Մասնակից:Քրիստինա Ղարախանյան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Գոգնոց,( գերմ.՝ Vortuch լեհ.՝ fartuch) հագուստի մաս, որը նախատեսված է խոհանոցային աշխատանքներում սննդի մնացորդներից պաշտպանելու համար[1]) :

Վուշի թելով գործված ռուսական գոգնոց:19-րդ դար: Ազգային թանգարանի ցուցանմուշ՝ ըստ Սմիտսոնովսկու համալսարանի նախագծի:

Գոգնոցի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոգնոցը հայտնի է դեռ Հին Եգիպտոսից՝ որպես զարդարանք, որը կրում էին տղամարդիկ պետական ծառայության ժամանակ, ամրեցնում էին գոտուն բարակ կաշվե կամ հյուսած եղեգնյա ցողուններով: Նախկինում Ռուսաստանում գոգնոցը համարվում էր ոչ միայն կանանց հագուստի մաս, այլ նաև որպես հագուստի զարդարանք։ Գոգնոցը համարվում էր պտղաբերության խորհրդանիշ, այն օգտագործում էին տարբեր արարողությունների ժամանակ և կրում էին բոլոր կանայք։ Արձակուրդի ժամանակ և հանգստյան օրերին մայրիկներն իրենց փոքրիկ երեխաներին գոգնոցի մեջ իրենց հետ տանում էին զբոսանքի, և դա համարվում էր երկարակեցության ու երջանիկ կյանքի լավ օրինակ։

Հարսանիքի օրը նորապսակների նոր տան մուտքի առաջ, որպես կանոն, դրված էր կտոր, իսկ նրա վրայով անցնելը համարվում էր հաջողության և երջանկության խորհրդանիշ։ Ցորեն ցանելուց առաջ գոգնոցի մեջ լցնում էին սերմեր ու կապում էին եզրերը, և դա կանխագուշակում էրոր հաջորդ տարի առատ բերք էր լինելու։ Ներկայումս այդպիսի սովորույթներ գոյություն չունեն։

Ըստ կատարած գործառույթի տարբերակում են գոգնոցի հետևյալ տեսակները՝

Դպրոցական համազգեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոգնոցը Ռուսական կայսրության և խորհրդային ժամանակների դպրոցի ավագ դպրոցի աշակերտների համազգեսի մի մասն է և խորհրդային դպրոցի ավագ դպրոցի աշակերտների համազգեսի մի մասն է․ սև գոգնոցը՝ ամենօրյա համազգեստի համար, սպիտակ գոգնոցը՝ տոնական հագուստի համար։ Դպրոցական գոգնոցը սովորաբար բաղկացած է հենց գոգնոցից և նրա գոտուց կարված ուսադիրներից։ Երբեմն գոգնոցին կարված է հավելյալ կտոր, որը կրծքավանդակի հատվածի համար է, այն կարված է գոտու և ուսակապի լրացուցիչ կտորներից։ Ներկայումս գոգնոց օգտագործում են ոչ բոլոր դպրոցներում։

Մասոնական գոգնոց (ճարմանդ)[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասոնական գոգնոցը (ճարմանդ) ամենակարևոր մասոնական խորհրդանիշներից մեկն է, ինչպես նաև մասոնական հատուկ ծիսական արարողակարգերի համար նախատեսված հագուստի մաս է։ Ի սկզբանե այն շինարարի գոգնոց է, որը հասարակ է և չունի հատուկ զարդարանքներ։ Ավելի ուշ այն փոխարինվել է այծի սպիտակ մորթիով (սպիտակ կաշվե գոգնոց), ինչպիսին որ կա ներկա ժամանակում է։ Յուրաքանչյուր մարդ, ով հաղորդակցվում է մասոնների հետ, ստանում է սպիտակ գոգնոց, որը պետք է կրի մասոնական ժողովների ժամանակ[2]

Քրիստինա Ղարախանյան/Ավազարկղ

Վան Ան (չին.王安, պինյին, անգլ.՝ An Wang), հաշվիչ տեխնիկայի ինժեներ և ստեղծող,Wang Laboratories համակարգչային կազմակերպության գլխավոր տնօրեն: Չինական ծագմամբ ամերիկացի:

Կյանքի վաղ տարիներ և կարիերայի սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վան Անը ծնվել է Յուշան քաղաքում (Կունշանի մարզ, Սուչժոուի շրջակայքում), որը հեռու չէ Շանհայից: Նրա հայրը դասավանդում էր անգլերեն լեզու տարրական դպրոցում, իսկ մայրը՝ Ձեն Վան Վանը (աղջկական ազգանունը Ցզյան) տնային տնտեսուհի էր: Մանկությունը անցկացրել է Կունշանում: Սկզբում սովորում էր Կունշանի տարրական դպրոցում, իսկ հետո Կունշանի միջնակարգ դպրոցում, իսկ 1933 թվականին ընդունվեց Ցզյանսու գավառի միջնակարգ դպրոց: 1936 թվականին ընդունվեց Շանհայի համալսարանի էլեկտրատեխնիկահի ֆակուլտետի տրանսպորտի և հաղորդակցության բաժինը՝ զբաղեցնելով առաջին տեղը ընդունելության քննություններում: 1940 թվականին ավարտեց համալսարանը էլեկտրատեխնիկի դիպլոմով: Նա արտագաղթեց հայրենիքից ԱՄՆ 1945 թվականի հունիսին, որպեսզի ընդունվի Հարվարդի համալսարանի մագիստրատուրա, որտեղ 1948 թվականին ստացավ ֆիզիկայի դոկտորի աստիճան: Դրանից հետո մնաց աշխատելու Հարվարդում Հովարդ Այկենի հետ Mark IV-ի վրա, որը Այկենի առաջին էլեկտրոնային համակարգիչն է: Վանն իր դասընկերոջ՝ Վո Վայդունի հետ ստեղծել է ազդակները վերահսկող սարք, ով հիվանդացել էր նախքան արտոնագիր ստանալը: Նոր սարքը կատարում էր ձայնագրություն-կարդալուց-հետո գործողությունը, որը թույլ էր տալիս ստեղծել մագնիսների վրա հիշողություն: 1951 թվականին համալսարանը նվազեցրեց համակարգչային մշակումների ֆինանսական աջակցումը, որը դրդեց Վան Անին հեռանալ կազմակերպությունից։

1951 թվականի հունիսին Վանը հիմնադրեց Wang Laboratories սեփական կազմակերպությունը։ Առաջին տարիները շահութաբեր չէին, և Վանը հայթհայթեց է 50 000 դոլար շրջանառվող միջոց՝ վաճառելով ընկերության մեկ երրորդը Warner & Swasey Company (անգլ․) աստղադիտակներ արտադրողին։ 1955 թվականին, հիշողություն մագնիսների արտոնագրի ստացումից հետո Վանն այն վաճառեց IBM ընկերությանը 500 000 դոլարով և մեկ այլ համադասարանցու՝ Չու Գեյաոյի հետ վաճառքի դրեց Wang Laboratories-ը։ Ընկերությունը դանդաղ էր աճում, և 1964 թվականին վաճառքի ծավալը հասավ 1 000 000 դոլարի։ Վանը սկսեց արտադրել տարատեսակ մոդելների թվային էկրանով սեղանի էլեկտրական հաշվիչներ, ներառելով կենտրոնական հաշվիչ՝ նրան միացվող հեռավար տերմինալներով։ 1970 թվականին ընկերության վաճառքները հասան 27 000 000 դոլարի, իսկ հաստիքը կազմում էր 1 400 աշխատակից։ 1976 թվականին ընկերությունը սկսեց արտադրել տեքստի մշակման համար համակարգիչներ, որը ստեղծվել էր Wang 2200-ի հիման վրա, որը ЭЛТ մեծ էկրանով սեղանի առաջին համակարգիչներից էր։

Ի հավելումն հաշվիչների և տեքստերի մշակման համար նախատեսված համակարգիչների արտադրության, Վանի ընկերությունը 1970-ականների սկզբին արտադրությունն ընդլայնեց և սկսեց թողարկել փոքր համակարգիչներ։ Փոքր համակարգիչ Wang VS-ին ապահովում էր բազմաթիվ օգտատերերի համաժամանակյա աշխատանքը և նման էր IBM System/360-ին, մասնավորապես ուներ հրահանգների միասնական համակարգ։ Wang Laboratories-ի կենտրոնական գրասենյակը, որի հաստիքը 1988 թվականին կազմում էր արդեն ավելի քան 30 000 մարդ, տեղակայված էր Տյուկսբերիում, իսկ այնուհետև Լոուելլում։ 1986 թվականին, երբ Վանը որոշեց թողնել ընկերության ղեկավարումը, նա պնդեց, որ ղեկավարումը փոխանցվի իր որդուն՝ Ֆրեդի Վանին։ Ընկերությունը սկսեց վնասներ կրել, և Վան Անը վերջիվերջո ստիպված էր 1989 թվականին հեռացնել աշխատանքից իր որդուն։

Ծերության տարիները[խմբագրել | խմբագրել կոդը]

1979 թվականին Վան Անը նաև հիմնադրել է Վանի հետհամալսարանական կրթության Ինստիտուտը՝ (Wang Institute of Graduate Studies) տեղակայված Տինգսբորում (անգլ․), որը շրջանավարտներին առաջարկում է ծրագրային ապահովման նախագծման և մշակման կրթական ծրագիր։ Այդ կազմակերպությանը նա կատարել է զգալի նվիրատվություններ, ներառյալ ինքնակենսագրական «Դասեր» գրքի վաճառքից ստացված շահույթը։ Չնայած դրան սովորել ցանկացողները քիչ էին, և 1987 թվականին Վանը որոշեց դադարեցնել ինստիտուտի ֆինանսական աջակցությունը և սեփականության իրավունքը փոխանցեց Բոստոնյան համալսարանին։

Վանը նաև կարևոր ներդրում է ունեցել Բոստոնյան ճարտարագիտական հուշարձանի վերակառուցման գործում, որն այնուհետև կոչվեց Metropolitan Theatre։ 1983 թվականին այն վերանվանեցին The Wang Theatre, իսկ Metropolitan Center-ը հայտնի դարձավ՝ որպես Wang Center for the Performing Arts։

1990 թվականին, մահից հետո Վան Անը թողեց տեխնիկական և մարդասիրական տպավորիչ ժառանգություն։ 1988 թվականին նա ներառվեց Գյուտարարների ազգային փառքի սրահի մեջ։

Նա և նրա երկրորդ կինը՝ Լորրեյնը, ապրել են Լինքոլնում (անգլ․)։ Լորրեյն Վանը մահացել է 2016 թվականի մարտի 1-ին։ Նրանք երեք երեխա ունեն․

  • Ֆրեդերիկ Վան, ավագ որդի
  • Կորտնի Ս․ Վան, կրտսեր որդի, ղեկավարում է «OnLine Today» շրջանային ինտերնետ-պրովայդերը Դալասում

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտոնագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • U.S. Patent 2 708 722 Իմպուլսային կառավարման սարք, հայտը ներկայացվել է 1949 թվականի հոկտեմբերին, տրվել է 1955 թվականի մայիսին։
  • U.S. Patent 3 402 285 Հաշվիչ սարք (հաշվարկների համար օգտագործվող լոգարիթմներ), հայտը-1964 թվականի սեպտեմբերին, տրվել է-1968 թվականի սեպտեմբերին։
  • U.S. Patent 4 145 739 Բաշխված տվյալների մշակման կարգ, հայտը-1977 թվականի հունիսի 20-ին, տրվել է 1979 թվականի մարտի 20-ին։
  • U.S. Patent 4 294 550 Գաղափարագրական գրամեքենա։ 1981 թվականի հոկտեմբերի 13
  • U.S. Patent 4 297 042 Պարուրաձեւ տպման գլուխ։ 1981 թվականի հոկտեմբերի 27
  • U.S. Patent 4 386 864 Թղթի ընտրովի տեղադրման միջոց թերթի տպման անհատական ​​ապարատի համար: 1983 թվականի հունիսի 7։
  • U.S. Patent 4 489 419 Տվյալների փոխանցման համակարգ։ 1984 թվականի դեկտեմբերին։
  • U.S. Patent 4 508 463 Բարձր խտության մատրիցային տպիչ։ 1985 թվականի ապրիլի 2
  • U.S. Patent 4 514 063 Սկանավորված փաստաթղթերի տեղորոշման սարք։ 1985 թվականի ապրիլի 30
  • U.S. Patent 4 587 633 Կառավարման կապի տերմինալային համակարգ։ 1986 թվականի մայիսի 6
  • U.S. Patent 4 595 921 Հարցումների մեթոդը ծառայության կարիքները պարզելու համար։ 1986 թվականի հունիսի 17
  • U.S. Patent 4 638 118 Գրելու պահոց։ 1987 թվականի հունվարի 20
  • U.S. Patent 4 712 795 Խաղային (թենիսի) ձեռնաթիակ։ 1987 թվականի դեկտեմբերի 15
  • U.S. Patent 5 129 061 Փաստաթղթերի մուտք և մշակման տերմինալ գրաֆիկական և տեքստային տվյալների բուֆերներով։ 1992 թվականի հուլիսի 7
  • U.S. Patent 5 334 976 Ստեղնաշար՝ մատներով աշխատելու և ստիլուսով աշխատելու։ 1994 թվականի օգոստոսի 2


Քրիստինա Ղարախանյան/Ավազարկղ

Սայրուս Հոլլ Մակկորմիկ, (15 փետրվար 1809 — 13 մայիս 1884) ամերիկացի գյուտարար,

Սայրուս Մակկորմիկը «Առաջընթացի մարդիկ» լուսանկարում

McCormick Harvesting Machine Company ընկերության հիմնադիր, որն ավելի ուշ՝ 1902 թվականին դարձավ International Harvester-ի մասը[3]

Գյուտեր և նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մակկորմիկի հայրը 28 տարի շարունակ աշխատել է ձիու կալսիչի նախագծի վրա, որն այդպես էլ չկարողացավ ավարտին հասցնել։ 1830 թվականին գծագրերը փոխանցեց իր որդուն, Սայրուսին, որի 21 տարին լրացել էր[4]։ Մակկորմիկը հոր նախագիծը ավարտին հասցրեց մեկ ու կես տարում, կալսիչը աշխատելու ընթացքում ցուցադրեց 1831 թվականին, իսկ 1834 թվականին արտոնագրեց գյուտը։

1847 թվականին Սայրուս Մակկորմիկը տեղափոխվեց Չիկագո և իր երկու եղբայրների հետ հիմնադրեց գյուղատնտեսական սարքավորումների վաճառքի ոչ մեծ ընկերություն։ Մակկորմիկի ստեղծած կալսիչը շատ լավ էր վաճառվում շուկայավարական ոլորտում եղբայրների հնարամտության շնորհիվ։ Մակկորմիկ եղբայրները հիմնեցին ընկերության ներկայացուցչությունների ոչ մեծ ցանց, հատուկ պատրաստված մասնագետներով, որոնք կալսիչի աշխատանքը ցուցադրում էին դաշտում։

Իր գործունեության արդյունքում Սայրուս Մակկորմիկը 1918 թվականին ընդգրկվեց ԱՄՆ-ի 60 000 000 դոլար կարողությամբ ամենահարուստ մարդականց ցուցակում (657 միլիոն` հաշվի առնելով 2002 թվականի արժեզրկումը)։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • McCormick Reaper
  • Iles, George (1912), Leading American Inventors, New York: Henry Holt and Company, էջեր 276–314

Զէրա Յաըկոբ (Զարա-Յակոբ, ամհարից-Իսահակի ընտանիքից; ծնվել է 1399 թվականի-մ()ահացել է 1468 թվականին)-նեգուս (կայսր) Եթովպիայի, կրոնական գրող։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթովպիայի ամենանշանակալից ղեկավարներից մեկը։ Թագավորական անունը-Կուաստանտընոս (Կոնստանտին) І։ Դավիթ І կայսեր որդին։ Ծնվել է ժամանակակից Եթիովպիա շրջանի Տուլկ բնակավայրում։ Հոր մահից հետո բանտարկվել է իր ավագ եղբոր՝ Տեոդոր I կայսրի հրահանգով, բայց գահաժառանգության հերթից հեռացված չէր։

1434 թվականին կայսր հռչակվեց, թագադրվել է Ակսումում, 1436 թվականին։ Իր իշխանության դեմ դավադրության բացահայտումից հետո մի քանի գավառների մարզպետներին տեղահանեց, այդ տարծքները ենթարկեցնելով իր աղջիկներին։ Զէրա Յակոբի կառավարումը ընթանում էր սեպարատիստների գործողությունների դեմ պայքարով, մուսուլմանական հարևանների և կրոնա-հերետիկոսական շարժումների դեմ պայքարով։ Ամուսնացած էր Ելենայի հետ, Խադիի արքա՝ Մեխմետի աղջկա հետ։

Կայսրը կատարեց մի քանի բարեփոխումներ (վարչական, եկեղեցական և այլն), ամրապնդելով երկրում կենտրոնացված իշխանությունը, լուծված էին եկեղեցու ներսի տարձայնությունները և նա դարձավ կայսրին ենթակա, այդուհանդերձ ստանալով նշանակալի հողային տարծքներ։ Հաստատվեց կայսրի գերագույն իշխանությունը հողատարածքների վրա, միևնույն ժամանակ Զէրա Յակոբը շռայլորեն դրանք բաժանում էր իր կողմնակիցներին։

1445 թվականին Զէրա Յաըկոբը ջախջախեց Բագլայի-ադ-դինաի զորքը, Ադալա սուլթանին, պետություններ՝ ստեղծված աֆար ազգի կողմից, ամրապնդեց Եթովպիայի ազդեցությունը հարավում Սիդամոյի ժողովրդի մեջ, հետո անհաջող ճանապարհորդություններ կատարեց դեպի հյուսիս, ընդդեմ Ագաու և Ֆալաշա ցեղերի։ Մոտավորապես 1456 թվականին նա երկնքում նկատվղ լույսը ընդունեց նշանի տեղ (երևում է Հալլի գիսաստղն է) նշանի համար, հիմնում է Դեբրե-Բիրխան քաղաքը («Լույսի լեռ») և սարքում է իր մայրաքաղաքը։ Իր կայսրության մատույցներում Զէրա Յաըկոբը հիմնում է վանքեր և ռազմական ավաններ: 1453 թվականին կայսրի վրա մահափոևձ էին կազմակերպել, որից հետո Զէրա Յաըկոբը թագավորելու վերջին շրջաներում առանձնանում էր բռնապետության հակումով, սկսեց առանձնահատուկ դաժանությամբ հետապնդել իր հակառակորդներին և քննադատներին:

Կիմ Ջուն Սու (կոր․ 김준수?, 金俊秀?, նաև հայտնի է Սիա մականունով, կոր․ 시아; ծնվ․ 1986)-կորեացի երգիչ և երգերի հեղինակ, JYJ խմբի անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջունսուի մայրը-երգչուհի և նախկին «Միսս Կորեա»։ Կիմի տաղանդը բացահայտված էր SM Entertainment ներկայացուցիչների կողմից, երբ նա 12 տարեկան էր։ Նախքան DBSK հասնելը, Ջունսուն սովորում էր SM Entertainment-ում 6 տարվա ընթացքում։ Մանուկ հասակում նա ցանկանում էր դառնալ ֆուտբոլիստ, բայց մի անգամ, տարրական դպրոցում սովորելու ժամանակ, հեռուստացույցով տեսավ H.O.T խումբը իրենց հայտնի երգով՝ Candy և նրա նոր երազանքը դարձավ երգչի կարիերան։

Խմբում Ջունսուն կիսում էր մենակատարի գլխավոր տեղը Ջէջունի հետ։ 2007 թվականին Ջունսուին ընտրեցին որպես Anyband-ի անդամ, որը կազմավորված էր Samsung ընկերության կողմից բջջային հեռախոսների գովազդի համար։ Բացի նրանից խմբում էին կորեական էստրադայի այնպիսի աստղեր, ինչիպին էին ՎոԱ, Ջին Բորա և Tablo (Epik High)։ Նույն թվականի նոյեմբերին Anyband- ը թողարկեց իրենց դեբյուտային ալբոմը:

Աշխատանքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան[խմբագրել | խմբագրել կոդը]

Մենակատարման ձայնագրությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2006․ Timeless (Չժան Լիինի հետ համատեղ)
  • 2007․ AnyBand — Anyband
  • 2006․ Beautiful Thing (Vacation ֆիլմի համար սաունդթրեք)
  • 2008․ If…!?/Rainy Night (սինգլային դիսկերից մեկը, որը մտնում է TRICK ընդհանուր անվանմամբ 5 սինգլ-դիսկերի կոլեկցիայի մեջ)
  • 2012․ XIA-ի առաջին Tarantallegra անհատական ​​ալբոմը` «Tarantallegra» խորագրով երգով
  • 2013․ XIA- ի երկրորդ անհատական ​​ալբոմը Incredible, որը ներկայացվում է «Incredible» տրեկով
  • 2015․ Երրորդ անհատական ալբոմը Flower


Քրիստինա Ղարախանյան/Ավազարկղ

Լի Յոն Է, (կոր․ 이영애; ծնված 1971 թվականի հունվարի 31-ին, Սեուլ, Հարավային Կորեա),հարավկորեացի դերասանուհի և մոդել։ Կատարել է գլխավոր դեր այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Կարեկցանք տիկին Վրեժին» (2005), «Միասնական անվտանգության գոտի» (2000), «Մի անգամ գարնանը» (2001) ֆիլմերը, ինչպես նաև «Պալատի մարգարիտը» հեռուստասերիալում (2003—2004)։ «Կարեկցանք տիկին Վրեժին» ֆիլմում լավագույն դերակատարման համար արժանացել է «Կապույտ վիշապ» մրցանակի:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լին սկսել է իր կարիերան հեռուստատեսությունում՝ նկարահանվելով գովազդներում ու սերիալներում։ 2000 թվականին Պակ Չհան Ուկի «Միասնական անվտանգության գոտի» ֆիլմում կատարել է ռազմական քննիչի, որտեղ նրա հետ նկարահանվել են Լի Բյոն Հոն և Սոն Կան Հո։ 2003 թվականին դերասանուհին Յու Չժի Տեի հետ խաղաց «Մի անգամ գարնանը» մելոդրամայի գլխավոր դերը։ Ֆիլմում «Լավագույն դերասանուհի» անվանակարգում Լին արժանացավ Պուսանի կինոակադեմիայի (Pusan Film Critics Awards) մրցանակի[5].:

2004 թվականին Լին նկարահանվեց կորեական հայտնի «Պալատի մարգարիտը» հեռուստասերիալում[6], որը իննսուն տարբեր երկրների երեք միլիարդ մարդ էր դիտում[7]: 2005 թվականին Հոնգկոնգի բնակչության գրեթե կեսը դիտեց դրամայի վերջին դրվագը[8], իսկ Չինաստանում հարյուր միլիոն հեռուստադիտող հետևում էին դրամայի իրադարձություններին, չնայած նրան, որ ցուցադրվում էր ուշ գիշերին[9]։

2005 թվականին Վենետիկի կինոփառատոնում թողարկվեց Պակ Չհան Ուկի «Կարեկցանք տիկին Վրեժին» վրեժի մասին եռագրության վերջին մասը, որի գլխավոր դերը խաղում էր Լին: Կինոփառատոնում ֆիլմը ստացավ «Փոքր ոսկե առյուծ» և «CinemAvvenire» մրցանակներ, իսկ Կորեայում լավագույն ֆիլմ և լավագույն դերասանուհի անվանակարգում Լին արժանացավ «Երկնագույն վիշապ» մրցանակի[10]։ 2006 թվականին Լին ընդգրկվեց Բեռլինի 56-րդ միջազգային կինոփառատոնի ժյուրիի կազմի մեջ։ Նա դարձավ այն առաջին հարավկորեացի դերասանուհին, ում հրավիրեցին Բեռլինի կինոփառատոնի ժյուրիի կազմում[11]։

Լի Յոն Էն զբաղվում է բարեգործությամբ․ 1997 թվականին նա մեկնել է Եթովպիա՝ որպես բարի կամքի դեսպան, 2004 թվականին նշանակվել է ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՍԵՖ-ի Մանկական հիմնադրամի բարի կամքի դեսպան: Նա հրատարակել է ինքնակենսագրական գիրք «A Most Special Love» վերնագրով[12], և պատճենների վաճառքից ստացած շահույթը նվիրաբերել է դպրոցներին ու հիվանդանոցներին։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի օգոստոսի 24-ին Լին Հավայան կղզիներում գաղտնի ամուսնացավ կորեական ծագմամբ ամերիկացի գործարար Չոն Հո Յոնաի հետ[13], իսկ սեպտեմբերի 2-ին վերադարձավ Կորեա, որպեսզի սկսի Հանյանի համալսարանում սովորել թատերական արվեստի և կինեմատոգրաֆիայի ֆակուլտետում[14]։ 2011 թվականի փետրվարին նրանք ունեցան երկվորյակներ՝ տղա և աղջիկ[15]։

Դերասանուհին ազատ տիրապետում է գերմաներեն և անգլերեն լեզուներին[16].:

Ֆիլմոգրաֆիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ռուսերեն անվանումը Օրիգինալ անվանումը Դեր
1995 с Երազանքի մրցարշավորդները Asphalt Sa-na-yi Կան Դոն Հյու
1996 с Ռարա 파파
1997 с Բուժակներ 의가형제 Չա Մին Չժո
1997 ф Աստված օրհնի 인샬라
1998 ф Առաջին համբույրը 키스할까요
2000 ф Միասնական անվտանգության գոտի 공동경비구역 Մայոր Սոֆի Ե․ Չան
2001 ф Վերջին նվերը 선물 Պակ Չուն Յոն
2001 ф Մի անգամ գարնանը 봄날은 간다 Ըն Սու
2003—2004 с Պալատի մարգարիտը 대장금 Չան Գըմ
2005 ф Կարեկցանք տիկին Վրեժին 친절한 금자씨 Լի Կըմ Չժա
2012 кор Պատրաստված է Կալիֆոռնիայում Made in California Պեն Լաո

Մրցանակներ և լավագույն անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1994 թվականի SBS Drama Awards-Լավագույն նոր դերասանուհի
  • 1996 թվականի MBC Drama Awards-Լավագույն դերասանուհի
  • 1997 թվականի SBS Drama Awards-Լավագույն դերասանուհի
  • 1998 թվականի SBS Drama Awards-Լավագույն դերասանուհի
  • 2001 թվականի Մրցանակ Pusan Film Critics Awards-«Լավագույն դերասանուհուն» «Մի անգամ գարնանը» ֆիլմի դերակատարման համար
  • 2005 թվականի Մրցանակ Blue Dragon Awards-«Լավագույն դերասանուհուն» «Կարեկցանք տիկին Վրեժին» ֆիլմի դերակատարման համար
  • 2005 թվականի Կատալոնիայի միջազգային կինոփառատոնի մրցանակ, «Լավագույն դերասանուհուն» «Կարեկցանք տիկին Վրեժին» ֆիլմի դերակատարման համար
  • 2006 թվականի Մրցանակ PaekSang Arts Awards-«Լավագույն դերասանուհուն» «Կարեկցանք տիկին Վրեժին» ֆիլմի դերակատարման համար
  • 2006 թվականի Մրցանակ Cinemanila International Film Festival-«Լավագույն դերասանուհուն» «Կարեկցանք տիկին Վրեժին» ֆիլմի դերակատարման համար
  • 2006 թվականի անվանակարգում մրցանակ Grand Bell Awards «Լավագույն դերասանուհուն» «Կարեկցանք տիկին Վրեժին» ֆիլմի դերակատարման համար:




Քրիստինա Ղարախանյան/Ավազարկղ

Պե Յոն Ջուն (կոր․ 배용준?, 裵勇俊?, ծնվ․ 1972 թվականի օգոստոսի 29-ին Սեուլում),հարավկորեացի դերասան, առավել հայտնի է սիրված հեռուստատեսային դրամաներում մասնակցության համար:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պեն ծնվել է Սեուլում։ Ավարտել է նախադպրոցական և տարրական դպրոցները, որից հետո սովորել է Պայ Չայի միջնակարգ և Հանյունգի ավագ դպրոցը:

Նրա առաջնաելույթը 1994 թվականին եղավ PpilKu ֆիլմում նկարահանվելը։ Իսկ ավելի ուշ նա մասնակցել է այնպիսի սերիալներում, ինչպիսիք են՝ «Սիրո ողջույն» և «Առանձնացման վեց քայլ»։

Պեն առաջին անգամ արժանացավ քննադատների գնահատանքի «Երիտասարդի արևոտ վայր»- ում երկրորդական դեր խաղալուց հետո, որտեղ նա խաղում էր որպես կոսմետիկական ընկերության ժառանգորդ և գլխավոր դերը խաղացողի լավագույն ընկեր, որի դերը կատարել է Լի Ջոն Վոնը։ Նրա հաջորդ ուշագրավ աշխատանքը դարձավ «Առաջին սեր» սերիալը, որտեղ խաղում է Չհան Ուի դերը, ով խելացի և երիտասարդ մարդ էր խորհրդավոր անցյալով, ով թողնում է իրավաբանական դպրոցը, որպեսզի միանա հանցագործների խմբին և վրեժ լուծի իր ընտանիքի համար:

1999 թվականից հետո, Պեն որոշեց որոշ ժամանակ հեռանալ դերասանական գործունեությունից, որպեսզի կենտրոնանա իր կրթության վրա Sung Kyun Kwan համալսարանում, որտեղ նրա սովորում էր կինեմատոգրաֆիայի ֆակուլտետում:

2001 թվականին նա վերադարձավ «փոքր էկրան» «Hotelier» սերիալով։ Իսկ հաջորդ տարի նկարահանվեց «Ձմեռային սոնատ» սերիալում, որը նրան ամբողջ Ասիայում ճանաչում բերեց։ Չնայած նրան, որ դա հեռուստատեսային դրամա էր, այլ ոչ թե կինոնկար, Ճապոնիայում այն դիտել է բնակչության մոտ 20%-ը։ Այդպիսի ճանաչումը Պեին և նրա գործընկերուհուն՝ Չհվե Ջի Ուին թույլ տվեց Կորեայից նրանց հիմնական դերասանական կարիերան փոխել Ճապոնիա։ «Ձմեռային սոնատի» հաջողությամբ նշանակալի ժողովրդականություն վայելեցին նաև կորեական այլ կինոնկարներ և սերիալներ: Կան Չժուն Սանի դերը «Ձմեռային սոնատում» Պեին դարձրեց՝ այսպես կոչված «Կորեայի ալիքի» գլխավոր դեմքը:

«Քողարկված սկանդալ» ֆիլմում Չո Վունի դերը ավելացրեց նրա նշանակալից ճանաչումը Հարավարևելյան Ասիայում և Ճապոնիայում։

Ֆիլմոգրաֆիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2005 թվական-Ապրիլյան ձյուն
  • 2003 թվական-Քողարկված սկանդալ
  • 1995 թվական-PpilKu

Հեռուստամովելներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2011 թվական-Երազով տարվածները / Dream High նախագահի դերում Jung Ha Myung (1-4 սերիաներ)
  • 2007 թվական-Առաջին թագավորի առաջին աստվածների պատմությունը (MBC)-Չուսին թագավոր
  • 2007 թվական- Hotelier (TV Asahi) (TV Asahi)-Սին Դոնհյոկ, Ֆրենկ
  • 2002 թվական-Ձմեռային սոնատ (Winter Sonata, KBS)-Կան Ջունսան / Լի Մինխյոն
  • 2001 թվական-Hotelier (MBC)-Սին Դոնհյոկ, Ֆրենկ
  • 1999 թվական-Իսկապես սիրում էի՞նք -Կան Ջեհո
  • 1998 թվական- Ոտաբոբիկ երիտասարդությունը (KBS)
  • 1997 թվական- Առաջին սեր (KBS)-Սոն Չխանու
  • 1996 թվական-Հայրիկ (KBS)-Չհվե Հյոնջոն
  • 1995 թվական-Երիտասարդի արևոտ վայր (KBS)
  • 1995 թվական-Ծովային բրիզ (PSB)-Չան Մուհյոն
  • 1995 թվական-Անջատման վեց քայլեր (KBS)
  • 1994 թվական-Սիրո ողջույն (սերը ողջունում է) (KBS)-Կիմ Յոնմին:

Անիմե[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2009․ Ձմեռային սոնատ (Արևելք, ամբողջական աջակցություն)

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2007․ MBC drama awards: Daesang award
  • 2007․ MBC drama awards: Լավագույն զույգ (Լի Ջիայի հետ)
  • 2007․ MBC drama awards: Հայտնիության մրցանակ
  • 2004․ 40th Baeksang: Նորակոչիկի մրցանակRookie Award
  • 2003․ Blue Dragon: Լավագույն նոր և հայտնի աստղ մրցանակ
  • 2002․ KBS Drama: Հայտնի դերասան մրցանակ և լավագույն դերասան մրցանակ
  • 2002․ 38th Bak Sang: Հայտնիության մրցանակ
  • 1997․ 33rd Bak Sang: Հայտնիության մրցանակ
  • 1996․ KBS Drama: Գերազանց դերասան մրցանակ և հայտնի դերասան մրցանակ
  • 1995․ KBS Drama: Նորակոչիկի և ֆոտոգեղեցկության մրցանակ:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. [http://www.omama.ru/docs/tpl/doc.asp?id=337& Полянская An Wang, (born Feb. 7, 1920, Shanghai, China—died March 24, 1990, Boston, Mass., U.S.), Chinese-born American executive and electronics engineer who founded Wang Laboratories. Е. Ношение в подоле. Статья портала «Оранжевая мама» (рус.) — www.omama.ru]
  2. Карпачёв С. П. Путеводитель по масонским тайнам. — М.: Центр гуманитарного образования (ЦГО), 2003. — 192 с. — (Библиотека вольного каменщика). — 2 500 экз. — ISBN 5-7662-0143-5
  3. «Cyrus Hall McCormick». Wisconsin Historical Society. Արխիվացված է օրիգինալից 2012-04-20-ին. Վերցված է 2007-08-26-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. Daniel, Gross; Forbes Magazine Staff Greatest Business Stories of All Time. — First. — New York: John Wiley & Sons, Inc., 1997. — С. 25. — ISBN 0-471-19653-3
  5. «List of Pusan Film Critics Awards». korean-drama-guide.com. Արխիվացված է օրիգինալից 2013-04-19-ին. Վերցված է 2016-09-12-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «Официальный сайт сериала».
  7. «Ли Ён Э появилась в газете New York Times». www.showasia.ru.
  8. «《大長今》最后一集收視率在港創新高». Chinese.chosun.com. Վերցված է 2010-02-21-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. «中國掀起狂烈的《大長今》熱潮». Chinese.chosun.com. Վերցված է 2010-02-21-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  10. «Sympathy for Lady Vengeance». www.cinemasie.com.
  11. «Ли Ён Э выбрали в жюри Берлиниале-2006». www.cinemasia.ru. Արխիվացված է օրիգինալից 2013-08-02-ին. Վերցված է 2013-04-05-ին.
  12. ««A Most Special Love»».
  13. «Actress Lee Young-ae Secretly Married in U.S.».
  14. «Ли Ён Э впервые вышла в свет после замужества». russian.visitkorea.or.kr.(չաշխատող հղում)
  15. «Lee Young Ae gives birth to twins».
  16. «Biography for Yeong-ae Lee».


Քրիստինա Ղարախանյան/Ավազարկղ
Երկիր

Կարպաս կամ Կարպասիա (հուն․ Καρπασία, թուրք․ Karpaz),թերակղզի Կիպրոս կղզու վրա։

Կարպասն իրենից նեկայացնում է երկար ու նեղ ցամաք, որը տարածվում է Միջերկրական ծովի մեջ հյուսիսարևելյան ուղղությամբ և ավարտվում է Անդրեասի հրվանդանով։ Կիրենիայի լեռնագագաթը գտնվում է թերակղզուց դեպի արևելք։ Կարպասի ամենաբարձր կետի բարձրությունը 364 մետր է[1]։ Թերակղզու հյուսիսային և հարավային ափերին պահպանվել են ավազոտ երկար լողափներ, մինչ այժմ զբոսաշրջային ոչ մի ենթակառուցվածք այստեղ չի տեղակայվել (ավելի քան հայտնի լողափ «Ոսկե ավազներ»-ը հարավային ափին), սակայն 2000-ականներից ի վեր սկսվեց տնակային համայնքների շինարարությունը որոշ լողափների մոտ (օրինակ, Բաֆրա քաղաքի մոտակայքում)[2]:

Հիմնական բնակչությունը կազմում են թուրքեր և կիպրացիներ, թերակղզում նաև ապրում են քրդեր և հույն կիպրացիներ (վերջիններս հիմնականում բնակվում են Ռիզոկարպասոյում՝ թերակղզու ամենախոշոր բնակավայրում)։

Թերակղզին հայտնի է վայրի տեսակի ավանակների պոպուլիացիաներով, որոնք գտնվում է վտանգի տակ։ Այս կենդանիներին պաշտպանելու համար պարբերաբար արշավներ են իրականացվում ինչպես հունական, այնպես էլ թուրքական երկրների կողմից[3]։

Կարպասիայի գլխավոր տեսարժան վայրը Անդրեի առաքյալի վանքն է։ Այն Կիպրոսի ուղղափառ եկեղեցու գլխավոր սրբավայրերից է։ Սակայն այն պատճառով, որ 1974 թվականից տարածքը գտնվում է Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության վերահսկողության տակ, Կարպասիայի եպիսկոպոսն ապրում է կղզու հունական մասում, իսկ ուխտավորները դժվարանում են այցելել այնտեղ[4]: Կարպասիաում նաև պահպանվել են բյուզանդական ոճով միջնադարյան եկեղեցիներ։ Այն մասնավորապես Պանայիա Քանաքարիա անվանումով նախկին վանական եկեղեցի էր XII դարում Բոլտաշլի գյուղում, Պանագիա Կիրան եկեղեցի էր VI-XII դարերում, ներկայումս այն լքված է, VI-XI դարերում Սուրբ Ֆիլոն եկեղեցուց մնացել են միայն ավերակներ, երեք եկեղեցիների ավերակներ էլ մնացել են Աֆենդրիկայում[2][5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Кипр. Природа». www.5sc.ru (ռուսերեն). Վերցված է 2019-05-15-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. 2,0 2,1 Вайс В. Кипр. Путеводитель. — М.: Дискус Медиа, 2014. — С. 168. — 224 с.
  3. «Donkey campaign unites Cypriots». news.bbc.co.uk (անգլերեն). Վերցված է 2019-05-15-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. «В монастырь св. Андрея теперь пускают за 1 евро». www.lacosta.kiev.ua (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2009-11-19-ին. Վերցված է 2009-11-19-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «Карпасия». портал visit-cyprus.ru. Վերցված է 2014-12-20-ին.




