Սնկային թունավորումներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սնկային թունավորումներ
Բժշկական մասնագիտությունանհետաձգելի բժշկություն և mycotoxicology?
ՀՄԴ-9988.1
ՀՄԴ-10T62.0
 Amanita Վիքիպահեստում

Սնկային թունավորումներ, օրգանիզմին սպառնացող վտանգավոր վիճակ, երբ թունավոր սնկերը որպես սնունդ անգիտակցաբար օգտագործվում են կերակրացանկում։ Սնկերի թունավոր լինելու հատկությունը որոշելու գրեթե բոլոր նշաններն ու եղանակները՝ (կտրելիս սպիտակ կամ կաթնանման հյութի առկայությունը, երկնագույն գունավորումը, կծու կամ տհաճ համը, սնկի եփուկում արծաթե գդալի կամ գլուխ սոխի, սխտորի սևանալը) հուսալի չեն։ Միակ հուսալի միջոցը ուտելի և թունավոր սնկերի ճանաչելն է։

Սնկով թունավորման պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սնկերի թունավոր լինելը պայմանավորված է նրանում թունավոր նյութերի կամ միկոտոքսինների առկայությամբ։

• Հավաքած սնկերի երկարաժամկետ պահպանում՝ առանց խոհարարական վերամշակման կամ արդեն մշակում անցած սնկերի երկարաժամկետ պահեստավորման։

Վնասատուների, մասնավորապես՝ սնկային ճանճերի կողմից սնկերին հասցրած վնասը։

• Սնկերի որոշակի տեսակների (օրինակ՝ գոմաղբային Կոպրինուսի) համատեղ օգտագործումը ալկոհոլով։

• Սնկերի աճի ընթացքում նրանց մարմնում վնասակար նյութերի՝ (ծանր մետաղներ և այլն) կուտակում։

Նույնիսկ առաջին կատեգորիայի սնկերի չարաշահումը, վնասակար է օրգանիզմի համար, քանի որ սունկը հանդիսանալով դժվարամարս սնունդ,և նույնիսկ լինելով աղեստամոքսային տրակտում կիսամարսված վիճակով, կարող է հաճախ օրգանիզմի թունավորման պատճառ հանդիսանալ։

Նախազգուշական միջոցների պահպանումը սունկ հավաքելիս[խմբագրել | խմբագրել կոդը]

Դժգույն գարշահոտ

Ամենաշատ թունավորումը սնկից տեղի է ունենում, երբ արտաքնապես չտարբերվելով ուտելի սնկից, պատահաբար հավաքվում է դրանց հետ միասին։ Նման սխալից խուսափելու համար, որը կարող է ճակատագրական դառնալ, անհրաժեշտ է լավ ուսումնասիրել սնկերի ընդհանուր նշանները և իմանալ թունավոր սնկերի տեսակների բնութագրական տարբերությունները։ Անհրաժեշտ է հավաքել միայն ծանոթ սնկատեսակները։ Անհայտ կամ կասկածելի պտղատամարմինները չպետք է օգտագործել։ Մշտապես պետք է հիշել, որ թունավոր սնկերի մի շարք նմուշներում բնորոշ գծերը կարող են բացակայել, օրինակ՝ ճանճասպանի գլխարկի սպիտակ փաթիլները կարող են լվացվել հորդառատ անձրևից, դժգույն գարշասունկյի գլխարկի, վերին կտրված մասում աննկատ է դարձնում սնկի գլխարկի վրայի նախազգուշացնող օղակը։ Երեխաների համար սնկերն ավելի վտանգավոր են, քան մեծահասակների համար, ուստի երեխաների կողմից նույնիսկ «օգտակար» սնկերի օգտագործումը պետք է սահմանափակվի։ Սնկերի վտանգավորությունը պայմանավորված է նաև այն, որ նրանք թունավոր նյութերի (ծանր մետաղներ, թունաքիմիկատներ, ռադիոնուկլիդներ) կուտակիչներ են հանդիսանում։

Առաջին օգնության միջոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սնկից ծանր թունավորվելու դեպքում անհրաժեշտ է անհապաղ զանգահարել բժշկի։ Նախքան բժշկի գալը, հիվանդին պետք է պառկեցնել, լվանալ ստամոքսը։ Թունավորվածին կում-կում խմեցնել 4-5 բաժակ սենյակային ջերմաստիճանի ջուր, որից հետո մատով գրգռելով լեզվի հիմքը փսխում առաջացնելով ստամոքսից հնարավորինս հեռացնել թույնի քանակությունը։ Թույնը աղիքներից հեռացնելու համար, ստամոքսը լվանալուց անմիջապես հետո տուժածին տրվում է լուծողական լուծույթ և կատարվում հոգնա։ Հետագա ախտորոշմանը ճիշտ ընթացք տալու նպատակով անհրաժեշտ է սնկից պատրաստած և արդեն ընդունած կերակրատեսակի չօգտագործած մասը պահպանել։ Սնկով թունավորման բուժումը կախված է սնկերի տեսակից։ Դժգույն գարշասունկով թունավորումն ուղեկցվում է փսխումով և ջրազրկմամբ։ Ստամոքսի լվացումից հետո կատարվում է արյան փոխներարկում, հեմոդիալիզ, ինսուլինի հետ գլյուկոզի ներերակային է ներարկվում է կատարվում, իսկ շնչառական անբավարարության դեպքում՝ ատրոպին ենթամաշկով[1]։

Մահացու թունավոր սնկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Արգելվում է հավաքել

Սնկերի մեջ կան մահացու թունավոր տեսակներ, որոնք կարող են մահացու ելքով թունավորումներ առաջացնել անգամ փոքր չափաբաժնով ընդունելու դեպքում։ Մահացու թունավոր տեսակներն են.

Դժգույն գարշասունկ (Amanita phalloides)

• Գարնանային գարշասունկ (Amanita verna)

• Գարշահոտ գարշասունկ (Amanita virosa)

• Ամանիտա սպիտակ (Amanita ocreata)

• Գալերինա ( Galerina marginata )

• Էնտոլոմա թունավոր (Entoloma lividum)

• Լեպիոտա աղյուսագույն-կարմրավուն (Lepiota helveola)

• Մորկեղ սովորական (Gyromitra esculenta)

• Մորկեղ հսկա (Gyromitra gigas)

• Թելիկասունկ հողային (Lnocybe geophylla)

• Թելիկասունկ թելիկանման (Lnocybe fastigiata)

• Գոմաղբասունկ մոխրագույն (Goprinus atramentarius)

Կաղնեսունկ կամ կապտուկ (Boletus luridus)

Կարմիր ճանճասպան (Amanita muscaria)

• Հովազային ճանճասպան (Amarita pantherina)

• Փսիլոցիբե մեքսիկանան (Psilocybe Mexicana)

• Կոնոցիբե ցիանոպուս (Conocybe cyanopus)

Սատանայասունկ (Boletus satanas)

• Էնտոլոմա գարնանային (Entoloma vemum)

• Շաքարասունկ ծծմբադեղին (Tricholoma sulphureum)

• Էնտոլոմա դժգույն-սպիտակ (Entoloma lividoalbus)

• Խոզուկասունկ բարակ (Paxillus involutus)

• Խոզուկասունկ հաստ (Paxillus atrotomentosus)

• Սարդոստայնասունկ գեղեցկագույն (Cortinarius speciosissimus)

• Սարդոստայնասունկ նարնջակարմիր (Cortinarius orellanus)

• Ճանճասպան սմիտիանի (Amanita smithiana)

• Ճանճասպան աբրուպտա (Amanita abrupta)

• Շարքասունկ կանաչ (Tricholoma equestre)

• Անձևրասունկ մարգարտյա (Licoperdon perlatum)

Սնկերի մասին թունաբանական փաստերը ներկայումս անբավարար է ուսումնասիրված և աղբյուրներից ստացված տվյալները հաճախ հակասական են։ Առաջին հերթին դա վերաբերում է սնկերի վրայի գծերին և կեղծ գունավորումներին, որոնց թունավոր լինելը հաճախ պայմանավորված է այն տարածքով, որտեղ նրանք աճում են։ Սնկերով թունավորումները պայմանավորված են հիմնականում նրանով, որ՝

• Մարդիկ դժվարությանմբ են կարողանում տարբերակել ըստ արտաքին հատկանիշների, հաճախ շփոթելով ուտելի սնկերը թունավոր սնկերի հետ։

