«Պարույր Սկայորդի»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
ավելացվեց Կատեգորիա:Հայկազունիներ ՀոթՔաթ գործիքով
Տող 9. Տող 9.


[[Կատեգորիա:Հայոց արքաներ]]
[[Կատեգորիա:Հայոց արքաներ]]
[[Կատեգորիա:Հայկազունիներ]]

21:44, 14 Հոկտեմբերի 2014-ի տարբերակ

Պարույր Սկայորդի, մ.թ.ա. VII դարի Հայոց թագավոր, հիշատակվում է Մովսես Խորենացու կողմից։ Ըստ Պատմահոր տվյալների, Պարույրը «ոչ փոքր օգնություն է ցույց տվել մարացի[1] Վարբակեսին` թագավորությունը Սարդանապալից[2] վերցնելու» գործում, քանի որ Վարբակեսը իր կողմն էր գրավել «քաջ նախարար Պարույրին` խոստանալով նրան թագավորության պատիվ և ձև»[3]։ Խորենացին այնուհետև նշելով, որ մարացի Վարբակեսը թագադրել Պարույրին, համարում է նրան Հայոց առաջին թագավորը։ Նա մեծ օգնություն է ցույց տալիս մարերի թագավորին գրավելու Ասորեստանը:

Հայ ժամանակակից ուսումնասիրողներից ոմանք նույնացնում են Պարույրին մ.թ.ա. VII դարի 70-ական թթ. Հայաստան և Ասորեստան արշաված սկյութների առաջնորդ Պարտատուա յի հետ, որը հիշատակվում է հյուն պատմիչ Հերոդոտոսի կողմից, ինչպես նաև ասորեստանյան արձանագրություններում։ Ենթադրվում է, որ սա եղել է Արմե Շուպրիա ցեղային միության առաջնորդը և հիմնադրել է առաջին հայկական պետական միավորում:

Ծանոթագրություններ

  1. այսինքն` Մարաստանի թագավոր
  2. Ասորեստանի թագավոր
  3. Խորենացի, Հայոց պատմություն, գիրք Ա, գլուխ ԻԲ