Բոն Ջուն Հո (կորեերեն՝ 봉준호, սեպտեմբերի 14, 1969(1969-09-14)[1][2], Դեգու, Հարավային Կորեա), հարավկորեացի ռեժիսոր և սցենարիստ։ Նա միջազգային ճանաչում է ձեռք բերել իր երկրորդ գեղարվեստական ֆիլմի` «Սպանության հիշողություններ» սլեշեր քրեական դրամայի շնորհիվ (2003), մինչև իր հաջորդ` «Տանտերը» (2006) և «Ձյան միջով» (2013) ֆիլմերի կոմերցիոն հաջողությունը, որոնք երկուսն էլ ընդգրկվել են Հարավային Կորեայի երբևէ ամենաբարձր եկամուտ ունեցած ֆիլմերի ցանկում[4]։
Նրա նկարահանած երկու ֆիլմերը մասնակցել են Կաննի կինոփառատոնի մրցութային ծրագրերին. «Օկչա» ֆիլմի պրեմիերան կայացել է Կաննի 2017 թվականի կինոփառատոնի ժամանակ, իսկ «Մակաբույծ» ֆիլմն արժանացել է Կաննի 2019 կինոփառատոնի Ոսկե արմավենու ճյուղ մրցանակին[5]։ Նա դարձել է առաջին կորեացի ռեժիսորը, որ արժանացել է այս մրցանակին[6]։ «Մակաբույծն» արժանացել է նաև 77-րդ Ոսկե գլոբուս մրցանակաբաշխության Լավագույն օտարալեզու ֆիլմ անվանակարգի մրցանակին, իսկ Պոնգն առաջադրվել է Լավագույն ռեժիսոր և Լավագույն սցենարիստ անվանակարգերում[7]։ «Մակաբույծ» ֆիլմն Օսկարի 92-րդ մրցանակաբաշխությանն առաջադրվել է Լավագույն օտարալեզու ֆիլմ անվանակարգում և դարձել հարավկորեական առաջին ֆիլմը, որ այս մրցանակաբաշխությանն առաջադրվել է որևէ անվանակարգում. Պոնգն առաջադրվել է Օսկարի Լավագույն ռեժիսոր, Լավագույն սցենար և Լավագույն ֆիլմ անվանակարգերում։ Պոնգը չորրորդ ասիացի ռեժիսորն է Հիրոշի Տեշիգահարայից, Ակիրա Կուրոսավայից և Էնգ Լիից հետո, որն առաջադրվում է Օսկարի լավագույն ռեժիսոր անվանակարգում և առաջին հարավկորեացի ռեժիսորն է, որն առաջադրվում է այս մրցանակաբաշխությանը։
2017 թվականին Metacritic անգլալեզու ագրեգատոր կայքը Պոնգին 21-րդ դարի 25 լավագույն ռեժիսորների ցանկում դասել է 16-րդ տեղում[8]։ Նրա ֆիլմերում առկա են սոցիալական թեմաներ, ժանրերի խառնուրդ, սև հումոր և տրամադրության հանկարծակի փոփոխություններ[9][10]։
Պոնգ Ջուն Հոն ծնվել է 1969 թվականին, Դեգուում, Հարավային Կորեայում, ընտանիքի չորս երեխաներից ամենակրտսերն է[11]։ Նրա հայրը` Պոնգ Սան Գհունը, գրաֆիկական դիզայներ էր, պրոֆեսոր, Ազգային ֆիլմարտադրության արվեստի բաժնի ղեկավար (մահացել է 2017 թվականին), իսկ մայրը` Փարք Սոյանգը, տնտային տնտեսուհի էր. նա կորեացի ժամանակակից հայտնի հեղինակ Փարք Թևոնի երկրորդ դուստրն է[11]։ Պոնգի մայրական կողմի պապը` Փարք Թևոնը, հայտնի է եղել Ճապոնական գաղութացման ժամանակաշրջանում։ Նա առավել հայտնի է դարձել իր «Մեկ օր վիպասան Գուբոյի կյանքով» գրքով և 1950 թվականին Հյուսիսային Կորեայից հրաժարվելու համար[11][12]։ Նրա ավագ եղբայրը` Պոնգ Հունսուն, Սեուլի ազգային համալսարանում անգլերենի պրոֆեսոր է, իսկ ավագ քույրը` Պոնգ Հիհին, նորաձևության դիզայներ է և Ազգային մշակութային ասոցիացիայի տնօրենը։ Նրա կինը Հուն Սունյանգն է, իսկ որդին` Պոնգ Հիոմինը։
