Էնտոմոպաթոգեն սնկեր
Էնտոմոպաթոգեն սնկեր | ||||||
---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||
|
||||||
Լատիներեն անվանում | ||||||
Entomophthorales | ||||||
Ընտանիքներ | ||||||
|
Էնտոմոպաթոգեն սնկեր՝ (լատին․՝ Entomophthorales), ներառում են տեսակներ սնկերի բոլոր դասերից։ Միջատների և տզերի հիվանդությունների հարուցիչներ են։ Հայտնի է մոտ 530 տեսակ, հիմնականում պատկանում են էնտոմոֆտորայինների (Entomophthorales)[1] մոնիլինայինների (Moniliales) կարգերին։
Տարածում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնության մեջ ճնշում են միջատների բազմացումը։ Ախտածին սնկերը թափանցում են միջատի մարմնի մեջ, 32-48 ժամ հետո նրա խոռոչը լցնում միցելիումի միաբջիջ հատվածներով՝ շրջափակելով արյան և ավշի շրջանառությունը։ Սնկից արտազատվող թունավոր նյութերը մահացու են միջատների համար։ Այդ հատկությունն օգտագործվում է որպես վնասակար միջատների դեմ կենսավանական պայքարի միջոց։ Թթենու շերամի թրթուրների, կոլորադյան բզեզի, կարտոֆիլի զատիկի, մարգագետնային և եգիպտացորենային թիթեռների մակաբույծներ են։
Տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Առավել տարածված են բովերիա (Beauveria) ցեղի մակաբույծ տեսակները՝ մուսկարիդների հարուցիչները։ Էնտոմոֆտորա ճանճի (Entomophthora muscae) տեսակը սենյակային ճանճերի աշնանային հիվանդության հարուցիչ է։ Կենդանի հյուսվածքների վրա կարող են զարգանալ և սպորներ առաջացնել նաև ասպերգիլ ցեղի թույներ առաջացնող տեսակները։ Հայաստանում էնտոմոպաթոգեն սնկերը ուսումնասիրված են մասնակի։
- Basidiobolus ranarum,
- Conidiobolus coronatus,
- Entomophaga maimaiga,
- Entomophthora muscae,
- Massospora:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Hibbett DS, Binder M, Bischoff JF; և այլք: (2007 թ․ մայիս). «A higher-level phylogenetic classification of the Fungi». Mycol. Res. 111 (Pt 5): 509–47. doi:10.1016/j.mycres.2007.03.004. PMID 17572334.
{{cite journal}}
: Explicit use of et al. in:|author=
(օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Тарасов К. Л. Порядок эндогоновые — Endogonales // Белякова Г. А., Дьяков Ю. Т., Тарасов К. Л. Ботаника: в 4 томах. — изд. центр «Академия», 2006. — Т. 1. Водоросли и грибы. — С. 168—169. — ISBN 5-7695-2731-5
- Гарибова Л. В., Лекомцева С. Н. Основы микологии: Морфология и систематика грибов и грибоподобных организмов. — Товарищество научных изданий КМК, 2005. — С. 62—64. — ISBN 5-87317-265-X
- Ячевский А. А., Энтомофторовые // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона: В 86 томах (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- G. Benny. Entomophthorales section of Zygomycetes.org
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |