Jump to content

Ռոսե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոսե
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունկորեերեն՝ 박채영
Ի ծնե անունանգլ.՝ Roseanne Park
Նաև հայտնի է որպեսRosé, Rosie և Roseanne
Ծնվել էփետրվարի 11, 1997(1997-02-11)[1] (29 տարեկան)
Օքլենդ, Նոր Զելանդիա
Երկիր Նոր Զելանդիա և  Հարավային Կորեա
Ժանրերքեյ փոփ, դենս փոփ, հիփ հոփ և EDM
Մասնագիտություներգչուհի, պարուհի, հեղինակ-կատարող, մոդել, կոմպոզիտոր և երգերի հեղինակ
Երգչաձայնսոպրանո
Գործիքներվոկալ, կիթառ և դաշնամուր
ԼեյբլInterscope Records, YG Entertainment, The Black Label և Atlantic Records
ԿրթությունCanterbury Girls Secondary College?
ԱնդամակցությունBlackpink
Պարգևներ
Կայքrosesarerosie.com
Ստորագրություն
Ստորագրություն
 Rosé Park Վիքիպահեստում

Ռոսեննա Փաք (կորեերեն՝ 박채영, անգլ.՝ Roseanne Park, փետրվարի 11, 1997(1997-02-11)[1], Օքլենդ, Նոր Զելանդիա), առավել հայտնի է որպես Ռոսե (կորեերեն՝ 로제), կորեա-նորզելանդացի երգչուհի, հարավկորեական Blackpink գըրլ բենդի անդամ։ 2021 թվականի մարտի 21-ին սոլո դեբյուտ է կատարել իր «R» սինգլային ալբոմով։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1997-2015. Վաղ կյանք և կարիերայի սկիզբ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Նոր Զելանդիայի Օքլենդ քաղաքում։ 8 տարեկան հասակում տեղափոխվել է Ավստրալիայի Մելբուրն քաղաք։ Սովորել է աղջիկների՝ Canterbury Girls' Secondary College դպրոցում[7]։

Ռոսեն, 2012 թվականին, Ավստրալիայում, YG Entertainment-ի լսումների ժամանակ, առաջին հորիզոնականն է զբաղեցրել և դարձել է լեյբլի թրեյնի։ Ընդամենը մի քանի ամիս պրակտիկայից հետո նա G-Dragon-ի առաջին մինի ալբոմում ընդգրկվա/ «Without you» երգի համար կանացի վոկալային հատված է ձայնագրել[8][9]։

2016-2020. Դեբյուտը Blackpink-ում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի հունիսի 22-ին YG Entertainment-ը Ռոսեի թիզեր լուսանկարն է ներկայացրել, որպես նոր գըրլ բենդի՝ Blackpink-ի անդամ (առաջինը գըրլ բենդը 2009 թվականի 2NE1-ի դեբյուտից հետո)։ Հունիսի վերջին հրապարակվել են մնացած անդամների (Ջիսու, Ջեննի և Լիսա) մասնակցությամբ ընդհանուր թիզերները։ Դեբյուտի օրը, մամլո ասուլիսի ժամանակ, YG-ի հիմնադիր Յան Հյոն Սոկը հայտարարել է, որ խմբում լիդեր չի լինելու, քանի որ «բոլորը անդամներն էլ հարմար են այդ դերի համար և շատ դժվար է ընտրել»։ Ռոսեն զբաղեցրել է գլխավոր վոկալիստի և ուղեկցող պարուհու դիրքերը։ Blackpink-ի դեբյուտը տեղի է ունեցել 2016 թվականի օգոստոսի 8-ին «Square One» սինգլային ալբոմով[10][11]։

Ռոսեն նաև հայտնվել է տարբեր հեռարձակվող նախագծերում, ինչպիսիք են «King Of Masked Singer»-ը և «Fantastic Duo 2» երաժշտական շոուները։ «King Of Masked Singer»-ում նրա վոկալային ելույթը լսարանի կողմից ջերմ ընդունելության է արժանացել, որը Ռոսեն մեկնաբանել է, որ նա «չգիտեր, թե լսարանը կհավանի նրա երգելը» և որ նա, դրական արդյունքի դեպքում, իրեն «ուրախ և թեթևացած» է զգում։ Հետագայում, Ռոսեն հայտնվել է շոուի երկրորդ եթերաշրջանում, որպես ֆանտաստիկ դուետի կատարող։ Շոուի պրոդյուսերները նշել են, որ նրա հայտնվելը նպատակ ուներ «բացահայտել Ռոսեի վոկալային գրավչությունը, որը տարբերվում է Blackpink-ից»[12]։