• Սխալ ձևով են սունկ հավաքում, քանի որ սունկ տարբերակելը կատարվում է նրա ողջ պտղամարմինը մանրակրկիտ զննելով։ Այն հավաքելիս անհրաժեշտ է պահպանել պտղամարմնի ամբողջականությունը։ Եթե այն կտրվում է գլխիկին ավելի մոտ հատվածից, ապա թունավոր սնկին բնորոշ մի շարք հատկանիշներ կարող են չբացահայտվել։

• Պայմանական ուտելի սնկերի ոչ ճիշտ մշակումը, քանի որ որոշ սնկեր պահանջում էն մշակման որոշակի եղանակներ՝ (չորացում, կրկնակի եռում), որի դեպքում քայքայվում կամ հեռացվում են սնկերում պարունակվող գրգռիչ մի շարք նյութեր, որոնք վնասակար են համարվում աղեստամոքսային տրակտի համար։

• Սննդում «հիվանդ սնկեր» օգտագործելը։ Գերհաս համարվող սնկերը խոցելի են շատ բորբոսների, ախտածին մանրէների ու շրջապատի մի շարք վնասակար նյութերի կողմից, որոնք կարող են օրգանիզմում մի շարք թունավորումների պատճառ հանդիսանալ։

Թունավոր սնկերի խաբուսիկ «նշաններ»[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժողովրդական դիտարկումների մի շարք փաստարկներ կան, որոնք «թույլ են տալիս բացահայտել թունավոր սունկը» հիմնված են թյուր կարծիքների վրա և թույլ չեն տալիս լուրջ պատկերացում կազմելու սնկերի վտանգավորության մասին։ Դրանցից մի քանիսն են՝

• Թունավոր սունկն ունի տհաճ հոտ, իսկ ուտելի սունկը՝ հաճելի հոտ, այն դեպքում, որ դժգույն գարշասունկի հոտը գրեթե նույնական է շամպինյոնի հոտին, չնայած ըստ ոմանց, դժգույն գարշասունկն ընդհանրապես հոտ չունի։

«Ճիճուներ» (միջատների թրթուրներ) չեն հայտնաբերվում թունավոր սնկերի մոտ։

• Բոլոր սնկերը ուտելի են երիտասարդ տարիքում, այն դեպքում, որ դժգույն գարշասունկը ցանկացած դեպքում մահացու թունավոր է։

• Թունավոր սնկի եռման ժամանակ արծաթե առարկաները սևանում են, որն ամենևին չի համապատասխանում իրականությանը։

• Եփվող սնկաջրում Սոխի կամ սխտորի գլուխը շագանակագույն է դառնում։

• Թունավոր սնկով կաթը թթվում է։

Ուտելի և թունավոր սնկերի հստակ տարբերակման նախապաշարումները արտացոլվել է 16-17-րդ դարերի հերբարիումներում։ Մեծ հերբարիում՝ (Անգլիա, 1526 թվական) տրվում է հետևյալ նկարագրությունը.

Սնկերը երկու տեսակի են. Մեկը մահացու թունավոր է, սպանում է նրանց, ովքեր ուտում են այն, և այն կոչվում է «դոդոշների նստարան» (անգլ.՝ toadstool), մյուսը անվնաս է։ Մահացու թունավոր սնկերը լցված են խիտ, լպրծուն և կպչուն հեղուկով, որը չի ենթարկվում բնության և մարսողության օրենքներին։ Նման սնկերը սարսափելի վտանգավոր են և պետք է խուսափել դրանցից։

«Ուտելիության կամ ոչ ուտելի» սկզբունքը նույնպես հիմք է հանդիսացել առաջին գիտական դասակարգումների, օրինակ՝ Կ.Կլուսիուսի դասակարգման մեջ (1601 թվական)։

Սնկերով թունավորումների դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սնկերի տեսակները բազմազան են, և դրանցում պարունակվող թույների դասակարգումը հիմնված է ըստ սնկերի տեսակի, պարունակվող թույների, գաղտնի շրջանի, թիրախ օրգանի, ինչես նաև ըստ կլինիկական ախտանիշների արտահայտման։ Սնկերի որոշ խմբեր՝ կախված թունավոր նյութերի պարունակությունից և առաջացրած թունավորման բարդության աստիճանից, դասակարգվում են խիստ թունավոր, թունավոր և թեթև թունավորոմ առաջացնող տեսակների:/էջ 10-/: Ըստ թույնի ազդեցության՝ սնկերով թունավորումների ժամանակ կարող են զարգանալ հետևյալ համախտանիշները՝ • Ֆալորդային

