Jump to content

Խոհանոց (շինություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խոհանոց, (գերմ.՝ Küche) շինություն` կերակուր պատրաստելու համար[1]։ «Խոհանոց» բառը,որը ծագել է գերմաներեն Küche բառից։ Գրավոր աղբյուրներում օգտագործվում է 1717 թվականից[2]։ Մինչ այդ գործածվում էին «ճաշարան» կամ «եփութափի խրճիթ» անվանումները։

Ժամանակակից բնակարաններում խոհանոցը գերադասելի է, որ լինել 8 մ²-ից ոչ պակաս և կարող է համատեղել ճաշասենյակի հետ[3]։ Ըստ նախագծերի խոհանոցները կարող են կահավորված լինել ինչպես[4]

  • խոհանոց-որմնախորշ, տարածքը ոչ պակաս, քան 5 մ²
  • խոհանոց-ճաշասենյակ - ոչ պակաս, քան 6 մ²
«խոհանոց» ժեստը հայերեն ժեստերի լեզվով

Խոհանոց կոչվող շինության համար հատկանշական է սննդամթերքի և խոհանոցային պարագաների պահպանման վայրերի առկայությունը (պահարաններ), ցածր ջերմաստիճանում սննդամթերքի պահպանման համար` սառնարանը, ինչպես նաև վայրեր առաջնային և հետագա մշակման համար (լվացում, կտրման սեղաններ) և սննդի ջերմամշակման (խոհանոցային վառարան, վառարան, միկրոալիքային վառարան), պատրաստի ճաշատեսակների տեղադրման և օգտագործման վայրեր։

Խոհանոցը համարվում է ամառային, եթե այն օգտագործվում է միայն տարվա տաք եղանակներին։

Եփութափի խրճիթ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճաշարանը կարող էր տեղավորվել բնակելի տան շրջակայքում կամ առանձին շենքում։ Եփութափի խրճիթները կարող էին լինել քարե կամ փայտե։ Եփութափի խրճիթում ռուսական վառարան են դրել կամ բաց օջախ են սարքել։ Ճաշարանը, որում եփվում էր գարեջուրը, կոչվում էր գարեջրագործարան։ Հացատունը մի խրճիթ էր, որում հաց էին թխում։

Ճաշարանում պահվում էին սպասք, պղնձե կամ երկաթե կաթսաներ։ Մեծ կալվածքներում սնունդը պատրաստվում էր մեծ թվով մարդկանց համար։ Կաթսաները կարող էին լինել յոթ դույլանոց, չորս դույլանոց, մեկ դույլանոց, կես դույլանոց։ Նրանք կոչվում էին խոհարարական կամ սննդային կաթսաներ։ Գարեջրի կամ գինու կաթսաները կարող էին հասնել 50 դույլանոց չափսի։ Փոքր քանակությամբ կերակուր պատրաստելու համար օգտագործում էին թասեր։

Ավանդույթի համաձայն օգտագործում էին պղնձե, երկաթե թավաներ բռնակներով և առանց բռնակի։ Խմորը հունցում էին տաշտերի մեջ։ Սպասքը պահվում էր դարակների վրա կամ առանձին մառաններում։ Ամբողջ սպասքը կոչվում էր տարաներ։

Ճաշարանից ճաշասենյակ հեղուկ սնունդը տեղափոխում էին կաթսաներով, տակառներով կամ կափարիչով անագե տարաներով։ Պինդ սնունդը տեղափոխում էին ամանների մեջ։ Հարուստ մարդկանց ամանները արծաթյա էին, աղքատներինը` անագե կամ փայտե։ Ամանները ունեին տարբեր չափսեր և ձևեր (սագի ուտեստ, կարապի ուտեստ և այլն)։ Ճաշարանից ուտեստը տեղափոխում էին մի ամանով, սեղանին մատուցում էին մեկ այլ ամանով։ Մեծ ամանից կարող էին ուտել մի քանի մարդ։ Բանջարեղենը մատուցում էին բանջարեղենային ամաններով։ Մեծ ամաններին ամրացնում էին երկու կամ չորս օղակներ։ Այդպիսի ամնները կարող էին տեղափոխել մի քանի մարդ։

