Ջերմակայունություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ջերմակայունություն, հրահեստ և այլ փխրուն նյութերի՝ ջերմաստիճանի փոփոխությամբ պայմանավորված ջերմային լարումներին առանց քայքայման դիմադրելու հատկություն։

Ջերմակայունությունությունը կախված է նյութի ջերմային ընդարձակման գործակցից և ջերմահաղորդականությունից, առաձգական և այլ հատկություններից, ինչպես նաև շինվածքի ձևից ու չափերից։ Այդ կախումների վրա է հիմնված ջերմակայունության գործակիցների և չափանիշների հաշվարկը։

Գործնականում ջերմակայունությունը սովորաբար գնահատում են ջերմահերթափոխությունների տաքացման և սառեցման ցիկլերի թվով, որոնց ենթարկվում է նմուշը (շինվածքը) մինչև ճաքերի գոյացումը, մասնակի կամ լրիվ քայքայումը, կամ էլ ջերմաստիճանային գրադիենտով, երբ առաջանում են ճաքեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png