Kill This Love (երգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Kill This Love»
Blackpinkսինգլը
«Kill This Love» ալբոմից
ԹողարկվածԱպրիլի 4, 2019
Ֆորմատ
Ժանր
Երգահան
Տևողություն3:09
Լեյբլ
Պրոդյուսեր
  • Թեդի Փաք
  • R.Tee
  • 24
  • Bekuh BOOM
Blackpink-ի սինգլների ժամանակագրություն
«Ddu-Du Ddu-Du»
(2018)
«Kill This Love»
(2019)
«How You Like That»
(2020)
 «Kill This Love»

«Kill This Love» (կորեերեն՝ 랙핑크, անգլ. թարգմանաբար՝ «Սպանիր այդ սերը»), հարավկորեական Blackpink գըրլ բենդի սինգլը, որը թողարկվել է 2019 թվականի ապրիլի 4-ին YG Entertainment, Genie և Interscope Records լեյբլներում, հանդիսանում է խմբի երկրորդ` «Kill This Love» մինի ալբոմի գլխավոր սինգլը։ Այն գրվել է Փեդի Փաքի և Ռեբեկա Ջոնսոնի կողմից, իսկ պրոդյուսերավորվել է վերջիններիս, ներառյալ 24-ի և R.Tee.-ի կողմից։ Սինգլը նկարագրվում է որպես էլեկտրոփոփ ժանրի երգ, որի տեքստում ասվում է թունավոր հարաբերությունները դադարեցնելու որոշման մասին։ Երաժշտական տեսահոլովակը նկարահանվել է Հեն Սըն Սոյի կողմից և բեռնվել է խմբի պաշտոնական ՅուԹյուբյան ալիքում` սինգլի հետ միասին։ Տեսահոլովակի թողարկումից հետո այն ռեկորդ է սահմանել, որպես 24 ժամվա ընթացքում ամենաշատ դիտումներ ունեցած տեսահոլովակ` հավաքելով 56,7 միլիոն դիտում։ 2020 թվականի ապրիլի դրությամբ տեսահոլովակի դիտումների քանակը 802 միլիոն է։

Առևտրային տեսանկյունից սինգլը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը Հարավային Կորեայում և դարձել հարավկորեական կանացի խմբի կողմից թողարկված ԱՄՆ-ում ամենահայտնի երգը, որը զբաղեցրել է 41-րդ հորիզոնականը Billboard Hot 100 չարթում` առաջին շաբաթվա ընթացքում վաճառվելով 7000 օրինակ։ Երգի ճապոներեն տարբերակը թողարկվել է 2019 թվականի հոկտեմբերին։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի փետրվարին YG Entertainment-ի գլխավոր տնօրեն Յան Հյոն Սոկը հայտարարել է, որ մարտին Blackpink խումբը պետք է վերադառնար մինի ալբոմով[1]։ Սինգլի և ալբոմի մասին հայտարարվել է մարտի 25-ին[2]։ Մարտի 31-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում տարբեր սոցիալական կայքերում հրապարակվել են թիզեր լուսանկարները։ Երգը գրել են Թեդի Փաքը և Ռեբեկա Ջոնսոնը, որոնք ավելի վաղ գրել են «Ddu-Du Ddu-Du» երգը, իսկ արտադրությամբ զբաղվել են նրանք, R.Tee.-ն և 24-ը։

Տեսքտը նկարագրվել է որպես «բաժանման օրհներգ»[3], իսկ հենց երգը նկարագրվել է որպես «թրեպի տարրերով էլեկտրոփոփ ժանրի երգ»[4]։

Երաժշտական տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

KBS-ն արգելել է երաժշտական տեսահոլովակի ցուցադրությունը, քանի որ Ռոսեն մեքենան վարում է առանց ամրագոտու

