Շատո Ֆրոնտենակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շատո Ֆրոնտենակ
Տեսակհյուրանոց և հյուրանոցի շենք
Երկիր Կանադա
ՏեղագրությունԼա Սիտե-Լիմուալու
Ճարտարապետական ոճchâteauesque?
Հարկեր18
Մասն էՀին Քվեբեկ
ՍեփականատերՖեյրմոն հյուրանոցներ և հանգստյան տներ[1]
ՍպասարկողՖեյրմոն հյուրանոցներ և հանգստյան տներ
Հիմնադրված է1893[2]
Բացվածդեկտեմբերի 18, 1893
ՃարտարապետBruce Price? և Daniel John Crighton?[3]
Ժառանգության կարգավիճակԿանադայի ազգային պատմական վայր[4] և part of a Quebec heritage property?[5]
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք

Շատո Ֆրոնտենակ (ֆր.՝ Château Frontenac), Քվեբեկ քաղաքում գտնվող հյուրանոց՝ միջնադարյան ֆրանսիական ամրոցի (շատո) ոճով։ 1981 թվականին ընդգրկվել է Կանադայի ազգային պատմական վայրերի ցուցակում[6]։

Ամրոցը նախագծվել և կառուցվել է ամերիկացի ճարտարապետ Բրյուս Փրայսի կողմից «Կանադական խաղաղօվկիանյան երկաթուղի» ընկերության պատվերով։ Բացվել է 1893 թվականին։ Հյուրանոցի կենտրոնական աշտարակը և համեմատաբար նոր կառույցները նախագծվել են հետագայում Ուիլյամ Սազերլենդ Մաքսվելի կողմից։ 1926 թվականին հյուրանոցը ստացավ վերջնական տեսքը։ 1943 թվականին Քվեբեկյան համաժողովի շրջանակներում հյուրանոցում բանակցել են Ուինսթոն Չերչիլը և Ֆրանկլին Ռուզվելտը։

Ամրոցը կոչվել է Ֆրոնտենակ՝ ի պատիվ կոմս Լուի դե Բյուադ դե Ֆրոնտենակի, ով 17-րդ դարի վերջին եղել է Նոր Ֆրանսիայի գաղութի նահանգապետը և համարվում է Կանադայի հիմնադիրը։

Ամրոցի պատկերով բացիկ, 1910 թվական

Ամրոցը գտնվում է Սուրբ Լավրենտիոս գետի բարձրադիր ափին՝ Դիամանտ հրվանդանի վրա։ Հյուրանոցի վերին հարկի բնակիչները կարող են տեսնել ոչ միայն գետը, այլև նրա ընդարձակ հովիտը՝ մի քանի տասյակ կիլոմետրով։

2001 թվականին հյուրանոցը գնել է Legacy REIT ընկերությունը 185 միլիոն դորարով։ Ավելի ուշ՝ 2011 թվականին, հյուրանոցը գնել է Ivanhoé Cambridge ընկերությունը, որը իրականացրել է վերականգնողական աշխատանքներ՝ մոտ 75 միլիոն դոլար արժողությամբ[7][8]։

Շատո-Ֆրոնտենակ հյուրանոցը համարվում է ամենաշատ լուսանկարվող հյուրանոցն աշխարհում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]