• Հիրոմիտրինային

• Օրելանինային

• Կոպրինային կկամ ացետալդեհիդային

• Ռեզինոիդային

• Սուդարինային

• Ատրոպինային

• Պաքսիլուսային

• Մուսկարինային։

Ֆալորդային թունավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջանում է որոշակի տեսակի սնկերի օգտագործման դեպքում, ինչպիսիք են դժգույն գարշսունկը, գարշահոտ թանձրուկը[2]։ Հետևյալ խիստ թունավոր նյութերը հայտնաբերվում են այս սնկերի խառնուրդում.

• ֆալին

• ֆալլոիդին

• ամանիտինի մի քանի ձևեր։

Ֆալինը անվնաս է դառնում եռման ժամանակ, մինչդեռ մնացած թույնները դիմացկուն են ջերմային մշակմանը և չեն կարող ոչնչացվել։ Ֆալլոիդինը լյարդի բջիջներում խոր փոփոխությունների է ենթարկվում ընդունելուց անմիջապես հետո, և առաջին ախտանիշները հայտնվում են 6-24 ժամ անց, երբեմն երկու օր հետո։ Թունավորումը սկսվում է որովայնի ուժեղ ցավերի ի հայտ գալով, անզուսպ փսխումից, քրտնարտադրությունից և լուծից, իսկ մարմնի ջերմաստիճանը իջնում է։ Ծանր դեպքերում՝ (գրեթե բոլոր նման թունավորումները ծանր են), սկսվում է երիկամների և սրտի աշխատանքի անբավարարություն, տուժածը ընկնում է կոմայի մեջ, ապա մահանում է։ Թունավորումը կարող է տևել մինչև քսան օր։ Բուժման հուսալի մեթոդներ չկան, նույնիսկ ժամանակին բժշկական օգնություն ցուցաբերելու դեպքում, այդպիսի թունավորումների մինչև 70%-ը ունեն մահացու ելք։ Հաջող բուժումը կարող է իրականացվել միայն այն դեպքում, եթե ախտորոշումը ժամանակին հաստատվի՝ (նախքան ախտանիշների առաջացումը)։ Բուժման համար օգտագործվում են հակաֆալոիդ շիճուկ և թիօկտինաթթու։

Օրելանինային թունավորում կամ պարաֆալոիդային համախտանիշ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ ծանր թունավորում է, հաճախ մահացու ելքով-57 էջ։ Դրա ախտանիշները նման են ֆալոիդինով թունավորմանը։ Թունավորման պատճառ է հանդիսանում ջերմակայուն տոքսին օրելլանինը, որը հայտնաբերված է մի շարք սնկերի մոտ՝ սարդոստայնների ընտանիքից՝ սարդոստայնասունկ գեղեցկագույն և սարդոստայնասունկ նարնջագույն։ Մինչև 1950 թվականները սրանք համարվել են ուտելի, իսկ 1957 թվականից համարվում են թունավոր։ Այս սնկերն օգտագործելիս զարգանում է օրելանինային համախտանիշ, որին բնորոշ է երիկամային ծանր ախտահարումը։ Օրելլանինով թունավորումը հատկապես ծանր է նրանով, որ այն ունի անսովոր երկարատև գործողության գաղտնի շրջան։ Թունավորման առաջին նշաններն ի հայտ են գալիս մի քանի օր կամ նույնիսկ շաբաթներ անց։ Սա շատ դժվարացնում է ինչպես ախտորոշումը, այնպես էլ ժամանակին բուժումը։ Առաջին դրսևորումը անհագ ծարավի զգացողությունն է, այնուհետև գլխացավերը, որովայնի և երիկամների ցավը, վերջույթների սառնության զգացումը։ Մահը կարող է առաջանալ երիկամի անդառնալի վնասից։ Սնկերը, որոնք առաջացնում են այս թունավորումը, սովորաբար չեն գրավում սունկ հավաքողների ուշադրությունը, ուստի թունավորման դեպքերը հազվադեպ են լինում։

Թունավորում կարմիր և հովազային ճանճասպանով[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարող է ուղեկցվել տարբեր տեսակի ախտանիշներով, քանի որ այս սնկերը մեծապես տարբերվում են մի քանի թույնի պարունակությամբ։ Առավել հաճախ, թունավորումներ պայմանավորված է մուսցիմոլի և իբոտենաթթվի գերակշռությամբ։ Թունավորման հիմնական ախտանիշներն են նյարդային համակարգի խանգարումները, ուղեկցվող զառանցանքով, հալյուցինացիաներով, հիստերիայով և ուժեղ քնկոտությամբ։ Մուսկարիդինը առաջացնում է ստամոքս-աղիքային խանգարումներ որովայնի ցավերով, փսխում, լուծ, ավելացնում է քրտինքը, թքարտադրությունը, առաջ բերելով անուրիա, դանդաղեցնելով սրտի բաբախյունը։ Ախտանիշները սովորաբար հայտնվում են 1-2 ժամվա ընթացքում, ուստի ժամանակին բժշկական օգնությունը հնարավոր է ստամոքսի լվացման, նյարդային համակարգի և սրտի սիմպտոմատիկ աջակցության տեսքով։

Մուսկարինով թունավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կան սնկեր, որոնք պարունակում են միայն մուսկարին և չեն պարունակում այլ թույններ։ Դրանք ներառում են մուսկարին պարունակող որոշ տեսակների՝ թելասունկ հողային և թելասունկ թելանմանի մոտ։ Այս սնկով թունավորումը դրսևորվում է 1-2 ժամվա ընթացքում, մուսկարինային համախտանիշի արտահայտմամբ, որը բնութագրվում է թքի ավելացումով, քրտինք, փսխում, լուծ, բրադիկարդիա, աչքի բբի նեղացում։ Ծանր դեպքերում տեղի են ունենում շնչառական անբավարարություն և թոքային այտուց, հանգեցնելով օրգանիզմի մահվան։ Առաջին օգնության դեպքում անհրաժեշտ է թույնը հեռացնել ստամոքսից։ Որպես հակաթույն օգտագործվում են ատրոպինը և այլ M- հակախոլիներգիկները։ Կարող են լինել նաև նշաններ` ադրեներգիկ ագոնիստների կամ գլյուկոկորտիկոիդների օգտագործման վերաբերյալ[3]։

Հիրոմիտինային թունավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թունավորումը, որն առաջանում է հիրոմիտին պարունակող սնկերի Մորկեղ սովորական և Մորկեղ հսկա տեսակների կողմից, ոչ պատշաճ կերպով եփած ուտեստների օգտագործմամբ։ Հիրոմիտինային թույնները կարող են լինել ինչպես շատ, այնպես էլ՝ ջերմակայուն։ Օրգանիզմի վրա հիրոմիտիններն ունեն հեմոլիտիկ ազդեցություն, թունավորման ախտանիշներն են արյան մեջ հեմոգլոբինի պարունակության բարձրացումը, դեղնությունը, փսխումը, փորլուծությունը և տևական քնկոտությունը։ Համաձայն NAMA-ի (North Amarica Micological Assoiation), հիրոմիտինը առկա է հետևյալ սնկերում.

• Gyromitra esculenta

• Gyromitra ambigua

• Gyromitra infula

• Gyromitra- ի որոշ այլ տեսակների, հատկապես G. montanum, G. gigas, G. fastigiata (= brunnea), G. californica, G. sphaerospora

• Ինչպես նաև որոշ ասկոմիցետներ, ինչպիսիք են որոշ Helvella, Verpa և Cudonia spp :

Հալուցինոգենային թունավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հալյուցինոգեն պարունակող սնկերից առավել ուսումնասիրված են Փսիլոցիբե տեսակի սնկերը, որոնք պարունակում են պսիլոցին և պսիլոցիբին ակտիվ հիմքեր։ Տեղեկատվություն կա, որ այդ սնկերը հալյուցինոգեն հատկությունների են դրսևորում։ Օրգանիզմի վրա ունենալով վտանգավոր ներգործություն, առաջանելով հոգեկան խանգարումներ։ Թունավորումն ուղեկցվում է արյան ճնշման արագ նվազմամբ, ուժեղ քրտնարտադրությամբ, բիբերի լայնացմամբ, ուժերի թուլացմամբ։ Շուտով հայտնվում են հալյուցինացիայով ծանր փսիխոզի նշաններ, տարածության և ժամանակի վերաբերյալ տեղեկատվությունն աղավաղվում են, կարող են լինել դեպրեսիվ վիճակներ, որոնք երբեմն հանգեցնում են ինքնասպանության[4]։