Երաժշտական տեսահոլովակը նկարահանվել է Հեն Սըն Սոյի կողմից` մարտի կեսերին[5]։ Այն թողարկվել է երգի հետ համատեղ։ Տեսահոլովակի թողարկումից հետո այն միարժամանակ դարձել է ՅուԹյուբի ամենահայտնի և ամենաշատ դիտումներ ունեցող հոլովակը` 32 րոպեյվա ընթացքում հավաքելով մեկ միլիոն հավանում, իսկ 24 ժամվա ընթացքում հավաքելով 56,7 միլիոն դիտում, որը միջինում կազմում է 650 դիտում մեկ վայրկյանի ընթացքում[6][7][8]։ Բացի այդ, այն դարձել է ՅուԹյուբում ամենաարագ 100 միլիոն դիտում հավաքած տեսահոլովակը (2 օր 14 ժամ)` անցնելով կորեացի երգիչ Փսայի 2013 թվականի «Gentleman» երգի տեսահոլովակի ռեկորդը[8][9]։ Այն նաև ռեկորդ է սահմանել YouTube Premiere-ում` միարժամանակ 979 000 դիտորդներով[10]։ Ապրիլի 9-ին խմբի ՅուԹյուբյան ալիքում թողարկվել է երգի պարային պրակտիկայի հոլովակը[11]։ Հարավկորեական KBS հեռուստատեսային ընկերությունն արգելել է տեսահոլովակի ցուցադրությունը` «երկրում ճանապարհային երթևեկության մասին օրենքի խախտման համար», քանի որ հոլովակում Ռոսեն մեքենան վարում է բարձր արագությամբ և առանց ամրագոտու` փորձելով ինքն իրեն ավտովթարի ենթարկել[12]։

Առաջխաղացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Blackpink-ը երգը կատարել Հարավային Կորեայի մի քանի երաժշտական նախագծերի, ներառյալ Show! Music Core-ի և Inkigayo-յի ժամանակ[13][14]։ Խումբը նաև կատարել է «Kill This Love»-ը և խմբի այլ երգերը ապրիլի 12-ին Կոաչելլա փառատոնի ժամանակ[15]։

Առևտրային հաջողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Kill This Love»-ը 25-րդ հորիզոնականով դեբյուտ է կատարել Gaon թվային չարթում, իսկ երկրորդ շաբաթվա ընթացքում դեբյուտ է կատարել երկրորդ հորիզոնականում, որը դարձել է խմբի 6-րդ երգը, որն ընդգրկվել է թոփ 5-ում[16]։ ԱՄՆ-ում երգը դեբյուտ է կատարել 41-րդ հորիզոնականում` առաջին շաբաթվա ընթացքում վաճառվելով 7000 օրինակ և հավաքելով 18,6 միլիոն սթրիմինգ[17]։ Billboard Hot 100 չարթում երգը մնացել է չորս շաբաթ շարունակ[18]։ Մեծ Բրիտանիայում «Kill This Love»-ը հասել է 33-րդ հորիզոնականի, որը դարձել է Հարավային Կորեայի գըրլ բենդերի համար լավագույն ցուցանիշը[19]։

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ
Մրցանակ Տարեթիվ Անվանակարգ Արդյունք Ծան.
BreakTudo Awards 2019 Տարվա միջազգային երաժշտական տեսահոլովակ Հաղթանակ [20]
Տարվա բում հոլովակ Հաղթանակ
Melon Music Awards Լավագույն ռոփ/հիփ հոփ երգ Առաջադրված [21]
Mnet Asian Music Awards Տարվա երգ Առաջադրված [22]
Կանացի խմբի լավագույն պարային ելույթ Առաջադրված
MTV Video Music Awards Լավագույն քեյ փոփ Առաջադրված [23]
People's Choice Awards 2019 թվականի երաժշտական տեսահոլովակ Հաղթանակ [24]
Gaon Chart Music Awards 2020 Տարվա երգ, ապրիլ Առաջադրված [25]
iHeartRadio Music Awards Լավագույն երաժշտական տեսահոլովակ Սպասվող [26]
Սիրված երաժշտական տեսահոլովակի խորեոգրաֆիա Սպասվող
Երաժշտական ծրագրերի մրցանակներ
Ծրագիր Ամսաթիվ Ծան.
Inkigayo (SBS) Ապրիլի 21, 2019 [27]
Մայիսի 26, 2019 [28]

Չարթեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Շաբաթական չարթեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Չարթ (2019) Բարձրագույն
դիրք
Argentina (Argentina Hot 100)[29] 42
Ավստրիա Ö3 Austria Top 75[30] 45
Բելգիա Ultratip Flanders[31] 22
Բելգիա Ultratip Wallonia[32] 31
Կանադա Canadian Hot 100[33] 11
Չեխիա Singles Digitál Top 100[34] 26
Estonia (Eesti Tipp-40)[35] 9
Finland Digital Song Sales (Billboard)[36] 9
Ֆրանսիա SNEP[37] 126
Գերմանիա Media Control AG[38] 58
Greece (IFPI)[39] 23
Հունգարիա Single Top 10[40] 7
Հունգարիա Stream Top 40[41] 12
Իռլանդիա IRMA[42] 30
Japan (Japan Hot 100)[43] 6
Japan Combined Weekly Singles (Oricon)[44] 20
Latvia (LAIPA)[45] 16
Lithuania (AGATA)[46] 9
Malaysia (RIM)[47] 1
Նիդերլանդներ Mega Single Top 100[48] 83
Նոր Զելանդիա RIANZ[49] 24
Russia (Tophit)[50] 17
Շոտլանդիա Scottish Singles Top 40[51] 40
Singapore (RIAS)[52] 13
Սլովակիա Singles Digitál Top 100[53] 22
South Korea (Hot 100)[54] 2
South Korea (Gaon)[16] 2
Իսպանիա PROMUSICAE[55] 55
Շվեդիա Sverigetopplistan[56] 56
Շվեյցարիա Schweizer Hitparade[57] 45
Միացյալ Թագավորություն UK Singles Chart[58] 33
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Billboard Hot 100[59] 41
US World Digital Song Sales (Billboard)[60] 1

Տարեվերջյան չարթեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Չարթ (2019) Դիրք
Japan (Billboard Hot 100)[61] 60
Malaysia (RIM)[62] 7
South Korea (Gaon)[63] 45

Նշում. ARIA Charts չարթում մինի ալբոմը զբաղեցրել է 18-րդ հորիզոնականը, սակայն սինգլը չի ընդգրկվել չարթում։

Թողարկման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբեր Ամսաթիվ Ձևաչափ Լեյբլ Ծան.
Տարբեր Ապրիլի 4, 2019 [64]
ԱՄՆ Մայիսի 7, 2019 Contemporary hit radio Interscope [65]
Ճապոնիա Հոկտեմբերի 28, 2019 [66]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «YG's Yang Hyun-suk Announces, "Blackpink to Make Comeback on March with Mini Album"». YG Life. 2019 թ․ փետրվարի 8. Վերցված է 2019 թ․ ապրիլի 8-ին.
  2. Benjamin, Jeff (2019 թ․ ապրիլի 2). «Blackpink Unleash Fierce, Individual 'Kill This Love' Teaser Videos: Watch». Billboard. Վերցված է 2019 թ․ ապրիլի 4-ին.
  3. Vincent, Brittany (2019 թ․ ապրիլի 4). «Blackpink's 'Kill This Love' Music Video Belongs in a Museum». MTV. Վերցված է 2019 թ․ ապրիլի 4-ին.
  4. Kim, Michelle (2019 թ․ ապրիլի 11). «Blackpink – Kill This Love EP: The K-pop girl group's enjoyable but weirdly dated EP offers a mishmash of EDM styles ahead of their big Coachella debut». Pitchfork. Վերցված է 2019 թ․ մայիսի 5-ին.
  5. «YG 측 "블랙핑크 이번주 신곡 MV 촬영, 정확한 컴백일 발표 어려워" (공식입장)» [YG's representative "Black Pink is shooting the music video for the new song, it's difficult to determain a exact release date"] (կորեերեն). Naver. 2019 թ․ մարտի 18. Վերցված է 2019 թ․ ապրիլի 8-ին.
  6. Shaffer, Claire (2019 թ․ ապրիլի 4). «Watch Blackpink's Genre-Mashing 'Kill This Love' Video». Rolling Stone. Վերցված է 2019 թ․ ապրիլի 4-ին.
  7. Cusumano, Katherine (2019 թ․ ապրիլի 5). «How Blackpink Became Poised to Usurp BTS As the Global Face of K-Pop». W Magazine. Վերցված է 2019 թ․ ապրիլի 7-ին.
  8. 8,0 8,1 Herman, Tamar (2019 թ․ ապրիլի 8). «Blackpink's 'Kill This Love' Has Biggest-Ever Music Video Debut On YouTube». Billboard. Վերցված է 2019 թ․ ապրիլի 8-ին.
  9. Ting, Jasmine (2019 թ․ ապրիլի 7). «BLACKPINK Just Smashed a World Record». PaperMag. Վերցված է 2019 թ․ ապրիլի 7-ին.
  10. Herman, Tamar (2019 թ․ ապրիլի 7). «BLACKPINK's 'Kill This Love' Video Sets Record for Biggest YouTube Premiere Event». Billboard. Վերցված է 2019 թ․ ապրիլի 7-ին.
  11. Northman, Tora (2019 թ․ ապրիլի 9). «You Can Now Learn All the Dance Moves to BLACKPINK's 'Kill This Love'». HypeBae. Վերցված է 2019 թ․ ապրիլի 9-ին.
  12. Lee, Han-na (2019 թ․ ապրիլի 30). «Blackpink's new music video Kill This Love banned from TV after Rose is seen driving without a seat belt». South China Morning Post. Վերցված է 2019 թ․ մայիսի 2-ին.
  13. MBCkpop (2019 թ․ ապրիլի 6). «[ComeBack Stage] Blackpink – Kill This Love , 블랙핑크 – Kill This Love Show Music core 20190406». YouTube (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 8-ին.
  14. BLACKPINK (2019 թ․ ապրիլի 7). «Blackpink – 'Kill This Love' 0407 SBS Inkigayo». YouTube. Վերցված է 2019 թ․ ապրիլի 8-ին.
  15. Barlow, Eve (2019 թ․ ապրիլի 13). «Blackpink's Coachella Performance Was a Historic Moment for K-Pop and Music's Future». Vulture. Վերցված է 2019 թ․ մայիսի 4-ին.
  16. 16,0 16,1 «2019년 14주차 Digital Chart» [Digital Chart – Week 14 of 2019] (կորեերեն). Gaon Music Chart. Վերցված է 2019 թ․ ապրիլի 18-ին.
  17. Zellner, Xander (2019 թ․ ապրիլի 15). «Blackpink's 'Kill This Love' Makes K-Pop History on Hot 100 & Billboard 200 Charts». Billboard. Վերցված է 2019 թ․ մայիսի 4-ին.
  18. «Blackpink – Kill This Love». Billboard. Վերցված է 2019 թ․ հունիսի 21-ին.
  19. McIntyre, Hugh (2019 թ․ ապրիլի 18). «4 Ways Blackpink Is Making History On The U.K. Singles Chart This Week». Forbes. Վերցված է 2019 թ․ մայիսի 5-ին.
  20. «BreakTudo Awards 2019: Veja a lista completa de indicados». BreakTudo. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 22-ին.
  21. «'MMA 2019' 방탄소년단, 4개 대상 포함 8관왕…공연 열기 꽉 채운 ★들 [종합]». hankyung.com (կորեերեն). 2019 թ․ դեկտեմբերի 1. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 30-ին.
  22. Jeong, An-ji (2019 թ․ դեկտեմբերի 4). [2019 MAMA] 방탄소년단으로 시작해 방탄소년단으로 끝났다..대상 4개 포함 '9관왕' [종합] [[2019 MAMA] Started with BTS and ended with BTS. '9 Awards' with 4 Grand Prizes]. Sports Chosun (կորեերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 4-ին.
  23. «Here Are All the Winners From the 2019 MTV VMAs». Billboard. 2019 թ․ օգոստոսի 26. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  24. «2019 People's Choice Awards: Complete List of Nominees». E! Online. 2019 թ․ սեպտեմբերի 4. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 4-ին.
  25. 9th Gaon Chart Music Awards 율해의 기쉬(디지털음원) 후보차 (կորեերեն). 2019 թ․ նոյեմբերի 1. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 6-ին.
  26. Bell, BreAnna (2020 թ․ հունվարի 8). «Ariana Grande, Billie Eilish, Lil Nas X Among 2020 iHeartRadio Music Awards Nominees». Variety (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 9-ին.
  27. 4월 셋째 주 인기가요 차트 (Korean). Seoul Broadcasting System. 2019 թ․ ապրիլի 24. Վերցված է 2019 թ․ ապրիլի 28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  28. «'인기가요' 블랙핑크, 출연없이 1위...NCT127→갓세븐 컴백 러시 [종합]». www.xportsnews.com (կորեերեն). 2019 թ․ մայիսի 26. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 26-ին.
  29. «Blackpink Chart History (Billboard Argentina Hot 100)». Billboard. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.
