Ծոբոփոր գավառ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ծոբոփոր (այլ կիրառումներ)

Ծոբոփոր կամ Ծոփոփոր, գավառ Մեծ Հայքի Գուգարք նահանգի կազմում[1]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծոբոփոր գավառն ընդգրկում էր Ձոբաց (այժմ՝ Շուլավեր) գետի հովիտը՝ մինչև Ձորագետի (Դեբեդ) ստորին հոսանքը, շուրջ 450 կմ² տարածությամբ։ Կենտրոնն էր Ծոբ (Ծոփ) ամրոցը, որի անունով կոչվել է գավառը։ Այն միջնադարյան աչքի ընկնող հուշարձաններից մեկն է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծոբոփորում էր գտնվում Հյուսիսային Հայաստանի պղնձահանության կենտրոն Պղնձահանքը (այժմյան Ախթալայից հյուսիս գտնվող հանքավայրը)։ 627 թվականի պարսկական արշավանքի ժամանակ բյուզանդական կայսր Հերակլը Ծոբոփորում հիմնադրել է Սուրբ Աստվածածին եկեղեցին (ներկայիս Ախթալայի վանքը

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 133

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Մեծ Հայքի վարչական բաժանումը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 2-ին.