2021. Սոլո կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հոկտեմբերի կեսերին YG Entertainment-ը հայտարարել է Blackpink խմբի բոլոր անդամների սոլո նախագծերի մասին, իր առաջին նյութը թողարկել է Ջեննին։ 2020 թվականի հունիսի 2-ին հայտնի դարձավ, որ Ռոսեն իր սոլո դեբյուտը կատարելու է խմբի կորեերեն առաջին ստուդիական ալբոմի թողարկումից հետո[13][14]։ 2020 թվականի դեկտեմբերին տված հարցազրույցի ժամանակ Ռոսեն հաստատել է, որ իր դեբյուտային երաժշտական տեսահոլովակի նկարահանումները սկսվելու են 2021 թվականի հունվարին[15]։ 2021 թվականի հունվարի 26-ին թողարկվել է Ռոսեի սոլո դեբյուտի գովազդային թիզերը, ինչպես նաև հաստատվել է, որ իր սոլո ալբոմի երգերից մեկը նա կատարելու է 2021 թվականի հունվարի 31-ին անցկացվելիք «Blackpink Livestream Concert: The Show»-ի ժամանակ[16][17]։ Համերգից հետո Ռոսեի «Gone» անվամբ երգը դրական գնահատականների է արժանացել կորեական «My Daily» վեբ կայքի կողմից[18]։

Ռոսեի դեբյուտային՝ «R» սինգլային ալբոմը թողարկվել է 2021 թվականի մարտի 12-ին[19][20]։

Քեյ փոփ արդյունաբերությունում Ռոսեի ձայնը, իր պարզ վոկալային տեմբրով, ճանաչում է ձեռք բերել։ Ֆիլիպինացի քննադատ Ալմիրա Բլանկադան, ով գրում է ABS-CBN-ի համար, նշել է, որ «դժվար է գտնել մի երգչի, ով, իր երգելու ընդհանուր ոճով, տարբերվում է մյուսներից»։ «Fantastic Duo 2»-ում, Ռոսեի ելույթից հետո, երգչուհի Gummy-ն նշել է, որ «Ռոսեի ձայնը այնքան յուրահատուկ է, որ սա այն ձայնի տեսակն է, որը սիրում են երիտասարդները»։ Ռոսեն նաև ճանաչվել է բարձրահունչ ձայնային դիապազոնով։

Ամերիկացի երգչուհի Թորի Քելլիին Ռոսեն համարում է իր երաժշտական ոճի ոգեշնչումը[21][22]։

Գովազդային բրենդներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի Ռոսեն և Ջիսուն ընտրվել են որպես «Kiss Me» հարավկորեական կոսմետիկ բրենդի մոդելներ։ Նա նաև հրավիրվել է տարբեր դիզայներական միջոցառումների, ինչպիսիք են Ալեսսանդրո Դելլ'Ակվայի հավաքածուն՝ Հանհնամայում, Ալեքսանդր Մակքուինի, 2018 թվականի աշուն-ձմեռ հավաքածույի ցուցադրությանը Սոնդոնգում և 2018 թվականի, Coach-ի նախաաշնանային հավաքածուն՝ Շանհայում[23][24][25]։

Ազդեցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոսեն համարվում է հայտնիությամբ 3֊րդ քեյ փոփ այդոլը ինստագրամում (2025 թվականի ապրիլի տվյալներով նրա հետևորդների քանակը 83 միլիոն է)[26][27]։ Ռոսեն հայտնվել է Korean Business Research Institute-ի կանացի բրենդի հեղինակության 2018 թվականի ցուցակում։ Այդ ցուցակը հետևում է կորեացի հայտնիներին, ովքեր ունեն թվով շատ օնլայն որոնումներ և հարցումներ։ Նա նաև թոփ 20-ում է ընդգրկվել[28][29]։

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինգլային ալբոմներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Անանում Մանրամասներ Դիրքը չարթերում Վաճառքներ
KOR
R ԿԱՈՒ

