Առևտրի ավտոմատ
Առևտրի ավտոմատ, սարք, որի մեջ մետաղադրամ կամ մետաղանիշ գցելուց հետո ապրանքն ավտոմատորեն մատուցվում է գնորդին։
Առևտրի ավտոմատներով վաճառվում են
- հեղուկներ (տաք կամ սառը)՝ բաժակների մեջ լցնելու միջոցով կամ շշերով
- հատավաճառ ապրանքներ (փաթեթներով կամ տուփերով)
- մանր ապրանքներ՝ առանց փաթեթավորման (բացիկներ, լրագրեր, տետրեր, մատիտներ)։
Օգտագործում[խմբագրել | խմբագրել կոդը]
Այդ ավտոմատների կոնստրուկցիաները խիստ բազմազան են, սակայն նրանց սկզբունքային սխեմաները համարյա նույնն են։ Ավտոմատի մեջ գցված մետաղադրամը կամ մետաղանիշը ներգործում է լծակային մեխանիզմի վրա կամ միացնում էլեկտրական կոնտակտը, որի հետևանքով բանում է մատուցող մեխանիզմը։
Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]
Առևտրի ավտոմատները կազմված են, հիմնականում
- իրանից
- դրամն ընդունող մեխանիզմից
- ապրանքների պահեստատուփային հարմարանքներից
- մատուցման հարմարանքներից
- դրամատուփից։
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 541)։ ![]() |