Անօրգանական նյութեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Անօրգանական նյութեր (անօրգանական միացություններ), անօրգանական միացությունը քիմիական միացություն է, որը չունի ածխածին - ջրածին կապեր: Այնուամենայնիվ, նյութերի տարբերակումը օրգանականի և անօրգանականի հստակ սահմանված և համաձայնեցված չէ։Տարբեր տեսակետեր կան այդ թեմայի շուրջ.[1][2][3]: Անօրգանական քիմիան ուսումնասիրում է անօրգանական միացությունների հատկությունները: Անօրգանական նյութերը բաժանվում են երկու խմբի՝ պարզ նյութեր և քիմիական միացություններ։ Ածխածին պարունակող որոշ պարզ միացություններ հաճախ համարվում են անօրգանական: Դրանք այն նյութերն են,որոնք չեն պարունակում ածխածին, ինչպես նաև՝ որոշ ածխածին պարունակող միացություններ (կարբեդներ, ցիանիդներ, կարբոնատներ, ածխածնի օքսիդներ՝ CO և CO2 և որոշ այլ միացություններ, որոնք համարվում են անօրգանական)։ Անօրգանական միացությունները չունեն օրգանական նյութերի համար բնորոշ ածխածնային կմախք։ Դրանցից շատերը հիմնականում օրգանական համակարգերի, այդ թվում՝ նաև օրգանիզմների բաղադրիչներն են։ Քիմիական նյութը անօրգանական համարել չի ​​նշանակում, որ այն չի առաջանում կենդանի օրգանիզմների մեջ: Անօրգանական միացությունները կազմում են Երկրի ընդերքի մեծ մասը, չնայած որ խորը մանտիայի բաղադրությունները դեռևս մնում են որպես ակտիվ տարածք ուսումնասիրությունների համար[4]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես ժամանակակից օրգանական քիմիայի ելակետ, հաճախ նշվում է Ֆրիդրիխ Վյոլերի կողմից ամոնիումի ցիանատի անջատումը 1828 թվականին[5][6][7]: Վյոլերի դարաշրջանում տարածված կարծիք կար, որ օրգանական միացությունները բնութագրվում են կենսական ոգով: Վիտալիզմի բացակայության պայմաններում անօրգանական և օրգանական քիմիայի տարբերակումը սոսկ իմաստային է:

«Անօրգանական բյուրեղների կառուցվածքի շտեմարանը» (ICSD) իր «անօրգանական» ածխածնի միացությունների սահմանման մեջ նշում է, որ այդպիսի միացությունները կարող են պարունակել կամ C-H կամ C-C կապեր, բայց ոչ երկուսն էլ միաժամանակ[8]: «Անօրգանական սինթեզներ» գրքերի շարքում չի սահմանվում անօրգանական միացություններ հասկացությունը: Դրա բովանդակության մեծ մասը վերաբերում է մետաղօրգանական լիգանդների առաջացման բացատրությանը[9]: IUPAC- ը չի առաջարկում «անօրգանական» կամ «օրգանական միացություն» սահմանումներ, բայց անօրգանական պոլիմերը սահմանում է որպես «... կմախքի կառուցվածք, որը չի ներառում ածխածնի ատոմներ»[10]:

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ահօրգանական նյութերը բաժանվում են երկու մեծ խմբի․

պարզ նյութեր, որոնց մոլեկուլները կազմված են մեկ տարրի ատոմներից,

բարդ նյութեր, որոնց մոլեկուլները կազմված են երկու կամ ավելի տարրերի ատոմներից։

Պարզ նյութերը ըստ ֆիզիկական և քիմիական հատկությունների բաժանվում են․

Բարդ նյութերը ըստ քիմիական հատկությունների բաժանվում են․

  • Օքսիդներ՝
    • հիմնային օքսիդներ (CaO, Na2O և այլն),
    • թթվային օքսիդներ (CO2, SO2 և այլն),
    • ամֆոտեր օքսիդներ (ZnO, Al2O3 և այլն),
    • կրկնակի օքսիդներ (Fe3O4 և ալյն),
    • աղ չառաջացնող օքսիդներ (CO, NO և այլն)։
  • Աղեր՝
    • Միջին կամ չեզոք աղեր (Na2SO4, Ca3(PO4)2 և այլն),
    • թթու աղեր (NaHSO3, CaHPO4 և այլն),
    • հիմնային աղեր (Cu2CO3(OH)2 և այլն),
    • կրկնակի և կոմպլեքս աղեր (CaMg(CO3)2, K3[Fe(CN)6], KFe[Fe(CN)6] և այլն)։
  • Երկտարր միացություններ՝
    • Անթթվածին թթուներ (HF, H2S և այլն),
    • Անթթվածին աղերը (NaCl, CaF2 և այլն),
    • Այլ երկտարր միացություններ (AlH3, CaC2, CS2 և այլն)։

Անօրգանական միացություններ, որոնք ածխածին են պարունակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս միացությունները ավանդաբար համարվում են անօրգանական նյութեր․

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Some major textbooks on inorganic chemistry decline to define inorganic compounds: Holleman, A. F.; Wiberg, E. Inorganic Chemistry Academic Press: San Francisco, 2001. 0-12-352651-5,
  2. J. J. Berzelius "Lehrbuch der Chemie," 1st ed., Arnoldischen Buchhandlung, Dresden and Leipzig, 1827. 1-148-99953-1. Brief English commentary in English can be found in Bent Soren Jorgensen "More on Berzelius and the vital force" J. Chem. Educ., 1965, vol. 42, p 394. doi:10.1021/ed042p394
  3. Dan Berger, Bluffton College, analysis of varying inappropriate definitions of the inorganic-organic distinction: Otherwise consistent linked material differing from current article in downplaying the carbon present vs carbon absent distinctive: [1]
  4. Newman D. K., Banfield J. F. (2002)։ «Geomicrobiology: How Molecular-Scale Interactions Underpin Biogeochemical Systems»։ Science 296 (5570): 1071–1077։ Bibcode:2002Sci...296.1071N։ PMID 12004119։ doi:10.1126/science.1010716 
  5. May Paul։ «Urea»։ Molecules in Motion։ Imperial College London։ Արխիվացված է օրիգինալից 2015-03-17-ին 
  6. Cohen Paul S., Cohen Stephen M. (1996)։ «Wöhler's Synthesis of Urea: How do the Textbooks Report It?»։ Journal of Chemical Education 73 (9): 883։ doi:10.1021/ed073p883 
  7. Ramberg Peter J. (2000)։ «The Death of Vitalism and the Birth of Organic Chemistry: Wohler's Urea Synthesis and the Disciplinary Identity of Organic Chemistry»։ Ambix 47 (3): 170–195։ PMID 11640223։ doi:10.1179/amb.2000.47.3.170 
  8. «Inorganic Crystal Structure Database»։ Արխիվացված է օրիգինալից 2017-08-30-ին։ Վերցված է 2017-01-13 
  9. «Volumes - Inorganic Syntheses»։ www.inorgsynth.org 
  10. IUPAC, Compendium of Chemical Terminology, 2nd ed. (the "Gold Book") (1997). Online corrected version:  (2006–) "inorganic polymer". doi:10.1351/goldbook.IT07515