Կուպրինային թունավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուպրին պարունակող սնկատեսակները, որոնց մեջ առանձնանանում է Գոմաղբասունկ մոխրագույն տեսակը, համարում են որպես պայմանականորեն ուտելի, բայց եթե որոշ տեսակների հետ ալկոհոլ է օգտագործվում, ապա կարող է օրգանիզմում թունավորում առաջանալ[5]։ Թունավորվորում տեղի կունենա նաև այն դեպքում, եթե ալկոհոլ օգտագործվի այս սունկն ուտելուց հետո 1-2 օրվա ընթացքում։ Թունավորման նշաններն են՝ անհանգստությունը, դեմքի կարմրությունը, դանդաղ սրտի բաբախում և աղիների կծկումներ։ Սինդրոմը սովորաբար տևում է 2-3 օր։ Կոպրինը խանգարում է ալդեհիդ դեհիդրոգենազ ֆերմենտին՝ դրանով իսկ երկարաձգելով ալկոհոլի նյութափոխանակությունը ացետալդեհիդի առաջացման փուլում, որն ունի թունավոր ազդեցություն[6]։

Աղեստամոքսային համակարգի թունավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստամոքս-աղիքային տիպիկ ախտանիշների պատճառ կարող են լինել բազմաթիվ սնկերը, որոնք, ընդհանուր առմամբ, ունեն գրգռող ազդեցություն ստամոքսի և աղիների լորձաթաղանթների վրա, համարվում են մեղմ թունավոր, ինչպես նաև պայմանականորեն ուտելի, եթե ճիշտ չեն եփվել։ Նման թունավորումը կարող է առաջանալ նաև հին, գերհասուն սունկ ուտելուց կամ դրանցից, որոնք երկար ժամանակ պահվել են ոչ ճիշտ պայմաններում։ Ախտանիշները հայտնվում են մի քանի ժամվա ընթացքում`որովայնի ցավի, փսխման, լուծի և ջերմության տեսքով, ծանր դեպքերում` ուղեկցվող ցնցումներով և գիտակցության կորստով։ Թունավորումը սովորաբար անցնում է մի քանի օր անց, բայց դա կարող է լուրջ բարդություններ առաջացնել, հատկապես երեխաների և տարեցների մոտ։

Թեթև թունավորում առաջացնող սնկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս սնկերը դժվարամարս են, օգտագործման դեպքում զարգանում է թեթև, չբարդացած թունավորում։

• Կեղծ անձրևասունկ նարնջագույն- Sclerodermus aurantium

• Շամպինյոն դեղնամաշկ –Agaricus xanthodermus

• Դառնասունկ –Tylopilus felleus

• Լեզվասունկ դժգույն- Ramaria pallida

• Կեղծ ցլասունկ – Hebeloma crustuliniforme

• Դառնամատիղեղ դառնայրող-Russula emetica

• Յուղասունկ պղպեղային –Chalciporus piperatus

• Կաթնասունկ մոխրավարդագույն- Lactarius helvus

• Կաթնասունկ զոնալ – Lactarius zonarius

• Կաթնասունկ մոխրականաչ-Lactarius blennius

• Կեղծ աղվեսասունկ-Higrophoropsis aurantiaca

• Չփտուկ անվաձև- Marasmius rotula

• Կլավարիա ոսկեգույն- Clavaria /Ramaria/ aurea

• Կլավարիա ֆորմոզա- Clavaria Formosa:

Ներկայացված սնկերի թույներն են կետոնները, ալդեհիդները, անհիդրիդները և այլն։ Նշված բոլոր սնկերը Հայաստանում կան, բացի վերջինից[7]։

