Ջիսու
Ջիսու | |
---|---|
![]() | |
Ի ծնե անուն | կորեերեն՝ 김지수 |
Ծնվել է | հունվարի 3, 1995[1][2][3] (28 տարեկան) Գունփո, Գյոնգի, Հարավային Կորեա[3] |
Երկիր | ![]() |
Ժանրեր | քեյ փոփ, ջեյ փոփ և դենս փոփ |
Մասնագիտություն | երգչուհի, պարուհի, մոդել, դերասանուհի, երգերի հեղինակ և ռեփեր |
Երգչաձայն | մեցցո-սոպրանո |
Գործիքներ | վոկալ և հարվածային համակարգ |
Լեյբլ | YG Entertainment և Ինտերսքոպ Ռեքորդս |
Կրթություն | Սեուլի կատարողական արվեստի դպրոց |
Անդամակցություն | Blackpink |
Ստորագրություն | |
![]() |
Քիմ Ջիսու (կորեերեն՝ 김지수, անգլ.՝ Kim Jisoo, հունվարի 3, 1995[1][2][3], Գունփո, Գյոնգի, Հարավային Կորեա[3], առավել հայտնի է որպես Ջիսու), հարավկորեացի երգչուհի և դերասանուհի։ Հարավկորեական Blackpink խմբի վոկալիստ և վիժուալ։
Կյանք և գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1995-2015: Գործունեության սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]
Քիմ Ջիսուն ծնվել է 1995 թվականի հունվարի 3-ին Հարավային Կորեայի Սեուլ մայրաքաղաքում։
2011 թվականին դարձել է հարավկորեական YG Entertainment ընկերության ձայնագրման փորձնակ։ 2012 թվականի մայիսի 4-ին «YG Entertainment»-ը ներկայացրել է Ջիսույի լուսանկարը՝ «Who’s that Girl???» թիզերում։ Նրա անունը երկար ժամանակ անհայտ էր, քանի դեռ գործակալությունը չհայտնեց, որ լուսանկարի աղջիկը Քիմ Ջիսուն է[4]։
2013 թվականի հունվարի 15-ին և 19-ին YG Entertainment ընկերությունը ևս մեկ անգամ հրապարակել է Ջիսուի նկարներից, ինչպես նաև հայտարարել է, որ 2013 թվականի առաջին կեսին նախատեսվում է նոր կանանց խմբի առաջնելույթ, բայց այն չեղյալ է համարվել։
Հաջորդ երկու տարիների ընթացքում Ջիսուն հայտնվել է միայն երկրպագուների լուսանկարներում։ Բայց 2014 թվականի հոկտեմբերի 20-ին թողարկվել է Epik High-Spoiler խմբի տեսահոլովակը՝ աղջկա մասնակցությամբ։ Դրանից հետո նա հայտնիություն է ձեռք բերել։ Մեկ ամիս անց Ջիսուն կրկին նկարահանվել է տեսահոլովակում։ 2014 թվականի նոյեմբերի 17-ին թողարկվել Է Hi Suhyun — I'm Different տեսահոլովակը, որտեղ նա նկարահանվել է Bobby Kim ռեփերի աղջկա դերում[5]։
2015 թվականի մայիսին Ջիսուն դարձել է մոդել Samsonite RED և Nikon 1 ապրանքանիշների համար։ 2015 թվականի օգոստոսի 16-ին Ջիսուի մասնակցությամբ թողարկվել է AngelStone խաղի գովազդային տեսահոլովակը։ Նույն թվականին աղջիկը նկարահանվել է «Պրոդյուսեր» դորամայում (4, 5 և 12 սերիաներ)։
2016-2018: BLACKPINK-ի դեբյուտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունիսի 15-ին YG Entertainment-ը ներկայացրել է Ջիսուի թիզեր լուսանկարը՝ որպես Blackpink նոր կանանց խմբի անդամ, որն առաջինն է 2009 թվականի 2NE1 խմբի դեբյուտից հետո։ Հունիսի վերջին արդեն հրապարակվել են մյուս մասնակիցների թիզերները՝ Քիմ Ջեննիի, Ռոսե Փաքի և Լալիսա Մանոբանի։ Մամուլի ասուլիսի ժամանակ՝ դեբյուտի օրը, YG-ի հիմնադիր Յանգ Հյուն Սեկը հայտարարել է, որ խումբը մենակատար չի ունենա, քանի որ «բոլոր մասնակիցները կարող են տանել այդ դերը և շատ դժվար է ընտրություն կատարել»։ Ջիսուն զբաղեցրել է առաջատար վոկալիստի և վիժուալի դիրքերը։ 2016 թվականին Blackpink-ը թողարկել է սինգլային երկու ալբոմ՝ Square One և Square Two։ 2017 թվականի հունիսին թողարկել է «As If It’s Your Last» սինգլը։ 2018 թվականի հունիսին թողարկել է Square Up մինի ալբոմը։
2017 թվականին նկարահանվել է «Այդոլը խաղադրույքում» դորամայում։
2017 թվականի փետրվարի 5-ից մինչև 2018 թվականի փետրվարի 4-ը նա Got7-ի Ջինյոնի և NCT-ի Դոյոնի հետ, եղել է հաղորդավար Inkigayo-ում։
2019-ներկա։ Անհատական գործունեություն և համաշխարհային շրջագայություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2018 թվականի հոկտեմբերի կեսերին YG Entertainment-ը հայտարարել է Blackpink-ի բոլոր մասնակիցների անհատական նախագծերի մասին, առաջինն իր նյութը թողարկել է Ջեննին։ Ջիսուի մենահամերգը տեղի կունենա Ռոսեից և Լիսայից հետո։
2019 թվականի հունվարի 9-ին YG Entertainment-ը հայտարարել է Blackpink-ի համաշխարհային շրջագայության մասին Հյուսիսային Ամերիկայում, Եվրոպայում և Ավստրալիայում։ Մարտի 27-ին լույս է տեսել Ջիսուի թիզեր լուսանկարը՝ մոտեցող քամբեքի համար, որը տեղի է ունեցել ապրիլի 5-ին "KILL THIS LOVE" մինի ալբոմով։ 24 ժամում տեսահոլովակը հավաքել է 58 միլիոն դիտում՝ գերազանցելով Արիանա Գրանդեի «thank you, next»-ի ռեկորդը, իսկ 30 րոպեում հավաքել է 1 միլիոն հավանում։ Ապրիլի 12-ին և 19-ին խմբի հետ ելույթ է ունեցել Կոաչելլա ամենամյա փառատոնում։
Բարեգործություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի ապրիլի 8-ին Ջիսուն, իր խմբի գործընկերների հետ, 10 մլն վոն է նվիրաբերել Հարավային Կորեայի աղետների օգնությանը։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժամանցային շոուներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Անվանում |
---|---|
2017-2018 | Inkigayo |
2018 | BLACKPINK House |
2019 | BLACKPINK Diariec |
Դորամաներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Անվանում | Հեռուստաալիք | Դեր |
---|---|---|---|
2015 | Պրոդյուսեր | KBS2 | "2 Days In 1 Night" հյուր |
2017 | Այդոլը խաղադրույքներում | KBS2&Netflix | MC-ը Inkigayo-ում |
2021 | Ձնծաղիկ | JTBC | Ըն Յոնգ Րո |
Արտիստիզմ և գրավչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2018 թվականի Gallup Korea-ի ամենամյա երաժշտական հարցման ժամանակ Ջիսուն, Հարավային Կորեայում, հայտնիությամբ զբաղեցրել է 10-րդ տեղը՝ ստանալով ձայների 4,8 %-ը։ 2019 թվականին նա զբաղեցրել է 7-րդ տեղը Ինստագրամի ամենահայտնի K-pop այդոլների ցուցակում՝ 15 միլիոն հետևորդով[6]։
Գովազդային ապրանքանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Լինելով թրեյնի՝ Ջիսուն ցուցադրվել է գովազդային բրենդներում 2015 և 2016 թվականներին։ Այնպիսի բրենդերի համար, ինչպիսիք են Samsonite-ը (դերասան Լի Մին Հոի հետ), LG Electronics-ը[7] և Nikon-ը[8]։
Տարի | Ապրանք | Այլ արտիստների հետ | Հղում |
---|---|---|---|
2015 | Nikon, Nikon 1 J5 | ![]() |
[9] |
Angel Stone | [10] | ||
Նոր գեղեցկություն | Լի Մին Հո | [11] | |
Smart Uniform Korea | iKON | [12] | |
2016 | LG, Stylus 2 X screen X cam | [13] | |
2018 | Kiss Me | Ռոսե(Blackpink) | [14] |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 2,0 2,1 제니, 카이와 열애설 후 첫 SNS 게시 "지수 언니 생일 축하" (կոր.) / 중앙데일리
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Movie Database — 1990.
