Սովորել է Երևանի գիմնազիայում։ Ազգային-ազատագրական գաղափարները ձևավորվել են Րաֆֆու ազդեցությամբ։ Զինագործություն սովորելով Տուլայի, Իժևսկի զինագործարաններում. զինագործական արհեստանոցներ է հիմնել Թիֆլիսում, Երևանում։ Զենքեր է պատրաստել Սարգիս Կուկունյանի խմբի համար։
1895 թվականին մի խումբ զինագործների հետ անցել Է Թավրիզ և աշխատել «Խարիսխ» զինագործարանում։ Մասնակցել է 1897 թվականի Խանասորի արշավանքի նախապատրաստմանը։ Հեղափոխական գործունեության համար բանտարկվել է և պահվել Երևանում։ Ազատվելուց հետո կազմակերպել է ահաբեկչական գործողություններ ցարական գործիչների դեմ (1903)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է«Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։