Square One
Square One | |
---|---|
-ի | |
Թողարկված | օգոստոսի 8, 2016 |
Ժանր | քեյ փոփ |
Լեզու | կորեերեն |
Լեյբլ | YG Entertainment |
Պրոդյուսեր | Թեդի Պակ |
«Square One»` hարավկորեական Blackpink գըրլ բենդի դեբյուտային սինգլային ալբոմը, որը թողարկվել է 2016 թվականի օգոստոսի 8-ին YG Entertainment և KT Music լեյբլների կողմից։ Ալբոմը պարունակում է երկու երգ՝ «Whistle» և «Boombayah»։ Երգերի հեղինակներն են Թեդդի Փակը, Bekuh BOOM-ը, Future Bounce-ը և B. I-ը iKON խմբից։ «Whistle» երգը թողարկումից հետո առաջին շաբաթվա ընթացքում զբաղեցրել է առաջին տեղը GAON թվային հիթ-շքերթում, իսկ «Boombayah»-ը գլխավորել Է Billboard World Digital Songs միջազգային հիթ-շքերթը[1][2]։
Տեղեկատվություն ալբոմի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]
«Square One» ալբոմը վաճառքի է հանվել 2016 թվականի օգոստոսի 8-ին կորեական տարբեր երաժշտական պորտալներում և iTunes-ում[3][4]։
«Whistle» և «Boombayah» տեսահոլովակների ռեժիսորը Սո Հենսին է (նաև 2NE1 խմբի «I Am the Best» և Big Bang խմբի «Fantastic Baby» տեսահոլովակների ռեժիսոր)[5]։ Տեսահոլովակը հայտնվել է խմբի պաշտոնական ալիքում նաև օգոստոսի 8-ին[6][7]։ 5 օրվա ընթացքում տեսահոլովակները հավաքել են ավելի քան 10 մլն դիտում[8]. 2016 թվականի նոյեմբերին «Boombayah» տեսահոլովակը հավաքել է 59 միլիոն դիտում, «Whistle»-ը՝ 48 միլիոն։ Օգոստոսի 18-ին և 20-ին թողարկվել են վիդեոներ տեսահոլովակների պարերի հետ կապցված[9]։
Blackpink-ի դեբյուտային կենդանի ելույթը «Whistle»-ի և «Boombayah»-ի հետ կայացել է Inkigayo հեռուստահաղորդման եթերում (2016 թվականի օգոստոսի 14-ին)[10][11]։
Կոմպոզիցիաների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվային ալբոմ[12] | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Տեքստ | Երաժշտություն | Գործիքավորում | Տևողություն | ||||
1. | «Whistle» (휘파람) |
|
|
|
3:32 | ||||
2. | «Boombayah» (붐바야) |
|
| Թեդի Փաք | 4:01 | ||||
7:33 |
Վաճառք և չարթեր[խմբագրել | խմբագրել կոդը]
«Whistle» երգը թողարկումից հետո առաջին շաբաթվա ընթացքում գլխավորել Է կորեական GAON թվային աղյուսակը, այդ ժամանակ կատարվել է 150747 ներբեռնում, մինչդեռ «Boombayah»-ը բարձրացել է այդ հիթ-շքերթի 7-րդ հորիզոնական[13][14][15]։
ԱՄՆ-ում «Boombayah» երգը 2016 թվականի օգոստոսի 27-ին գլխավորել Է Billboard World Digital Songs միջազգային հիթ-շքերթը, իսկ երգը «Whistle»-ը զբաղեցրել է 2-րդ տեղը։ Այդ ժամանակ օտարերկրյա ունկնդիրները երկու երգերի շուրջ 6 հազար ներբեռնումներ են կատարել[1][2][16]։
Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Billboard K-Town-ի գրախոսականում ասվում է, որ Blackpink-ը վերցրել է հիփ-հոփից լավագույնը և իր «ավագ ընկերների» ակումբային մոտիվները (Psy, Big Bang և 2NE1), դրանից հետո ստացել է նաև միջազգային հաջողություն։ «Boombayah» երգում լսվում է «հարվածային, էկզոտիկ բիտ» իսկ «Whistle» երգը «միավորում է բոցավառ երգն ու երիտասարդական հիփ-հոփը՝ դրամ-ն-բասի նվազագույն ավելացմամբ»[17]։ Rolling Stone հրատարակությունը Blackpink-ը ներառել է «10 նոր կատարողների ցուցակում, որոնց մասին պետք է իմանալ։ 2016 թվական, սեպտեմբեր»։ Blackpink-ը K-pop-ի և A-town-ի (Ատլանտայի) թրեփ երաժշտության կատարյալ համադրություն է, նրանց երգերը, հավանաբար, դուր կգան CL-ի, 2NE1-ի, Արիանա Գրանդեի և Fifth Harmony-ի երկրպագուներին[18]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 «World Digital Songs : Aug 27, 2016 | Billboard Chart Archive»։ Billboard։ Արխիվացված է օրիգինալից 2016-08-23-ին։ Վերցված է 2016-08-18
- ↑ 2,0 2,1 «Blackpink's Major Debut: New K-Pop Girl Group Lands No. 1 & 2 on World Digital Songs Chart»։ Վերցված է 2016-08-18
- ↑ «앨범 정보>멜론»։ www.melon.com։ Վերցված է 2016-08-18
- ↑ «Square One - Single by BLACKPINK on Apple Music»։ iTunes։ Վերցված է 2016-08-18
- ↑ Chu Yanchingsally (August 5, 2016)։ «Blackpink Discloses the Teaser Image of its First Song 'Boombayah'»։ BNT News։ Արխիվացված է օրիգինալից May 28, 2020-ին։ Վերցված է August 20, 2019
- ↑ BLACKPINK (2016-08-08)։ «BLACKPINK - '휘파람'(WHISTLE) M/V»։ Վերցված է 2016-08-19
- ↑ BLACKPINK (2016-08-08)։ «BLACKPINK - '붐바야'(BOOMBAYAH) M/V»։ Վերցված է 2016-08-19
- ↑ «BLACKPINK’s View Count For "BOOMBAYAH" Soars Past 10 Million Views»։ Naver։ August 12, 2016։ Վերցված է September 12, 2016
- ↑ BLACKPINK (2016-08-18), BLACKPINK - '휘파람(WHISTLE)' DANCE PRACTICE VIDEO, https://www.youtube.com/watch?v=1kYrp_Bs8DU, վերցված է 2016-08-19
- ↑ «BLACKPINK - '휘파람’(WHISTLE) 0814 SBS Inkigayo»։ 2016-08-14։ Վերցված է 2016-08-18
- ↑ «BLACKPINK - '붐바야(BOOMBAYAH)' 0814 SBS Inkigayo»։ 2016-08-14։ Վերցված է 2016-08-18
- ↑ «Square One» (կորեերեն)։ Melon։ Վերցված է August 18, 2016
- ↑ «국내 대표 음악 차트 가온차트!»։ gaonchart.co.kr։ Վերցված է 2016-08-18
- ↑ «국내 대표 음악 차트 가온차트!»։ gaonchart.co.kr։ Վերցված է 2016-08-18
- ↑ «국내 대표 음악 차트 가온차트!»։ gaonchart.co.kr։ Վերցված է 2016-08-18
- ↑ «World Digital Songs : Sep 03, 2016 | Billboard Chart Archive»։ Billboard։ Արխիվացված է օրիգինալից 2019-04-02-ին։ Վերցված է 2016-08-25
- ↑ Benjamin Jeff (August 16, 2016)։ «Blackpink's Major Debut: New K-Pop Girl Group Lands No. 1 & 2 on World Digital Songs Chart»։ Billboard։ Վերցված է August 16, 2016
- ↑ Spanos Brittany (September 14, 2016)։ «10 New Artists You Need to Know: September 2016 – Blackpink, Noname, Dua Lipa, Young M.A and more»։ Rolling Stone։ Արխիվացված է օրիգինալից September 14, 2017-ին։ Վերցված է September 15, 2016
|