Խմիչքները մատուցում էին բրատինման տարաներում, որոք կարող էին հասնել մինչև վեց դույլաչափ։ Սեղանին դնում էին նաև դույլով ըմպելիք[5]։

Խոհանոցային տարածքի պլանավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոհանոցի հիմնական պլանավորումը ընդունված է համարել աշխատանքային եռանկյուն։ Աշխատանքային եռանկյունը, դա գոտիների միջև առավել հաճախակի տեղաշարժերի սխեմատիկ պատկերն է՝ սալօջախի, լվացարանի և սառնարանի գոտու։ Խոհանոցի պլանի մեջ ուղիղ գծերով հնարավոր է գծել սալօջախից լվացարան, լվացարանից սառնարան և սառնարանից սալօջախ գծագիրը։ Հաշվի առնելով հիմնական կենցաղային սարքերի և կահույքի օբյեկտների եռանկյան կանոնները, ժամանակակից քաղաքային խոհանոցում են գտնվում սառնարան, խոհանոցային սեղան, լվացարան, դրա վրա գտնվող չորացնող պահարան և խոհանոցի վառարան։ Դրանք տեղավորում են իրար նկատմամբ հնարավորինս հարմարավետ։ Եռակյան կանոնների համաձայն, նրա տարածությունը պետք է միջինում կազմի 6,7-8 մետր, իսկ յուրաքանչյուր կողմ` 1,5-3 մետր։ Այն դեպքում, երբ եռանկյան կողմերից մեկի երկարությունը մի փոքր տարբերվում է մյուսներից, հնարավոր է պատճառի աշխատանքային անհարմարություն[6]։ Դիզայներները և նախագծողները կենցաղային տեխնիկայի և խոհանոցային կահույքի տեղադրման մի քանի հիմնական կանոններ են մշակել[7][8]՝

  • սարքերը և կահույքը չպետք է խանգարեն միմյանց և մարդկանց, խանգարեն անցնմանը և ստեղծեն վտանգավոր հարևանություն վարագույրների հետ և այլն,
  • խոհանոցային վառարանը պետք է տեղադրված լինի պատուհանից ամենաքիչը 16 սանտիմետր հեռավորության վրա, 10-20 սանտիմետր հեռու պատերից և 45 սանտիմետր` սառնարանից, գոլորշու կլանման համար և վառարանի հոտերի համար հարկավոր է տեղադրել օդորակիչ։

Խոհանոցի գոտիավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքային գոտիներ` դրանք որոշակի գործառույթներ ունեցող խոհանոցի մասեր են[9]:Աշխատանքային սեղանը, որպես կանոն, տեղադրում այնպիսի հատվածում, որտեղից ազատ անցում հնարավոր կլինի վառարանի, լվացարանի և սառցախցիկի մոտ։ Ճաշասեղանը, էլեկտրական վառարանը և լվացարանը կազմում են մեկ հոծ գիծ, եթե նրանք տեղադրվում են միասին։ Այսպիսով, ապահովում են մաքրման գործընթացի հարմարավետությունը,տարանջատումը, սննդի պատրաստումը։ Հատակից մինչև աշխատանքային մակերեսի օպտիմալ հեռավորությունը 800-ից մինչև 850 մմ է։

Մթերքի պահպանման գոտի` սրա մեջ են մտնում սառնարանը, նաև արկղերը և պահարանները։ Սառնարանի ընտրության ընթացքում հարկավոր է հաշվի առնել շինության չափսերը և ընդհանուր դիզայնը։

Սանիտարական գոտի` դա աշխատանքային գոտի է` ներառած լվացարանը, սպասք լվացող մեքենան և սննդային մնացորդների տարողությունը։ Լվացարանը հարկավոր է տեղադրել սառնարանի մոտ կամ խոհանոցի կենտրոնական մասում` անցման տեղին հարմար, քանի որ սպասքը և մթերքը անընդհատ լվանում են և չորացնում։ Բազմաթիվ խոհանոցներում լվացարանը գտնվում է անկյունում` խոհանոցային պահարանի դռների մոտ[10]։