- ↑ «YG新女團練習生相關資料(JISOO.Jennie Kim等)+照片+影片+新聞整理»։ 櫻花泡菜։ Արխիվացված օրիգինալից 2018-01-01-ին։ Վերցված է 2017-06-06
- ↑ «HI SUHYUN新歌《我不一樣》MV出爐 展清新幻想風格»։ 韓星網։ Արխիվացված օրիգինալից 2015-07-02-ին։ Վերցված է 2017-06-06
- ↑ «Blackpink's Lisa most followed K-pop idol on Instagram»։ The Straits Times։ 2019-04-17։ Վերցված է 2019-05-29
- ↑ «KIM JISOO & iKON & Chosen as School Uniform models 'Smart Uniform'»։ Blackpink YG։ August 25, 2015։ Վերցված է April 28, 2019
- ↑ «Small but strong ... Nikon announces Nikon 1 J5 lens interchangeable camera»։ The Korea Herald (in Korean)։ April 2, 2015։ Վերցված է April 28, 2019
- ↑ «金智秀代言 Nikon 相機» (չինարեն)։ kpopn։ 2015-04-05։ Վերցված է 2017-06-05(չաշխատող հղում)
- ↑ «[Instiz] YG trainee Kim Jisoo films CF for 'Angel Stone'» (անգլերեն)։ ygpress։ 2015-08-10։ Արխիվացված օրիգինալից 2017-12-31-ին։ Վերցված է 2017-06-05
- ↑ *«李敏鎬,智秀的情侶畫報» (չինարեն)։ kpopn։ 2015-03-25։ Վերցված է 2017-06-05(չաշխատող հղում)
- «Lee Min Ho & Kim Ji Soo YG Trainee Samsonite CF»։ YouTube։ Արխիվացված օրիգինալից 2017-05-12-ին։ Վերցված է 2017-06-04
- ↑ «150902 iKON & Kim JiSoo @ SMART Making Film»։ YouTube։ Վերցված է 2017-06-04
- ↑ *«iKON became the new commercial model for LG smart phones… Working with YG’s Kim Ji-Soo» (անգլերեն)։ YG娛樂։ 2016-03-24։ Արխիվացված օրիգինալից 2018-03-27-ին։ Վերցված է 2017-06-05
- «LG Stylus2 & iKON 제1화 진환, 사랑을 그리는 방법_고백_(full ver)»։ YouTube։ Արխիվացված օրիգինալից 2016-05-22-ին։ Վերցված է 2017-06-04
- ↑ «[BLACKPINK][新闻]180927 BLACKPINK JISOO-ROSÉ担任化妆品牌代言人 展现时尚魅力——IDOL新闻»։ idol001.com (zh-Hans)։ Արխիվացված է օրիգինալից 2018-11-17-ին։ Վերցված է 2018-10-07
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- [blackpinkofficial.com Blackpink խմբի պաշտոնական կայք]
- Blackpink խմբի ինստագրամյան պաշտոնական էջ
- Blackpink խմբի Յություբի պաշտոնական ալիք
- Blackpink blink Archived 2018-12-04 at the Wayback Machine.
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ջիսու կատեգորիայում։ |
|
- Հունվարի 3 ծնունդներ
- 1995 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մեցցո-սոպրանոներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Հարավկորեացի դերասանուհիներ
- Հարավկորեացի երգչուհիներ
- Հարավկորեացի պարային երաժիշտներ
- Հարավկորեացի մոդելներ
- Հարավկորեացի պարողներ
- Ֆոտոմոդելներ
- Հարավկորեացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Blackpink խմբի անդամներ