Ռոսե
Ռոսե | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | կորեերեն՝ 박채영 |
Նաև հայտնի է որպես | Rosé |
Ծնվել է | փետրվարի 11, 1997[1] (26 տարեկան) Օկլենդ, Նոր Զելանդիա |
Երկիր | ![]() ![]() |
Ժանրեր | քեյ փոփ, դենս փոփ, հիփ հոփ և EDM |
Մասնագիտություն | երգչուհի, պարուհի, հեղինակ-կատարող և մոդել |
Երգչաձայն | սոպրանո |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | YG Entertainment և Interscope Records |
Կրթություն | Canterbury Girls Secondary College? |
Անդամակցություն | Blackpink |
Ստորագրություն | |
![]() |
Ռոսեննա Փաք (կորեերեն՝ 박채영, անգլ.՝ Roseanne Park, փետրվարի 11, 1997[1], Օկլենդ, Նոր Զելանդիա), առավել հայտնի է որպես Ռոսե (կորեերեն՝ 로제), կորեա-նորզելանդացի երգչուհի։ Հանդիսանում է Blackpink գըրլ բենդի անդամ, որտեղ զբաղեցնում է գլխավոր վոկալիստի և ուղեկցող պարուհու դիրքերը։ 2021 թվականի մարտի 21-ին սոլո դեբյուտ է կատարել իր «R» սինգլային ալբոմով։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1997-2015. Վաղ կյանք և կարիերայի սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Նոր Զելանդիայի Օքլենդ քաղաքում։ 8 տարեկան հասակում տեղափոխվել է Ավստրալիայի Մելբուրն քաղաք։ Սովորել է աղջիկների՝ Canterbury Girls' Secondary College փակ դպրոցում[2]։
Ռոսեն, 2012 թվականին, Ավստրալիայում, YG Entertainment-ի լսումների ժամանակ, առաջին հորիզոնականն է զբաղեցրել և թրեյնիներին է միացել։ Ընդամենը մի քանի ամիս պրակտիկայից հետո նա, «Without you» երգի համար կանացի վոկալային հատված ձայնագրեց, որը G-Dragon-ի առաջին մինի ալբոմում ընդգրկվեց[3][4]։
2016-2020. Դեբյուտը Blackpink-ում[խմբագրել | խմբագրել կոդը]
2016 թվականի հունիսի 22-ին YG Entertainment-ը Ռոսեի թիզեր լուսանկարն է ներկայացրել, որպես նոր գըրլ բենդի՝ Blackpink-ի անդամ (առաջինը գըրլ բենդը 2009 թվականի 2NE1-ի դեբյուտից հետո)։ Հունիսի վերջին հրապարակվել են մնացած անդամների (Ջիսու, Ջեննի և Լիսա) մասնակցությամբ ընդհանուր թիզերները։ Դեբյուտի օրը, մամլո ասուլիսի ժամանակ, YG-ի հիմնադիր Յան Հյոն Սոկը հայտարարել է, որ խմբում լիդեր չի լինելու, քանի որ «բոլորը անդամներն էլ հարմար են այդ դերի համար և շատ դժվար է ընտրել»։ Ռոսեն զբաղեցրել է գլխավոր վոկալիստի և ուղեկցող պարուհու դիրքերը։ Blackpink-ի դեբյուտը տեղի է ունեցել 2016 թվականի օգոստոսի 8-ին «Square One» սինգլային ալբոմով[5][6]։
Ռոսեն նաև հայտնվել է տարբեր հեռարձակվող նախագծերում, ինչպիսիք են «King Of Masked Singer»-ը և «Fantastic Duo 2» երաժշտական շոուները։ «King Of Masked Singer»-ում նրա վոկալային ելույթը լսարանի կողմից ջերմ ընդունելության է արժանացել, որը Ռոսեն մեկնաբանել է, որ նա «չգիտեր, թե լսարանը կհավանի նրա երգելը» և որ նա, դրական արդյունքի դեպքում, իրեն «ուրախ և թեթևացած» է զգում։ Հետագայում, Ռոսեն հայտնվել է շոուի երկրորդ եթերաշրջանում, որպես ֆանտաստիկ դուետի կատարող։ Շոուի պրոդյուսերները նշել են, որ նրա հայտնվելը նպատակ ուներ «բացահայտել Ռոսեի վոկալային գրավչությունը, որը տարբերվում է Blackpink-ից»[7]։
2021. Սոլո կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
