Սոն Մին Հո (ռեփեր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սոն Մին Հո
Song Min-ho at Style Icon Asia 2016.jpg
Ծնվել էմարտի 30, 1993(1993-03-30) (26 տարեկան)
Յոնին, Գյոնգի, Հարավային Կորեա
ԵրկիրFlag of South Korea.svg Հարավային Կորեա
Ժանրերքեյ փոփ
Մասնագիտություներգիչ, ռեփեր, հեղինակ-կոմպոզիտոր, կոմպոզիտոր, երաժշտական պրոդյուսեր և երաժշտական պրոդյուսեր
Գործիքներվոկալ
ԼեյբլYG Entertainment
ՇրջանավարտՀանլիմ բազմարվեստ դպրոց
ԱնդամակցությունWinner
Կայքygfamily.com/artist/Main.asp?LANGDIV=K&ATYPE=2&ARTIDX=76

Սոն Մին Հո (կորեերեն՝ 송민호, առավել հայտնի Մինո բեմական անունով, մարտի 30, 1993(1993-03-30), Յոնին, Գյոնգի, Հարավային Կորեա), հարավկորեացի ռեփեր, երգերի հեղինակ, Winner խմբի պրոդյուսեր և անդամ, YG Entertainment-ի մասնակից: Խաղացել է նաև հեռուստասերիալներում:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ կյանք և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոն Մին Հոն ծնվել է Գյոնգի նահանգի Յոնգին քաղաքում: Նա ունի կրտսեր քույր, որի անունը Դանա է: Մին Հոն 2011 թվականին ավարտել է Hanlim Multi Art School-ը:

Նա եղել է Hugeboy Մինո ռեփ բեմի անդամ:

2011-13: Դերասանական դեբյուտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինոյի դեբյուտը կայացել է 2011 թվականին BoM խմբում, որտեղ հանդես էր գալիս ռեփերի դերում: Սակայն, երկու տարի անց, խումբը ցրվեց[1]: 2012 թվականի մարտին The Strongest K-POP Survival հաղորդաշարին Մինոն նույնպես որպես դերասան մասնակցեց:

2013-14: Winner-ի հետ դեբյուտ և սոլո ելույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականին Մինոն քաստինգի միջոցով ընդունվեց YG Entertainment: Նույն թվականին նա ելույթ ունեցավ «А թիմի» կազմում: Սկզբից նա լիդերն էր, սակայն շոուին մասնակցելիս վնասվածք ստացավ և փոխարինվեց: 2013 թվականի հոկտեմբերի 25-ին հաղորդաշարի եզրափակչում հայտարարվեց, որ խումբը հաղթել է և պետք է իր դեբյուտն անի Winner խմբում[2]: Winner-ը դեբյուտային ալբոմը թողարկել է 2014 թվականին օգոստոսի 12-ին:

2014 թվականի հոկտեմբերին Մինհոն մասնակցեց Epik High-ի համերգներին[3]: 2014 թվականի դեկտեմբերին Մինոն համագործակցել է 2PM-ի հետ[4]:

2015: Show Me The Money[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի ապրիլին Մինհոն մասնակցել է Mnet հեռուստաալիքի «Show Me Money 4» ծրագրին[5]: Նա հանդես է եկել Ու Ջի Հոյի հորդորով և զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը[6]: Ծրագրի շրջանակներում նա թողարկել է մի քանի սոլո և համատեղ սինգլեր՝ «Fear», «Turtle Ship», «Moneyflow», «Okey Dokey», և «Victim + Poppin' Bottles»[7]:

2016-2017: MOBB & Նոր ճանապարհորդություն դեպի Արևմուտք[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի սեպտեմբերին Մինհոն թողարկեց «Body» հիփ հոփ սինգլը[8][9]: Իր լեյբլի անդամ Բոբիի հետ միասին սեպտեմբերի 9-ին նրանք թողարկեցին նոր երգեր՝ «Full House» և «Hit Me»[10]:

2017 թվականի հունվարին Մինհոն միացավ tvN-ի «New Journey to the West» շոուին որպես մշտական մասնակից[11]:

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստաշոու[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Ցանց Անվանում Դեր Նշումներ
2012 Ալիք Քեյ փոփ: Ուժեղագույնների պայքար Փարք Կի բում Օժանդակ դեր

Վարիետե[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Ցանց Անվանում Նշումներ
2013 mnet Հաղթանակ: Ով է հաջորդը Մասնակից (թիմ)
2015 Ինձ ցույց տվեք փողերը 4 Մասնակից
2016 JTBC Ուժեղ հիփ-հոփ Պրոդյուսեր
МТВ Համագործակցություն Մասնակից
2017 TVN Նոր ճանապարհորդություն դեպի Արևմուտք 3 Դերասանական կազմ
Նոր ճանապարհորդություն դեպի Արևմուտք 4
Կանգայի խոհանոցը
2018 ՄԲԿ Սա վտանգավոր է վերմակի սահմաներում Լիթոյ (դրվագ 6 & 7)
TVN Նոր ճանապարհորդություն դեպի Արևմուտք 5 & 6 Դերասանական կազմ

Մրցանակներ և նոմինացիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Մրցանակ Կատեգորիա Աշխատանք Արդյունք
2015
Melon Music Awards
Թեժ մրցույթի մրցանակ
«Վախ»
Առաջադրված
2016
Gaon Chart Music Awards
Տարվա հայտնաբերումը (հիփ-հոփ)
Մին Հոյի երգը
Հաղթանակ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]