Սոն Կան Հո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սոն Կան Հո
Ծննդյան թիվ՝հունվարի 17, 1967(1967-01-17) (57 տարեկան)
Ծննդավայր՝Կիմհե, Հարավային Գյոնգսանգ, Հարավային Կորեա
Ազգություն՝Կորեացիներ
Քաղաքացիություն՝ Հարավային Կորեա
Մասնագիտություն՝դերասան, կինոդերասան և թատրոնի դերասան
Պարգևներ՝
IMDb։ID 0814280

Սոն Կան Հո (կորեերեն՝ 송강호, հունվարի 17, 1967(1967-01-17), Կիմհե, Հարավային Գյոնգսանգ, Հարավային Կորեա), հարավկորեացի դերասան։ Հայտնիություն է ձեռք բերել 2019 թվականի «Մակաբույծ» ֆիլմում կերտելով Քիմ Քիթհեքի դերը[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոնն երբեք դերասանական վարպետություն չի սովորել, դպրոցից հետո հաճախել է սոցիալական թատրոն։ Այնուհետև ընդունվել է Կի Կուկ Սոյի ազդեցիկ թատերական ընկերություն, որտեղ շեշտը դրվում էր բնազդային խաղի և իմպրովիզացիայի վրա, ինչը հիմք հանդիսացավ Սոնի դերասանական բազայի համար։ Չնայած, որ նրան հաճախ էին առաջարկում ֆիլմերում նկարահանվել, նա հրաժարվում էր մինչ այն ժամանակ, երբ նրան առաջարկեցին նկարահանվել ռեժիսոր Հոն Սան Սուի «Օր, երբ խոզն ընկավ ջրհորը» (1996) ֆիլմում։ Մեկ տարի անց նա նկարահանվել է Հոն Սան Հուի «Վատ ֆիլմ» վավերագրական դրամայում, իսկ նկարահանվելով «№ 3» (1997) ֆիլմում նա ստացել է իր առաջին մրցանակը։

Դրանից հետո նա երկրորդական դերեր է կատարել մի քանի ֆիլմերում։ Սակայն, կորեացի դերասանների առաջին շարքում նա հայտնվեց, նկարահանվելով «Անվտանգության գոտու միասնականությունը» (2000) ֆիլմում։

2002 թվականին Սոնը նկարահանվել է «YMCA Yagudan» ֆիլմում, որը պատմում է 20-րդ դարում ստեղծված առաջին կորեական բեյսբոլի թիմի մասին։ 2003 թվականին մասնակցել է իրական փաստերի վրա նկարահանված՝ «Հիշողություններ սպանության մասին» ֆիլմում։

2006 թվականին Սոնը նկարահանվել է «Դինոզավրի գրոհը» ֆիլմում, որը Կորեայում դիտել է ավելի քան 13 միլիոն մարդ, իսկ դրամական շահույթը կազմել է 89 միլիոն դոլար։

2013 թվականին Սոնը, հոլիվուդյան աստղերի հետ միասին, նկարահանվել է ռեժիսոր Պոնգ Ջուն Հոյի «Ձյան միջով» թրիլլերում[3]։

2019 թվականին նա նկարահանվել է «Մակաբույծ» ֆիլմում, վերջինս քննադատների կողմից դրական գնահատականների է արժանացել։ Այն առաջին հարավկորեական ֆիլմն է, որը ստացել է Կաննի և Օսկար մրցանակներ։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1997՝ «Կապույտ վիշապ» մրցանակ երկրորդ պլանի լավագույն դերասանի համար («№ 3»)
  • 2001՝ «Մեծ զանգ» մրցանակ լավագույն դերասանի համար («Անվտանգության գոտու միասնականությունը»)
  • 2003՝ «Մեծ զանգ» մրցանակ լավագույն դերասանի համար («Հիշողություններ սպանության մասին»)
  • 2007՝ «Ասիական կինոմրցանակ»՝ լավագույն դերասանի համար («Դինոզավրի գրոհը»)
  • 2007՝ «Կապույտ վիշապ» մրցանակ լավագույն դերասանի համար («Շոուն պետք է շարունակվի»)
  • 2008՝ «Փալմ Սփրինգ միջազգային կինոփառատոն»՝ լավագույն դերասանի համար («Գաղտնի փայլ»)
  • 2014` «Կապույտ վիշապ» մրցանակ լավագույն դերասանի համար («Փաստաբան»)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1st AFA Nominees and Winners — 2007.
  2. «How 'Parasite' Actor Song Kang-ho Became South Korea's Everyman Superstar». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2020 թ․ փետրվարի 18-ին.
  3. «Сон Кан Хо в фильме «Сквозь снег»». www.hollywoodreporter.com.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոն Կան Հո» հոդվածին։