Արծաթե գդալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արծաթե գդալ
Il cucchiaio d'argento
ՀեղինակClelia D’Onofrio
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրհանրագիտարան
ԹեմաԽոհանոց (ավանդույթներ)
Բնօրինակ լեզուիտալերեն
Լեզուիտալերեն
Էջեր720
ԵրկիրԻտալիա
ՀրատարակիչDomus
Հրատարակման տարեթիվ1950

«Արծաթե գդալ» (իտալերեն՝ Il cucchiaio d'argento), իտալական խոհարարության ամենահայտնի գիրք, որը առաջին անգամ հրատարակվել է 1950 թվականին (20-րդ դարի երկրորդ կես)։

Գրքի ստեղծման պատճառն այն էր, որ անհնար եղավ գնի վերաբերյալ համաձայնության հասնել Editoriale Domus հրատարակչության և այդ ժամանակվա հայտնի մեկ այլ խոհարարական գրքի՝ «Երջանկության թալիսմանը» (իտալ.՝ «Il talismano della felicità») հեղինակի՝ Ադա Բոնիի հեղինակային իրավունքների շուրջ։

Գիրքը պարունակում է Իտալական խոհանոցի ավելի քան 2000 բաղադրատոմս՝ երկրի բոլոր շրջաններից։ 2014 թվականի դրությամբ լույս է տեսել գրքի 9 հրատարակություն[1]։ Ութերորդ հրատարակությունում (1997 թվական) ավելացվել են համաշխարհային անուն ունեցող իտալացի շեֆ խոհարարների բաղադրատոմսեր։ Վերջին՝ իններորդ հրատարակությունը (2011 թվական) ներառում է 600 նոր բաղադրատոմսեր։

Այն հրատարակվում է ինչպես մեկ ընդհանուր գրքով, այնպես էլ առանձին մասերով՝ Antipasti & Contorni (նախուտեստներ և խավարտներ), Primi (առաջին ճաշատեսակներ), Secondi (երկրորդ ճաշատեսակները), Dolci (աղանդեր), Cucina Regionale (Իտալիայի շրջանների բաղադրատոմսեր), Pizze e Torte Salate (պիցցա և կարկանդակ), Piatti Estivi (ամառային ճաշատեսակ), Pesce e Carne (ձկնային և մսային ճաշատեսակներ), ինչպես նաև մանկական սնունդներին նվիրված՝ «Cucchiaino d’Argento» (իտալերեն՝ արծաթե գդալիկ)։

Թարգմանություններ և վերահրատարակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքի անգլերեն տարբերակը 2005 թվականին թողարկել է Phaidon Press բրիտանական հրատարակչությունը՝ «Արծաթե գդալ» անվանումով, որին հաջորդել են գերմաներեն, ֆրանսերեն և հոլանդերեն տարբերակները։ Թարգմանության համար օգտագործվել է 8-րդ հրատարակությունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Clelia D’Onofrio, Il Cucchiaio d’Argento, Editoriale Domus, 1997, ISBN 88-7212-223-6.