Կալցիումի ֆոսֆատներ
Կալցիումի ֆոսֆատներ | |
---|---|
![]() | |
Ընդհանուր տեղեկություններ | |
Դասական անվանակարգում | կալցիումի ֆոսֆատներ |
Քիմիական բանաձև | Ca3(PO4) |
Ֆիզիկական հատկություններ | |
Մոլային զանգված | 310,177 ± 0,014 գ/մոլ գ/մոլ |
Ջերմային հատկություններ | |
Տրոհման ջերմաստիճան | 1 670 °C |
Քիմիական հատկություններ | |
Դասակարգում | |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Կալցիումի ֆոսֆատներ, ֆոսֆորական թթվի կալցիումական աղեր։ Գործնական նշանակություն ունեն օրթոֆոսֆորական թթվի աղերը՝ օրթոֆոսֆատները.
- Օրթոֆոսֆորական թթվի եռտեղակալված կալցիումական աղ՝ Ca3 (PՕ4)2, անգույն բյուրեղային նյութ է, բնության մեջ հանդիպում է ապատիտ կամ հիդրօքսիլապատիտ միներալի տեսքով։ Մտնում է ոսկրի բաղադրության մեջ։ Կիրառվում է ապակու, շաքարի, ատամի մածուկի ու փոշու արտադրության մեջ, ինչպես նաև անասունների և թռչունների կերաբաժնում։
- Օրթոֆոսֆորական թթվի երկտեղակալված կալցիումական աղ՝ CaHP04, անգույն բյուրեղային նյութ է։ Ստացվում է օրթոֆոսֆորական թթվի և կրաքարի փոխազդեցությամբ։ Կիրառվում է որպես ֆոսֆորական պարարտանյութ՝ պրեցիպիտատ անվամբ։
- Օրթոֆոսֆորական թթվի միատեղակալված կալցիումական աղ՝ Ca (H2P04)2, անգույն, խոնավածուծ բյուրեղներ են։ Կիրառվում է որպես պարարտանյութ։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայտնի և լայն կիրառություն ստացած կալցիումի ֆոսֆատներն են՝[1]
Կալցիումի ֆոսֆատ (կալցիեռաֆոսֆատ)
(Ca3(PO4)2)Կալցիումի հիդրոֆոսֆատ
(CaHPO4)Կալցիումի դիհիդրոֆոսֆատ
(Ca(H2PO4)2)Կալցիումի պերիֆոսֆատ
(Ca2P2O7)
Կան նաև այլ ֆոսֆատներ, օրինակ, սուպերֆոսֆատներ, պոլիֆոսֆատներ, օպտիկական ապակիներում օգտագործվող ֆոսֆատներ և այլն[1]:
Ստացում[խմբագրել | խմբագրել կոդը]
Արդյունաբերության մեջ դրանք հիմնականում ստացվում են ֆոսֆորի պարունակող (ֆոսֆորիտ և ապատիտ), օգտակար հանածոների վերամշակմամբ [2]:
Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կալցիումի ֆոսֆատը հիմնականում օգտագործվում է որպես ֆոսֆատ պարարտանյութ: Բացի այդ, դրանք օգտագործվում են որպես սննդային հավելումներ, անասունների և թռչունների կերի համար հավելումներ, ինչպես նաև որպես հղկաթթուներ: Ֆոսֆատային հանքանյութերը օգտագործվում են նաև ֆոսֆոր և ֆոսֆորական թթու ստանալու համար[2][1]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Վ. Ի. Կսենզենկո, Դ. Ս. Ստասինևիչ, հոդված՝ Կալցիումի ֆոսֆատներ, հատոր 2, էջ 299
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Комиссарова Л. Н., Рюмин М. А.։ «Кальция фосфаты»։ Большая Российская Энциклопедия (ռուսերեն)։ Министерство культуры Российской Федерации։ Վերցված է 2019-03-08
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 185)։ ![]() |