Դեհիդրոգենացում
Դեհիդրոգենացում, դեհիդրում ( լատ.՝ hydrogenium - ջրածին), քիմիական միացություններից ջրածնի պոկում։ ՝Հիղրոգենացման հակադարձ ռեակցիան է։ Կատարվում է բարձր ջերմաստիճաններում և կատալիզատորների առկայությամբ։ Որպես կատալիզատորներ օգտագործվում են մետաղներ (օրինակ, Cu, Pd, Pt, մետաղների օքսիդներ (օրինակ, ZnO, NiO, Сг2О3) և խառը կատալիզատորներ (օրինակ, Pt-ածուխ, Pt2О3)։ Դեհիդրոգենացումը լայնորեն կիրառվում է մոնոմերների, ալդեհիդների, բենզինների, նավթի և այլ արտադրություններում։ Դեհիդրոգենացումը կատարվում է նաև օրգանիզմում՝ դեհիդրազներ ֆերմենտների միջոցով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 336)։ ![]() |