Պղնձի հիմնային կարբոնատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պղնձի հիմնային կարբոնատ
Copper carbonate basic.jpg
Պղնձի հիմնային կարբոնատ փոշի վիճակում
Ընդհանուր տեղեկություններ
Դասական անվանակարգումՊղնձի հիդրօքսոկարբոնատ
Քիմիական բանաձև(CuOH)2CO3
Ռացիոնալ բանաձևCH2Cu2O5
Ֆիզիկական հատկություններ
Ագրեգատային վիճակպինդ
Մոլային զանգված222 գ/մոլ
Խտություն4 գ/սմ³
Ջերմային հատկություններ
Հալման ջերմաստիճան200 °C
Կազմալուծման ջերմաստիճան200 °C[1]
Եռման ջերմաստիճան290 °C
Քիմիական հատկություններ
Բյուրեղային կառուցվածքՄոնոցիկլիկ բյուրեղային համակարգ[1]
Դասակարգում
CAS համար12069-69-1
PubChem25503
EINECS համար235-113-6
SMILESC(=O)([O-])[O-].[OH-].[OH-].[Cu+2].[Cu+2]
ЕС235-113-6
ChEBI23796, 21169812
Թունավորություն
Թունավորությունթունավոր չի
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Պղնձի հիմնային կարբոնատ, աղերի դասին պատկանող քիմիական միացություն, ավելի ճշգրիտ անվանումը պղնձի (II) հիդրօքսոկարբոնատ: Իոնական միացություն բաղկացած պղնձի Cu2+, կարբոնատ CO32- և հիդրօքսիլ OH- իոններից: Անվանումը համապատասխանում է ավելի շուտ Cu
2
CO
3
(OH)2 բանաձևին: Կանաչ բյուրեղային պինդ նյութ, բնության մեջ հանդիպում է մալաքիտ միներալի ձևով: Հնագույն ժամանակներից օգտագործվել է որպես գունանյութ և մինչև հիմա օգտագործվում է գեղանկարիչների ներկերում կանաչ գույնի տարբեր երանգներով:

Երբեմն այս անվանումն օգտագործվում է Cu
3
(CO
3
)2(OH)2 նյութի համար, որը կապույտ գույնի պինդ բյուրեղային նյութ է, հայտնի որպես ազուրիտ միներալ: Այն նույնպես օգտագործվել է որպես գունանյութ, երբեմն «լեռնային կապույտ» կամ «կապույտ կանաչ» անուններով: Ինչպես մալաքիտը, այնպես էլ ազուրիտը կարելի է հայտնաբերել արույրի, բրոնզի ու պղնձի հողմահարված կանաչ փառանման գոյացության մեջ: Միջավայրից կախված փառի բաղադրությունը կարող է փոփոխվել, ծովի ջրի միջավայրում կարող է ի հայտ գալ պղնձի հիմնային քլորիդ, քաղաքային միջավայրում կարող են ներկա գտնվել հիմնային սուլֆատներ[2]։

Այս միացությանը հաճախ սխալ անվանում են տալիս նույնիսկ քիմիական հոդվածներում, այն է «պղնձի կարբոնատ», բայց իսկական պղնձի (II) կարբոնատը CuCO3 բնության մեջ չի հանդիպում,[3] այն քայքայվում է ջրի և խոնավության պայմաններում և սինթեզվել է միայն 1973 թվականին բարձր ջերմաստիճանային ու ճնշման ռեժիմում[4]։

Ստացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պղնձի հիմնային կարբոնատը ստանում են պղնձի (II) սուլֆատի և նատրիումի կարբոնատի ջրային լուծույթները բարձր ջերմաստիճանում ու ճնշման տակ փոխազդեցության մեջ դնելիս: Պղնձի հիմնային կարբոնատը նստվածքի ձևով նստում է և անջատվում է ածխաթթու գազ CO2[5]։

2 CuSO4 + 2 Na2CO3 + H2O = Cu2(OH)2CO3 + 2 Na2SO4 + CO2

Պղնձի հիմնային կարբոնատը կարելի է ստանալ նաև պղնձի (II) սուլֆատի և նատրիումի հիդրոկարբոնատի ջրային լուծույթների փոխազդեցությունից նորմալ պայմաններում: Պղնձի հիմնային կարբոնատը լուծույթից անջատվում է նստվածքի ձևով, և այս դեպքում ևս անջատվում է ածխաթթու գազ:

2 CuSO4 + 4 NaHCO3 = Cu2(OH)2CO3 + 2 Na2SO4 + 3 CO2 + H2O

Հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պղնձի հիմնային կարբոնատը այնպիսի թթուների ազդեցությամբ, ինչպիսին է աղաթթուն HCl, քայքայվում է՝ առաջացնելով պղնձի (II) քլորիդ և ածխաթթու գազ CO2:

(CuOH)2CO3 + 4HCl = 2CuCl2 + CO2 + 3H2O

1974 թվականին ֆրանսիցի քիմիկոս Ժոզեֆ Լուի Պրուստը (1754–1826) պղնձի կարբոնատը քայքայեց մինչև CuO և CO2:

(CuOH)2CO3 = 2CuO + CO2 + H2O

Պղնձի հիմնային կարբոնատներ մալաքիտը և ազուրիտը, երկուսն էլ քայքայվում են առաջացնելով պղնձի (II) օքսիդ CuO և ածխաթթու գազ CO2:[6]

Կիրառումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեբորա Քիփ, Բալտասար Գերբիերի կինը և նրա երեխաները (Պիտեր Պաուլ Ռուբենս, 1629-1630)
Պղնձի հիմնային կարբոնատը տանիքների վրա Շատո Ֆրոնտենակ

Ինչպես մալաքիտը, այնպես էլ ազուրիտը պղնձի հիմնային կարբոնատներ են և օգտագործվում են որպես ներկանյութ[7]։ Ազուրիտի կիրառման օրինակներից է հանդիսանում Բալտազար Գարբիեյի ընտանիքի դիմանկարը, որը պատկանում է Պիտեր Պաուլ Ռուբենսի վրձնին[8]։ Դեբորա Քիփի կանաչ կիսաշրջազգեստը ներկված է ազուրիտով, կապտականաչով (ազուրիտի արհեստական տեսակ), դեղին օքրայով, կապար անագային դեղինով և «դեղին լճով»: Ակնհայտ է, որ կանաչ գույնը ստացվել է կապույտ և կանաչ գունանյութերը խառնելու ճանապարհով[9]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 CRC Handbook of Chemistry and Physics / W. M. Haynes — 97 — Boca Raton: 2016. — P. 4–59. — ISBN 978-1-4987-5428-6
  2. Encyclopedia Of Corrosion Technology (Google eBook), Philip A. Schweitzer P.E.; CRC Press, 2004, 08247-4878-6
  3. Holleman & Wiberg page 1263
  4. Seidel H., Ehrhardt H., Viswanathan K., Johannes W. (1974)։ «Darstellung, Struktur und Eigenschaften von Kupfer(II)-Carbonat»։ Zeitschrift für anorganische und allgemeine Chemie 410 (2): 138–148։ ISSN 0044-2313։ doi:10.1002/zaac.19744100207 
  5. Jack Reginald Irons Hepburn (1927): "The chemical nature of precipitated basic cupric carbonate". Article CCCLXXXVI, Journal of the Chemical Society (Resumed), volume 1927, pages 2883-2896. doi:10.1039/JR9270002883
  6. Brown I.W.M., Mackenzie K.J.D., Gainsford G.J. (1984)։ «Thermal decomposition of the basic copper carbonates malachite and azurite»։ Thermochimica Acta 75 (1-2): 23–32։ ISSN 0040-6031։ doi:10.1016/0040-6031(84)85003-0 
  7. Valentine Walsh, Tracey Chaplin, Pigment Compendium: A Dictionary and Optical Microscopy of Historical Pigments, 2008, Routledge, 978-0-7506-8980-9
  8. Robert L. Feller, Rubens’s: The Gerbier Family: Technical Examination of the Pigments and Paint Layers, Studies in the History of Art, Vol. 5 (1973), pp. 54-74.
  9. Peter Paul Rubens, The Gerbier Family, ColourLex

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարբոնատներ
H2CO3 He
Li2CO3,
LiHCO3
BeCO3 B C (NH4)2CO3,
NH4HCO3
O F Ne
Na2CO3,
NaHCO3,
Na3H(CO3)2
MgCO3,
Mg(HCO3)2
Al2(CO3)3 Si P S Cl Ar
K2CO3,
KHCO3
CaCO3,
Ca(HCO3)2
Sc Ti V Cr MnCO3 FeCO3 CoCO3 NiCO3 CuCO3 ZnCO3 Ga Ge As Se Br Kr
Rb2CO3 SrCO3 Y Zr Nb Mo Tc Ru Rh Pd Ag2CO3 CdCO3 In Sn Sb Te I Xe
Cs2CO3,
CsHCO3
BaCO3   Hf Ta W Re Os Ir Pt Au Hg Tl2CO3 PbCO3 (BiO)2CO3 Po At Rn
Fr Ra   Rf Db Sg Bh Hs Mt Ds Rg Cn Nh Fl Mc Lv Ts Og
La2(CO3)3 Ce2(CO3)3 Pr Nd Pm Sm Eu Gd Tb Dy Ho Er Tm Yb Lu
Ac Th Pa UO2CO3 Np Pu Am Cm Bk Cf Es Fm Md No Lr