Չհվե Ջիու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չհվե Ջիու
կորեերեն՝ 최지우
Դիմանկար
Ծնվել էհունիսի 11, 1975(1975-06-11)[1] (48 տարեկան)
ԾննդավայրՓաջու, Գյոնգի, Հարավային Կորեա
Քաղաքացիություն Հարավային Կորեա
Կրոնպրեսբիտերականներ
ԿրթությունՀանյանգի համալսարան
Մասնագիտությունդերասանուհի, կինոդերասանուհի և մոդել
Կայքstarjiwoo.com
 Choi Ji-woo Վիքիպահեստում
Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։

Չհվե Ջիու (հանգըլ՝ 최지우, ծնված Չհվե Մի Հյան, հունիսի 11, 1975(1975-06-11)[1], Փաջու, Գյոնգի, Հարավային Կորեա), հարավկորեացի մոդել և դերասանուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չհվեն ավարտել է Pusan Sooyoung Elementary, Sooyoung Girl’s Jr. High և Dukmoon Girl’s High School, ինչպես նաև Pusan Woman’s Professional College’s Dance Department-ը աերոբիկա մասնագիտությամբ։ Առաջին անգամ նրան նկատել են, երբ հաղթել է 1994 թվականի տաղանդների մրցույթում, որը կազմակերպել էր MBC ընկերությունը։ Դեբյուտը սերիալներում կայացել է 1995 թվականի «Պատերազմ և սեր» սերիալում, որից հետո վերցրել է Չհվե Ջիու բեմական անունը։ Նա նաև նկարահանվել է «Առաջին սեր» դրամայում, որտեղ նկարահանման հրապարակում առաջին անգամ հանդիպել է Պե Յոն Չունին։

2001 թվականին Չհվեին հաջողություն է բերել լեյկեմիայով հիվանդ որբ աղջիկ դերը «Գեղեցիկ օրեր» սերիալում, որտեղ նրա գործընկերն է եղել Լի Բյոն Հոնը։ Նույն տարում նա ընդունվել է Hanyang University’s Department of Theater/Film Studies: Չնայած նրան, որ նա ավարտել է առաջին կուրսը, նա ստիպված էր թողնել ուսումը ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկի պատճառով։

Վերջին աշխատանքից հետո Չհվեն նկարահանվում է «Air City» դրամայում, դա նրա առաջին կորեական դորաման էր վերջին երեք տարում։

Կորեական ալիք[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականին Չհվեն նկարահանվում է «Ձմեռային սոնատ» մելոդրամա սերիալում, որտեղ նորից նրա գործնկերն էր Պե Յոն Չուն։ Սերիալը արտադրված էր KBS-ի կողմից և ռեժիսորը եղել է Յուն Սոկ Հոն։

Ըստ Gallup Korea-ի և Research Japan-ի Չհվեն մեկն է ամենահայտնի դերասաններից Կորեայում և Ճապոնիայում։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

TV դրամաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2008: Star’s Lover (SBS)
  • 2007: Air City (MBC)
  • 2006: RONDO (TBS)
  • 2003: Stairway to Heaven (SBS)
  • 2003: 101 Proposal
  • 2002: Winter Sonata (KBS)
  • 2001: Beautiful Days (SBS)
  • 2000: Mr Duke (MBC)
  • 2000: Truth (MBC)
  • 1999: Message-Love Stories 2000 (SBS)
  • 1999: Love In Three Colors
  • 1998: Love/Sarang (MBC)
  • 1997: Happiness is in our heart (SBS)
  • 1996: First Love (KBS)
  • 1995: War and Love

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2006: Now and Forever
  • 2005: Shadowless Sword (cameo role)
  • 2004: У каждого есть секреты
  • 2002: The Romantic President
  • 1999: Nowhere to Hide
  • 1998: First Kiss
  • 1997: The Hole
  • 1996: The Adventures of Mrs Park

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2006: Timeless Beauty Acting Award (Seoul)
  • 2005: Korean Movies Association — Special Award
  • 2005: 41st BaekSang Arts Awards — Special Award (cont. to Hallyu wave)
  • 2004: 40th BaekSang Arts Awards — Most Popular Actress in TV Part
  • 2003: Golden Film Awards — Most Popular Actress Award
  • 2003: SBS Acting Award — Best Actress Award for Special Production Drama Stairway to Heaven
  • 2003: SBS Acting Awards — Top 10 Popularity Award
  • 2002: KBS Acting Awards- Popularity Award
  • 2002: KBS Acting Awards- Best Actress Award — Winter Sonata
  • 2002: Best Dresser Awards- TV Talent Category
  • 2002: 38th BaekSang Arts Awards- Popularity Award
  • 2001: SBS Acting Awards- Best Actress Award for Special Production Drama Beautiful Days
  • 2001: SBS Acting Awards- Top 10 Popularity Award
  • 2000: MBC Acting Awards- Great Female Performer Award Mr Duke
  • 1999: Video Music Awards- Golden Video Actress Award For Your Soul
  • 1998: 34th BaekSang Arts Awards- Newcomer Actress Award The Hole
  • 1998: 21st Grand Bell Film Awards- Newcomer Actress Award The Hole
  • 1995: Korean Isabelle Ajani Award

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չհվե Ջիու» հոդվածին։