Հաշվիչ-վճռող սարք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հաշվիչ վճռող սարք, անընդհատ ֆիզիկական մեծությունների հետ (որոնք համարվում են լուծվող մաթեմատիկական խնդրի փոփոխականների մոդելներ) մաթեմատիկական գործողություն կատարող սարք։ Պարզագույն Հ-վ. ս. մեկ որոշակի մաթեմատիկական գործողության (օրինակ, գումարման, բազմապատկման, ինտեգրման) մոդելն է։ Այդպիսի Հ-վ. ս. տվյալ մաթեմատիկական գործողությունը կարող է ավտոմատ կամ կիսավտոմատ իրականացնել մաթ. մեծությունների մոդելներին համապատասխանող ֆիզիկական մեծությունների միջոցով։ Հ-վ. ս-երը լինում են մեխանիկական, էլեկտրամեխանիկական, էլեկտրոնային, օպտիկական, հիդրավլիկական մագնիսական ևն։ Ամենատարածվածը էլեկտրոնային Հ-վ. ս-երն են, որոնցում որպես մոդելացնող ֆիզիկական մեծություն օգտագործվում է էլեկտրական հոսանքը կամ լարումը։ Հ-վ. ս-երը ըստ կատարող գործողության լինում են գումարող, բազմապատկող-բաժանող, ինտեգրող-դիֆերենցող, հատուկ նշանակության և բազմակողմանի, որոնք իրականացնում են մեկ կամ երկու փոփոխականների ֆունկցիաներ։ Հ-վ. ս-ի հիմնական մասը օպերացիոն ուժեղացուցիչներն են, որոնք ունեն մեծ ուժեղացման գործակցով հաստատուն հոսանքի ուժեղացուցիչ և արտաքին տարրերով պայմանավորված բացասական հակադարձ կապ։ Պարզ Հ-վ. ս-երից կազմվում են բարդ Հ-վ. ս-եր, որոնք կարող են լինել որոշակի մաթեմատիկական կախվածության կամ կախվածությունների մոդելներ։ Մեկ որոշակի համակարգի մոդելը իրագործող Հ-վ. ս-երը պատկանում են անալոգային հաշվիչ վճռող մեքենաների դասին։ Ա.Բադայան

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 240 CC-BY-SA-icon-80x15.png