2018 թվականի հոկտեմբերի կեսերին YG Entertainment-ը հայտարարեց Blackpink խմբի բոլոր անդամների սոլո նախագծերի մասին, իր առաջին նյութը թողարկել է Ջեննին։ 2020 թվականի հունիսի 2-ին հայտնի դարձավ, որ Ռոսեն իր սոլո դեբյուտը կատարելու է խմբի կորեերեն առաջին ստուդիական ալբոմի թողարկումից հետո[8][9]։ 2020 թվականի դեկտեմբերին տված հարցազրույցի ժամանակ Ռոսեն հաստատել է, որ իր դեբյուտային երաժշտական տեսահոլովակի նկարահանումները սկսվելու են 2021 թվականի հունվարին[10]։ 2021 թվականի հունվարի 26-ին թողարկվել է Ռոսեի սոլո դեբյուտի գովազդային թիզերը, ինչպես նաև հաստատվել է, որ իր սոլո ալբոմի երգերից մեկը նա կատարելու է 2021 թվականի հունվարի 31-ին անցկացվելիք «Blackpink Livestream Concert: The Show»-ի ժամանակ[11][12]։ Համերգից հետո Ռոսեի «Gone» անվամբ երգը դրական գնահատականների է արժանացել կորեական «My Daily» վեբ կայքի կողմից[13]։
Ռոսեի դեբյուտային՝ «R» սինգլային ալբոմը թողարկվել է 2021 թվականի մարտի 12-ին[14][15]։
Արտիստիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]
Քեյ փոփ արդյունաբերությունում Ռոսեի ձայնը, իր պարզ վոկալային տեմբրով, ճանաչում է ձեռք բերել։ Նրա վոկալային գույնը, Blackpink խմբում դեբյուտից հետո, մեծապես գովասանքների է առժանացել։ Ֆիլիպինացի քննադատ Ալմիրա Բլանկադան, ով գրում է ABS-CBN-ի համար, նշել է, որ «դժվար է գտնել մի երգչի, ով, իր երգելու ընդհանուր ոճով, տարբերվում է մյուսներից»։ «Fantastic Duo 2»-ում, Ռոսեի ելույթից հետո, երգչուհի Gummy-ն նշել է, որ «Ռոսեի ձայնը այնքան յուրահատուկ է, որ սա այն ձայնի տեսակն է, որը սիրում են երիտասարդները»։ Ռոսեն նաև ճանաչվել է բարձրահունչ ձայնային դիապազոնով։ Որպես երաժիշտ, Ռոսեն, ամերիկացի երգչուհի Թորի Քելլիին համարում է իր երաժշտական ոճի ոգեշնչումը[16][17]։
Գովազդային բրենդներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2018 թվականի Ռոսեն և Ջիսուն ընտրվել են որպես «Kiss Me» հարավկորեական կոսմետիկ բրենդի մոդելներ։ Նա նաև հրավիրվել է տարբեր դիզայներական միջոցառումների, ինչպիսիք են Ալեսսանդրո Դելլ'Ակվայի հավաքածուն՝ Հանհնամայում, Ալեքսանդր Մակքուինի, 2018 թվականի աշուն-ձմեռ հավաքածույի ցուցադրությանը Սոնդոնգում և 2018 թվականի, Coach-ի նախաաշնանային հավաքածուն՝ Շանհայում[18][19][20]։
Ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռոսեն համարվում է հայտնիությամբ իններորդ քեյ փոփ այդոլը ինստագրամում (2020 թվականի մայիսի տվյալներով 23 միլիոն հետևորդ)(այժմ նրա հետևորդների քանակը անցնում է 70 մլն ,2023 թ.)[21][22]։ Ռոսեն հայտնվել է Korean Business Research Institute-ի կանացի բրենդի հեղինակության 2018 թվականի ցուցակում։ Այդ ցուցակը հետևում է կորեացի հայտնիներին, ովքեր ունեն թվով շատ օնլայն որոնումներ և հարցումներ։ Նա նաև թոփ 20 է հասել[23][24]։
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սինգլային ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Անանում | Մանրամասներ | Դիրքը չարթերում | Վաճառքներ |
---|---|---|---|
KOR | |||
R |
|
ԿԱՈՒ |
|
Որպես գլխավոր արտիստ[խմբագրել | խմբագրել կոդը]
Անվանում | Տարեթիվ | Դիրքը չարթերում | Վաճառքներ | Ալբոմ | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
KOR | AUS [26] |
CAN [27] |
HUN [28] |
IRE [29] |
SGP [30] |
UK [31] |
US [32] |
WW [33] | |||||
Gaon [7] |
Hot [34] | ||||||||||||
«On the Ground» | 2021 | 4 | 3 | 31 | 35 | 6 | 49 | 1 | 43 | 70 | 1 |
|
R |
«Gone» | 6 | 5 | 63 | 77 | 9 | — | 2 | — | — | 29 |
|
Որպես համագործակցող արտիստ[խմբագրել | խմբագրել կոդը]
Անվանում | Տարեթիվ | Դիրքը չարթերում | Վաճառքներ | Ալբոմ |
---|---|---|---|---|
KOR | ||||
«Without You» (결국)
(G-Dragon-ը Ռոսեի հետ համատեղ) |
2012 | 10 |
|
One of a Kind |
Որպես երգահան[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարեթիվ | Արտիստ | Երգ | Ալբոմ | Նշումներ | Ծան. |
---|---|---|---|---|---|
2021 | Ռոսե | «On the Ground» | R | Հեղինակ | [36] |
«Gone» |
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժամանցային շոուներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարեթիվ | Անվանում | Հեռուստաալիք | Նշումներ | Ծանոթագրություններ |
---|---|---|---|---|
2017 | King of Mask Singer | MBC | Սերիաներ՝ 103-104 | [37] |
Fantastic Duo 2 | SBS | Սերիաներ՝ 19-20 | [7] |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 https://pantheon.world/profile/person/Rosé_(singer)
- ↑ Wilder Gabriel (2017-06-30)։ «BlackPink's Rose: How a joke turned into K-pop stardom for an Australian singer»։ The Sydney Morning Herald (անգլերեն)։ Վերցված է 2019-06-12
- ↑ 3,0 3,1 «국내 대표 음악 차트 가온차트!»։ gaonchart.co.kr։ Վերցված է 2019-06-12
- ↑ «G-Dragon - Chart history | Billboard»։ www.billboard.com։ Արխիվացված է օրիգինալից 2017-09-25-ին։ Վերցված է 2019-06-12
- ↑ «Blackpink's Major Debut: New K-Pop Girl Group Lands No. 1 & 2 on World Digital Songs Chart»։ Billboard։ Վերցված է 2019-06-12
- ↑ Benjamin Jeff, Benjamin Jeff (2019-01-03)։ «Blackpink: 5 Things to Know About the K-Pop Girl Group»։ Rolling Stone (en-US)։ Վերցված է 2019-06-12
- ↑ 7,0 7,1 7,2 «[Oh!쎈 컷]‘판듀2’ 로제 “YG오디션, 400:1 경쟁 뚫고 합격”»։ entertain.naver.com (կորեերեն)։ Վերցված է 2019-06-12
- ↑ «YG, "ROSÉ·LISA·JISOO Will Release Solo Tracks… Will Start Releasing in Sequential Order After the Release of BLACKPINK's Full-Length Album in September"»։ YG Entertainment։ YG Entertainment։ 2 June 2020։ Վերցված է 4 June 2020
- ↑ «[공식입장] YG "블랙핑크, 로제·리사·지수 솔로곡 낸다…9월 정규앨범 이후 순차 발표"»։ MyDaily (կորեերեն)։ Վերցված է 2 March 2021
- ↑ «[단독] 블랙핑크 로제, 드디어 솔로출격..1월중순 뮤비 촬영 ‘콘서트+앨범준비 열일’»։ Osen (կորեերեն)։ Վերցված է 30 December 2020 – via Naver
- ↑ «Blackpink's Rosé Teases Her Solo Music Ahead of Their Livestream Concert»։ Billboard։ Վերցված է 2021-01-25
- ↑ Jeong Hee-yeon (26 January 2021)։ «블랙핑크 로제, 솔로 티저 영상 공개»։ Dong-A Sports (կորեերեն) (Naver)
- ↑ «블랙핑크 로제, 핫팬츠 입고 늘씬 몸매 자랑…러블리+섹시한 매력까지»։ My Daily (կորեերեն)։ Վերցված է January 31, 2021 – via Naver
- ↑ «Blackpink's Rosé Reveals Solo Debut Release Date»։ Billboard (անգլերեն)։ 1 March 2021
- ↑ «블랙핑크 로제, 유튜브 24시간 조회수 신기록 [공식]»։ Sports Dongha (կորեերեն)։ March 16, 2021։ Վերցված է March 16, 2021
- ↑ SBS Entertainment (2017-08-06), 블랙핑크 로제(BLACKPINK ROSÉ), 거미 선배 앞 떨리는 열창 ‘Irreplaceable’ 《Fantastic Duo 2》 판타스틱 듀오 2 EP19, https://www.youtube.com/watch?v=BZY3F6ZSMhc, վերցված է 2019-06-12
- ↑ “Interview with Rosé of Blackpink: Ceci Magazine”. Ceci Magazine [[[Կորեերեն|կոր]].]. Seoul.
- ↑ «[포토] 블랙핑크 로제 ‘시크함’ (토즈)»։ 천지일보 - 문화ㆍ역사 콘텐츠 강자 (կորեերեն)։ 2018-11-27։ Վերցված է 2019-06-12
- ↑ «[포토] 블랙핑크 로제, 섹시한 눈빛»։ entertain.naver.com (կորեերեն)։ Վերցված է 2019-06-12
- ↑ «코치(COACH) 중국 상하이에서 아시아 최초 PRE FALL 컬렉션 공개»։ BSTODAY - 비에스투데이 (կորեերեն)։ 2018-11-20։ Արխիվացված է օրիգինալից 2022-03-15-ին։ Վերցված է 2019-06-12
- ↑ «BLACKPINK's Lisa is Now Officially the Most Followed K-Pop Idol on Instagram»։ E! Online (անգլերեն)։ Mon Apr 15 00:43:00 PDT 2019։ Վերցված է 2019-06-12
- ↑ «ROSÉ (@roses_are_rosie) • Instagram photos and videos»։ www.instagram.com (անգլերեն)։ Վերցված է 2019-06-12
- ↑ 평판관리자։ «[브랜드평판] 걸그룹 개인 브랜드 2018년 8월 빅데이터 분석결과...1위 레드벨벳 슬기, 2위 블랙핑크 제니, 3위 마마무 화사»։ 한국기업평판연구소 데이터랩 (կորեերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2019-07-20-ին։ Վերցված է 2019-06-12
- ↑ 평판관리자։ «[브랜드평판] 걸그룹 개인 브랜드 2019년 2월 빅데이터 분석결과...1위 블랙핑크 제니, 2위 여자친구 소원, 3위 트와이스 나연»։ 한국기업평판연구소 데이터랩 (կորեերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2019-07-20-ին։ Վերցված է 2019-06-12
- ↑ «–R–»։ QQ音乐։ Վերցված է March 18, 2021
- ↑ «ARIA Top 50 Singles Chart»։ Australian Recording Industry Association։ 22 March 2021։ Վերցված է 19 March 2021
- ↑ «Billboard Canadian Hot 100 Chart: March 27, 2021»։ Billboard։ Վերցված է 23 March 2021
- ↑ Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝3
անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
- ↑ Official Irish Singles Chart Top 50:
- «On the Ground»։ Official Charts Company։ Վերցված է 26 March 2021
- ↑ «RIAS Top Charts»։ RIAS Chart (անգլերեն)։ Recording Industry Assosiation Singapore (RIAS)։ Արխիվացված է օրիգինալից 26 March 2021-ին։ Վերցված է 26 March 2021
- «On the Ground + Gone»։ 12-18 March 2021։ Արխիվացված է օրիգինալից 25 March 2021-ին։ Վերցված է 26 March 2021
- ↑
Official Singles Chart Top 100:
- «Rosé | full Official Chart History»։ Official Charts Company։ Վերցված է 20 March 2021
- ↑ billboardcharts (22 March 2021)։ «#ROSÉ's "On The Ground" debuts at No. 70 on this week's #Hot100.» (Թվիթ)։ Վերցված է 23 March 2021
- ↑ 33,0 33,1 33,2 Trust Gary (March 22, 2021)։ «Rose's 'On the Ground' Blasts In Atop Both Billboard Global Charts»։ Billboard։ Վերցված է March 23, 2021
- ↑ «Korea Kpop Hot 100 Chart»։ Billboard։ Արխիվացված է օրիգինալից 24 March 2021-ին։ Վերցված է 24 March 2021
- ↑ «gaon chart»։ web.archive.org։ 2016-08-19։ Արխիվացված է օրիգինալից 2016-08-19-ին։ Վերցված է 2019-06-12
- ↑ «BLACKPINK's Rosé Gets Fancy for 'On the Ground' Music Video Teaser»։ Billboard (անգլերեն)։ March 8, 2021։ Վերցված է March 9, 2021
- ↑ «'복면가왕' 블랙핑크 로제, 엄마 언급에 눈물 왈칵 "자랑스러운 딸 되겠다"»։ entertain.naver.com (կորեերեն)։ Վերցված է 2019-06-12
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Ռոսե Վիքիպահեստում |
---|
|
|
|
|