Ներկայացուցչություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Ներկայացուցչություն (այլ կիրառումներ)

Ներկայացչություն, քաղաքացիական իրավունքում որոշակի լիազորություններով որեէ անձի (ներկայացողի) անունից ու նրա օգտին մյուսի (ներկայացուցչի) կնքած գործարքը կամ իրավաբանական այն գործողությունների կատարումը, որով ներկայացվողի համար առաջանում, փոփոխվում և դադարում են քաղաքացիական իրավունքները ու պարտականությունները։ Ներկայացչությունը կիրառվում է այն դեպքերում, երբ անձինք այս կամ այն պատճառով (անգործունակություն, ոչ լրիվ գործունակություն, հիվանդություն, զբաղվածություն, մասնագիտական գիտելիքների պակաս են) զրկված են իրավաբանական գործողություններն անձամբ կատարելու հնարավորությունից։ Ներկայացչությունը կարող է առաջանալ լիազորագրով, օրենքով ու վարչական ակտկվ [օրինակ, 15 տարեկան չդարձած անչափահասների անունից գործարքներ են կնքում ծնողները (ՀԽՍՀ քաղաքացիական օրենսգիրք, հոդված 14)]։ Ներկայացվողը այլ անձի իրավաբանական օգնությանը դիմողն է, ներկայացուցիչը՝ նման օգնություն ցույց տվողը։ Ներկայացվող կարող է լինել իրավունակ քաղաքացին (անկախ գործունակությունից) և իրավաբանական անձը, իսկ ներկայացուցիչ՝ գործունակ քաղաքացին (առանձին դեպքերում՝ աշխատանքային չափահասության հասած 16 տարեկան անձը) և իրավաբանական անձը։ Ներկայացուցիչ չեն կարող լինել անչափահասները, խնամակալության, հոգաբարձության տակ գտնվող և փաստաբանների կոլեգիայից հեռացված անձինք, դատավորները, քննիչները, դատախազները և այլ անձինք՝ օրենքով նախատեսված դեպքերում (ՀԽՍՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք, հոդված 47)։ Ներկայացուցիչը չի կարող ներկայացվողի անունից գործարքներ կնքել ոչ իր և ոչ էլ այն անձի վերաբերյալ, որի ներկայացուցիչն է։ Չի թույլատրվում ներկայացուցչի միջոցով կնքել գործարքներ, որոնք նախատեսված են կատարել անձամբ, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ գործարքներ (ՀՍՍՀ քաղաքացիական օրենսգիրք, հոդված 62)։ Ներկայացուցիչը գործում է իր լիազորության սահմաններում, իրավունք ունի ներկայացվողի շահերից ելնելով կամ օրենքով նախատեսված դեպքերում վերալիազորել այլ անձի։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 247 CC-BY-SA-icon-80x15.png