Անդրանիկ Արսենի Գրիգորյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անդրանիկ Արսենի Գրիգորյան
հունիսի 8, 1967(1967-06-08) - ապրիլի 18, 1994(1994-04-18) (26 տարեկանում)
ԾննդավայրԿոճողոտ, Քարվաճառի շրջան, ԱԽՍՀ, ԽՍՀՄ
Մահվան վայրԼՂՀ Հասանղայա (Հայկաջուր)
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ
ՊարգևներԱրցախի Հանրապետության «Արիության համար» մեդալ և Արիության մեդալ

Անդրանիկ Արսենի Գրիգորյան (8 հունիսի, 1967, Կոճողոտ, Մարտակերտի շրջան - 18 ապրիլի, 1994, Հասանղայա (Հայկաջուր), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրանիկ Գրիգորյանը ծնվել է 1967 թ. հունիսի 8-ին Մարտակերտի շրջանի Կոճողոտ գյուղում։ Տեղի դպրոցում ութամյա կրթություն ստանալուց հետո ուսումը շարունակել է Ներքին Հոռաթաղի հ.120 պրոֆտեխուսումնարանում, ստացել միջնակարգ կրթություն և էլեկտրաեռակցողի մասնագիտություն։ Արցախյան շարժման սկզբնական փուլից մասնակցել է ընդհատակյա պայքարին, այնուհետև՝ կամավորագրվել հայրենի գյուղի ջոկատում։

Որպես արիասիրտ ու քաջահմուտ գնդացրորդ՝ մասնակցել է Օմարի, Մաղավուզի, Մեծշենի, Մեհմանայի, Ղուբաթլուի, Հասանղայայի և բազում այլ պաշտպանական ու ազատագրական մարտերի։ Նա իր վերջին մարտը մղել է Մարտակերտի շրջանի Հասանղայա գյուղի համար։ 1994 թ. ապրիլի 18-ին՝ Հասանղայայի համար մղված հերթական մարտում երբ հակառակորդի կենդանի ուժի ու տեխնիկայի զգալի գերակշռության պայմաններում անելանելի վիճակ է ստեղծվել՝ նա հանձն է առել դիմահար գնդացրային կրակի տակ պահել հակառակորդի դիրքերը՝ մինչև իր երեք տասնյակից ավելի մարտընկերները անկորուստ ետ կքաշվեին ու ապահով բնագծերում կդիրքավորվեին։ Իրեն ետ քաշվել չի հաջողվել։ Զոհվել է այդ անհավասար մարտում։ Դիակը մի կերպ հաջողվել է հանել կրակի գծից։ Ամուսնացած չէր։ Հանգչում է հայրենի գյուղի Հուշահամալիրում։ Հետմահու պարգևատրվել է ԱՀ «Արիության համար» մեդալով և ՀՀ Արիության մեդալով[1][2]։ [3],[4]։

Պետական պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Անդրանիկ Գրիգորյանը Արցախյան պատերազմի թանգարանի կայքում (անհասկանալի պատճառներով՝ կայքը չի գործում)
  2. Արիս ԱՐՍԵՆԻ, «Լռության րոպե» (պոեմ)
  3. Արիս ԱՐՍԵՆԻ, «Անդրանիկ, այսինքն՝ առաջամարտիկ» (ակնարկ՝ նամակով և բանաստեղծություններով միահյուս), 1997, 32 էջ, տպ. 1000 օր.
  4. Գալյա Առստամյան, ԼՂՀ ազգային ազատագրական պայքար (1988-2009), «Արցախի զոհված ազատամարտիկների թանգարան», Ստեփանակերտ, «Դիզակ պլյուս», 2009, 952 էջ (էջ 234)