Երբ Պոնգը սովորում էր տարրական դպրոցում, նրա ընտանիքը տեղափոխվել է Սեուլ` բնակություն հաստատելով Հանգան գետի մոտակայքում[12]։ Պոնգը ընդունվել է Յոնսեյ համալսարանը 1988 թվականին` մասնագիտանալով սցիոլոգիայում[11]։ Ուսանողական տարիներին ակտիվորեն մասնակցել է Հարավային Կորեայի դեմոկրատական շարժման բողոքի ցույցերին[11][13]։
Երկու տարի ծառայել է Հարավային Կորեայի զինված ուժերում` մինչև 1992 թվականին կրկին քոլեջ վերադառնալը[11]։ Հարևան համալսարանների ուսանողների հետ համահիմնադրել է Դեղին դուռ անունով կինոակումբ[11]։ Որպես ակումբի անդամ Պոնգը ստեղծել է իր առաջին ֆիլմերը, այդ թվում անիմացիոն «Փնտրելով դրախտը» և կարճամետրաժ «Սպիտակ մարդը» ֆիլմերը[11]։ Յոնսեյ համալսարանն ավարտել է 1995 թվականին[11]։
Վաղ 1990-ականներին Պոնգը ավարտել է Կորեայի ֆիլմագրության ակադեմիայի երկամյա ծրագիրը։ Այդ ընթացքում նկարահանել է 16 մմ-անոց կարճամետրաժ բազմաթիվ ֆիլմեր։ Նրա ավարտական ֆիլմերը` «Հիշողություն` շրջանակի միջից» և «Անհեթեթությունը», ցուցադրվել են Վանկուվերի և Հոնկոնգի միջազգային կինոփառատոններում։ Նա նաև համագործակցել է իր կուրսընկերների հետ. համագործակցություններից հատկապես հայտնի է «2001 Imagine» ֆիլմը, որը նկարահանել է նրա ընկեր Հանգ Հուն Հուանը։ Պոնգը նաև եղել է Հոի Էքուանի «Ձայներ երկնքից ու երկրից» և «Խաղողի սերմի սերը» ֆիլմերի լուսավորողը[9]։
Ավարտելուց հետո նա հաջորդ հինգ տարիներն անց է կացրել այլ ռեժիսորների հետ համագործակցելով։ Եղել է «Յոթ պատճառ, թե ինչու է գարեջուրն ավելի լավ, քանի սիրեկանը» ֆիլմի համասցենարիստը, «Կակտուս մոթել» ֆիլմի սցենարիստն ու ռեժիսորի օգնականը և «Ուրվական նավահանգիստը» ֆիլմի սցենարի հեղինակը[9]։
Տարի
|
Ֆիլմ
|
Հանդես է եկել որպես
|
Ռեժիսոր
|
Սցենարիստ
|
Պրոդյուսեր
|
1997
|
Կակտուս մոթել
|
Ոչ
|
Այո
|
Ոչ
|
1999
|
Ուրվականը. սուզանավը
|
Ոչ
|
Այո
|
Ոչ
|
2000
|
Հաչող շները չեն կծում
|
Այո
|
Այո
|
Ոչ
|
2003
|
Սպանության հիշողություններ
|
Այո
|
Այո
|
Ոչ
|
2005
|
Անտարկտիկ ամսագիր
|
Ոչ
|
Այո
|
Ոչ
|
2006
|
Տանտերը
|
Այո
|
Այո
|
Ոչ
|
2009
|
Մայրը
|
Այո
|
Այո
|
Ոչ
|
2013
|
Ձյան միջով
|
Այո
|
Այո
|
Ոչ
|
2014
|
Ծովային մառախուղ
|
Ոչ
|
Այո
|
Այո
|
2017
|
Օկչա
|
Այո
|
Այո
|
Այո
|
2019
|
Մակաբույծ
|
Այո
|
Այո
|
Այո
|
Տարի
|
Վերնագիր
|
Պրոդյուսեր
|
Նշումներ
|
2020
|
Ձյան միջով
|
Այո
|
գործադիր պրոդյուսեր
|
TBA
|
Մակաբույծ
|
Այո
|
գործադիր պրոդյուսեր
|
Տարի
|
Ֆիլմ
|
Բաժին
|
Հանդես է եկել որպես
|
Ռեժիսոր
|
Սցենարիստ
|
1994
|
Սպիտակ մարդը
|
—
|
Այո
|
Այո
|
Անհեթեթություն
|
—
|
Այո
|
Այո
|
Հիշողություններն իմ շրջանակում
|
—
|
Այո
|