Խոհանոցի պլանավորման ծրագրային միջոցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի դասական մոտեցումից օգտագործում են նախագծման և մասնագիտական ինտերիերի ձևավորման ծրագրեր[11]։ Դրանցից հիմնականները հանդիսանում են Autocad, ArchiCAD, FloorPlan 3D, 3D Studio MAX, Google SketchUp, ArCon Home: Այդ ծրագրերի հիմնական խնդիրը սենյակի եռաչափ արտացոլումն է. պատեր, առաստաղ, հատակ, ինչպես նաև դռներ, կահույք և լրացուցիչ պարագաներ։ Նրանց առավելությունը, դա ապագա ինտերիերի վիրտուալ կերպարի բարձր ճշգրտությունն է։ Ինտերիերի, հարդարման և այլ նյութերի տարրերը ընտրվում են 3D օբյեկտների հատուկ պահոցների միջոցով[12]։ Համակարգչային տեխնոլոգիաների և նախագծման զարգացման հետ ստեղծվել է մոդելավորման նոր ձև, որը թույլ է տալիս ստեղծել առցանց տարածքի եռաչափ մոդելներ, անմիջապես ինտերնետ միջավայրում[13]։ Այդ ծրագրերը վերաբերում են Rich Internet Applications դասերին։ Հայտնի են 3D Сomplete Room Planner (mydeco), Roomplanner 3D, Dragonfly (Autodesk), floorplanner, Planner 5D և ուրիշներ։

Պլանավորման յուրահատկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շինարարության, վերանորոգման, վերակառուցման և բնակարանային շահագործման շրջանակը, այդ թվում, խոհանոցի, կարգավորվում է ոչ միայն Ռուսաստանի Դաշնության քաղաքացիական օրենսգրքով (հոդված 673), այլև Ռուսաստանի Դաշնության բնակարանային օրենսգրքի (հոդված 16), ինչպես նաև բազմաթիվ սանիտարական, քաղաքաշինական և ճարտարապետական կամարների կանոնների, դրույթների և կանոնակարգերի[14]։ Խոհանոցային շինությունը վերաբերվում է բնակարանների կամ տան ոչ բնակելի տարածքների կատեգորիաներին (միջանցքի, մառանի հետ միասին և այլն), այնպես որ, պետք է հաշվի առնել խոհանոցային սարքավորումների բոլոր նրբությունները, հատկապես վերապլանավորման փուլում, քանի որ ինքնաբուխ փոփոխությունները (նույնիսկ մասնավոր տանը), ինչպես նաև շինարարական նորմերի անհամապատասխանությունները և կանոնները կարող են հանգեցնել տուգանքների, դատական վարույթների։ Նախքան ինտերնետի միջոցով խոհանոցի նախագծումը, հարկավոր է ծանոթանալ նրա նորմերի, կանոնների և օրենքների ծառայություններին[15]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Кухня // Толковый словарь Ушакова. Д. Н. Ушаков. 1935—1940.
  2. Этимологический словарь Фасмера.
  3. «Свод правил по проектированию и строительству, ст. 31—107 в п. 6.1.10». docs.cntd.ru (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 11-ին.
  4. «Здания жилые многоквартирные. Актуализированная редакция СНиП 31-01-2003». docs.cntd.ru (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 11-ին.
  5. Н. И. Костомаров Очерк домашней жизни и нравов великорусского народа в XVI и XVII столетиях. Типография Карла Вульфа. Санкт-Петербург. 1860
  6. «Планировка кухни: Правило «Рабочего треугольника»». www.mk-rummix.ru (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 11-ին.
  7. «Планировка маленьких квартир: секреты дизайнера». barnaul.cian.ru (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 11-ին.
  8. «Эргономика кухни: основные принципы». www.4living.ru (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 11-ին.
  9. «Зонирование: кухня становится больше». amix-tk.ru (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 11-ին.
  10. «Правила зонирования кухни». trgaz.com (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 11-ին.
  11. «Основные программы для составления проекта кухни». planvsem.ru (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 11-ին.
  12. «Конструктор кухонных интерьеров и мебели: создание проекта своими руками». kuhniclub.ru (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 11-ին.
  13. «Проектирование кухни онлайн». proekt-sam.ru (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 11-ին.
  14. «Правила, нормы и согласование перепланировки квартиры». geometrium.com (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 11-ին.
  15. «Перепланировка на кухне: Нельзя и можно». www.the-village.ru (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 11-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խոհանոց (շինություն)» հոդվածին։