Jump to content

Թեյանգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թեյանգ
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անուն태양
Ի ծնե անունԴոնգ Յոնգ Բե (Dong Young Bae / 동영배)
Նաև հայտնի է որպեսTaeyang, Sol (태양) - նշանակում է «արև»
Ծնվել էմայիսի 18, 1988(1988-05-18) (36 տարեկան)
Uijeongbu, Գյոնգի
Երկիր Հարավային Կորեա
Ժանրերհիփ հոփ
K-pop
J-Pop
R&B
Մասնագիտություներգիչ, պարող, կոմպոզիտոր
Երգչաձայնլիրիկական տենոր
Գործիքներվոկալ
Գործունեություն2006 ― ներկա
ԼեյբլYG Entertainment(Հարավային Կորեա)
Universal Music Japan, Avex/YGEX (Ճապոնիա)
Warner Taiwan (Թայվան)
United Asia Management[1]
ԿրթությունԴեջինի համալսարան և Չունգ Անգի համալսարան
ԱնդամակցությունBIGBANG և GD X Taeyang
ԿապվածBIGBANG
ԱմուսինՄին Հյո Ռին[2]
Կայքygbigbang.com
Ստորագրություն
Ստորագրություն
 Taeyang Վիքիպահեստում
Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։

Դոնգ Յոնգ Բե (հանգըլ՝ 동영배, առավել հայտնի որպես Թեյանգ (նաև` Թեյան, անգլ.` Taeyang, հանգըլ՝ ՝태양, մայիսի 18, 1988(1988-05-18), Uijeongbu, Գյոնգի), հարավկորեացի երգիչ, պարող, կոմպոզիտոր, BIGBANG խմբի անդամ։ 12 տարեկանում G-Dragon -ի հետ ուսանում է YG Entertainment Group -ում։ 2006 թ. 3 այլ սաների հետ ձևավորում են BIGBANG հնգյակը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոնգ Յոնգ Բեն ծնվել է 1988 թ. մայիսի 18-ին Սեուլում։ Առաջին քայլերը երաժշտական ինդուստրիայում կատարել է Jinusean հիփ-հոփ խմբում։ Հետագայում նա նկատվում է YG Entertainment Group-ի կողմից, և պլանավորվում է G-Dragon -ի և Թեյանգի միասնական դուետ ստեղծել, որը կկոչվեր GDYB : Ծրագրերը, սակայն, փոխվում են, և 2006 թ. Թեյանգը G-Dragon-ի և երեք այլ սաների հետ միասին ստեղծում են BIGBANG խումբը։

Սկիզբ և և դեբյուտ Big Bang-ում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեյանգը 5-րդ դասարանի աշակերտ էր, երբ սկսեց իր դերասանական քայլերը կատարել։ Նա ընտրվել էր JinuSean-ի "A-yo" երգի տեսահոլովակում նկարահանվելու համար։ Այդ ներկայացումը նրան առաջ տարավ դեպի YG Entertainment կազմակերպություն։ Հետո արդեն հանդիպում է 4 այլ կոլերգաների, որոնց հետ էլ հիմնում են Big Bang թիմը։ Մինչև պաշտոնական դեբյուտը Hyun Seung-ը լքեց խումբը և վերջնականում խմբում մնացին հինգ երգիչներ։ Ընտրելով Taeyang ներկայացուչկական անվանումը, նա հիմնականում որոշեց խմբում ռեպ երգչի դերակատարում ունենալ։ Նրանց առաջին ալբոմը՝ Since 2007 (մինչև 2007) մեծ հաջողություն գրանցեց։ Այն նաև ընդգրկում էր նաև Թեյանգի սոլո կատարումը՝ "Ma Girl" (Իմ աղջնակ)։

Սոլո կարիերա (2008 թվական)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Lexy անունով երգչի հետ ներկայանալուց հետո Թեյանգը որոշեց ներկայանալ նաև իր խմբից առանձին երգերով։ Թեյանգի «Hot» մինի-ալբոմը լույս տեսավ 2008 թվականի մայիսի 22-ին։ Երբ Big Bang խումբը սկսեց նաև հիփ-հոփ ոճում երգեր ներկայացնել Թեյանգը ուղղվեց նաև R&B երաժշտության կողմ։ Առաջին ներկայացված սոլոն «Only Look At Me» (կորեերեն՝ 나만 바라봐) R&B երգ էր, որի խոսքերի հեղինակներն էին Թեդին և Կուշը։

Սկավառակագրությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ma Girl (2006)
  • Prayer (2008)
  • Look Only At Me (2008)
  • Where U At (2009)
  • Wedding Dress (2009)
  • I Need A Girl (ft. G-Dragon) (2010)
  • I'll Be There (2010)
  • Ringa Linga (2013)
  • Eyes, Nose, Lips (2014)

Մինի-ալբոմներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Hot
  • Solar (2010)
  • Solar International (2010)
  • Rise (2014)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. (կոր.) Lee, Jung Hyung (2011 թ․ ապրիլի 8). «키이스트, SM, YG, JYP 등 6개사 아시아 매니지먼트 에이전시 'UAM' 설립! (KeyEast, SM, YG, JYP & more join forces to establish a new global agency, "United Asia Management")». Naver.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 8-ին.
  2. https://www.scmp.com/magazines/style/people-events/article/2132048/big-bangs-taeyang-marries-actress-min-hyo-rin-k-pop

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
BIGBANG

G-DragonT.O.PԹեյանգՏե ՍոնգՍընգ Ռի