Whistle (երգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Whistleից)
«Whistle»
Blackpinkսինգլը
«Square One» ալբոմից
ԹողարկվածՕգոստոսի 8, 2016 թվական
ՖորմատԹվային ներբեռնում, CD-սինգլ, սթրիմինգ
ԺանրՀիփ հոփ[1], Դրամ-ն-բեյս[2]
ԵրգահանԹեդդի Փաք, Future Bounce, Bekuh BOOM
Տևողություն3:32
ԼեյբլYG Entertainment
ՊրոդյուսերԹեդդի Փաք, Future Bounce, Bekuh BOOM
Blackpink-ի սինգլների ժամանակագրություն
«Boombayah»
(2016)
«Whistle»
(2016)
«Playing with Fire»
(2016)

«Whistle» (կորեերեն՝ 휘파람, ռոմ․` Հվի պարամ), հարավկորեական Blackpink գըրլ բենդի կողմից ձայնագրված երգ։ Այն թողարկվել է 2016 թվականի օգոստոսի 8-ին «Boombayah» երգի հետ միասին «Square One» թվային սինգլի տեսքով։ Երաժշտության հեղինակներն են B.I.-ին, Թեդի Փաքը և «Bekuh BOOM»-ը, իսկ երգը գրել են վերջին երկուսը՝ ներառյալ Future Bounce-ը։ Երաժշտորեն «Whistle»-ը տատանվում է մինիմալիստական հիփ հոփի և ավելի կիթառային փոփ կոմպոզիցիայի միջև։ Երգի բառերի մեջ օգտագործվում են սուլող մոտիվներ՝ նկարագրելու համար սիրո կոչը և բաբախող սրտի ռիթմը։

Blackpink դեբյուտային հեռուստաներկայացումը տեղի է ունեցել 2016 թվականի օգոստոսի 14-ին SBS Inkigayo ալիքով, որտեղ Blackpink-ը կատարեց «Whistle» երգը «Boombayah»-ի հետ միասին։ Երգը ունեցավ կոմերցիոն հաջողություն, իսկ «Whistle» երգը Gaon Digital Chart-ում գրավեց առաջին տեղը։ Սա եղավ խմբի առաջին դեբյուտային երգը, որը հասավ «perfect all-kill» կարգավիճակին հարավկորեական չարթերում։ Այն նաև ցուցադրվել է Freeform ալիքի «Յուղոտ շրիֆտ» սերիալի փորձնական էպիզոդում։

Նախապատմություն և ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

YG Entertainment-ը խմբի վերջնական կազմի ու անվանման մասին հայտարարեց 2016 թվականի հունիսի 29-ին՝ մի քանի թիզերներից հետո։ Օգոստոսի 6-ին լեյբլը հայտարարեց երկու գլխավոր երգերից երկրորդի վերնագիրը, որը օգոստոսի 8-ին «Boombayah»-ի հետ միասին թողարկվեց թվային ձևաչափով՝ «Square One» սինգլային ալբոմում[3]։ Երգը գրվել է B.I.-ի, Թեդի Փաքի և Bekuh Boom-ի կողմից, իսկ պրոդյուսերությամբ զբաղվել են թվարկվածներից վերջին երկուսը և Future Bounce-ը։

Տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Whistle» երգի տեսահոլովակը նկարահանվել է VM Project Architecture-ից Բոմջին Ջ-ի կողմից և թողարկվել է 2016 թվականի օգոստոսի 8-ին Blackpink-ի պաշտոնական YouTube-յան ալիքում[4][5]։ 5 օրում այն դիտումներով գրեթե գերազանցեց 10 միլիոն-ի շեմը[6]։ 2016 թվականի օգոստոսի 18-ին թողարկվեց «Whistle»-ի համար պարի փորձերի տեսանյութը[7]։ 2020 թվականի հունիսի դրությամբ տեսանյութը գերազանցել է 500 միլիոն դիտումը[8]։

Առաջընթաց[խմբագրել | խմբագրել կոդը]

Blackpink-ը սկսեց հայտնվել Հարավային Կորեայի 2016-ի օգոստոսի 14-ին Inkigayo հեռարձակմամբ հեռուստատեսային երաժշտական ծրագրերում, որտեղ մեկ շաբաթ անց նրանք նվաճեցին իրենց առաջին գավաթը «Whistle» երգի համար՝ դառնալով ամենաարագ այդ արդյունքին հասած կանանց խումբը[9]։։

Ակնարկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Billboard K-Town-ից Ջեֆ Բենջամինը կարծում է, որ Blackpink-ը «ընդգրկում է հիփ-հոփի և ակումբային հնչյունների զգայունությունը, որոնց շնորհիվ նրանց նախորդները գրավել են միջազգային ճանաչում»՝ նկատի ունենալով իրենց գործընկերներին` PSY-ին, Big Bang-ին և 2NE1-ին։ Նա նաև նշեց, որ երգը «միավորում է կրքոտ երգեցողությունը և երիտասարդ հիփ-հոփը նվազագույն հարվածային գործիքով, բասով և անհերքելի սուլոցով»[10]։ Rolling Stone-ից Բրիթանի Սփանոսը Blackpink-ին ընդգրկում է իր «10 նոր արտիստներ, որոնց մասին դուք պետք է իմանաք. սեպտեմբեր 2016»՝ ասելով. «Հնչյունների և բարձրակարգ թվիթերի բումից հետո վարակիչ «Whistle»-ը կարծես կատարյալ փոփ թարմացում լինի»[11]։ Entertainment Weekly-ից Ջոի Նոլֆին ասում է, որ երգը «արագորեն ջերմություն է բարձրացնում՝ համատեղելով մատների գրավիչ կտտոցները, էլեկտրական կիթառի ռիֆերը, հսկա բասը և իհարկե սուլոցը ... դա ընդհանրապես անտեղի չէր հնչի՝ ամերիկյան չարթերում բարձր դիրքեր զբաղեցնելով[12]։

Ամսագրեր
Ամսագիր Պարգև Տեղ /Թվական Ref.
Medium 2010-ականների լավագույն 25 K-Pop երգեր 6 [13]
Billboard 2010-ականների 100 ամենամեծ K-Pop երգերը 26 [14]

Առևտրային հաջողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարավային Կորեայում «Whistle»-ը ստացավ «perfect all-kill» կարգավիճակը՝ կարգավիճակ, որով երգը գլխավորում է բոլոր հիթ-շքերթները, ինչպես ամենօրյա, այնպես էլ իրական ժամանակում, ինչպես նաև գլխավորում է շաբաթական Instiz iChart-ը։ Այն Blackpink-ին դարձրեց առաջին և մինչ մեր օրերը դեռևս միակ խումբը, որը իր դեբյուտային սինգլով հասավ նման կարգավիճակի։ «Whistle» Gaon Digital Chart-ում 2016 թվականի օգոստոսի 7-13 չարթում 150747 բեռնումների վաճառքով զբաղեցրեց առաջին հորիզոնականը, ավելի, քան Download Chart կոմպոնենտը՝ 4302547 հոսքերով[15][15][15]։ 2019 թվականի նոյեմբերի դրությամբ, Հարավային Կորեայում երգը թվային ձևով ներբեռնվել է ավելի քան 2,500,000 անգամ։

ԱՄՆ-ում «Whistle»-ը Billboard World Digital Songs աղյուսակում գրավեց 2-րդ տեղը։ «Square One» սինգլի երկու երգերն էլ բաժանվեցին յուրաքանչյուրը մոտ 6000 բեռնումներով, իսկ «Boombayah»-ն մի փոքր ավելի շատ էր վաճառվել[16][17]։ Երկրորդ շաբաթվա ընթացքում «Whistle»-ը գրավել է աղյուսակի 3-րդ հորիզոնականը[18]։

Չարթեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Չարթ (2016-2017 թվականներ) Ամենաբարձր

դիրք

Ֆինլանդիա Ֆինլանդիա (Suomen virallinen lista)[19] 24
Ֆիլիպիններ Ֆիլիպիններ (Philippine Hot 100)[20] 95
Հարավային Կորեա Հարավային Կորեա (Gaon Digital Chart)[15] 1
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ (World Digital Songs, Billboard)[21] 2

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ
Տարի Կազմակերպություն Պարգև Արդյունք Ծան․
2017 Gaon Chart Music Awards Տարվա երգ-օգոստոս Հաղթանակ [22]