Այո
|
2003
|
20–րդ ինքնություն
|
Sink & Rise
|
Այո
|
Այո
|
2004
|
Երեք ռեժիսորի թվային կարճ ֆիլմեր
|
Ազդեցություն
|
Այո
|
Այո
|
2008
|
Տոկիո
|
Ցնցվող Տոկիոն
|
Այո
|
Այո
|
2011
|
3.11 Տան զգացողություն
|
Iki
|
Այո
|
Այո
|
Տարի
|
Ֆիլմ
|
Դեր
|
1994
|
Անհեթեթություն
|
փոստատար տղա
|
2002
|
Չկա արյուն, չկան արցունքներ
|
դետեկտիվ (կամեո)
|
2008
|
Բախում և շիկնում
|
ուսուցիչ (կամեո)
|
2012
|
Ահեղ դատաստանի օրվա գիրքը
|
Լի Յուն-հո (կամեո)
|
Տարի
|
Ֆիլմ
|
2006
|
Երկու կամ երեք բան, որ ես գիտեմ Կիմ Կի կրտսերի մասին
|
2011
|
Կուրոսավայի ճանապարհը
|
2012
|
Կորեական կինոթատրոնը
|
Ֆիլմերի աղբյուրները` KMDb[14] և Internet Movie Database[15]
Տարի
|
Անվանակարգ
|
Ներկայացված աշխատանք
|
Արդյունք
|
Հղումներ
|
2020
|
Լավագույն միջազգային ֆիլմ
|
Մակաբույծ
|
Հաղթանակ
|
|
Լավագույն միջազգային սցենար
|
Առաջադրված
|
Լավագույն ասիական ֆիլմ
|
Հաղթանակ
|
Տարի
|
Անվանակարգ
|
Ներկայացված աշխատանք
|
Արդյունք
|
Հղումներ
|
2007
|
Լավագույն ֆիլմ
|
Տանտերը
|
Հաղթանակ
|
|
2010
|
Մայրը
|
Հաղթանակ
|
|
Լավագույն սցենար
|
Հաղթանակ
|
|
Տարի
|
Անվանակարգ
|
Ներկայացված աշխատանք
|
Արդյունք
|
Հղումներ
|
2019
|
Լավագույն գեղարվեստական ֆիլմ
|
Մակաբույծ
|
Հաղթանակ
|
|
Տարի
|
Անվանակարգ
|
Ներկայացված աշխատանք
|
Արդյունք
|
Հղումներ
|
2020
|
Լավագույն ֆիլմ
|
Մակաբույծ
|
Առաջադրված
|
|
Լավագույն ռեժիսոր
|
Առաջադրված
|
|
Լավագույն սցենար
|
Հաղթանակ
|
|
Լավագույն ոչ անգլալեզու ֆիլմ
|
Հաղթանակ
|
|
Տարի
|
Անվանակարգ
|
Ներկայացված աշխատանք
|
Արդյունք
|
Հղումներ
|
2020
|
Լավագույն ռեժիսոր
|
Մակաբույծ
|
Առաջադրված
|
|
Լավագույն սցենար
|
Առաջադրված
|
|
Լավագույն օտարալեզու ֆիլմ
|
Հաղթանակ
|
|
FIPRESCI մրցանակ
Տարի
|
Իրադարձություն
|
Անվանակարգ
|
Ներկայացված աշխատանք
|
Արդյունք
|
Հղումներ
|
2001
|
Հոնկոնգի միջազգային կինոմրցանակ
|
FIPRESCI մրցանակ ասիացի երիտասարդ ռեժիսորներ անվանակարգում
|
Հաչող շները չեն կծում
|
Հաղթանակ
|
|
2003
|
Տոկիոյի միջագային կինոմրցանակ
|
Asian Film Award
|
Սպանության հիշողություններ
|
Հաղթանակ
|
|
Տորինոյի կինոփառատոն
|
Լավագույն սցենար (Հանդիսատեսի մրցանակ)
|
Հաղթանակ
|
|
Սան Սեբաստիանի կինոփառատոն
|
Արծաթե խեցի լավագույն ռեժիսորի համար
|
Հաղթանակ
|
|
Ալթադիս նորահայտ ռեժիսորի մրցանակ
|
Հաղթանակ
|
|
Հաղթանակ
|
|
Չուսնա կինոմրցանակ
|
Լավագույն ֆիլմ
|
Հաղթանակ
|
|
Լավագույն ռեժիսոր
|
Հաղթանակ
|
|
Լավագույն սցենարիստ
|
Հաղթանակ
|
|
2004
|
Festival du Film Policier de Cognac
|
Գրան պրի
|
Հաղթանակ
|
|
2006
|
Սիթջես կինոփառատոն
|
Լավագույն ասիական ֆիլմ
|
Տանտերը
|
Հաղթանակ
|
|
2007
|
Fantasporto
|
Լավագույն ռեժիսոր
|
Հաղթանակ
|
|
2009
|
Դուբայի միջազգային կինոմրցանակ
|
Լավագույն սցենար
|
Մայրը
|
Հաղթանակ
|
|
Mar del Plata միջազգային կինոփառատոն
|
SIGNIS մրցանակ
|
Հաղթանակ
|
|
2013
|
Ասիական-խաղաղօվկիանոսյան կիննոփառատնո
|
Լավագույն ռեժիսոր
|
Ձյան միջով
|
Հաղթանակ
|
|
Դերասան
|
Հաչող շները չեն կծում (2000)
|
Սպանության հիշողություններ (2003)
|
Տանտերը (2006)
|
Մայրը (2009)
|
Ձյան միջով (2013)
|
Օկչա (2017)
|
Մակաբույծ (2019)
|
Բաե Դունա
|
✔
|
|
✔
|
|
|
|
|
Բյուն Հի-պոն
|
✔
|
✔
|
✔
|
|
|
✔
|
|
Սոն Կան-հո
|
|
✔
|
✔
|
|
✔
|
|
✔
|
Փարք Հաէ-իլ
|
|
✔
|
✔
|
|
|
|
|
Գո Ահ-սան
|
|
|
✔
|
|
✔
|
|
|
Յւոն Հե-մուն
|
|
|
✔
|
✔
|
|
✔
|
|
Կիմ Ռոի-հա
|
✔
|
✔
|
✔
|
|
|
|
|
Փարք Նո-շիկ
|
|
✔
|
✔
|
|
|
|
|
Հենո Մի-սեոն
|
|
✔
|
|
✔
|
|
|
|
Գո Սու-հի
|
✔
|
|
✔
|
|
|
|
|
Փոլ Լազար
|
|
|
✔
|
|
✔
|
|
|
Թիլդա Սվինթոն
|
|
|
|
|
✔
|
✔
|
|
Չոի Վու-շիկ
|
|
|
|
|
|
✔
|
✔
|
- ↑ 1,0 1,1 filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
- ↑ «Box Office: All Time»։ Korean Film Council։ Վերցված է 2018-03-11
- ↑ Debruge Peter, Debruge Peter (մայիսի 25, 2019)։ «Bong Joon-ho’s ‘Parasite’ Wins the Palme d’Or at Cannes»
- ↑ Pulver Andrew (2019-05-25)։ «Bong Joon-ho's Parasite wins Palme d'Or at Cannes film festival»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2019-05-27
- ↑ https://www.goldenglobes.com/person/bong-joon-ho
- ↑ Dietz Jason (2017-07-19)։ «25 Best Film Directors of the 21st Century (So Far): Bong Joon-ho»։ Metacritic։ Արխիվացված է օրիգինալից 2018-02-25-ին։ Վերցված է 2018-03-11
- ↑ 9,0 9,1 9,2 Paquet Darcy (փետրվարի 28, 2008)։ «The Bong Joon Ho Page»։ Koreanfilm.org։ Վերցված է 2012-11-18
- ↑ Ugwu Reggie (2020-01-13)։ «‘Parasite’ Director Bong Joon Ho on Making Oscar History»։ The New York Times (en-US)։ ISSN 0362-4331։ Վերցված է 2020-01-22
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 11,6 11,7 11,8 Jung E. Alex (հոկտեմբերի 7, 2019)։ «Bong Joon-ho’s Dystopia Is Already Here The Korean director’s ruthless, bleak new film Parasite is the most fun you’ll have in theaters this fall.»։ Vulture.com։ Վերցված է հունվարի 25, 2020
- ↑ 12,0 12,1 Jung Ji-youn (2009)։ BONG Joon-ho։ Seoul Selection։ էջ 160։ ISBN 9788991913929
- ↑ Russell Mark (մայիսի 28, 2006)։ «Unlike His Peers, the Director Bong Joon-Ho Likes Ideas and Metaphors»։ The New York Times։ Վերցված է հունվարի 25, 2020
- ↑ «봉준호 필모그래피» [Bong Joon-ho Filmography]։ KMDb (կորեերեն)։ Վերցված է 2018-03-12
- ↑ «Joon-ho Bong»։ IMDb (անգլերեն)։ Վերցված է 2018-03-12
| |
---|
| Թեմատիկ կայքեր | |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|