ArchiCAD
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
![]() | |
---|---|
Տեսակ | CAD ծրագիր |
Նախագծումը՝ | Graphisoft SE |
Գրված է՝ | C |
ՕՀ | Վինդոուզ և ՕԷս Տաս |
Պլատֆորմ | Վինդոուզ |
Վերջին կայուն տարբերակ | 24 և 21 (հունիսի 14, 2017) |
Կարդագող ֆայլերի ֆորմատ | AutoCAD Drawing[1], DXF[1], Industry Foundation Classes?[1], CINEMA 4D?[1], Rhino 3D Model?[1], 3D Studio mesh-file format?[1], KML[1], KML Zipped[1], SketchUp?[1], Digital Asset Exchange?[1], STereoLithography?[1], Portable Document Format[1], AutoCAD Design Web Format?[1], BMP[1], SDSC Image Tool Run-Length Encoded Bitmap?[1], JPEG File Interchange Format?[1], JP2[1], GIF[1], TIFF[1], PNG[1], PICT[1] և ICO[1] |
Արտոնագիր | վկայագրված ծրագրային ապահովում |
Կայք | graphisoft.com/archicad/ |
ArchiCAD Վիքիպահեստում |
ArchiCAD, գրաֆիկական ծրագրային փաթեթ ՀԱՆ ճարտարապետների համար։ Արտադրող ընկերություն՝ Graphisoft։
Նախատեսված է ճարտարապետաշինարարական կոնստրուկցիաների և լուծումների, ինչպես նաև լանդշաֆտային էլեմենտների, կահույքի և այլնի նախագծման, մոդելավորման համար։
Փաթեթում աշխատանքի ընթացքում գործածվում է վիրտուալ շենքի կոնցեպցիան BIM համակարգով, որի հիմքում ընկած է համակարգչում կառույցի ծավալային մոդելավորումն իրական չափերով։ Դրա համար նախագծման սկզբնական փուլերում նախագծողը փաստորեն «կառուցում» է կառույցը, օգտագործելով գործիքներ, որոնք ունեն իրենց իրական անալոգները՝ սյուն, հեծան, ծածկ, պատ, պատուհան, դուռ, աստիճան, տարատեսակ օբյեկտներ և այլն։ Վիրտուալ կառույցի մոդելավորման ավարտին ծրագիրը նախագծողին հնարավորություն է տալիս ստանալու տարատեսակ պատկերումներ և ինֆորմացիա՝ հատակագծեր, ճակատներ, կտրվածքներ, ծավալաթերթեր, մասնագրեր, հրապարակման նյութեր և այլն։ Ունի փոխկապակցված աշխատանքի հնարավորություն զանազան ինժեներական ծրագրերի հետ՝ IFC ֆորմատով։