Ավտոմատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անտիկիտերյան մեխանիզմ, մեր թվարկությունից առաջ 150-100 թվականներ: Նախատեսված է աստղագիտական օբյեկտների դիրքերը հաշվարկելու համար

Ավտոմատ, ինքնուրույն գործող սարք (կամ սարքերի համախումբ), որը կատարում է էներգիայի, նյութի ու ինֆորմացիայի ստացման, փոխակերպման, հաղորդման և օգտագործման պրոցեսներ՝ նախապես տրված ծրագրով, առանց մարդու անմիջակաև մասնակցությաև։

Ավտոմատ գրվող նամակ։ Շվեյցարիայի թանգարան

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավտոմատները կիրառվում են աշխատանքի արտադրողականությունը բարձրացնելու, դժվարամատչելի և կյաևքի համար վտանգավոր պայմաններում իրականացվող աշխատանքից մարդուն ազատելու նպատակով։

Գիտության ու տեխնիկայի նոր, ինքնուրույն բնագավառի՝ էլեկտրոնիկայի առաջացումը պայմանավորեց նոր, էլեկտրոնային ավտոմատ սարքերի ու ողջ կոմպլեքսների երևան գալը, սկսած էլեկտրոնային ռելեից մինչև կառավարող հաշվողական մեքենաները (տես ավտոմատ կառավարում, ավտոմատ գիծ)։

Գործողության սկզբունք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավտոմատի կոնստրուկցիան և գործողության սկզբունքը որոշվում են նրա դերով, աշխատանքի պայմաններով, օգտագործվող էներգիայի տեսակով և ծրագրի առաջադրման եղանակով։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավտոմատները լինում են՝

  • տեխնոլոգիական (օրինակ ձուլման ավտոմատ, մետաղահատ ավտոմատ հաստոց և այլն),
  • էներգետիկ (էներգահամակարգերի, էլեկտրական մեքենաների, ցանցերի ավտոմատ սարքեր ու հարմարանքներ և այլն),
  • տրանսպորտային (օրինակ ավտոմեքենավար, ավտոկանգ),
  • հաշվիչ-վճռող (այդ թվում՝ էլեկտրոնային հաշվողական մեքենաներ),
  • առևտրի, ավիացիոն (օրինակ ավտոպիլոտ, ավտոշտարման),
  • ռազմական (օրինակ հրթիռների նշանառության և շարժման կառավարման համակարգերը, ավտոմատ զենք) են։

Աշխատանքի պայմաններով և օգտագործվող էներգիայի տեսակով է պայմանավորված նաև ավտոմատներում մեխանիկական, հիդրավլիկական, էլեկտրական (Էլեկտրոնային), պնևմատիկ, համակցված, օրինակ պնեմա-էլեկտրական սարքերի կամ պայթյունից առաջացող էներգիայի կիրառումը։

Աշխատանքային ցիկլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավտոմատի կատարած բոլոր աշխատանքային և օժաևդակ օպերացիաևերի հաջորդականությունը կոչվում է աշխատանքայիև ցիկլ։ Այև ավտոմատացված սարքերը, որոնց աշխատանքային ցիկլը ընդհատվում է, և դա կրկնելու համար պահանջվում է մարդու պարտադիր միջամտությունը, կոչվում են կիսաավտոմատներ։

Ընդհանուր առմամբ ավտոմատի աշխատաևքայիև ցիկլը որոշվում է այև ծրագրով, որն առաջադրվում է կամ ավտոմատի կոնստրուկցիայով՝ պատճենիչ կամ մոդելավորող սարքերի օգնությամբ (օրինակ ժամացույցներ, մետաղահատ պատճեևիչ հաստոցներ, էլեկտրացանցի ավտոմատ անջատիչներ, զովացուցիչ հեղուկների ավտոմատներ են), կամ էլ դրսից՝ ծակոտաքարտերի, մագնիսաժապավենների կամ ինֆորմացիայի մեկ այլ կրիչի միջոցով։ Առաջին դեպքում ավտոմատները, որպես կանոն, նեղ մասնագիտացված են, բարձրարտադրողական, սակայն դրանց աշխատանքային ցիկլերի փոփոխումը սովորաբար կապված է աշխատատար վերահարմարաբերման հետ կամ ուղղակի անհնար է։

Երկրորդ տիպի ավտոմատներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ տիպի ավտոմատներում առաջադրվող ծրագիրը քիչ է կապված նրանց կոնստրուկցիայի հետ, որի շնորհիվ ապահովվում է Ավտոմատների ունիվերսալությունը (ծրագրային կաոավարմամ, մետաղահատ, ջուլհակային, տպագրական հաստոցներ, ավտոդիսպետչեր, ավտոմեքենավար, էլեկտրոնային հաշվողական մեքենաներ, տիեզերական և թռչող ապարատներ են)։

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Լայն տարածում են ստանում այնպիսի ավտոմատները, որոնք ընդունակ են հիշելու և ընդհանրացնելու իրենց աշխատանքի փորձը և այն նպատակահարմար օգտագործելու փոփոխվող պայմաններին համապատասխան։ Այս ավտոմատները շատ բարդ են, սակայն դրանց գործունեության հնարավորություններն այնքան մեծ են, որ կատարում են ամենաբարդ տեխնոլոգիական ու կառավարման պրոցեսներ՝ մարդուն ազատելով ծանր ֆիզիկական ու կառավարման ոլորտի շատ աշխատանքներից (տես արտադրության ավտոմատացում)։

Կիբեռնետիկայի հիմնական հասկացություններից մեկը, տեխնիկական կամ կենսաբանական համակարգի վերացական մոդել, որը վերամշակում է դիսկրետ (թվանշանային) ինֆորմացիա՝ դիսկրետ ժամանակային տակտերով։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախնական զինվորական պատրաստություն 9 գրականություն

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 641