Որպես գլխավոր արտիստ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Անվանում Տարեթիվ Դիրքը չարթերում Վաճառքներ Ալբոմ
KOR AUS
[31]
CAN
[32]
HUN
[33]
IRE
[34]
SGP
[35]
UK
[36]
US
[37]
WW
[38]
Gaon
[12]
Hot
[39]
«On the Ground» 2021 433135649143701 R
«Gone» 6563779229

Որպես համագործակցող արտիստ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Անվանում Տարեթիվ Դիրքը չարթերում Վաճառքներ Ալբոմ
KOR

[8]

«Without You» (결국)

(G-Dragon-ը Ռոսեի հետ համատեղ)

2012 10 One of a Kind

Որպես երգահան

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարեթիվ Արտիստ Երգ Ալբոմ Նշումներ Ծան.
2021 Ռոսե «On the Ground» R Հեղինակ [41]
«Gone»

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանցային շոուներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարեթիվ Անվանում Հեռուստաալիք Նշումներ Ծանոթագրություններ
2017 King of Mask Singer MBC Սերիաներ՝ 103-104 [42]
Fantastic Duo 2 SBS Սերիաներ՝ 19-20 [12]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 https://pantheon.world/profile/person/Rosé_(singer)
  2. https://www.royal.uk/news-and-activity/2023-11-22/the-king-presents-honorary-mbes-to-blackpink
  3. https://www.nzherald.co.nz/entertainment/kiwi-blackpink-member-rose-made-mbe-as-king-charles-iii-honours-k-pop-band/355OK2ZHN5APROO3F4BJCFVSSU/
  4. 2025 TIME100: The 100 Most Influential People of 2025Time, 2025.
  5. Winners of 2025 MTV Video Music AwardsMTV Video Music Awards, 2025.
  6. The BRIT Awards 2026 WinnersBRIT Awards, 2026.
  7. Wilder, Gabriel (2017 թ․ հունիսի 30). «BlackPink's Rose: How a joke turned into K-pop stardom for an Australian singer». The Sydney Morning Herald (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունիսի 12-ին.
  8. 1 2 «국내 대표 음악 차트 가온차트!». gaonchart.co.kr. Վերցված է 2019 թ․ հունիսի 12-ին.
  9. «G-Dragon - Chart history | Billboard». www.billboard.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 12-ին.
  10. «Blackpink's Major Debut: New K-Pop Girl Group Lands No. 1 & 2 on World Digital Songs Chart». Billboard. Վերցված է 2019 թ․ հունիսի 12-ին.
  11. Benjamin, Jeff; Benjamin, Jeff (2019 թ․ հունվարի 3). «Blackpink: 5 Things to Know About the K-Pop Girl Group». Rolling Stone (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունիսի 12-ին.
  12. 1 2 3 «[Oh!쎈 컷]'판듀2' 로제 "YG오디션, 400:1 경쟁 뚫고 합격"». entertain.naver.com (կորեերեն). Վերցված է 2019 թ․ հունիսի 12-ին.
  13. «YG, "ROSÉ·LISA·JISOO Will Release Solo Tracks… Will Start Releasing in Sequential Order After the Release of BLACKPINK's Full-Length Album in September"». YG Entertainment. YG Entertainment. 2020 թ․ հունիսի 2. Վերցված է 2020 թ․ հունիսի 4-ին.
  14. «[공식입장] YG "블랙핑크, 로제·리사·지수 솔로곡 낸다…9월 정규앨범 이후 순차 발표"». MyDaily (կորեերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 2-ին.
  15. «[단독] 블랙핑크 로제, 드디어 솔로출격..1월중순 뮤비 촬영 '콘서트+앨범준비 열일'». Osen (կորեերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 30-ին via Naver.
  16. «Blackpink's Rosé Teases Her Solo Music Ahead of Their Livestream Concert». Billboard. Վերցված է 2021 թ․ հունվարի 25-ին.
  17. Jeong, Hee-yeon (2021 թ․ հունվարի 26). «블랙핑크 로제, 솔로 티저 영상 공개». Dong-A Sports (կորեերեն). Naver.
  18. «블랙핑크 로제, 핫팬츠 입고 늘씬 몸매 자랑…러블리+섹시한 매력까지». My Daily (կորեերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 31-ին via Naver.
  19. «Blackpink's Rosé Reveals Solo Debut Release Date». Billboard (անգլերեն). 2021 թ․ մարտի 1.
  20. «블랙핑크 로제, 유튜브 24시간 조회수 신기록 [공식]». Sports Dongha (կորեերեն). 2021 թ․ մարտի 16. Վերցված է 2021 թ․ մարտի 16-ին.
  21. SBS Entertainment (2017 թ․ օգոստոսի 6), 블랙핑크 로제(BLACKPINK ROSÉ), 거미 선배 앞 떨리는 열창 ‘Irreplaceable’ 《Fantastic Duo 2》 판타스틱 듀오 2 EP19, Վերցված է 2019 թ․ հունիսի 12-ին
  22. “Interview with Rosé of Blackpink: Ceci Magazine”. Ceci Magazine [[[Կորեերեն|կոր]].]. Seoul.
  23. «[포토] 블랙핑크 로제 '시크함' (토즈)». 천지일보 - 문화ㆍ역사 콘텐츠 강자 (կորեերեն). 2018 թ․ նոյեմբերի 27. Վերցված է 2019 թ․ հունիսի 12-ին.
  24. «[포토] 블랙핑크 로제, 섹시한 눈빛». entertain.naver.com (կորեերեն). Վերցված է 2019 թ․ հունիսի 12-ին.
  25. «코치(COACH) 중국 상하이에서 아시아 최초 PRE FALL 컬렉션 공개». BSTODAY - 비에스투데이 (կորեերեն). 2018 թ․ նոյեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 12-ին.
  26. «BLACKPINK's Lisa is Now Officially the Most Followed K-Pop Idol on Instagram». E! Online (անգլերեն). Mon Apr 15 00:43:00 PDT 2019. Վերցված է 2019 թ․ հունիսի 12-ին.
  27. «ROSÉ (@roses_are_rosie) • Instagram photos and videos». www.instagram.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունիսի 12-ին.
  28. 평판관리자. «[브랜드평판] 걸그룹 개인 브랜드 2018년 8월 빅데이터 분석결과...1위 레드벨벳 슬기, 2위 블랙핑크 제니, 3위 마마무 화사». 한국기업평판연구소 데이터랩 (կորեերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 12-ին.
  29. 평판관리자. «[브랜드평판] 걸그룹 개인 브랜드 2019년 2월 빅데이터 분석결과...1위 블랙핑크 제니, 2위 여자친구 소원, 3위 트와이스 나연». 한국기업평판연구소 데이터랩 (կորեերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 12-ին.
  30. «–R–». QQ音乐. Վերցված է 2021 թ․ մարտի 18-ին.
  31. «ARIA Top 50 Singles Chart». Australian Recording Industry Association. 2021 թ․ մարտի 22. Վերցված է 2021 թ․ մարտի 19-ին.
  32. «Billboard Canadian Hot 100 Chart: March 27, 2021». Billboard. Վերցված է 2021 թ․ մարտի 23-ին.
  33. Hungary Single Top 40:
  34. Official Irish Singles Chart Top 50:
  35. «RIAS Top Charts». RIAS Chart (անգլերեն). Recording Industry Assosiation Singapore (RIAS). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 26-ին.
  36. Official Singles Chart Top 100:
  37. @billboardcharts (March 22, 2021). «#ROSÉ's "On The Ground" debuts at No. 70 on this week's #Hot100» (Թվիթ). Վերցված է 23 March 2021-ին via Թվիթթեր.
  38. 1 2 3 Trust, Gary (2021 թ․ մարտի 22). «Rose's 'On the Ground' Blasts In Atop Both Billboard Global Charts». Billboard. Վերցված է 2021 թ․ մարտի 23-ին.
  39. «Korea Kpop Hot 100 Chart». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 24-ին.
  40. «gaon chart». web.archive.org. 2016 թ․ օգոստոսի 19. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 12-ին.
  41. «BLACKPINK's Rosé Gets Fancy for 'On the Ground' Music Video Teaser». Billboard (անգլերեն). 2021 թ․ մարտի 8. Վերցված է 2021 թ․ մարտի 9-ին.
  42. «'복면가왕' 블랙핑크 로제, 엄마 언급에 눈물 왈칵 "자랑스러운 딸 되겠다"». entertain.naver.com (կորեերեն). Վերցված է 2019 թ․ հունիսի 12-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոսե» հոդվածին։