Սալմոնելլա
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ուշադրություն, այս հոդվածը կամ հոդվածի բաժինը փաստերի և տեղեկությունների ճշտման կարիք ունի։ Քննարկման էջում պետք է լրացուցիչ բացատրություններ լինեն |
Սալմոնելլա | |||
---|---|---|---|
Գիտական դասակարգում | |||
|
|||
Լատիներեն անվանում | |||
Salmonella
Lignieres, 1900
| |||
|
Սալմոնելլա (լատին․՝ Salmonella), բակտերիաների տեսակ, որոնք ունեն ցուպիկի տեսք (երկարությունը 1-7 մկմ, լայնությունը 0.3-0.7 մկմ)։ Սպոր չեն առաջացնում, ունեն միկրոկապսուլ, մեծ մասը շարժունակ է շնորհիվ պերիտրիխյալ մտրակների, խմորում են ածխաջրեր և սպիրտներ։ Ֆերմենտացիայի արգասիքներ կարող են հանդիսանալ ինչպես թթուներ, այնպես էլ գազային միացություններ։ Ֆակուլտատիվ անաերոբ են։
Դասակարգում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժամանակակից կլասիֆիկացիայով Սալմոնելլաները բաժանում են 2 տեսակի՝ S. Enterica և S. Bongori։ S. Enterica տեսակը ներառում է 6 ենթատեսակ, որոնք դիֆֆերենցվում են ԴՆԹ-ԴՆԹ հիբրիդիզաացիյի կամ կենսաքիմիական հատկությունների միջոցով՝ ավելի քան 2500 սերոտիպների, որոնք կլասիֆիկացվում են O- (մակերևութային հակածին), H- (մտրակային) և Vi -(կապսուլային պոլիսախարիդ) հակածինների միջոցով։ Հակածինների սպեցիֆիկությունը կախված է ԼՊՍ-ի կողային օլիգոսախարիդային մոլեկուլի շղթայի կառուցվածքից։
Գոյություն ունի ոչ տիֆային սալմոնելայի ավելի քան 1500 շճատեսակ, առավել տարածվածներն են S. Enteritidis, S. Typhimuriumև S. Heidelberg։ Նրանք փոխանցվում են մարդկանց անմիջականորեն, կամ էլ կենդանիների միջոցով։ Ոչ տիֆային սալմոնելանեերը տարածված են ամբողջ աշխարհով, ինչպես վայրի, այնպես էլ ընտանի կենդանիների մոտ։
Աճի պայմաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աճի համար օպտիմալ պայմաններ են 37 °C, թթվածությունը 7.2-7.4 pH։ Սննդամիջավայրի հանդեպ պահանջկոտ չեն, առաջացնում են էնտերոբակտերիաների մեծամասնության համար հատուկ փոքր, թափանցիկ S գաղութներ, ինչպես նաև անհարթ և չոր R գաղութներ։ Էնդո ագարի վրա առաջանում են վարդագույն և թափանցիկ S – գաղութներ։ Պլոսկիրև ագարի վրա՝ անգույն, ավելի խիտ և պղտոր են երևում, բիսմութ-սուլֆատային ագարի վրա՝ մուգ շագակնակագույն, մետաղական փայլով, սև շրջանակով, գաղութների տակի միջավայրը սև գույնի է։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Background on Salmonella from the Food Safety and Inspection Service of the United States Department of Agriculture Արխիվացված 2008-07-08 Wayback Machine
- Salmonella Արխիվացված 2014-11-09 Wayback Machine genomes and related information at PATRIC, a Bioinformatics Resource Center funded by NIAID
- Questions and Answers about commercial and institutional sanitizing methods Արխիվացված 2017-06-29 Wayback Machine
- Overview of Salmonellosis — The Merck Veterinary Manual