Կիսաավտոմատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Կիսաավտոմատ, մեքենա, որն ինքնուրույն կատարում է մեկ լրիվ աշխատանքային ցիկլ և արտաքին միջամտություն պահանջում է միայն ցիկլի կրկնման համար։

Օրինակ, մետաղահատ կիսաավտոմատ հաստոցը կատարում է նախապատրաստուկի մշակման ամբողջ ցիկլը և հաստոցի մշակման մեխանիզմը սկզբնական դիրքի է վերադարձնում ինքնուրույն։ Նախապատրաստուկը տեղադրում, հաստոցը գործարկում և մշակված դետալը հանում է բանվորը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 444 CC-BY-SA-icon-80x15.png