Քրիստինա Ղարախանյան/Ավազարկղ

Բազիլիկա Դոլոչոպի (վրաց․ დოლოჭოპის ბაზილიკა), վաղ քրիստոնեական շրջանի եկեղեցի, որը հիմա գտնվում է ավերված վիճակում Վրաստանի արևելյան շրջանում՝ Կախեթիայում, պատմական Նեկրեսիի տարածքում։ Դա V դարի եռակի մեծ բազիլիկա է, նախկինում ավերված եկեղեցու տեղում կառուցված է, որը ճառագայթային ածխածնի վերլուծությամբ թվագրվում է մեր թվարկության 387 թվականին, ինչը նրան դարձնում է Վրաստանի ամենահին հայտնի քրիստոնեական վայրերից մեկը։ Նա հայտնաբերվել է 2012 թվականին։ Բազիլիկան ներառված է Վրաստանի ազգային նշանակություն ունեցող հուշարձանների ցուցակում[1]։

Գտնվելու վայրը[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոլոչոպի բազիլիկան, որն այդպես է անվանվել ի պատիվ վաղուց լքված գյուղի, գտնվում է Կվարելի քաղաքի հյուսիսարևմտյան ծայրամասերում գտնվող ավերակների մեջ, Դուրուջի գետի աջ ափին։ Նեկրեսսկի վանքը գտնվում է մոտ 3,5 կիլոմետր դեպի արևմուտք, և ևս 1 կիլոմետր դեպի արևմուտք գտնվում է Չաբուկաուրիի հնագիտական ​​վայրը, որտեղ պահպանվել են վաղ քրիստոնեական շրջանի բազիլիկայի ավերակները, որոնք մեծ մասամբ նման է Դոլոչոպիին։

2010 թվականին Դոլոչոպիի ավերակները հայտնաբերվեցին հնագետների կողմից, և պեղվել են Նոդար Բախտաձեի գլխավորությամբ Վրաստանի ազգային թանգարանի արշավախմբի կողմից 2012-ից 2015 թվականներին: Պարզվում է, որ այն ամուր եկեղեցի է, որը տեղակայված է անտիկ շրջանի երբեմնի ծաղկուն բնակավայրի կենտրոնում: Գրավոր աղբյուրներից անհայտ բնակչությունը անկում ապրեց մի շարք երկրաշարժերից և օտարերկրյա արշավանքներից հետո, ուշ միջնադարում ընկնելով մոռացության և բնության կողմից ձուլման մեջ։ Խիտ սաղարթների պատճառով այս բնակավայրի չափսը անհայտ է:

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցին կառուցված էր փլատակներից և մանրախճից։ Այն մեծ եռակի բազիլիկա էր, որի չափսերը 36×18,5 մետր էին կենտրոնական եռանավ հատվածում, բայց հյուսիսում և հարավում ավելացված էին հավելյալ մուտքեր, արդյունքում շենքը հասել էր 44,27 մետրի։ Այն Դոլոչոպիին դարձրեց Վրաստանի ամենամեծ բազիլիկան, և Կովկասի և արևելյան քրիստոնեական աշխարհի ամենախոշոր կառույցներից մեկը: Նաոսի բաժանումը երեք նավերի միջև իրականացվում էր հինգ զույգ խաչաձեւ սյուներով: Կենտրոնական նավը ավարտվում էր դեպի արևելք գտնվող սրբարանի պայտանման աբսիդով։ Աբսիդն Базилика Долочопи. Апсида и синтронապահովված էր չորս աստիճանների սինտրոնով` նստարանով, որոնք նախատեսված էին հոգևորականների համար, որոնք բացի Չաբուկաուրիից, Վրաստանում այլ տեղ չէին հայտնաբերվել։ Նրա տակ, ապսիդայի կենտրոնում, գտնվում էր գերեզմանների համար նախատեսված մեծ տարածք։ Պատկերասրահի ամենաարևելյան մասը զբաղեցնում էր բապտիստը։ Եկեղեցու տանիքը փայտից էր և թրծած կավե սալիկներից, որոնք ամրացված էին երկաթյա մեխերով։

Բազիլիկն ըստ ճարտարապետական ​​և հնագիտական ​​առանձնահատկությունների, թվագրված է V դարի կեսերին։ Այն կառուցված է ավելիվաղ կառուցված եկեղեցու տեղում, որի երկարությունը 25 մետր էր, իսկ լայնությունը մոտավորապես 15 մետր։ Այս ամենավաղ շերտից ստացված նմուշը, թվագրված է ռադիոածխածնային մշակման հիման վրա մեր թվարկությունից առաջ 387թվականին։ Հավանաբար, այն և Չաբուկաուրիի եկեղեցին ավերվել են երկրաշարժի հետևանքով։ Վերադրված բազիլիկան V դարում վնասվեց ավելի ուշ տեղի ունեցած երկրաշարժից։ Նավը և եկեղեցու անմիջական տարածքները շարունակում էին օգտագործել որպես գերեզմանոց։ Եկեղեցու հյուսիսարևելյան անկյունը հարմարեցվել էր VIII կամ IX դարում սգո մատուռի համար, որը շարունակում էր գործել մինչեւ XII-XIII դարերը։

Չաբուկաուրիի և Դոլոչոպիի բացահայտումները կասկածի տակ են դրել նախորդ ենթադրությունը, որ արևելյան Վրաստանի առաջին եկեղեցիները ոչ մեծ նեղ շինություններ են եղել, որոնք կառուցվել էին, որպեսզի այնտեղ տեղավորվեին սահմանափակ քանակությամբ մարդիկ։ Ճարտարագիտական տեսանկյունից Դոլոչոպի եկեղեցին եռակի բազիլիկայի տեղական նախատիպն էր, որը Վրաստանին բնորոշ էր։ Եկեղեցու և տանիքի ընդհանուր ճարտարապետության ասպեկտները, ինչպես նաև հայտնաբերմ,ան վայրերում լուսավորող սարքերը ունեն բնորոշ արևելյան հռոմեական հատկություններ, մինչդեռ աբսիդի գտնվելու վայրի որոշ տվյալներ և դրամագիտական ​​գտածոները տեղանքի վրա վկայում են Սասանի ազդեցության մասին[2]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «List of Immovable Cultural Monuments» (PDF) (վրացերեն). National Agency for Cultural Heritage Preservation of Georgia. Վերցված է 2019-10-26-ին.
  2. Loosley Emma. «Dzveli Gavazi». Architecture and Asceticism. University of Exeter. Արխիվացված է օրիգինալից 2019-09-01-ին. Վերցված է 2019-09-01-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)




Կունդայի մշակույթ, Մեզոլիթյան մշակույթ Ք.ա. VIII-V հազարամյակներ, տարածված է Մերձբալթյան արևելյան շրջանում՝ Լեհաստանից մինչև Լենինգրադի մարզ և Ֆինլանդիայից հարավ[1]: Անվանվել է Էստոնիայի Կունդա քաղաքի պատվին։

Զարգացել է սվիդերսկյան մշակույթի հիման վրա։ Կունդայի մշակույթի Պուլլի բնակավայրը համարվում է տարածքում ամենաառաջին մարդու ներկայության վայրը, որը հիմա պատականում է Էստոնիային։ Բելառուսի տարածքում հայտնի են երեք բնակավայրեր, երկուսը՝ Պոլոցկի շրջանում և մեկը՝ Վերխնեդվինսկում։

Մշակույթի ներկայացուցիչները հաճախ գործիքներ ու զենքեր պատրաստելու համար օգտագործում էին եղջյուրներ և ոսկորներ, ինչը պայմանավորված էր տարածաշրջանում կայծքարի հազվագյուտ հանքավայրերով: Մահացածներին հուղարկավորում էին ուղղաձիգ դիրքով միայնակ կամ խմբերով (երբեմն մի քանի հարկերով), դիակները հաճախ թաղում էին կավաքարերի մեջ և նրանց կողքին դնում էին աշխատանքային գործիքներ:

Կունդայի մշակույթի Զվեյինեկիի ներկայացուցչի մոտ (Լատվիյա), ով ապրում էր մոտավորապես 8.3 հազար տարի, հայտնաբերված է միտոքոնդրիալ U5a1c հապլոխումբ[2].: Լիտվայի Spiginas4 նմուշն ունի միտոքոնդրիալ U4a2 հապլոխումբ[3]:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պուլի բնակավայր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «УЧЕБНЫЕ МАТЕРИАЛЫ ИСТОРИЧЕСКОГО ФАКУЛЬТЕТА СПБГУ». 2004-01-13. Վերցված է 2018-09-20-ին.
  2. Eppie R. Jones et al. The Neolithic Transition in the Baltic Was Not Driven by Admixture with Early European Farmers, Current Biology, Published Online: February 02, 2017
  3. Alissa Mittnik et al. The Genetic History of Northern Europe, 03.03.2017