  30. Blackpink — Kill This Love Austriancharts.at (գերմ.). Ö3 Austria Top 40. Hung Medien. Ստուգվել է April 18, 2019.
  31. Ultratop.be — Blackpink — Kill This Love (նիդեր.). Ultratip. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է May 4, 2019.
  32. Ultratop.be — Blackpink — Kill This Love (ֆր.). Ultratip. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է April 26, 2019.
  33. Blackpink Album & Song Chart History Canadian Hot 100 for Blackpink. Ստուգվել է April 16, 2019.
  34. ČNS IFPI (չեխ.). Hitparáda – Digital Top 100 Oficiální. IFPI Czech Republic. Note: insert 201915 into search. Ստուգվել է April 16, 2019.
  35. Nestor, Siim (2019 թ․ ապրիլի 15). «EESTI TIPP-40 MUUSIKAS: hevi tuleb ja proovib räppi tappa!». Eesti Ekspress (Estonian). Վերցված է 2019 թ․ ապրիլի 18-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  36. «Finland Digital Song Sales - Week 19/04/13». Վերցված է 2019 թ․ ապրիլի 18-ին.(չաշխատող հղում)
  37. Lescharts.com — Blackpink — Kill This Love (ֆր.). French Singles Chart. Hung Medien. Ստուգվել է April 15, 2019.
  38. Blackpink - Kill This Love (գերմ.). Charts.de. Media Control. Ստուգվել է April 12, 2019.
  39. «Official IFPI Charts – Digital Singles Chart (International) – Week: 14/2019». IFPI Greece. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 18-ին.
  40. Archívum — Slágerlisták — MAHASZ — Magyar Hanglemezkiadók Szövetsége (հունգարերեն). Single (track) Top 10 lista. Magyar Hanglemezkiadók Szövetsége. Ստուգվել է April 12, 2019.
  41. "Archívum – Slágerlisták – MAHASZ" (հունգարերեն). Stream Top 40 slágerlista. Magyar Hanglemezkiadók Szövetsége. Проверено April 21, 2019.
  42. "Irish-charts.com – Discography Blackpink". Irish Singles Chart. Ստուգվել է April 13, 2019.
  43. «Billboard Japan Hot 100 2019/4/22». Billboard Japan (Japanese). Վերցված է 2019 թ․ ապրիլի 17-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  44. «Oricon Weekly Combined Singles Chart» (Japanese). Oricon. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  45. «Mūzikas Patēriņa Tops/ 15. nedēļa» (Latvian). LAIPA. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  46. «Savaitės klausomiausi (TOP 100)» (Lithuanian). AGATA. 2019 թ․ ապրիլի 12. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 3-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  47. «Top 20 Most Streamed International & Domestic Singles In Malaysia» (PDF). Recording Industry Association of Malaysia (English). Recording Industry Association of Malaysia. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 17-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  48. Dutchcharts.nl — Blackpink — Kill This Love (նիդեր.). Mega Single Top 100. Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է April 12, 2019.
  49. Charts.org.nz — Blackpink — Kill This Love. Top 40 Singles. Hung Medien. Ստուգվել է April 12, 2019.
  50. «Top Radio & YouTube Hits». 2019 թ․ ապրիլի 14. Վերցված է 2019 թ․ ապրիլի 18-ին.
  51. Archive Chart. Scottish Singles Top 40. The Official Charts Company. Ստուգվել է April 13, 2019.
  52. «RIAS International Top Charts Week 27». Recording Industry Association (Singapore). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 13-ին.
  53. SNS IFPI (սլովակ.). Hitparáda – Singles Digital Top 100 Oficiálna. IFPI Czech Republic. Note: insert 201915 into search. Ստուգվել է April 16, 2019.
  54. «BLACKPINK Chart History (K-Pop 100)». Billboard. Վերցված է 2019 թ․ ապրիլի 30-ին.
  55. Spanishcharts.com — Blackpink — Kill This Love Canciones Top 50. Hung Medien. Ստուգվել է April 16, 2019.
  56. Swedishcharts.com — Blackpink — Kill This Love. Singles Top 60. Hung Medien. Ստուգվել է April 12, 2019.
  57. Blackpink — Kill This Love swisscharts.com. Swiss Singles Chart. Hung Medien. Ստուգվել է April 15, 2019.
  58. Archive Chart UK Singles Chart. The Official Charts Company. Ստուգվել է April 13, 2019.
  59. Blackpink Album & Song Chart History Billboard Hot 100 for Blackpink. Ստուգվել է April 16, 2019.
  60. «World Digital Song Sales: April 20, 2019». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 17-ին.
  61. «2019 Year-End Rankings». Billboard Japan (ճապոներեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
  62. «Top 10 Most Streamed International Singles In Malaysia». Recording Industry Association of Malaysia (English). Recording Industry Association of Malaysia. Վերցված է 2020 թ․ հունվարի 19-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  63. «2019년 Digital Chart». Gaon Chart (կորեերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 11-ին.
  64. «Blackpink – Kill This Love – Single». Վերցված է 2019 թ․ ապրիլի 8-ին – via iTunes Store.
  65. «Top 40/M Future Releases». All Access. All Access Music Group. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 25-ին.
  66. «Kill This Love -Jp Ver.-». 2019 թ․ հոկտեմբերի 28. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 11-ին – via Oricon.