Սովորական կաչաղակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կաչաղակ
Pica pica -Poland-8.jpg
Կաչաղակի արտաքին տեսքը
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Ճնճղուկազգիներ
Ընտանիք Ագռավներ
Լատիներեն անվանում
Pica pica
Հատուկ պահպանություն
պատկեր

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 179720
NCBI 34924
EOL 1177362

Կաչաղակի հանած ձայները
Թռչելիս
Pica pica pica

Սովորական կաչաղակ կամ պարզապես կաչաղակ (Լատիներեն`Pica pica), ճնճղուկազգիների կարգի ագռավների ընտանիքի թռչուն է։

Նկարագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաչաղակն ունի սև-սպիտակ փետրավորում և երկար պոչ, ինչը նրան տալիս է յուրօրինակ տեսք և դարձնում է հեշտ ճանաչվող։ Գլուխը, պարանոցը, մեջքը, երկար պոչն ու թևերը սև գույնի են, մետաղական փայլով, իսկ կուրծքը, փորիկը և թևերի ծայրափետուրները` սպիտակ։

Մարմնի երկարությունը կազմում է 45-48 սմ, կենդանի զանգվածը՝ մինչև 250 գ։

Գետնի վրա ավելի հաճախ տեղաշարժվում է ոստոստալով։ Նաև քայլում է ագռավներին բնորոշ քայլվածքով, պոչը՝ տնկած։ Թռչելիս ճախրում է ալիքաձև հետագծով։

Նստակյաց կյանք է վարում, լինում է միայնակ, զույգերով կամ երամով։

Կաչաղակն արձակում է յուրահատուկ բարձր ձայներ։ Դրանց միջոցով արտահայտում է տագնապ և վտանգի մասին զգուշացնում է իր ցեղակիցներին։

Բազմացումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաչաղակն իր բույնը հյուսում է ծառերի կամ թփերի վրա։ Հյուսում է մի քանի բույն, օգտագործում է միայն մեկը։ Բույնը գնդաձև է, կառուցված է չոր ճյուղերից։

Ապրիլ ամսին մարին ածում է 4-8 երկնագույն, գորշ բծերով ձու, թուխս է նստում 17-18 օրերի ընթացքում։

Ինտելեկտը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաչաղակն ընդունակ է իրեն ճանաչել հայելու մեջ։ Նա այս ընդունակությանը տիրապետող փոքրաքանակ կենդանիներից է և միակ ոչ կաթնասունը[1]։

Ասացվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղողի հասածը կաչաղակն է տանում։

Մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Իտալացի երգահան Ջոակինո Ռոսինին ունի գրած «Գող կաչաղակը» անունով երկու գործողությամբ օպերա։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Prior, Schwarz, and Güntürkün Helmut, Ariane, and Onur, Schwarz A, Güntürkün O, De Waal Frans (2008)։ De Waal Frans, ed.։ «Mirror-Induced Behavior in the Magpie (Pica pica): Evidence of Self-Recognition»։ PLoS Biology (Public Library of Science) 6 (8): e202։ PMC 2517622։ PMID 18715117։ doi:10.1371/journal.pbio.0060202։ Վերցված է 2008 թ․ օգոստոսի 21–ին 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 247 CC BY-SA icon 80x15.png