Հունգարացիների արշավանքը Իսպանիայում, իրականացված 942 թվականի հուլիսին։ Դա եղել է ամենահեռավոր արևմտյան արշավը, որը հունգարացիները նախաձեռնեցին Կենտրոնական Եվրոպա արտագաղթելու ընթացքում[1][2]։ Հունգարական բանակը հատեց Եվրոպայի զգալի տարածքը և պաշարեց Պիրենեյան թերակղզուց այն կողմ գտնվող երեք քաղաքներ։ Կորդովսկի խալիֆայության բանակը ջախջախելով և տեղի ղեկավարներից մեկին գերի վերցնելով, նրանք մեծ փրկագին ստանալուց հետո լքեցին երկիրը։ Չնայած դրա կարճ տևողությանը, արշավանքը նկատելի ազդեցություն ունեցավ տարածաշրջանի քաղաքական իրավիճակի վրա:

Հունգարացիների արշավանքը 942 թվականին Իտալիայում, Բուրգունդիայում, Հարավային Ֆրանսիայում և Իսպանիայում

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ հունգարացիները, հնարավոր է, հասան մինչև Նիմ և Պիրենեյան թերակղզի 924-925 թվականների գաղթի ժամանակ:

Այսօրվա միակ հայտնի փաստաթուղթը, որը ամրագրել էր Պիրենեյան թերակղզու միջով անցնելու հունգարացիների արշավանքը, պահպանվել է Իբն Հայանի «Քիթաբ ալ-Մուկտաբիս» գրքում («Նա, ով փնտրում է գիտելիք ալ-Անդալուսի պատմությունից»), ստեղծագործությունն ավարտվել է հեղինակի մահից առաջ, 1076 թվականին։ Իբն Հայանի հունգարացիների մասին պատմությունը հիմնված էր X դարում կորած աղբյուրի վրա. ըստ այդմ, հունգարական ջոկատը անցել է Լանգոբարդական թագավորության միջով (ժամանակակից Իտալիայի հյուսիսում), իսկ հետո՝ ժամանակակից Ֆրանսիայի հարավով, գրեթե անդադար կռվելով այդ ճանապարհին։ Ապա հունգարացիները ներխուժեցին Տագր ալ-Ակն՝ Կորդովայի խալիֆայության հյուսիսարևմտյան սահմանամերձ նահանգ։

942 թվականի հուլիսի 7-ին հիմնական բանակը սկսեց Լերիդայի պաշարումը։ Այդ ժամանակահատվածում Լերիդա, Ուեսկա և Բարբաստրո քաղաքները ղեկավարում էին Բանու ատ-Տավիլիի ընտանիքի անդամները․ առաջին երկուսը ղեկավարում էր Մուսա իբն Մուհամմադը, իսկ Բարբաստրոն գտնվում էր իր եղբոր՝ Յահի իբն Մուհամմադի ղեկավարության տակ: Լերիդան պաշարելով՝ հունգարական հեծելազորը ներխուժեց Ուէսկա և Բարբաստրո, որտեղ հուլիսի 9-ի ճակատամարտի արդունքում, գերի ընկավ Յահին:

«Նա, ով տեղեկացրել է հունգարցիների մասին, ասաց, որ նրանց հողատարածքը գտնվում է հեռավոր արևելքում, և որ պեչենեկները գտնվում են նրանց հետ հարևանությամբ արևելքում, որ Ռիմայի հողատարածքը նրանցից գտնվում է դեպի Մեքքա, և որ Կոնստանդնուպոլիսի հողատարածքը նրանցից գտնվում է մի փոքր դեպի արևելք։ Նրանց հյուսիսում գտնվում է Մորավիա քաղաքը և ուրիշ քաղաքներ։ Նրանցից դեպի արևմուտք գտնվում են սաքսերն ու ֆրանկները: Որպեսզի հասնեն Անդալուսիայի հողատարածքին, նրանք անցան մեծ հեռավորություն, որի մի մասը՝ անապատ է․․․ Նրանց ճանապարհը երթի ժամանակ անցնում էր Լոմբարդիայով, որն իրենց հետ սահմանակից էր։ Լոմբարդիա հասնելու համար մ նացել էր ու օթ: Նրանց բնակավայրը գտնվում էր Դունայում, և նրանք համարվում էին քոչվորներ, ինչպես արաբներն էին՝ առանց քաղաքների և տների, տարբեր վայրերում վրաններում ապրող ...»

Իբն Հայանը նաև յոթ հունգարացիներին անվանում էր «էմիր»- ներ, որը թագավորի կամ տիրակալի համար ընդհանուր տերմին էր. «Նրանք ունեին յոթ առաջնորդ, որոնց մեջ ամենափառավորը Ջիլան էր, նրան հաջորդում էր Էսկերը, նրան էլ՝ Բուլցկուդին, ապա Բաշմանը, Ալպարը, Գլադը և, վերջապես, Խարխադին»։ Ենթադրվում էր, որ նրանք յոթ ջոկատների հրամանատարներ են, ովքեր կազմել էին ընդհանուր բանակ արշավանքների համար, բայց գոյություն ուներ ավելի հավանական տարբերակ, որ դրանք հունգարական ցեղերի յոթ արաջնորդների անուններն էին։ Հնարավոր է, որ Իբն Հայանը ապավինում է բյուզանդական աղբյուրին: Հետագա պատմագրության մեջ Ալպարին և Գլադին «հիշվում էին» որպես հունգարացիների կողմից պարտված թշնամիներ: Դյորդ Դյորֆին հաստատում էր, որ 942 թվականից հետո «իշխանության վերաբաշխումը» հանգեցրեց նման արդյունքի:

Հունգարիայի գտնվելու վայրի, նրա ղեկավարների և զավթիչ բանակի առաջխաղացման մասին տեղեկությունը, հնարավոր է, գալիս էր այդ հինգ գերի հունգարացիներից, որոնք Իբն Հայանին համաձայնությամբ, դիմել էին իսլամին և միացել կորդովյան խալիֆի անձնական պահակախմբին։ Յահյան իր ազատության համար վճարեց մեծ փրկագին, և հուլիսի 27-ին արդեն ազատության մեջ էր։ Այնուհետև ուղևորվեց Կորդովա, որպեսզի խոնարհվի Աբդ ար-Ռահման III իշխանին․

«Հետագայում նրանք [գերիները] մահմեդական դարձան, և նա նրանց իր մոտ ծառայության վերցրեց։ Հեռավոր Տորտոսայից [942 թվականի սեպտեմբերի 14-ին] լուր եկավ այն մասին, որ [Յահյա իբն Մուխամմադ] մեծ գումար ուղարկեց այդ ″թուրքերի″ համար»։

Չունենալով սննդամթերք ու մեծ բանակի ձիերի համար անասնակեր, մի քանի օրից հունգարացիները լքեցին Պիրենեյան թերակղզին:

Հետևանքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Իբն Հայանի համաձայն, ներխուժումը լրջորեն ազդեց տարածաշրջանի ներքաղաքական իրավիճակի վրա․ ռեյդերի և վախի մասին լուրեր, որոնք տարածվեցին մահմեդականների շրջանում հնարավոր նոր արշավանքներից առաջ, «Ոգեշնչեցին» Լեոնի Ռամիրո II թագավորին հրաժարվել պայմանագրից, որը կնքել էր իշխանի հետ մեկ տարի առաջ 941 թվականին։ Ժամանակակից հետազոտողները ենթադրում են, որ հունգարացիները ավելի շատ պատրվակ էին, քան պատճառ պայմանագրի չեղարկման համար, նրանց ներխուժումն օգտագործվում էր այն բանի համար, որ պայմանագրի չեղարկման ժամանակ «չկորցնեին երեսը»։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Латышская мифология[խմբագրել | խմբագրել կոդը]

Լատվիական դիցաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լատվիական դիցաբանություն-լատվիացիների դիցաբանության հայացքների ամբողջությունը։

Չնայած լիտվերեն, լատվիերեն և պրուսսերեն լեզուների սերտ հարաբերություններին, անհնար է վերականգնել բալտիկ-լետսկական հավատը և կրոնը, և լիտվական կամ լետիական դիցաբանությունը կազմալուծվում է բալթիկ-պրուսական, լիտվական և լատվիական։

