Յանգսան
| Բնակավայր | |||
|---|---|---|---|
| Յանգսան | |||
| կորեերեն՝ 양산시 | |||
| |||
| 35°20′19″N 129°2′19″E / 35.33861°N 129.03861°E | |||
| Երկիր | |||
| Համայնք | Հարավային Գյոնգսանգ | ||
| Մակերես | 484,16 կմ² | ||
| Բնակչություն | 297 532 մարդ (2015)[1] | ||
| Պաշտոնական կայք | yangsan.go.kr/main.do(կոր.), yangsan.go.kr/en/main.do(անգլ.), yangsan.go.kr/ch/main.do(չին.) և yangsan.go.kr/jp/main.do(ճապոներեն) | ||
|
| |||
Յանգսան (կոր.՝ 양산시, 梁山市, Yangsan-si), քաղաք Հարավային Կորեայի Հարավային Գյոնգսանգ նահանգում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Յանգսանի տարածքում մարդկային բնակատեղի եղել է դեռևս հին ժամանակներում։ Մունջու վանի ժամանակ (Սիլլա թագավորություն) տարածքը մտնում էր Սամյանջու վարչական շրջանի մեջ, որը վերանվանվանվել է Յանջուի Տխեջո վանի (Կորյո դինաստիա)։ Չոսոնի դինաստիայի դարաշրջանում հայտնվեց Յանգսան անունը (Տհեջոն վանի կառավարման ժամանակ)։ Այդ ժամանակ Յանգսանը վարչականորեն գավառ էր (կուն)։ Քաղաքի (սի) կարգավիճակ է ստացել 1996 թվականին[2]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գտնվում է Կորեական թերակղզու հարավ-արևելքում։ Հարավ-արևելքում և հյուսիս-արևելքում սահմանակից է համապատասխանաբար Բուսանի և Ուլսանի հետ։ Հյուսիս-արևմուտքում և հարավ-արևմուտքում սահմանակից է համապատասխանաբար Միրյանի և Կիմխեի հետ։ Քաղաքի միջով հոսում է ոչ այնքան մեծ Յանսանչհոն գետը, իսկ քաղաքի հարավ-արևմուտքում սկիզբ է առնում Նակտոնգան գետը։
Վարչական բաժանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Յանսանը վարչականորեն բաղկացած է 1 ըփից, 4 քաղաքատիպ ավանից և 7 դոնգից[3]։
| Անվանում | Հանգըլ | Տարածք, կմ2 | Բնակչություն, անձիք | Ներքին բաժանում |
|---|---|---|---|---|
| Մուլգիմիպ | 물금읍 | 19,61 | 28 340 | 4 գյուղ |
| Վոնդոնմյոն | 원동면 | 148,03 | 3 938 | 8 գյուղ |
| Սանբուկմյոն | 상북면 | 67,81 | 16 294 | 9 գյուղ |
| Սոնմյոն | 동면 | 56,37 | 12 093 | 8 գյուղ |
| Հաբուկմյոն | 하북면 | 68,65 | 10 267 | 8 գյուղ |
| Կանսոդոն | 강서동 | 29,79 | 8 718 | |
| Փյոնսանդոն | 평산동 | 10,69 | 26 349 | |
| Սամսոնդոն | 삼성동 | 15,88 | 23 995 | |
| Սոջուդոն | 소주동 | 18,45 | 18 287 | |
| Սոչհանդոն | 서창동 | 22 | 25 612 | |
| Պոկեդոն | 덕계동 | 13,38 | 12 395 | |
| Չունանդոն | 중앙동 | 13,74 | 50 599 |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արդյունաբերության գլխավոր ճյուղերն են՝ սննդային և մեքենաշինական։ Յանգսանում կան երկու մեծ արդյունաբերական համալիր ճյուղեր։ Տարածաշրջանային բյուջեն կազմում է վեց մլրդ վոն[4]։
Զբոսաշրջություն և տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տհոնդոսայի բուդդայական տաճարը հիմնադրվել է 7-րդ դարում՝ Սիլլայի կառավարման ժամանակ։ Եկեղեցական համալիրի առանձին մասերը՝ Տեունջոն սրահը և Տհոնդոսո տաճարի աստիճանները ներառված են Կորեայի ազգային գանձերի ցանկում 290 համարի ներքո[5]։
- Հոնյոն ջրվեժը տեղակայված է Չհոնսոունսան լեռան վրա, ջրի անկման բարձրությունը 25 մետր է։ Հոնյոնը թարգմանաբար նշանակում է նաև «ծիածանային վիշապ»[6]։
- Ալպյան վարդերի փառատոնը տեղի է ունենում Չհոնսոունսան լեռան վրա։ Փառատոնը նվիրված է ալպլան վարդերին, որոնք ծաղկում են տեղական լեռներում, փառատոնի ընթացքում ավանդական ժողովրդական խմբերի կատարումներ են, ջազ համերգ, գրական և երաժշտական մրցույթներ, ցուցահանդեսներ[7]։
- «Երևակայական Տհոնդո» զբոսայգու տարածքում կա լիճ, բացօթյա թատրոն, ցուցահանդեսային սրահ, սահադաշտ և զվարճանքների այգի[8][9]։
- Eden Valley լեռնադահուկային հանգստավայրի վերելակի հնարավորությունը ժամում 11000 մարդ է[10]։
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Խորհրդանշաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինչպես և Հարավային Կորեայի մյուս քաղաքները և գավառները, Յանգսանն էլ ունի մի շարք խորհրդանշաններ[11].
- Ծառ՝ չինական լորոպետալում՝ համարվում է անմեղության խորհրդանիշ,
- Ծաղիկ՝ մագնոլիա՝ խորհրդանշում է քաղաքի բնակիչների ուժը և միասնությունը,
- Մասկոտներ՝ տղա և աղջիկ Սանին և Յանին, որոնք անձնավորում են արևը և լեռները։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Յանգսան
- Յանգսանի տեղադրությունը
- Յանգսանի բժշկական ուսումնարան
- Գնացքի կայարան Յանգսանում
- Փոստ Յանգսանում
- Eden Valley լեռնադահուկային հանգստավայր
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://kosis.kr/eng/
- ↑ Յանգսանի պատմություն Արխիվացված 2010-09-12 Wayback Machine(անգլ.)
- ↑ Յանգսանի վարչական գործեր(կոր.)
- ↑ Փաստեր Յանգսանի մասին Արխիվացված 2010-09-11 Wayback Machine(անգլ.)
- ↑ Տհոնդոսայի տաճար Արխիվացված 2011-01-29 Wayback Machine(անգլ.)
- ↑ Ջրվեժ Արխիվացված 2011-01-29 Wayback Machine(անգլ.)
- ↑ «Ալպյան վարդերի փառատոն». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 17-ին.
- ↑ Tongdo Fantasia. Արխիվացված 2011-08-10 Wayback Machine(անգլ.)
- ↑ Պաշտոնական կայք Tongdo Fantasia. Արխիվացված 2007-10-18 Wayback Machine(կոր.)
- ↑ Eden Valley. Արխիվացված 2011-08-10 Wayback Machine(անգլ.)
- ↑ Յանգսանի խորհրդանշաններ Արխիվացված 2010-01-09 Wayback Machine(անգլ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քաղաքի պաշտոնական կայք Արխիվացված 2006-06-17 Wayback Machine(անգլ.)
- Քաղաքի էջը Galbijim հանրագիտարանում(անգլ.)
- Յանգսանի տեսարժան վայրերը Արխիվացված 2016-03-06 Wayback Machine
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յանգսան» հոդվածին։ |
|