Ծանր մետաղների ու ռադիոնուկլիդների կուտակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուտելի սնկերում մեծ քանակությամբ հայտնաբերվել են սնդիկ, կապար, թալիում, կադմիում, պղինձ։ Միկրոտարրերի առավել թունավոր ազդեցությունը մեծանում է, անօրգանական և օրգանական միացությունների կազմում, որոնք օժտված են ճարպաջրալույծ հատկություններով։ Եթե սնկերը մթնոլորտից աղտոտված են լինում ծանր մետաղներով, ապա նրանք տեղակայվում են սնկերի մակերեսին և հեշտությամբ հեռացվում են մեխանիկական մշակումով՝ լվանալով կամ վերին շերտը քերելով։ Առավել վտանգավոր է, երբ ծանր մետաղները հողից ներթափանցում են սնկերի մեջ և մասնակցելով կենսասինթեզին, առաջացնում են սնկերին ոչ բնորոշ թունավոր միացություններ, որոնց հեռացումը սնկից դառնում է գրեթե անհնար։ Նման սնկերի օգտագործման դեպքում կարող է առաջանալ ծանր մետաղական թունավորումներ։

Ռադիոնուկլիդները մարդու, կենդանական և բուսական աշխարհի վրա ունեն առանձնահատուկ ազդեցություն։ Սնկերի որոշ տեսակներ ռադիոնուկլիդները կլանում են շատ, մյուսները քիչ, կախված սնկի տեսակային մետաբոլիկ և ֆերմենտային համակարգի առանձնահատկություններից։ Ճառագայթումն ավելի ակտիվորեն անցնում է սնկերի մեջ զարգացած միցելիումով։ Սնկերի պտղամարմնի գլխիկում ռադիոնուկլիդների կոնցենտրացիան 1,5-2 անգամ ավելի բարձր է, քան ոտիկում, սա հատկապես բնութագրվում է լավ զարգացած ցողունով սնկով (պորցինի, բոլետուս, բոլետուս, լեհական սունկ)։ Սնկով ցեզիում - 137 պարունակության իջեցումը կարելի է ձեռք բերել 30-60 րոպե եռացրած աղաջրում, քացախի կամ կիտրոնաթթվի ավելացումով, 2-3 անգամ ջնջումը փոխելով[8]։ Եփելուց առաջ հավաքված սունկը պետք է մաքրել մամուռից, աղբից, հողից, իսկ որոշ սնկերի համար մաշկը հանել գլխարկից։ Բացի այդ, ռադիոնուկլիդների պարունակությունը նվազեցնելու համար սունկը մեկ օրով ներծծվում են, դրանք մի քանի անգամ եփում են՝ ջուրը քամելով, սունկը լվանալով։

Քիմիապես աղտոտված սնկերով թունավորումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սնկերն առանձնահատուկ ֆերմենտներ պարունակող օրգանիզմներ են, որոնց բարձր ակտիվության շնորհիվ դրանք ընդունակ են շրջակա միջավայրից ընտրողաբար կլանել ոչ միայն սնուցման համար անհրաժեշտ նյութեր, այլ նաև՝ այնպիսի քիմիական տարրեր, որոնք մարդկանց օրգանիզմ թափանցելու դեպքում կարող են առաջացնել թունավորում։ Վերջին տարիներին ուտելի սնկերի կազմում հայտնաբերվել է պեստիցիդների, ֆունգիցիդների, հերբիցիդների, դեֆոլիանտների, ծանր մետաղների, ռադիոակտիվ նյութերի մեծ քանակություն, որը կարող է առաջացնել թունավորում։ Քիմիական նյութերի ներգործության տակ գտնվող միջավայրերում աճելիս՝ ուտելի սնկերը ձեռք են բերում թունավոր հատկություն և որպես սննդանյութ դառնում են մարդու համար խիստ վտանգավոր։ Պեստիցիդներով, ֆունգիցիդներով հերբիցիդներով միջավայրը մշակելու դեպքում, օդային ճանապարհով դրանք կարող են ընկնել հարակից այնպիսի տեղանքներ, որտեղ աճում են սնկեր։ Կուտակվելով հողի վերին շերտերում՝ դրանք ազատ կարող են կլանվել սնկերի կողմից և օժտել դրանց թունավոր հատկություններով։