Լիտվկան ծագմամբ ժողովուրդը, տարածվել է զգալի տարածության վրա, ապրել են տարբեր պայմաններում; նրանց միջեւ XIII դարում գերակշռում էին թշնամական հարաբերությունները: Պրուսական զամլանդացիների և կուրո – սամիտների շրջանում կրոնական հավատալիքների համակարգը հասել է զարգացման բարձր մակարդակի, միջնադարյան պաշտպանմունքի սբ․ Մարի, խառնված հին կրաքարի պաշտամունքի և Աստծո երկրպագության հատկությունների հետ (Լատվերենով dieviņš), որը սովորաբար հայտնվում է դայինաներում ինչպես ծերուկը ծեր ձիու վրա։ Քրիստոնեությունը անմիջականորեն կապված է այն բանի հետ, որ լատվիական դիցաբանության մեջ մարդը կարծես բաղկացած է երեք մասից՝ մարմին, թիկունք և հոգի: Մարմինը ապրում և մահանում է երկրի վրա, վելիսը ապրում է հավերժ, զուգահեռ «մեր» աշխարհին, մարմնի մահից հետո իրականում տեղի է ունենում վերամարմնավորում, հոգին ընթացիկ կյանքում մարմնի մահից հետո գնում է երկինք։

Ժմուդիների և լիտվացիների մոտ նկատվում է Իոաննովսկայի պաշտամունքի շատ առանձնահատկությունների բացակայություն (հունիսի 24), բալթյան լատվիացիները շատ զարգացած են նույնիսկ մեր օրերում։

Լատվիական դիցաբանության հիմնական առանձնահատկությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Երկնային ամպրոպ Պերկոնսի պաշտամունքը, որը քշում և սպանում է սատանաներին (իյոդաս),
  2. Մայրերի բարձր զարգացած պաշտամունք՝ որպես որևէ երևույթի, համակարգի կամ ոգու խմբերի ներկայացուցիչ: Օրինակ՝ Վելի մայրը մահացածների թագավորության տիրակալն է: Անտառի մայրը անտառի հոգևոր տիրակալն է: Տեսականորեն կան մայրերի անսահման թվեր:
  3. Արևի հարգում (լատ. Saule, իգական սեռ), որի խաղը նրանք փորձում են տեսնել Պետերիսա և Յանիսա օրը (Լիգո) որի վրա նրանք երգում են երգեր լիգո, այդ թվում` արևի պատվին: Արեգակի հետ կապված կան մի քանի աստվածություններ, հաճախ նրանց սեռը կարող է նաև տարբեր լինել՝ կախված ցերեկային ժամից:
  4. Հարգանքի տուրք զոհված նախնիների հոգիներին՝ վելի (լատվիական veļi), որոնք երկնքում հայտնվում են հյուսիսային լույսերի ընթացքում՝ ռազմիկների տեսքով:
  5. Բրաունի պատիվ տալը, օջախի կրակ, թխած ոգին, մահացած նախնիների տեսքի վայրը:
  6. Կյանքի ոգու երկրպագությունը՝ յումիսի տեսքով, որպես կրկնակի ականջ, անասունների և հարուստ հացահատիկի սերունդ բերելով դաշտ:
  7. Ընտանեկան օձի (Զալկտիս), երկրպագության հարստության հովանավոր սուրբ (վիշապ - պուկիս, ստորին գերմանական Puck) հովանավոր կաթնամթերք մոր մականունով; Գոյություն ունի նաեւ «Օձի հարսնացուն» հնագույն լատվիական հեքիաթ, որտեղ մի աղջիկ ամուսնանում է ծովային օձի հետ:
  8. Ձիու հատուկ դև-հովանավոր Ուսինյայի (լատ. Ūsiņš) հարգանքի տուրք, որը հիշեցնում է սլավոնական Օվսենը; ապրիլի 23-ին ձիու հովիվների գիշերային ապաստարանների տոների ժամանակն է (տես Եգոր Վեշնի):
  9. Ճակատագրի կամ կրաքարի, դեկալների և քարտերի կանանց հարգանք՝ լոգանքի ժամանակին:
  10. Հավատ մղձավանջներին, ինչպես սլավոնները (կիկիմորը) և գերմանացիները:
  11. Հավատք գայլաձևերին, արտահայտված շատ լեգենդներում վիլկացիների, վադատայի (լատ. vadātāji) և գոբլինի մասին:

Դեռ XVII դարում զոհաբերությունները մի քանի տեսակի էին.

а) արյունոտ. նրանք մորթում էին սև ցուլ, խոզուկ, այծ կամ աքաղաղ;

b) սնունդ - ձու, բեկոն, պանիր, կարագ, հաց: Միևնույն ժամանակ, հացը թխվում էր օձ-օձի կամ խոզի տեսքով;

с) ներկված թել, տնային գործվածքներ, սպիտակեղեն, տնական բրդե գոտիներ, վիրակապեր, ձեռնոցներ և ծաղիկներ: Նման անարյուն զոհաբերությունները կոչվում էին ծաղիկներ (լատվիական ziedi)

Աստվածություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աուսեկլիս (Auseklis) - առավոտյան աստղ
  • Աուստրա (Austra)-առավոտյան լուսաբաց
  • Վելյու մատ (Veļu māte)- մեռած աշխարհի տիրուհի
  • Վելս-ստորին աշխարհի աստվածություն և անասունների հովանավոր
  • վելյանս (Velns)-սատանա, ամպրոպի Պերկունասի թշնամին
  • Դեկլա (Dēkla)-ճակատագրի աստվածուհի
  • Զեմես-զուգընկեր (Zemes Māte)-երկրի աստվածուհի
  • Իյոդաս (Jods)-գոբլին, սատանա, ոչ մաքուր ուժ
  • Կարտա (Kārta)-ճակատագրի աստվածուհի
  • Լայիմա (Laima)-ճակատագրի ու երջանկության աստվածուհի
  • Լաումա (Lauma)-երկնային կախարդ, ամպրոպ Պերկսոնի կինը, մղձավանջների տիրուհի
  • Լաչպլեսիս (Lāčplēsis)-էպոսի հերոս
  • Լիետուոնիս (Lietuvēns, Lietonis)-մղձավանջի և խեղդման անձնավորում
  • Մարյա (Māra)-կովի պահակ
  • Պերկոնս (Pērkons)-որոտի աստված: Պերկոնսի խորհրդանիշը (ըստ Արթիս Բուքսի և Լայմայի) ուգունսկրուսն է՝ «կրակ» կամ «ամպրոպ» խաչ, որը հաստատվել է 1920-30-ականներին:
  • պուկիս (pūķis)-թռչող ոգի, վիշապ
  • րագանա (ragana)-կախարդ
  • Ուսինըշ (Ūsiņš)-խնամում է ձիերին
  • Ցերոկլիս (Ceroklis)-հացահատիկի և բերքի աստված

Մի քանի կեղծ լատվիական աստվածներ հին հետազոտողների ֆանտազիայի պտուղն են. այդպիսիներն են Խրեմարը՝ խոզերի աստվածը, Լիգոն՝ սիրո աստվածուհին, Կոսեիտիսը՝ կրակի աստվածը և այլք:

Տոներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիգոյում դաշտը ծածկված է կաղնու ճյուղերով, կաղնու ծաղկեպսակներ ու պսակներ են հյուսվում տարբեր բուժիչ բույսերից՝ վանդակները և տնակները զարդարելու կամ տնային տնտեսություններն ու անասունները բուժելու համար: Զոհաբերություններ բերելու վայր են համարվում հնագույն կաղնիները, սուրբ պուրակներ, հսկայական քարեր և տնային քարի զոհասեղաններ։ Որոշ գավառներում պաշտամունքը կատարվում էր և մինչ այժմ կատարվում է տանտիրոջ և տանտիրուհու, կամ հատուկ կախարդների կողմից, կախարդներ, որոնց, ըստ իեզուիտների, անվանում էին «papas» (պոպամ)։ Աստվածների և մարդկանց միջև հատուկ տեղ էին գրավում հսկաները, որոնք սահմանափակված էին այսպես կոչված հսկաների գերեզմաններով: