Կիմհե
Բնակավայր | ||
---|---|---|
![]() | ||
Երկիր | ![]() | |
Մակերես | 463,26 կմ² | |
Բնակչություն | 534 124 մարդ (2015) | |
Պաշտոնական կայք | gimhae.go.kr/main.web(կոր.) | |
| ||
Կիմհե (կոր.՝ 김해시, 金海市), Կիմհե-սի, քաղաք Հարավային Գյոնգսանգ նահանգում՝ Կորեայի Հանրապետությունում։ Կիմհեն կառավարող վաղ կորեական Գիմգվան Կայա պետության էլիտայից ծագած արիստոկրատական Գիմերի տոհմի հարազատ քաղաքն է։ Քաղաքը հայտնի է Փյոնհան և Գիմգվան Կայա վաղ կորեկան պետությունների պատմական տեսարժան վայրերով։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կիմհեի պատմությունը սկսվում է նրա ներկայիս տարածքում Կայա ցեղային միությունների ստեղծմամբ։ 542 թվականին Կայան գրավվել է Սիլա պետության կողմից, իսկ Կիմհեի տարածքում առաջացել է Գիմգվան գավառը։ 756 թվականին Գիմգվանը վերանվանվել է Կիմհեի։ 971 թվականին Կորյո դինաստիայի օրոք Կիմհեն ստացել է կորեական գավառի կարգավիճակ։ Գրեթե հազար տարի անց՝ Չոսոն դինաստիայի կառավարման մայրամուտին, Կիմհեն ստացել է գավառի (կուն) կարգավիճակ։ Քաղաքի կարգավիճակը (սի) ստացվել է 1995 թվականի մայիսի 10-ին[1]։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կիմհեն գտնվում է Կորեական թերակղզու հարավ-արևելքում։ Արևելքում և հարավ-արևելքում սահմանակից է Բուսանին և Յանգսանին, արևմուտքում` Չհանվոնին, հյուսիսում` Միրյանին։ Լանդշաֆտը արևմուտքում լեռնային է, իսկ արևելքում՝ համեմատաբար հարթ[2]։
Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Կիմհեն վարչակնորեն բաժանված է 1 իպի, 7 մենի և 9 տոնի (դոնի)[3]։
Անվանում | Հանգըլ | Տարածք, կմ² | Բնակչություն, մարդ | Ներքին բաժանում |
---|---|---|---|---|
Չինյոնպին | 진영읍 | 59,95 | 9 039 | 11 րի |
Սեննիմյոն | 생림면 | 59,95 | 9 039 | 11 րի |
Տանվոլմյոն | 단월면 | 107,94 | 3 109 | 9 րի |
Տեդոնմյոն | 대동면 | 102,24 | 12 024 | 13 րի |
Հալլիմյոն | 한림면 | 59,49 | 11 166 | 12 րի |
Չանյումյոն | 장유면 | 35,08 | 108 630 | 12 րի |
Չիլլեմյոն | 진례면 | 44,83 | 8 780 | 10 րի |
Չուչհոմյոն | 주촌면 | 39,69 | 32 912 | 13 րի |
Նեվեդոն | 내외동 | 5,35 | 88 483 | |
Պուվոնդոն | 부원동 | 2,06 | 7 645 | |
Պուկպուդոն | 북부동 | 13,92 | 74 622 | |
Պուրամդոն | 불암동 | 2,59 | 9 371 | |
Սամանդոն | 삼안동 | 11,29 | 45 077 | |
Տոնսանդոն | 동상동 | 37,91 | 4 841 | |
Հվալչհանդոն | 활천동 | 5,88 | 45 814 | |
Հվեհյոնդոն | 회현동 | 1,14 | 9 679 | |
Չհիլսանսոբուդոն | 칠산서부동 | 20,05 | 9 638 |
Զբոսաշրջություն և տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կիմհեի ազգային թանգարան։ Էքսպոզիցիան նվիրված է հիմնականում Կորեայի Կայի գեր-պետության ժառանգությունը[4]։
- Կիմհեի աստղագիտական դիտարան։ Գտնվում է Փունսոնսան լեռան վրա։ Համալիրի ընդհանուր մակերեսը կազմում է շուրջ 7 հազար մ²։ Աստղադիտարանը բաց է զբոսաշրջիկների համար[5]։
- Հարավային Կորեայի նախկին նախագահ Նո Մյուհենի տուն-թանգարան։ Գտնվում է Փոնսանիում[6]։
- Կայա մշակութային փառատոն՝ նվիրված Կայայի հնագույն ցեղային միության մշակութային և բանահյուսական ժառանգությանը[7][8]։
- Սուրո արքայի գերեզման
- Խո թագուհու գերեզման
- Կուջիբոն բլուր
- Հնագիտական վայրեր Փոնհվանդոնում
- Փունսանսոն ամրոց
- Ինհասի բուդդայական վանք
- Կիմհեիպսոնի հյուսիսային դարպաս
- Կայի պատմության թեմատիկ պարկ
- Կիմհեհանգեի կոնֆուցիական դպրոց
- Հողարկավորության բլուրները Դեսոնդոնում
![]() |
![]() | |
Փոնհվանդոնում հնագիտական հուշարձաններ | Սուրո թագավորի դամբարան | Գերեզմանաբլուրներ Տեսոնդոնում |
Խորհրդանիշները[խմբագրել | խմբագրել կոդը]
Ինչպես և Հարավային Կորեայի մնացած քաղաքներն ու գավառները, Կիմհեն ունի մի շարք խորհրդանիշներ[9]․
- Ծառը-գինգկո։
- Ծաղիկը-սալորենու ծաղիկ։
- Թռչունը-կաչաղակ։
- Մասկոտը-Հեդոն կրիա՝ հին Կարակ թագավորության առասպելի հերոս։
Քաղաք-եղբայրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կիմհեն ունի մի շարք քույր–քաղաներ[10]․
Ճապոնիա Մունակատա, ֆուկուոկա պրեֆեկտուրա (1992 թվական)
Վիետնամ Բյենհոա, Դոնհնայ նահանգ, Վիետնամ (1996 թվական)
ԱՄՆ Սալեմ, Օրեգոն նահանգ (1997 թվական)
ԱՄՆ Լեյքվուդ, Վաշինգտոն նահանգ
Չինաստան Լայսի, Շանդուն նահանգ (1997 թվական)
Չինաստան Վուքսի, Ցզյանսու նահանգ (2005 թվական)
Հնդկաստան Այոխդյա, Ուտար Պրադեշ նահանգ (2000 թվական)
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «История Кимхэ» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-10-ին
- ↑ География Кимхэ (англ.). Архивировано 10 августа 2011 года.
- ↑ Административное деление Кимхэ. (кор.) (недоступная ссылка — история ).
- ↑ Государственный музей Кимхэ. (недоступная ссылка). Дата обращения: 28 октября 2009. Архивировано 6 октября 2014 года.։
- ↑ Астрономическая обсерватория Кимхэ (недоступная ссылка). Дата обращения: 28 октября 2009. Архивировано 6 марта 2016 года.
- ↑ Дом-музей Но Мухёна (недоступная ссылка). Дата обращения: 28 октября 2009. Архивировано 5 марта 2016 года.
- ↑ Фестиваль Кая. (недоступная ссылка). Дата обращения: 28 октября 2009. Архивировано 5 марта 2016 года.
- ↑ Официальный сайт фестиваля Кая. (кор.)
- ↑ «Символы Кимхэ» (անգլերեն) (չաշխատող հղում)
- ↑ «Города-побратимы Кимхэ.» (կորեերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2008-06-21-ին
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Քաղաքի պաշտոնական կայք» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2005-01-31-ին
- Վիքի-հանրագիտարանում քաղաքի էջը Galbijim(անգլ.)
- Գարագ մշակույթի փառատոն Archived 2007-09-29 at the Wayback Machine.