զոհվել է 15 ազատամրտիկ[3]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոճողոտ համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 547 մարդ, կա 167 տնտեսություն։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[4].
Տարի | 2008 | 2009 | 2010 |
---|---|---|---|
Բնակիչ | 532 | 552 | 560 |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ`անասնապահությամբ և հողագործությամբ, կան նաև Մարտակերտի շրջանի հանքավայրերում աշխատողներ։
Պատմամշակութային հուշարձաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կան պատմամշակութային հուշարձաններ` Սբ. Աստվածածին եկեղեցի (XVII դ.), գյուղատեղի (XIII դ.), գերեզմանոց (XIII դ.), խաչքար, դամբարաններ (II-I մ.թ.ա. հազ.), հաշվառված է 59 հուշարձան։
Հասարարակական կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի դրությամբ համայնքում գործում են գյուղապետարան, բուժկետ, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում են 95 աշակերտներ[5]։
Հայտնի կոճողոտցիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Փարավոն Ադամյան, վիրաբույժ-ուռուցքաբան, ԼՂՀ վաստակավոր բժիշկ։
- Մելիք Աթաջանյան, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ։
- Արիս Արսենի, բանաստեղծ, արձակագիր, լրագրող, ազատամարտիկ[6]։
- Աբգար Դանիելյան, արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, լրագրող։
- Մավր Դանիելյան, արձակագիր, լրագրող։
- Ջամալ Թադևոսյան, բանասեր, հրապարակախոս, լրագրող, խմբագիր։
- Արզիկ Մխիթարյան, ԱրՊՀ պրոֆեսոր, ԼՂՀ գիտության վաստակավոր գործիչ, հոգեբանական գիտությունների թեկնածու։
- Ալիկ Սարգսյան, ռազմական գործիչ, ՊԲ գնդապետ։
- Հոմեր Վանյան, բանասեր, թարգմանիչ, լրագրող։
- Հրայր Վանյան, Հանրապետության վաստակավոր ռացիոնալիզատոր։
Հայրենական մեծ պատերազմում զոհված 78 կոճողոտցիները[7]
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աթասյան Առաքել Լ.
- Առուշանյան Մեսրոպ Թ. (կինը՝ Վարթի)
- Գրիգորյան Ավետիս Զ.
- Գրիգորյան Գուրգեն Խ.
- Գրիգորյան Հովհաննես Իսաջանի (մայրը՝ Թելլի)
- Գրիգորյան Հովհաննես Սողոմոնի (մայրը՝ Վարթի)
- Գրիգորյան Սուրեն Մ.
- Դանիելյան Անդրանիկ Մուրադի (մայրը՝ Մինա, կինը՝ Աննա)
- Դանիելյան Աշոտ Պ. (մայրը՝ Նառի)
- Դանիելյան Գեդեոն Մուրադի (մայրը՝ Մինա)
- Դանիելյան Գրիգոր Ն.
- Դանիելյան Երվանդ Ա.
- Դանիելյան Մուխան Ա. (կինը՝ Նարգիզ)
- Դանիելյան Ներսես Մուրադի (մայրը՝ Մինա)
- Դանիելյան Սուրեն Մուրադի (մայրը՝ Մինա, կինը՝ Գյուլխաս)
- Դավթյան Արշակ Ն.
- Դավթյան Գրիգոր Պ.
- Դավթյան Մարտիրոս Զ.
- Դավթյան Վաչագան Ա. (կինը՝ Մարյան)
- Դավթյան Տիգրան Մ.
- Թադևոսյան Աշոտ Ա. ....
- Թադևոսյան Աշոտ Հ.
- Թադևոսյան Դանիել Ա.
- Թադևոսյան Թևան (Թևոս ? ) Ա. (կինը՝ Աստղիկ)
- Թադևոսյան Մակիչ Ա. (կինը՝ Անգին)
- Թադևոսյան Մարդի Խ.
- Թաթոսյան Սուրեն Խ.
- Իսրայելյան Անաստաս (կինը՝ Լիզա)
- Խաչատրյան Առաքել
- Խաչատրյան Արտաշես Ղ.
- Խաչատրյան Պողոս Շ.
- Հաթամյան Արշավիր Բ.
- Հաթամյան Արտեմ Ս. (կինը՝ Լուսիկ)
- Հաթամյան Բագրատ Հ.
- Հաթամյան Բահաթուր Կ.
- Հաթամյան Հազր Մ.
- Հաթամյան Հովհաննես Ս.
- Հաթամյան Ղարաշ Հ.
- Հաթամյան Մեսրոպ Ս. (կինը՝ Եսթել)
- Հայրապետյան Պողոս
- Հայրիյան Անդրեյ Զ.
- Հայրիյան Ասծատուր Շ. (մայրը՝ Անուրկա, կինը՝ Մարյան)
- Հայրիյան Գրիգոր Հ.
- Հայրիյան Գրիգոր Վ.
- Հայրիյան Խաչի Զ.
- Մելքումյան Ղուկաս
- Մելքումյան Սիրական
- Միրզոյան Արտաշ Ղ.
- Մխիթարյան Աթանես
- Մխիթարյան Արտաշ Ա.
- Մուքյան Վանես Մ.
- Պողոսյան Աբրահամ Բ.
- Պողոսյան Արտաշես Հ.
- Պողոսյան Բենիկ Լ.
- Պողոսյան Լևոն Մ.
- Պողոսյան Խաչիկ Բ.
- Պողոսյան Ռուբեն Զ.
- Սարգսյան Արմենակ Մ. (կինը՝ Աստղիկ)
- Սարգսյան Հովհաննես Թ.
- Սարգսյան Ղուկաս Խ.
- Սարգսյան Մեսրոպ Մ.
- Սարգսյան Սաղաթել Պ.
- Սարգսյան Սարգիս Ս. (մայրը՝ Շուշան)
- Սարգսյան Վաղարշակ Մ. (կինը՝ Արաքսյա)
- Սարգսյան Տիգրան Մ.
- Սիմոնյան Բադաս Գ. (մայրը՝ Զարդարիկ)
- Սիմոնյան Գրիգոր Ա. (կինը՝ Զարդարիկ)
- Սիմոնյան Վարդան Բ.
- Վանյան Բախշի Ի.
- Վանյան Գրիգոր Ս.
- Վանյան Հակոբ Բ. (կինը՝ Հուռի)
- Վանյան Վաչագան Ս. (կինը՝ Վարթի)
- Վանյան Վարդան Կ.
- Վարդանյան Աբրահամ Մ. (կինը՝ Արաքսյա)
- Վարդանյան Աթանես Հ. (կինը՝ Սիրանուշ)
- Վարդանյան Գուրգեն Մուսայի
- Քոչարյան Արտաշես Պ.
- ?
Պարզել՝
- Եփրեմյան Տիգրան (մայրը՝ Վարթի)
- Սարգսյան Արշակ
- Վանյան Արտաշես
- Վանյան Բախշի
- Վանյան Հովհաննես
Արցախյան Ազատամարտում զոհված 15 կոճողոտցիները[7]
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ադամյան Կամո Ալբերտի (04.10.1959-27.12.1993)
- Ավետիսյան Աշոտ Ռոբերտի (03.09.1967-15.07.1993)
- Գրիգորյան Անդրանիկ Արսենի (08.06.1967-18.04.1994)
- Դանիելյան Արթուր Շուրայի (11.02.1966-10.03.1992)
- Դանիելյան Մեխակ Զավենի (18.10.1960-04.02.1993)
- Թադևոսյան Արթուր Ռազմիկի (01.03.1975-15.04.1993)
- Խաչատրյան Ազատ Շահենի (05.02.1970-17.10.1993)
- Խաչատրյան Հրանտ Յուրիի (21.02.1971-22.08.1992)
- Հայրիյան Գարիկ Փարավոնի (09.10.1971-30.07.1992)
- Շամիրյան Ռոբերտ Ռաշիդի (12.02.1967-20.01.1993)
- Սարգսյան Մերուժան Սուրենի (31.07.1966–31.06.1992)
- Սիմոնյան Բորիս Միշայի (19.12.1958-14.04.1993)
- Վարդանյան Գուրգեն Շուրայի (18.05.1968-10.06.1992)
- Վարդանյան Մանվել Արտուշի (23.09.1974-27.12.1993)
- Վանյան Արարատ Ալեքսեյի (11.02.1966-10.03.1992)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Population of Nagorno-Karabakh Republic (2005)» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 3-ին.
- ↑ en.wikipedia.org կայքում
- ↑ Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994 (գրքում զոհվածների թիվը սխալմամբ գրված է 13), Ե., ՀՀՀ, 2004, էջ 299
- ↑ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
- ↑ Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 164.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Արիս Արսենիի կենսագրությունը Արցախի գրողների միության կայքում
- ↑ 7,0 7,1 Արիս ԱՐՍԵՆԻ, Կոճողոտ գյուղի պատմության առանձին էջեր (անտիպ)
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 532)։ |