Երաժշտական շոուների պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծրագիր Ամսաթիվ Ծան․
Inkigayo (SBS) Օգոստոսի 21, 2016 [23]
Սեպտեմբերի 11, 2016 [24]
M Countdown (Mnet) Սեպտեմբերի 8, 2016 [25]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. {Blackpink's Major Debut: New K-Pop Girl Group Lands No. 1 & 2 on World Digital Songs Chart. Дата обращения 18 августа 2016.
  2. {Cite web|url=http://www.billboard.com/articles/columns/k-town/7476115/blackpink-debut-boombaya-whistle-world-digital-songs-chart%7Ctitle=Blackpink's Major Debut: New K-Pop Girl Group Lands No. 1 & 2 on World Digital Songs Chart|access-date=2016-08-18}}
  3. Blackpink’s Other Title Song is a Sexy Hypnotizing Song Titled "Whistle". YG Life (August 6, 2016). Дата обращения 1 августа 2020.
  4. BLACKPINK – '휘파람'(WHISTLE) M/V (8 августа 2016). Дата обращения 19 августа 2016.
  5. BLACKPINK – '붐바야'(BOOMBAYAH) M/V (8 августа 2016). Дата обращения 19 августа 2016.
  6. BLACKPINK’s View Count For "BOOMBAYAH" Soars Past 10 Million Views. Naver (August 12, 2016). Дата обращения 12 сентября 2016.
  7. BLACKPINK – '휘파람(WHISTLE)' DANCE PRACTICE VIDEO (18 августа 2016). Дата обращения 19 августа 2016.
  8. BLACKPINK’s “Whistle” Becomes Their 6th MV To Surpass 500 Million Views (англ.). Soompi (20 June 2020). Дата обращения 20 июня 2020.
  9. Blackpink hits a new milestone with 1st 'Inkigayo' win. SBS PopAsia. Дата обращения 14 февраля 2018.
  10. Benjamin, Jeff Blackpink's Major Debut: New K-Pop Girl Group Lands No. 1 & 2 on World Digital Songs Chart. Billboard (August 16, 2016). Дата обращения 16 августа 2016.
  11. Spanos, Brittany 10 New Artists You Need to Know: September 2016 – Blackpink, Noname, Dua Lipa, Young M.A and more. Rolling Stone (September 14, 2016). Дата обращения 15 сентября 2016.
  12. 8 hot under-the-radar singles from emerging artists you need to hear now. Entertainment Weekly (September 28, 2016). Дата обращения 2 октября 2016.
  13. 25 Best K-Pop Song of the 2010s (англ.) (неопр.) ?. Medium. Дата обращения 6 декабря 2019.
  14. The 100 Greatest K-Pop Songs of the 2010s: Staff List (англ.) (неопр.) ?. Billboard. Дата обращения 22 декабря 2019.
  15. 15,0 15,1 15,2 15,3 국내 대표 음악 차트 가온차트!. gaonchart.co.kr. Дата обращения 18 августа 2016.
  16. World Digital Songs : Aug 27, 2016 | Billboard Chart Archive. Billboard. Дата обращения 18 августа 2016.
  17. Blackpink's Major Debut: New K-Pop Girl Group Lands No. 1 & 2 on World Digital Songs Chart. Дата обращения 18 августа 2016.
  18. World Digital Songs : Sep 03, 2016 | Billboard Chart Archive. Billboard. Дата обращения 25 августа 2016.
  19. "Blackpink: Boombayah" (фин.). Musiikkituottajat – IFPI Finland.
  20. BillboardPH Hot 100. Billboard Philippines (September 25, 2017). Дата обращения 25 сентября 2017.
  21. [0=ts_chart_artistname%3Ablackpink&f[1]=itm_field_chart_id%3A1106&f[2]=ss_bb_type%3Achart_item&type=2&artist=blackpink Chart Search "Blackpink"]. Billboard. Дата обращения 18 ноября 2016.
  22. Yoon, Min-sik EXO, BlackPink, Twice win big at Gaon Awards. The Korea Herald (February 24, 2017). Дата обращения 26 декабря 2019.
  23. 데뷔 2주만에 '인기가요 1위' 차지한 블랙핑크 '휘파람' 영상 (кор.). Insight (August 21, 2016). Дата обращения 7 июля 2018.
  24. '인기가요' 블랙핑크, '휘파람'으로 가요계 1위 점령…벌써 '굿바이 무대' (кор.). Asia E (September 12, 2016). Дата обращения 7 июля 2018.
  25. ‘엠카운트다운’ 블랙핑크, 방송 안 나와도 한동근 누르고 ‘1위’ (кор.). Sedaily (September 8, 2016). Дата обращения 5 июля 2018.