«Հիվանդ» սնկերով թունավորումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սնկերը համարվում են «հիվանդ», երբ կորցնում են սպորագոյացման հատկություններն ու կենսազանգվածը։ Դա դիտվում է գերհաս սնկերի մոտ, երբ ծերացման պրոցեսների հետ կապված դիտվում է աուտոլիզ և առաջաում է թունավոր ամոնիում, ֆենոլ, ալկալոիդներ և ամինաթթուների մնացորդներ։ Նման սնկերը, հում կամ ջերմային մշակման փուլ անցնելուց հետո օրգանիզմում առաջացնում են թունավորում։ Սնկերը հիվանդանում են մանրէների ազդեցությամբ, որոնց համար սնկում պարունակվող ածխաջրատները, սպիտակուցները, ամինաթթուներըմիկրոտարրերը բարենպաստ սննդային միջավայր են հանդիսանում։ Մարդու համար վտանգ ներկայացնող մի շարք վտանգավոր մանրէներ՝ (ստաֆիլակոկեր,ստրեպտոկոկեր, աղիքային ցուպիկ,սալմոնելներ, կլեբսիելներ, պրոտեաներ, իերսիաներ և այլն) սնկերի արտաքին մակերեսի վնասման դեպքում հեշտությամբ կարող են թափանցել նրանց մեջ ու բազմանալ։ Նման ախտածին մանրէներ պարունակող սնկերը կարող են մի շարք վարակիչ հիվանդությունների պատճառ հանդիսանալ։ Երիտասարդ և չվնասված գլխիկներով սնկերին մանրադիտակային սնկերը՝ (միկրոմիցիտներ, ստորակարգ սնկեր կամ միկոֆիլներ)նույնպես կարող են հիվանդացնել։ Դրանք սինթեզելով խիտինազ, պրոտեինազ, գլյուկոնազ ֆերմենտներ, քայքայում են բջջային պատի ամրությունն ապահովող խիտինը և գլյուկանները վնասում են պտղամարմինները։ Այդ միկրոմիցետներ-մակաբույծների վարակումից պաշտպանվելու համար բնությունը սնկերին օժտել է որոշակի հակաբիոտիկային հատկությամբ։ Այսօրինակ վարակված սնկերը պոտենցիալ վտանգ են ներկայացնում մարդու համար։ «Հիվանդ սնկերի» բազմակի օգտագործման դեպքում կարող է զարգանալմ քրոնիկական նեֆրիտ։ Միկոտոքսիններով թունավորված սնկերը հատկապես վտանգավոր են լյարդի, երիկամների, աղեստամոքսային համակարգի ծանր ախտահարումներ առաջացնելու տեսակետից։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Սնկաբանություն

Սնկեր

Էնտոմոպաթոգեն սնկեր

Օպորտունիստական սնկեր

Բոտուլիզմ

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

http://ijevanlib.ysu.am/genetikakan_tunabanutyan_himunqner/Գալինա(չաշխատող հղում) Հովհաննիսյան «Գենետիկական թունաբանության հիմունքներ»։

https://haykkhachatryanblog.wordpress.com/Հայկ(չաշխատող հղում) Խաչատրյան «Սնկեր»։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թունավոր սնկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Даниленко В. С., Родионов П. В. Острые отравления растениями. Киев 1981, стр. 70-75
  2. По материалам Грибы: Справочник / Пер. с итал. Ф. Двин. — М.: «Астрель», «АСТ», 2001. — С. 15—18. — 304 с. — ISBN 5-17-009961-4
  3. Мускарин // Большая медицинская энциклопедия, Т. 16. — 3-е изд. — М.: «Советская энциклопедия», 1981. — С. 23.
  4. Benjamin C. Persistent psychiatric symptoms after eating psilocybin mushrooms // Br. Med. J. — 1979. — Т. 6174. — С. 1319—1320.
  5. medicalit.ru Коприновый синдром
  6. Семёнов А.И. О грибах и грибниках: Справочник по сбору грибов в Крыму. — Симферополь: «Таврия», 1990. — С. 77. — 192 с. — ISBN 5-7780-0177-0
  7. http://lib.ysu.am/disciplines_bk/0b9bad0172220a1b8bbd1f2c73f7c90b.pdf Գալստյան Ս. Գ. Գրիգորյան Մ. Ռ.«Սնկերով թունավորումներ», էջ 52
  8. Радиоактивные грибы в Ленинградской области